Աշխարհագրություն․ Առաջադրանք 4

1. Խոզաբուծությամբ առաջատար 5 երկիր:
1. Չինաստան
2. ԵՄ (օր.՝ Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա)
3. ԱՄՆ
4. Բրազիլիա
5. Ռուսաստան:

2. Ոչխարաբուծությամբ առաջատար 5 երկիր:
1. Չինաստան
2. Ավստրալիա
3. Հնդկաստան
4. Իրան
5. Նոր Զելանդիա:

3. Տավարաբուծությումաբ առաջատար 5 երկիր:
1. ԱՄՆ
2. Բրազիլիա
3. Չինաստան
4. Հնդկաստան
5. Արգենտինա:

4. Բրնձի մշակման առաջատար երկրները:
1. Չինաստան
2. Հնդկաստան
3. Ինդոնեզիա
4. Բանգլադեշ
5. Վիետնամ
6. Թաիլանդ
7. Մյանմա
8. Ֆիլիպիններ
9. Բրազիլիա
10. Ճապոնիա:

5. Թեյի մշակման առաջատար երկրները:
1. Չինաստան
2. Հնդկաստան
3. Քենյա
4. Շրի Լանկա
5. Վիետնամ
6. Ինդոնեզիա
7. Թուրքիա
8. Ճապոնիա
9. Իրան
10. Արգենտինա:

Աշխարհագրություն․ Առաջադրանք 3

1. Դուրս գրել բոլոր բացարձակ միապետությունները:
ԱՄԷ
Սաուդյան Արաբիա
Էսվատինի
Բրյունեի
Վատիկան
Քաթար
Օման:

2. Դուրս գրել բոլոր սահմանադրական միապետությունները:
Միացյալ Թագավորություն
Իսպանիա
Շվեդիա
Նորվեգիա
Դանիա
Նիդեռլանդներ
Բելգիա
Ճապոնիա
Թաիլանդ
Բութան:

3. Աշխարհի ամենամեծ 15 պետությունը՝ տարածքի մեծությամբ:
1. Ռուսաստան
2. Կանադա
3. Չինաստան
4. ԱՄՆ
5. Բրազիլիա
6. Ավստրալիա
7. Հնդկաստան
8. Արգենտինա
9. Ղազախստան
10. Ալգերիա
11. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
12. Գրելանդիա/Դանիա
13. Սաուդյան Արաբիա
14. Մեքսիկա
15. Ինդոնեզիա:

4. Աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող 15 պետություն:
1. Չինաստան
2. Հնդկաստան
3. ԱՄՆ
4. Ինդոնեզիա
5. Պակիստան
6. Բրազիլիա
7. Նիգերիա
8. Բանգլադեշ
9. Ռուսաստան
10. Մեքսիկա
11. Ճապոնիա
12. Եթովպիա
13. Ֆիլիպիններ
14. Եգիպտոս
15. Վիետնամ:

5. Դաշնային կառավարման ձև ունեցող 20 երկիր:
1. ԱՄՆ
2. Կանադա
3. Ավստրալիա
4. Գերմանիա
5. Շվեյցարիա
6. Բրազիլիա
7. Մեքսիկա
8. Հնդկաստան
9. Ռուսաստան
10. Նիգերիա
11. Արգենտինա
12. Ավստրիա
13. Բելգիա
14. Մալայզիա
15. Հարավային Աֆրիկա
16. ԱՄԷ
17. Վենեսուելա
18. Եթովպիա
19. Պակիստան
20. Սուդան

Աշխարհագրություն․ Առաջադրանք 1

1. Երկաթի արտադրությամբ առաջատար երկրները՝ 5 երկիր:
Չինաստան
Ավստրալիա
Բրազիլիա
Հնդկաստան
Ռուսաստան:

2. Ոսկի արդյունահանող առաջատար երկրները՝ 5 երկիր:
Չինաստան
Ռուսաստան
Ավստրալիա
ԱՄՆ
Կանադա:

3. Ածուխ արդյունահանող առաջատար երկրները՝ 5 երկիր:
Չինաստան
Հնդկաստան
ԱՄՆ
Ավստրալիա
Ինդոնեզիա:

4. Նավթ արդյունահանող առաջատար երկրները՝ 5 երկիր:
ԱՄՆ
Սաուդյան Արաբիա
Ռուսաստան
Կանադա
Չինաստան:

5. Նավթ ներմուծող առաջատար երկրները՝ 5 երկիր:
ԱՄՆ
Չինաստան
Հնդկաստան
Ճապոնիա
Հարավային Կորեա:

6. Նավթ արտահանող առաջատար երկրները՝ 5 երկիր:
Սաուդյան Արաբիա
Ռուսաստան
Իրաք
Կանադա
ԱՄԷ:

7. Ալյումին արտադրող առաջատար երկրները՝ 5 երկիր:
Չինաստան
Ռուսաստան
Հնդկաստան
Կանադա
ԱՄԷ:

Աշխարհագրություն․ Առաջադրանք 1

1. Աշխարհի ամենաբարձր 10 լեռնագագաթները՝ նաև նշելով գտնվելու վայրը:
1. Էվերեստ, 8848 – Հիմալայներ, Նեպալ/Տիբեթի ինքնավար շրջան, Չինաստան
2. Չոգորի, 8611 – Պակիստան/Չինաստան
3. Կանչենջանգա, 8486 – Հիմալայներ, Նեպալ/Հնդկաստան,
4. Լհոցզե, 8516 – Հիմալայներ, Նեպալ/Տիբեթի ինքնավար շրջան, Չինաստան
5. Մակալու, 8485 – Հիմալայներ, Նեպալ/Տիբեթի ինքնավար շրջան, Չինաստան
6. Cho Oyu, 8188 – Հիմալայներ, Նեպալ/Տիբեթի ինքնավար շրջան, Չինաստան
7. Dhaulagiri, 8167 – Նեպալ
8. Manaslu, 8163 – Նեպալ
9. Nanga Parbat, 8126 – Պակիստան
10. Annapurna I, 8091, Նեպալ:

2. Աշխարհի ամենաերկար 10 գետերը՝ նաև նշելով գտնվելու վայրը:
1. Նեղոս, 6695կմ – Աֆրիկա
2. Ամազոն, 6400կմ – Հարավային Ամերիկա
3. Յանցզի, 6300կմ – Չինաստան
4. Միսսիսսիպպի, 5971կմ – ԱՄՆ
5. Ենիսեյ, 5539կմ – Ռուսաստանի Դաշնություն, Մոնղոլիա
6. Հուանհե, 5464 – Չինաստան
7. Օբ/Իրտիշ, 5410կմ – ՌԴ, Չինաստան, Ղազախստան
8. Río de la Plata, 4880կմ –  Բրազիլիա, Ուրուգվայ, Արգենտինա
9. Կոնգո, 4700կմ – ԿԴՀ, ԿԱՀ, Անգոլա, կոնգոյի Հանրապետություն, Տանզանիա, Կամերուն, Զամբիա, Բուրունդի, Ռուանդա
10. Amur, 4444կմ – Մոնղոլիա, Ռուսաստան, Չինաստան:

3. Աշխարհի ամենամեծ 10 լճերը՝ նաև նշելով գտնվելու վայրը:
1. Կասպից ծով – Ղազախստան, Ռուսաստան, Թուրքմենստան, Իրան, Ադրբեջան
2. Վերին լիճ – ԱՄՆ, Կանադա
3. Վիկտորիա – Ուգանդա, Քենիա, Տանզանիա
4. Հուրոն – ԱՄՆ, Կանադա
5. Միչիգան – ԱՄՆ
6. Տանգանիկա – Բուրունդի, Տանզանիա, Զամբիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
7. Բայկալ – Ռուսաստան
8. Մեծ Արջի լիճ – Կանադա
9. Նյասա – Մայավի, Մոզամբիկ, Տանզանիա
10. Ստրուկների Մեծ Լիճ – Կանադա:

4. Աշխարհի ամենախորը 5 լճերը՝ նաև նշելով գտնվելու վայրը
1. Բայկալ – Ռուսաստան
2. Տանգանիկա – Տանզանիա, Կոնգո, Բուրունդի, Զամբիա
3. Կասպից Ծով – Ռուսաստան, Ղազախստան, Իրան, Ադրբեջան, Թուրքմենստան
4. Սան Մարտին – Արգենտինա, Չիլի
5. Նյասա լիճ – Մոզամբիկ, Տանզանիա, Մալավի:

5. Աշխարհի ամենաբարձր 5 լճերը՝ նշելով գտնվելու վայրը
1. Տիտիկակա – Պերու, Բոլիվիա
2. Pumoyong – Չինաստան
3. Senguul – Մոնղոլիա
4. Namtso – Չինաստան
5. Sheosar Lake – Պակիստան:

6. Աշխարհի ամենախորը օվկիանոսային իջվածքները՝ 3 հատ՝ նշելով նաև որ օվկիանոսում են:
1. Մարիանյան իջվածք – Խաղաղ օվկանիոս
2. Տոնգայի իջվածք – Խաղաղ օվկանիոս
3. Պուերտո Ռիկոյի իջվածք – Ատլանտյան օվկանիոս:

Գրականություն․ Սպիտակ ջրաշուշանը (ամերիկյան հնդկացիների հեքիաթներից)Գրականություն․

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ

1. Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
    Այո շատ հետաքրքիր և պատկերավոր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
    Այո շատ և գեղեցիկ։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
    Գաղափարն այն է, որ պետք է լսել ձեր տիրոջը՝ այս դեպքում Լուսնին, քանի որ մեծերը սխալ խորհուրդներ և ուղղություններով չեն ասի և ցույց չեն տա: Բայց անկախ ամեն ինչից, պետք չի հուսահատվել և հիասթափվել, պետք  է նայել առաջ և ամեն ինչ անել փրկվելու և խնդրի լուծումը գտնելու համար: Ինչպես արեց աստղը:
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
    Այո, պատմելու ոճը շատ հետաքրքիր է: Հեքիաթի ծավալը մեծ է, բայց հեղինակի գրելաոճի պատճառով այն շատ հեշտ է կարդացվում: Իրադարձությունները արագ են տեղի ունենում, ձանձրալի չէ:
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
    Այս մտքի այդքան էլ համաձայն չեմ, քանի որ չկար ոչ մի արտահայտված կերպար: Միայն անձնավորված կերպարներ էին, որոնք անուններ չունեին:
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
    Ոչ, քանի որ հեղինակը չի պատմում հնդիկների կյանքից: Միայն ասում էր, որ կա հնդկացիների ճամբար, բայց դա բավարար տեղեկություն չէ հնդկացիների մասին:
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։
    Այո, անձնավորված են բնության հրաշքներով՝ Աստղ, Լուսին, Արև, Ծաղիկ, փոքր տղա…:

2. Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Հայոց պատմություն․ Հայաստանի Առաջին Հանրապետություն

Մայիսի 28-ը,մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է։ Այդ օրը նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և պետականության վերականգնման տոնը։

103 տարի առաջ այս օրը Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը հայտարարեց հայոց գավառների վրա Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Անկախության ուղին հաղթահարելը ամենևին էլ հեշտ չէր, սակայն Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ հայերը կարողացան կանխել թուրքերի ներխուժումը և խուսափեցին վերջնականորեն ոչնչացումից։

Մայիսի 28-ին Թիֆլիսում ընդունված հռչակագրում ասվում էր.

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»։

Իսկ հունիսի սկզբին հրապարակվեց այսպիսի հաղորդագրություն.

«Հայոց ազգային խորհուրդը՝ այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

Նորանկախ հանրապետությունը խորհրդարանական էր, իսկ առաջին վարչապետը նշանակվեց Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի մայրաքաղաքը դարձավ Երևանը։ Հռչակման պահին ՀՀ տարածքը 12 հզ. քառ. Կմ էր, իսկ բնակչությունը՝ 700 հազար։

Հայության համար չափազանց դժվար ժամանակներ էին, քանի որ հենց նոր էր եղել Հայոց Ցեղասպանությունը և փրկված հարյուր հազարավոր անօգնական, քաղցած և անօթևան գաղթականներ ապաստան էին գտել հայրենիքի փրկված փոքրիկ հատվածում։ Չնայած այս ամենին թուրքերը ցանկանում էին խլել մեր հայրենիքի վերջին մասը՝ Արևելյան Հայաստանը։ 534 տարի անց պետականության հիմնասյուների բացակայությամբ վերականգնված պետության անփորձ կառավարությունը ստիպված էր միաժամանակ և կռիվ մղել թուրքերի դեմ, և մտածել քայքայված տնտեսությամբ ու հումանիտար աղետի եզրին կանգնած երկիրը վերականգնելու մասին։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվեց։ Չնայած այսքան կարճ գոյատևելուն, Հայաստանի առաջին հանրապետությունը մի շարք ձեռքբերումներ ունեցավ։ Ստեղծվեց հայկական դրամը, ընդունվեցին օրհներգն ու զինանշանը, բացվեց առաջին համալսարանը Երևանում և այլն։

Պետականության վերականգնումը կարևոր դեր խաղաց հայ ժողովրդի կյանքում, և հենց առաջին հանրապետությունը հիմք հանդիսացավ երկրորդ և երրորդ հանրապետությունների ստեղծման համար։

Առաջին հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից։

Հայոց լեզու

Նախադասությունները վերլուծել ձևաբանորեն և շարահյուսորեն։

Ձևաբանորեն

(Ինձ-սեռական հոլով, տրական դերանուն, եզակի թիվ, առաջին դեմք) (նույն-ցուցական դերանուն) (օրն-գոյական, եզակի թիվ, հասարակ, սեռական հոլով) էլ (տեղավորեցին-բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ) մի (տան-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ, հասարակ) (մեջ-հետադաս կապ), (որտեղ-հարցական դերանուն) (և-շաղկապ) (պիտի ապրեի-հարկադրական եղանակ, անցյալ)։ Տան (տերը-գոյական, ուղղական հոլով, հասարակ, եզակի թիվ)՝ (Օհան-գոյական, հատուկ, եզակի թիվ, ուղղական հոլով) (ապերը,-գոյական, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով) (նահապետական-հարաբերական ածական) (բարքով-գոյական, եզակի թիվ, գործիական հոլով, հասարակ) (մարդ-գոյական, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով) էր։ (Հիմա-ժամանակի մակբայ) (մեր-անձնական դերանուն, հոգնակի թիվ) (գյուղերում-տեղի պարագա) նրա (նման-որակական ածական) մարդիկ (այլևս-ժամանակի պարագա) չկան։ (Ձմեռը-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ) (նստում էր-բայ, սահմանական եղանակ, երրորդ դեմք) (բուխարու-տեղի պարագա) մոտ, (չոր-որակական ածական) փայտը դարսում (կողքին-տեղի պարագա)։ Փայտերը մեկ-մեկ գցում էր (կրակի-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ, հասարակ) մեջ (և-շաղկապ) (պատմություններ-գոյական, հոգնակի թիվ, ուղղական հոլով) անում (շահի-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ) (ժամանակից,-գոյական, բացառական հոլով, եզակի թիվ, հասարակ) անցած, գնացած (օրերից,-գոյական, հոգնակի թիվ, բացառական հոլով, հասարակ) որսից և անտառից: (Իսկ-համադասական շաղկապ) (եթե-ստորադասական շաղկապ) (ոչ ոք-ժխտական դերանուն) չէր լսում նրան, (մենակությունից-գոյական, եզակի թիվ) թե (ձանձրույթից,-գոյական, եզակի թիվ) բուխարու առաջ բաց էր անում շարականի (գիրքը-գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ, հասարակ):

Շարահյուսորեն

Ինձ նույն օրն էլ տեղավորեցին մի տան մեջ, որտեղ և պիտի ապրեի։ Տան տերը՝ Օհան ապերը, նահապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ Ձմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից: Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրույթից, բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը:

Ենթակա – Ինձ, ոչ ոք
Ստորոգյալ – տեղավորեցին, ապրեի, նստում էր, դարսում, գցում էր, անում, չէր լսում, բաց էր անում:
ժամանակի պարագա – նույն օրն, հիմա, այլևս, ձմեռը:
Որոշիչ–  մի, նահապետական, նման, չոր, անցած, գնացած:
Տեղի պարագա – տան մեջ, գյուղում, բուխարու մոտ, կողքին, կրակի մեջ, բուխարու առաջ:
Համադասական շաղկապ – և, իսկ:
Հատկացուցիչհատկացյալ – Տան տերը, շահի ժամանակից, շարականի գիրքը:
Միջոցի անուղղակի խնդիր – բարքով:
Ուղիղ խնդիր – մարդ էր, մարդիկ, փայտը, պատմություններ:
Ձևի պարագա – մեկ-մեկ:
Անջատման անուղղակի խնդիր – օրերից, որսից, անտառից, մենակությունից, ձանձրույթից:
Ստորադասական շաղկապ – եթե:
Հանգման անուղղակի խնդիր – նրան:

Գրականություն․Հանս Քրիստիան Անդերսեն. Ջրի կաթիլը

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլոր իրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավոր զարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեև կան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  մի ամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանցառջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  էհամարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ  հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնելսովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նցէին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում,կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞  դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնելդրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որհեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծկարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մեերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էրմյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացող մարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայցամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անումիրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդիննայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկնիր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էինպրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծքաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Առաջադրանքներ

1. Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:
—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:
Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:
Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացող մարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:

• Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:
Ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էինպրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:
Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդիննայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:
Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:

2. Սեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Գրականություն․Նադեր Էբրահիմի. Փոքրիկ սիրտս ում նվիրեմ

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Առաջադրանքներ

1. Մեկնաբնե՛ք հետևյալ մտքերը․

  • Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
    Կարծում եմ այս հատվածում խոսքը ամենևին էլ սրտի մասին չէ։ Այս հատվածը բարության մասին է, կապ չունի շատ կամ քիչ ունենալը կարևորը առկայությունն է և կիրառելը։
    Երբ  հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
    Հիմա մարդիկ շատ են մտածում նյութական բաների մասին, մոռանալով իրենց մեջ թաքնված սիրո և բարության մասին փողը միշտ հնարավոր է աշխատել և ծախսել, բայց այն ժամանակը, որ անցկացնում ենք մեր սիրելիների հետ դա երբեք գնել չի լինի։
  • Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց:
    Կարծում եմ վատ մարդիկ չկան։ Կան մարդիկ ովքեր չեն կարողանում իրենց բարությունն օգտագործել։ Պետք է սիրել նրանց։
  • Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
    Երբ կա ուրախություն էական չէ, գտնվում ես թանկարժեք տանը, թե մի փոքր նկուղում կարևորը այն ուրախությունն է, այն ծիծաղի ձայներնն են որ լսում և զգում ես։
  • Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…

2. Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

  • Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
  • Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
  • Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
  • Սիրտը կարող է տեղավորել նաև վատ մարդկանց։
  • Սրտում կարող է իշխել միայն սերը։
    Այս մտքերը սրտի կամ ինչ որ սենյակի մասին չեն։ Այս մտքերը մարդու ամենակարևոր արժեքների սիրո և բրության մանին են։ Ոչ ոքի չի հեաքրքրում դու ինչքան փող ունեք, բայց այն սերը և էներգիան, որ նրանց տալիս եք փոխում է ամեն ինչ։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы