Մաթեմատիկա. Դաս 2

1.Մեկ անհայտով հավասարումներ

Տեսական նյութ

Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում:Լուծել հավասարումը նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ կստանանք ճիշտ հավասարություն:

Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում կամ արմատ:

Հավասարումները լուծելիս օգտագործում ենք հետևյալ հատկությունները:

1) Եթե հավասարության երկու մասերին գումարել կամ նրանցից հանել նույն թիվը, հավասարությունը չի փոխվի:  

2) Եթե հավասարության երկու մասերը բազմապատկենք նույն թվով կամ բաժանենք նույն, զրոյից տարբեր թվի վրա, հավասարությունը չի փոխվի:

Օրինակ 1։ Լուծենք հետևյալ հավասարումը.

 x – 7 = 3։

Հավասարման երկու մասերին գումարենք 7։

 Կստանանք.

x – 7 + 7 = 3 + 7,     x = 10։

Օրինակ 2։ Լուծենք հետևյալ հավասարումը.

 5x + 6 = 0։

Հավասարման երկու մասերից հանենք 6։

Կստանանք.

5x + 6 – 6 = 0 – 6, 5x = –6։

Հիմա հավասարման երկու մասերը բաժանենք 5-ի։

Կունենանք.

 = ,    x=:

Հիմա ձևակերպենք հավասարումը լուծելու կանոնը.

1. Պարզեցնում ենք հավասարումը՝ բացելով փակագծերը։

2. Հավասարման՝ անհայտ պարունակող անդամները տեղափոխում ենք նրա ձախ մասը, իսկ անհայտ չպարունակող անդամները՝ աջ մասը։

3. Հավասարման երկու մասերում կատարելով անհրաժեշտ թվաբանական գործողությունները՝ ստանում ենք պարզագույն հավասարում և լուծում այն։

Օրինակ`  Լուծենք հետևյալ հավասարումը. 2 ⋅ (x + 3) = –4 – 3x։

Նախ պարզեցնենք հավասարումը՝ բացելով փակագծերը.

 2x + 6 = –4 – 3x։

Ապա անհայտ պարունակող –3x անդամը տեղափոխենք հավասարման ձախ մասը, իսկ անհայտ չպարունակող 6 անդամը տեղափոխենք հավասարման աջ մասը։

Ստանում ենք.   2x + 3x = –4 – 6, 5x = –10, x = –2։

Առաջադրանքներ (դասարանում)

1)Լուծեք հավասարումը.

ա) x=832+174= 1006
բ) x=303+27=330
գ) x=1405-108=1207
դ) x=124-84=40
ե) x=896-818=78
զ) x=4561-2003=2558

2)Լուծեք հավասարումը.

x= 5/8+3/4= 5/8+6/8=11/8=1 3/8
x= 1 3/8
x= 5/6+1/2= 5/6+3/6= 8/6= 1 2/6=1 1/3
x= 1 1/3

3)Հավասարման արմա °տ է արդյոք 3 թիվը:

ա) x=3
բ)x=3
գ)x=5
դ) x=3

4)Լուծեք հավասարումը.

2x+6=6-x, 3x=0 x=0
7 (3-x)+4 (x+2)=8 21-7x+4x+8= 8 21-3x=0 3x=21 x=7
3 (4-x)=2x-1 12-3x= 2x-1 5x=11 x= 11/5= 2 1/5

Լրացուցիչ(տանը)

5)Կազմիր հավասարում և լուծիր այն:

ա) x+4=19 x= 19-4=15

բ) x-10=7 x=10+7=17

գ) 35-x=5 x= 35-5=30

դ) 11+x=25 x=25-11= 14

6)Լուծեք հավասարումը.

7)Որ հավասարումների արմատն է 1 թիվը.

8)Լուծեք հավասարումը.

Տանը`

1.Ավ. Իսահակյանի <<Իմ աղոթքը>> բանաստեղծությունը անգիր սովորի’ր։

2.Ի°նչ է քեզ համար բնությունը։ Երբեւէ պատահե°լ է, որ զրուցես բնության հետ։
Ես սիրում եմ բնությունը, հատկապես գարնանը: Գարնան սկզբին դուրս է գալիս ձնծաղիկն ու հայտնում, որ արդեն գարուն է: Հետո սկսում են ծաղկել ծառերը՝ շուրջբոլորը տարածելով հրաշք բույր: Դրա հետ մեկտեղ գործի են անցնում մեղուները: Ծաղկից ծաղիկ թռչելով՝ նեկտար են հավաքում: Այդ ամենը կոչվում է բնություն, պարզապես հրաշք բնություն:

Իմ աղոթքը

Սիրտըս ահա — դատարկ անոթ,
Լցրու նրան, ո՛վ Բնություն,
Քո ուժերով, քո զորությամբ,
Իմաստությամբ ստեղծագործ:

Սրտիս խորքով հավատում եմ
Քո գերասքանչ հրաշքներին,
Անհունության, հավերժության,
Իմաստության քո անսահման,
Ո՛վ Բնություն Աստվածային:

Մայիսի 3-7

Նախագծային աշխատանք.

Շնչառություն

Հարցեր

  1. Ի՞նչ է շնչառությունը։
    Շնչառությունն օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է, որի ժամանակ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ
  2. Ի՞նչ դեր ունի շնչառությունը բույսերի եւ կենդանիների կյանքում։

    3. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք։
    Խռիկներ, օդատար խողովակներ, թոքեր, մաշկ:

Ֆլեշմոբային փնջեր

Խաղում, մրցում ենք մաթեմատիկայի ֆլեշմոբային ամփոփմամբ` լուծելով խնդիրները, բացատրելով միմյանց, մեկնաբանելով։

Դեկտեմբերյան ֆլեշմոբ.(2020)

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Երրորդ մակարդակ

Չորրորդ մակարդակ

Առաջադրում են սովորողները

Հունվարյան ֆլեշմոբ. (2021)

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Երրորդ մակարդակ

Չորրորդ մակարդակ

Առաջադրում են սովորողները

Ձոն ստուգատես

Նախագիծ՝ Նվիրելու իմ ալգորիթմը

Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր եկամուտներով նվեր գնելու ալգորիթմը․

  • ընտրում է այն նվերը, որը կցանկանար նվիրել մայրիկին, քույրիկին, տատիկին կանանց միամսյակի կապակցությամբ,
  • Փնտրելով խանութներում ընտրված նվերի արժեքը, փորձում է պազել, թե ինչպես կարող է գնել այդ նվերը իր խնայողություններով, եթե ոչ մեկից այդ նպատակով գումար չվերցնի,
  • Նա ներկայացնում է իր <<եկամուտները>> և օրական, շաբաթական ծախսերը,
  • Հաշվում ենք, թե ոչ այնքան կարևոր ծախսերի կրճատման և խնայողության դեպքում, որքան ժամանակում կարող է սովորողը գնել իր ցանկացած նվերը։

Արդյունքները գրանցում ենք բլոգներում։

Դաս 1.

1.Տառեր և բանաձևեր

Տեսական նյութ

Մաթեմատիկայում շատ մեծություններ ունեն իրենց հատուկ նշանակումները:

 Մակերեսն ընդունված է նշանակել S մեծատառով, պարագիծը՝ P

մեծատառով, ուղղանկյան կողմերը՝ a և b փոքրատառերով, անցած ճանապարհը՝ s փոքրատառով, արագությունը v, իսկ ժամանակը

t տառերով:

Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա կից կողմերի արտադրյալին՝    S=a⋅b

прямоугolnik.png

Ուղղանկյան պարագիծը հավասար է նրա բոլոր կողմերի գումարին՝

P=a+a+b+b=2⋅(a+b)

Անցած ճանապարհը հավասար է արագության և ժամանակի արտադրյալին՝ s=v⋅t

Որևէ մեծության արժեքի հաշվման կանոնը նկարագրող գրառումը կոչվում է բանաձև:

Հետևաբար, վերևում բերված բոլոր գրառումները բանաձևեր են:

Կիրառելով այդ բանաձևերը, կարելի է հաշվել ուղղանկյան մակերեսն ու պարագիծը, անցած ճանապարհը:

Օրինակ

Դիցուք  a=12սմ  և  b=18սմ, ապա  S=12⋅18=216(սմ2); P=2⋅(12+18)=60(սմ):

Եթե  v=15կմ/ժ և t=2ժ, ապա  s=15⋅2=30(կմ)

Առաջադրանքներ (դասարանում)

1)Գտիր a և b կողմերով ուղղանկյան մակերեսը, եթե a=27 սմ և b=58սմ:
 axb=27×58= 1566 սմ 2

2)Գտիր a և b կողմերով ուղղանկյան պարագիծը, եթե a=154 սմ և b=126 սմ:
a+b+a+b=2x(a+b)=2x(154+126)= 560սմ

3)Հաշվիր s անցած ճանապարհը, եթե v=81 կմ/ժ և t =3 ժ:
S= v x t = 81×3=243 կմ

4)Հաշվիր 48b−20b+15b−26 արտահայտության արժեքը, եթե b =7:
 48b−20b+15b−26=43b-26=43 x 7-26= 411

Լրացուցիչ(տանը)

5)Գտիր t ժամանակը, որի ընթացքում մեքենան շարժվելով v =94 կմ/ժ արագությամբ, անցնում է s =470 կմ ճանապարհ:
t= s/v= 470:94= 5 ժամ

6)Հաշվիր քառակուսու x կողմը, եթե նրա P պարագիծը 100 սմ է:
P= x+x+x+x= 4x=100 4x=100 x=100:4= 25 սմ

7)Հաշվիր 50a−30a+15a−120 արտահայտության արժեքը, եթե a=10:
35a-120= 35×10-120= 230

8)F=x*y+z բանաձևի մեջ տեղադրիր x=18,y=42,z=26 արժեքները և հաշվիր F տառի արժեքը:
F= 18 x 42 + 26 =756+26=782 F=782

Դասարանում

Գործնական աշխատանք

Ախոյան
աղ
մուկ
հար
կատու
ս
ուլոց
դեղ
ձի
բառերի մեջ ի՞նչ կենդանիներ եք տեսնում: Ինքդ գտիր նման բառեր

 Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.

 ա․ Մութ գիշերվա խորհրդավոր լռությունը խախտում էր միայն եղեգների խշշոցը:
բ․ Աննայի անհանգիստությունից սիրտը թպրտում էր անորոշությունից հուզմունքից ու, երջանկությունից:
գ․ Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին:
դ․ Գյուղի աղբյուրի մոտ թխկի տակ միայնակ կանգնել էր Մարանը:
 ե․ Մասիսի գագաթը փայլփլում էր ոսկեվառ շողերը որոնք աչք էին շլացնում:

Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:

Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:

Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:

Դասարանական

1․ Գծերի փոխարեն գրել Ռ կամ Ր:
Սարսուռ, բարբառել, կարկառուն, վառվռուն, խրճիթ, ծարավ, բրոնզ, մարմար, պառկել, ջղագրգիռ, գոռգոռալ, հոգեթրթիռ, ժխոր, բարբառ, ահասարսուռ:

2․ Տեքստը գրի՛ր`
ա) օդաչուի անունից,
 բ) որպես լրագրող,
 գ) որպես մի մարդ, որ չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:

       Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

Հայկական լեռնաշխարհ

Թվել Հայկական լեռնաշխարհի երեք ամենամմեծ լճերը։
Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են՝ Սևան, Վան, Ուրմիա:
Բլոգում տեղադրել երեք լժերի նկարը միասին (քարտեզի սքրինշոթ)։

Թվել Հայկական լեռնաշխարհի գետերը։
Եփրատ, Տիգրիս, Կուր, Արաքս, Արածանի, Ախուրյան, Որոտան, Դեբեդ, Հրազդան,
Թվել հայկակակն լեռնաշխարհի գագաթները։
Մասիս, Սիփան, Արագած, Քաջքար, Սիս, Փառական

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы