Հանդիպում  արշավային զբոսավար, յոգայի ուսուցիչ Ապրես Զոհրաբյանի հետ․ Պատում

Այսօր հանդիպում ունեցանք  արշավային զբոսավար, յոգայի ուսուցիչ Ապրես Զոհրաբյանի հետ։ Ապրես Զոհրաբյանը ներկայացրեց իր ուսումնական ճամփորդությունը Իրան։ Խոսեցինք Իրանի կրոնի, մշակույթի և մարդկանց մասին։ Պարոն Զոհրաբյանը ներկայացրեց ճամփորդության խնդիրների և դժվարությունների մասին։ Հանդիպում-քննարկումը բավականին հետաքրքիր էր և ուսումնալից։

Ձմեռային ճամբար․ Նախագիծ․ Ազգային խոհանոց․ Մեքսիկական խոհանոց

Մեքսիկական խոհանոց — խոհանոց, որը իրենից ներկայացնում է ացտեկական և իսպանական ավանդույթների խառնուրդ։ Հիմքը կազմում են տորտիլյաները   համեմունքներով, որոնց մեջ առաջին տեղն է զբաղեցնում չիլի պղպեղը (մեքսիկական խոհանոցի «այցեքարտ») և սալսան։ Տորտիլաներից պատրաստում են տարբեր ռուլետներ. բուրիտո (մսով կարկանդակ), էնչիլադա (տորտիլյա թաթախված պանրի սոուսի մեջ, ներսում` հավի միս ու լոբի) և չիմիչանգի (եռացող ձեթի մեջ տապակված գլանափաթեթ պանրով, հավի կամ տավարի մսով ու լոլիկով)։ Դրանցով նաև պատրաստում են ձվածեղ ու էվոս։ Դրանք մատուցվում են մրգերով և բանջարեղենով աղցանների հետ, որոնցից ամենահայտնին է գուակամոլեն (սառը նախուտեստ ավոկադոյի խյուսային միջուկից՝ լոլիկի, լայմի հյութի և այլ բանջարեղենի ու համեմունքների ավելացմամբ) և պիկո-դե-գայոն (աքաղաղի կտուց) — կծու սոուս կտրտած լոլիկի խորանարդիկներով, սոխով և հալապենո պղպեղով։ Մսային ուտեստների շարքում առաջին տեղը զբաղեցնում է ֆահիտան  — տավարի միս տապակված գրիլի վրա։ Ամենատարածված նախուտեստները բրինձն ու լոբին են։ Բնորոշ համեմունքներ. համեմ, պղպեղներ սերանո և հալապենո : Մեքսիկական հայտնի ալկոհոլային խմիչքը տեկիլան է։ Մեքսիկական ծագում ունի սիրված ըմպելիքը` կակաոն կամ տաք շոկոլադը, այս ըմպելիքները ավանդական են համարվում Մեքսիկայի համար։

Ձմեռային Ճամբար․ Նախագիծ․ Ազգային խոհանոց

Հայկական Խոհանոց

Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում: 

Շատ  կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել, և մինչ այժմ սերունդներին են փոխանցվում խոհանոցի բոլոր գաղտնիքները: Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացված իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից:

Բազմաթիվ միատարր խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համի և ձևի նուրբ արվեստով:

Տոլմա

«Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»: Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ: Տոլմայի առաջին բաղադրատոմսը թվագրվում է 8րդ դար: Տոլմայի բազմաթիվ տարատեսակներ են առանձնացվում: Դրանցից մեկն է Պասուց տոլման, որը պատրաստվում է միմիայն հատիկեղենից: Հնում պասուց տոլման պատրաստել են գարնանամուտին, ինչը խորհրդանշում էր երկրագործական տարվա սկիզբը:

2011 թվականից ամեն տարի Հայաստանում անց է կացվում ավանդական տոլմայի փառատոնը, որի հիմնական նպատակը ազգային արժեքների պահպանումն է: Փառատոնի ժամանակ ներկայացվում են տոլմայի ավելի քան 60 տեսակներ, ինչպես նաև փառատոնի ժամանակ է հենց պատրաստվում ամենաերկար տոլման:

Գաթա 

Գաթան իր առանձնահատուկ տեղն է զբաղեցրել գրեթե բոլոր տոնական և ծիսական սեղաններին: Ըստ ազգագրագետների հնում գաթայի վրա հատուկ խորհրդանշաններ են պատկերել, հաճախ նաև խաչեր, որպիսզի ընտանիքը պաշտպանեին չար աչքից: Նրանց պնդմամբ գաթան խորհրդանշում է նաև ընտանիքի ամրությունը, և իզուր չէ որ հարսանիքների ժամանակ հենց գաթա են պարեցնում նորապսակների գլխավերևում:

Գաթան նաև Ամանորի սեղանի ամենակարևոր բաղադրիչն էր հանդիսանում, որի մեջ թաքցնում էին կոպեկը կամ դովլաթը: Այն սովորաբար կտրում էին տան ամենափոքր անդամի մեջքին դնելով: Այն անդամը ում բաժին էր ընկնում կոպեկը համարվում էր տարվա հաջողակը:


Ռազմամարզական ճամբար Արատեսում

Մեր ռազմամարզական, ուրախ և հագեցած ճամփորդությունը սկսվեց Սմբատաբերդի բարձունքը հաղթահարելուց։

Սմբատաբերդ

Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է, որ հիմնադրվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը:

Հետո կատարեցինք ռազմամարզական պարապմունք։ Սովորեցինք ինչպես պետք է կրակել և մի քանի ռազմական հնարքներ։

Մայրամուտը Արատեսում հիանալի էր՝

Երկրորդ օր

Օրը սկսեցինք նախավարժանքով։

Իսկ հետո շտապեցինք ռազմամարզական պարապմունի, որը անցավ շատ ուրախ և բովանդակալից։

Հետո այցելեցինք Խաչոց ձոր՝

Խաչոց ձոր

Օր երրորդ

Օրը սկսեցինք նախավարժանքով՝

հաջորդեց ռազմամարզական պարապմունքը՝

Արդեն ժամանակն էր Արատեսը լքելու։

Բայց դեռ կան մի քանի հետաքրքիր կանգառներ։

Եղեգիս՝ քայլք դեպի Զորաց վանք

Զորաց վանք

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան կողմում: Կառուցել է Սյունաց Տարսայիճ Օրբելյան իշխանի թոռ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս-Տարսայիճը:

Սելիմի լեռնանց՝ Քարավանատուն

Քարավանատուն

Սելիմի քարավանատունը գտնվում է Սելիմի լեռնանցքի ամենաբարձր մասից 100մ ներքև՝ փոքր հարթության վրա։ Այն ունի 3 դահլիճ , գլխավոր կանաչապատ մուտքի վրա պարսկերենով՝ արաբական տառերով կա 1332թ. Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի որդու՝ Չեսարի արձանագրությունը՝ քարավանատան կառուցման մասին։ Քարավանատան երկարությունը 35,5մ է։ Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին, շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից է, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում։
Այդ տարիներին ակտիվ էր առևտուրը Արևմուտքի և Արևելքի միջև։

Վերին Գետաշեն՝ Կոթի եկեղեցի

Կոթավանք

Գտնվում է ՀՀ Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղի արևմտյան քարափին:
Եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի տեր, Վասակ Գաբուռ իշխանի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան II-ը, 851-901 թվականներին:

Եվ մեր վերջին կանգառը՝ Հայրավանք

Հայրավանք

Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

Այսքանն էր մեր ռազմամարզական ճամբարը Արատեսում։

Աշխարհագրություն․Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները

Հայկական լեռնաշխարհի տարածքն ունի բարդ, ինքնատիպ կառուցվածք, այդ իսկ պատճառով տարածքի պատմա-աշխարհագրական, երկրաբանական պայմանների ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն են  առաջացրել հայ և օտարազգի համաշխարհային գիտնականների համար: Այն Առաջավոր Ասիայում կարելի է համարել որպես մի լեռնային կղզի, աշխարհագրական այդպիսի դիրքի հետևանքով այն սահմանազատվում է հարևան Անատոլիական և Իրանական սարահարթերից և նրանց միջև հանդես է գալիս որպես լեռնահանգույց:

Ալպյան լեռնակազմական պրոցեսներ

Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է ալպյան լեռնակազմական պրոցեսների ընթացքում: Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի: Այդ ընթացքում երկրաբանական շերտերը խախտվել են, բեկորատվել` գոյացնելով ծալքաբեկորային լեռներ: Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով:

Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) ու Թոնդրակ գործող հրաբուխները:

Գործող հրաբուխներ են համարվում այն հրաբուխները, որոնք ցուցաբերում են ակտիվություն (պարբերաբար ժայթքում են, դուրս են տալիս գոլորշիներ, գազեր) կամ նրանք, որոնց ժայթքումն ու ակտիվությունը հիշատակվում է պատմության մեջ:

Վայոցսարի մոլորությունը

Պատմության մեջ հանդիպում ենք մի դրվագի, որը չի կարող համապատասխանել իրականությանը այդ իսկ պատճառով Վայոցսարը չենք դասում գործող հրաբուխների շարքին: Երկրաբանները փաստում են, որ Վայոցսարը ժայթքել է շատ ավելի վաղ քան 8-րդ դարում:

Վայոցսար լեռը՝ 2581 մ, գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք: Լայնանիստ լեռնային դաշտի վրա այն բարձրանում է կոնաձև: Ունի հատած կոնի տեսք. Մոտ 125 մ խորությամբ խառնարան:

Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:

Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»

Վայոցսար

Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:

Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը ոչ այլ ինչ է , եթե ոչ մի սլացող ուղեղի անհիմն ծնունդ: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց ձոր անունը:
Երկրաբանական տվյալները խոսում են այն բանի մասին, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում հրաբուխներ գործել են հազարամյակներ առաջ և պատմության այս դրվագը չի համապատասխանում իրականությանը:

Նեմրութ

Նեմրութի բարձրությունը՝ 2935 մ է (հին աղբյուրներում 3050 մ): Երիտասարդ բազմածին հրաբուխ է, որն այժմ էլ գործում է, խառնարանից և նրա լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր և գոլորշիներ:

Նեմրութ հրաբուխ

Նեմրութի գագաթն իրենից ներկայացնում է խոշոր Կալդերա: Կալդերան (պորտուգ.՝ caldera – կաթսա) կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք է։ Կալդերաներն առաջանում են երկրի ոչ խորը (մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր) հորիզոններում գտնվող մագմատիկ օջախների հետ կապված կենտրոնական հրաբուխների գործունեության հետևանքով։ Կալդերաների ներքին պատերը զառիթափ են և խորանում են մինչև 600-800 մ։
Նեմրութի խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում, տրամագիծը՝ 8 կմ, որի արևմտյան մասում տարածվում է խառնարանային լիճը 9 կմ² մակերեսով: Գտնվում է 2500 մ բարձրության վրա: Նախկինում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ, որոնք փակել են Վանա լճի գոգովորությունը և ստեղծվել է լիճը: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թ-ին, ըստ անգլիացի երկրաբան  Ֆ. Օսվալդիի: Նա մասնակցել է Հ. Ֆ. Լինչի 1898 թվականի հայկական գիտարշավին, ուսումնասիրել է Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, հրատարակել լեռնաշխարհի երկրաբանական սխեմատիկ քարտեզը (1907 թ):

Թոնդրակ

Թոնդրակի բարձրությունը 3533 մ է: Այն բազմածին հրաբուխ է:  Թոնդրակի խառնարանում կան բազմաթիվ  տաք աղբյուրներ:  Էլիզե Ռեկլյուն գրում է, որ Թոնդրակի խառնարանը 350 մ խորություն ունի: Նրա ասելով՝ երկրաբան Թեյլորն այնտեղ դիտել է գեյզեր: Այժմ գեյզերներ չկան, սակայն կան տաք աղբյուրներ:

Թոնդրակ

Թոնդրակ բառը ցույց է տալիս, որ լեռը հիշեցնում է հայկական թոնիրը: Մինչև այժմ դեռ չեն դադարել ընդերքի ուժերը, և լանջերից ու խառնարաններից դուրս են գալիս գազեր ու եռման ջրեր:

Պատմական տեղեկություններ կան այն մասին, որ 1550-ական թվականներին հրաբուխը խիստ աշխուժացել է:
Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1855 թվականին:

Թոնդրակը դեպի հարավ մասնատված է Բերկրի գետով ու նրա վտակներով: Բարձր մասերում ունի սառցապատման հետքեր: Մերձգագաթային մասերում ձյունը պահպանվում է  շուրջ տարի: Լեռնազանգվածի լանջերը պատված են հյութալի մարգագետիններով:

Աղբյուրը՝ ArmGeo.am

Աշխարհագրություն․ Աշխարհի ամենամեծ 10 լճերը

1․ Կասպից ծով. մակերեսը կազմում է 376 հազար կմ²: Այն գտնվում է Ասիայում: Իր աղիության և մեծության շնորհիվ այս լճին անվանել են ծով: Լիճը ծովի մակարդակից ցածր է 28 մ, իսկ խորությունը 1025 մ է: 

2․  Վերին լիճ. Մակերեսը 82 հազար կմ² է: Այս լիճը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Վերջինս ծովի մակարդակից բարձր է 183 մ, իսկ խորությունը կազմում է 393 մ: Հատկանշական է, որ այս լիճն աշխարհում ամենեմեծ քաղցրահամ լիճն է:   

3 ․Վիկտորիա լիճ. Վիկտորիա լիճը գտնվում է Աֆրիկա մայրցամաքում և համարվում է տեղի ամենամեծ լիճը: Այս լճի մակերեսը կազմում է 68 կմ²: Վերջինս ծովի մակարդակից բարձր է 1134 մ, իսկ խորությունը կազմում է 80 մ: 

4․ Հուրոն լիճ.  Հուրոն լիճը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Այս լճի մակերեսը կազմում է 60 կմ², ծովի մակարդակից բարձր է 177 մ, խորությունը կազմում է 208 մ: 

5․Միչիգան լիճը. Այն նույնպես գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Վերջինիս մակերեսը 58 հազար կմ², ծովի մակարդակից բարձր է 177 մ, խորությունը կազմում է 281 մ:  

6․ Արալյան ծով. Լիճը գտնվում է Ասիայում: Մակերեսը 35.հազար կմ² է: Այն գնտվում է ծովի մակարդակից 3.5 մ բարձրության վրա, խորությունը կազմում է 54.5 մ: Հատկանշական է, որ այսօր այս լիճը բաժանված է երկու մասի` Հարավային և Հյուսիսային Արալների: պատճառը լճի ցամաքումն է, ինչը գետը սնուցող երկու հիմնական գետերի՝ Ամուդարյայի և Սիրդարյայի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքն է: Լճի մակերեսը վերջին տասնամյակների ընթացքում գրեթե կրկնակի նվազել է:

7․ Տիտիկակա լիճ,  այն  գտնվում է Հարավային Ամերիկայում: Տիտիկակա լճի մակերեսը կազմում է 58 հազար կմ²: Այն ծովի մակարդակից գտնվում է 3821մ բարձրության վրա, իսկ խորությունը կազմում է 281մ:


8․ Բայկալ լիճ. Վերջինիս գտնվում է Ասիայում: Բայկալ լճի մակերեսը 32 հազար կմ² է: Այն գտնվում է ծովի մակարդակից 456 մ բարձրության վրա, իսկ խորությւոնը կազմում է 1620մ:  Հատկանշական է, որ այն համարվում է աշխարհի ամենախորը լիճը: 

9․  Նյասսա լիճ. Այս լիճը գտնվում է Աֆրիկա մայրցամաքում և նրա մակերեսը կազմում է 31 հազար կմ²: Վերջինիս գտնվում է ծովի մակարդակից 472 մ բարձրության վրա, իսկ խորությունը կազմում է 706 մ: 

10․ Մեծ Արջի լիճ.  գտնվում է Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի սահմանում: Մեծ Արջի լճի խորությունը կազում է 137 մ: Այն ծովի մակարդակից բարձր է 157 մ:


Աղբյուրը՝ Շաբաթ․am

Տեղեկություն.Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ), ժամանակակից արվեստի կենտրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նայեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։

Իրինա Ռոդինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց. Պատում

Այսօր մարզական ստուգատեսի շրջանակներում այցելեցինք Իրինա Ռոդինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Անցավ բավականին զվարճալի և ուրախ։

Ֆոտոպատում՝

Իմ սիրելի կենդանին

Ժամկետ՝ Շուրջտարյա

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Նպատակ՝ Ճանաչել և սիրել կենդանիներին

Ընթացք ՝ Մասնակիցը համացանցից, ծնողներից կամ գրքերից գտնում է տեղեկություններ իր ցանկացած կենդանու մասին:

շարունակել կարդալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы