1.Տառեր և բանաձևեր
Տեսական նյութ
Մաթեմատիկայում շատ մեծություններ ունեն իրենց հատուկ նշանակումները:
Մակերեսն ընդունված է նշանակել S մեծատառով, պարագիծը՝ P
մեծատառով, ուղղանկյան կողմերը՝ a և b փոքրատառերով, անցած ճանապարհը՝ s փոքրատառով, արագությունը v, իսկ ժամանակը
t տառերով:
Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա կից կողմերի արտադրյալին՝ S=a⋅b
Ուղղանկյան պարագիծը հավասար է նրա բոլոր կողմերի գումարին՝
P=a+a+b+b=2⋅(a+b)
Անցած ճանապարհը հավասար է արագության և ժամանակի արտադրյալին՝ s=v⋅t
Որևէ մեծության արժեքի հաշվման կանոնը նկարագրող գրառումը կոչվում է բանաձև:
Հետևաբար, վերևում բերված բոլոր գրառումները բանաձևեր են:
Կիրառելով այդ բանաձևերը, կարելի է հաշվել ուղղանկյան մակերեսն ու պարագիծը, անցած ճանապարհը:
Օրինակ
Դիցուք a=12սմ և b=18սմ, ապա S=12⋅18=216(սմ2); P=2⋅(12+18)=60(սմ):
Եթե v=15կմ/ժ և t=2ժ, ապա s=15⋅2=30(կմ)
Առաջադրանքներ (դասարանում)
1)Գտիր a և b կողմերով ուղղանկյան մակերեսը, եթե a=27 սմ և b=58սմ:
axb=27×58= 1566 սմ 2
2)Գտիր a և b կողմերով ուղղանկյան պարագիծը, եթե a=154 սմ և b=126 սմ:
a+b+a+b=2x(a+b)=2x(154+126)= 560սմ
3)Հաշվիր s անցած ճանապարհը, եթե v=81 կմ/ժ և t =3 ժ:
S= v x t = 81×3=243 կմ
4)Հաշվիր 48b−20b+15b−26 արտահայտության արժեքը, եթե b =7:
48b−20b+15b−26=43b-26=43 x 7-26= 411
Լրացուցիչ(տանը)
5)Գտիր t ժամանակը, որի ընթացքում մեքենան շարժվելով v =94 կմ/ժ արագությամբ, անցնում է s =470 կմ ճանապարհ:
t= s/v= 470:94= 5 ժամ
6)Հաշվիր քառակուսու x կողմը, եթե նրա P պարագիծը 100 սմ է:
P= x+x+x+x= 4x=100 4x=100 x=100:4= 25 սմ
7)Հաշվիր 50a−30a+15a−120 արտահայտության արժեքը, եթե a=10:
35a-120= 35×10-120= 230
8)F=x*y+z բանաձևի մեջ տեղադրիր x=18,y=42,z=26 արժեքները և հաշվիր F տառի արժեքը:
F= 18 x 42 + 26 =756+26=782 F=782