Իրավունք․ Հրանդ Դինք

Հրատ Դինքը ծնվել է 1954թ․ սեպտեմբերի 15-ին Մալաթիայում։ Հինգ տարեկան էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Ստամբուլ։ Ծնողների բաժանվելուց հետո Հրանտ Դինքը` երկու եղբայրների հետ միասին, տեղավորվեց Գեդիկփաշա թաղամասում գտնվող հայ բողոքական եկեղեցուն առընթեր գիշերօթիկում։ Երեք եղբայրներն էլ ձմռանը հաճախում էին Ինջիրդիբի տարրական դպրոցը, որը նույն եկեղեցու վերակացության ներքո էր, իսկ ամառային արձակուրդներին ապրում էին դպրոցի՝ Թուզլա թաղամասի հայ երեխաների ճամբարում։ Նախքան Շիշլիի ավագ դպրոցում իր կրթությունն ավարտին հասցնելը, Հրանտ Դինքն ավարտել է Պեզճյան միջնակարգ դպրոցն ու սովորել Սուրբ Խաչ Դպրեվանքի գիշերօթիկ դպրոցում։

Նա ամուսնացել է Ռաքել Յաղբասանի հետ, ով սերում էր հարավ-արևելյան Թուրքիայի Սիլոփի շրջանից՝ հայկական Վարդո գերդաստանից։ Նրանք ունեցել են երեք զավակ։ Հ. Դինքը սովորել է Ստամբուլի Համալսարանի կենդանաբանության և փիլիսոփայության ֆակուլտետներում։ Նա թողեց համալսարանում կենսաբանական փիլիսոփայության բաժին հիմնելու իր երազանքը՝ ձախակողմյան քաղաքական զարգացումներում ակտիվ ներգրավվածության պատճառով։ Հ. Դինքին մտահոգում էր, որ իր քաղաքական ներգրավվածությունը կարող է կապվել իր հայկական ինքնության հետ ու վնասել Թուրքիայում բնակվող հայ համայնքին, ուստի դատարանի վճռով վերցրեց թուրքական Ֆըրաթ անունը։

Այդ ընթացքում Հրանտ Դինքը կնոջ՝ Ռաքելի հետ իրենց տնօրինության տակ վերցրին Թուզլայի երեխաների ճամբարը, որտեղ ժամանակին իրենք էին մեծացել, ու հոգածության տակ առան անհամար հայ մանուկների։ Ճամբարի համար դժվար ժամանակներ սկսեցին, երբ մեղադրանք ներկայացվեց, թե իբր այնտեղ հայ զինյալների են մեծացնում, և 1983թ. այն պետության կողմից վերջնականապես բռնագրավվեց։ Ճամբարի փակվելուց հետո Հ. Դինքը բերման ենթարկվեց՝ իր քաղաքական հայացքների պատճառով երեք անգամ ձերբակալվելով։

1990-ականներին Հ. Դինքը եղբայրների հետ Ստամբուլում գրախանութ էր աշխատեցնում։ Նաև սկսել էր գրել հայկական «Մարմարա» օրաթերթի համար։ Նա մասնավորապես գրում էր Թուրքիայում տպագրված հայոց պատմությանը վերաբերող գրքերի ակնարկներ՝ Ջութակ (Չութակ) կեղծանվան ներքո։

1996թ. ապրիլի 5-ին Հ. Դինքը մասնակից եղավ Ստամբուլում հրատարակվելիք թուրքերեն և հայերեն առաջին շաբաթաթերթի՝ «Ակօսի» (արևելահայերեն՝ ակոս) հիմնադրմանը։ Ակոս բառը երկու լեզվում էլ օգտագործվում է՝ նշանակելով մի տեղ, որտեղ գութանը հողի մեջ, որպես պտղաբերության աղբյուր, փոսորակ է բացում՝ սերմը գցելու համար։ Շաբաթաթերթի քաղաքականությունը մշակվեց սույն խորհրդանշական համագործակցության և պտղաբերության լույսի ներքո։ Գլխավոր նպատակն էր զորակցել Թուրքիայի հայ համայնքի այն հատվածին, որ մայրենիով խոսել չէր կարողանում, պետական մակարդակով բարձրաձայնել Թուրքիայի հայերի խնդիրները, այդ առումով հասարակության ավելի լայն շրջանակների աջակցությունն ստանալ և թուրք հասարակությանը հաղորդ դարձնել հայկական մշակույթին ու պատմությանը։

«Ակօս»-ի ձախակողմյան, ընդդիմադիր ինքնությունն ուշադրություն էր գրավում։ Այն նաև քննադատում էր Թուրքիայի հայ համայնքի համակարգային թույլ կողմերը՝ շեշտադրելով այլընտրանքային նախագծերում թափանցիկության և քաղաքացիական հասարակության կարևորությունը։

Որպես «Ակօս»-ի գլխավոր խմբագիր՝ Հրանտ Դինքը հանրության ուշադրությունը գրավեց իր հռետորաբանությամբ, ինչը բանավեճի նոր եզրեր էր բացում։ Նա նաև սյունակներ էր հեղինակում «Yeni Yüzyıl» (Նոր Հազարամյակ) և «BirGün» (Մի Օր) օրաթերթերում։

Նա օրակարգ մտցրեց բազում ուշագրավ թեմաներ, ինչպիսիք են Թուրքիա-Հայաստան դրացիական հարաբերությունների հաստատումը, երկու երկրների միջև սահմանների բացումը, Թուրքիայում ժողովրդավարության գործընթացին աջակցելը, 1915թ. իրադարձությունների մասին նոր, ընդգծված ոճով խոսելը՝ ողջ մնացած և դավանափոխ հայերին ևս անդրադառնալով, երկու կողմերի արժանապատվությունը ճանաչելը՝ նահատակվածներին լոկ թվեր դիտելու անարգալից մոտեցման փոխարեն։ Նա նաև բարձրացրեց Թուրքիայում այս իրադարձությունների մասին այլընտրանքային հրապարակումներ մշակելու անհրաժեշտությունը՝ ի լրումն այն աղբյուրների, որոնք պաշտպանում էին պաշտոնական, պետական թեզը։

Մասնակցած լինելով Ամերիկայում, Ավստրալիայում, Եվրոպայում ու Հայաստանում կազմակերպված բազմաթիվ համաժողովների՝ Հրանտ Դինքն առաջ էր քաշում հայկական ինքնության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ բանավեճեր ու հարցադրումներ թե´ հայկական աշխարհում, թե´ արևմտյան բազում երկրներում՝ ըստ նրանց՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ունեցած պատմական դերի:

Իրավունք․ ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Ինչ է կամավորությունը

  • Կամավորի և կազմակերպություն միջև պայմանագիր կնքվում է
    Այո
  • Կամավորի աշխատանքը վարձատրվում է
    ոչ
  • Ով է կամվորը
    Կամավորն այն մարդն է, ով անվճար տրամադրում է իր ժամանակն ու հմտությունները մարդկանց կամ շահույթ չհետապնդող կազմակերպություններին օգնելու համար։ 
  • Անչափահասը ինչպես կարող է կատարել կամավորություն
    Անչափահասը կարող է կամավություն անել միայն իր ծնողների կամ խնամակալների թույլտվությամբ։
  • Երբ է հնարավոր լուծել կամավորության մասին պայմնագիրը
    Կամավորական պայմանագրի դադարեցման պայմանները կարող են կախված լինել կազմակերպության քաղաքականությունից: Սովորաբար դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ պայմանագրի պայմանները խախտվում են կամ կողմերի համաձայնությամբ:
  • Ով կարող է ներգրավել կամավոր
    Կամավորին աշխատանքի ներգրավելու հնարավորություն ունեն հանրային իշխանությունի մարմիները,պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և շահույտ ոչ հետապնդող իրավաբանական անձիք:
  • Որն է կամավոր աշխատանքի սկզբունքները
    Կամավոր աշխատանքի սկզբունքներն են՝
    կամավորի կամքի ազատությունը.
    կամավոր աշխատանքի անհատուցելիությունը.
    կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարությունը.
    մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը.
    ազգային, տարածաշրջանային կամ միջազգային համագործակցությունը:
    կամավորի կամքի ազատությունը.
    կամավոր աշխատանքում խտրականության արգելքը.
    մարդասիրությունը.
  • Որոնք են կամավոր աշխատանքի նպատակները
    Կամավորական աշխատանքի նպատակն է հանդուրժողականության և համերշախության զարգացումը։

Առաջադրանք՝

  • Կամավոր աշխատողի առնվազն 3 իրավունք
    Կամավորն իրավունք ունի՝
    1․Ստանալու վնասի հատուցում։

    2․Կազմակերպությունից ստանալու իր կատարած կամավոր աշխատանքի վերաբերյալ տեղեկանք կամ երաշխավորագիր։

    3․Կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերից ապահովագրություն:
  • Կամավոր աշխատողի առնվազն 3 պարտականություն
    Կամավորը պարտավոր է՝
    1․Բարեխղճորեն օգտագործել Կազմակերպության հատկացրած գույքը

    2․Կառավարության սահմանած կարգով անցնել պարտադիր բժշկական զննություն

    3․Հատուցել կամավոր աշխատանք կատարելիս իր գործողության կամ անգործության հետևանքով Կազմակերպությանը պատճառած նյութական վնասը,
  • Կազմակերպության առնվազն 3 իրավունք
    Կազմակերպությունն իրավունք ունի՝
    1․Խրախուսելու կամավորին։

    2․Ապահովելու կամավորի մասնակցությունն իր կազմակերպած համապատասխան կրթական ծրագրերին։

    3․Իրականացնելու կամավորական ծրագրեր։

    4․Լուսաբանելու իր կամավորների կատարած կամավոր աշխատանքների արդյունքները։

  • Կազմակերպության առնվազն 3 պարտականություն
    Կազմակերպությունը պարտավոր է՝
    1․Կամավորին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն կամ աջակցություն, նաև նրա կամավոր աշխատանքի մասին տեղեկատվություն։

    2․Հատուցել կամավոր աշխատանք կատարելիս կամավորին պատճառված վնասը։

    3․Հաշմանդամություն ունեցող անձին, կամավոր ներգրավելու պարագայում ապահովել խելամիտ հարմարեցումներ

Իրավունք.Հասարակական կազմակերպություն հայաստանում. «ԱՄԻՌԱ ՎԵՏ» ԿԵՆԴԱՆՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Շների և կատուների համար միջոցառումների, ծննդյան օրվա տոնակատարությունների կազմակերպում, սգո ծառայություններ: Անձնագրերի և տոհմաբանական փաստաթղթի տրամադրում: Կլինիկան ունի առանձին վիրահատական բլոկ և առանձին ստացիոնար բաժանմունք:

Ընդհանուր գործունեություն

Անասնաբուժական ծառայություններ: Գրումինգ: Տրիմինգ: Շների ցուցադրության արվեստ: Վարժեցում: Ցուցահանդեսներ: «Հայլեռ» հայկական հովվաշան տոհմային բուծում: Զուգավորում

Իրավունք․ Իրավաբանական անձ․ Անհատ ձեռնարկատեր

Իրավաբանական անձ 3 կետ
Իրավաբանական անձն սեփականության իրավունքով ունի գույք։
Իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։
Իրավաբանական անձն կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։

Անհատ ձեռնարկատեր 3 կետ
Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն։
Անհատ ձեռնարկատեր կարող է լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործունակ քաղաքացի։
Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի ունենալ վարձու աշխատողներ։

Իրավունք․ Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները

1․Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը
Իրավական կազմակերպությունն, ստեղծվում է անձանց կամ կազմակերպությունների կողմից առանց, կառավարության մասնակցության։ Հասարակական կազմակերպությունները ստեղծվում են այնպիսի հասարակական խնդիրների լուծման համար, որոնք դժվար կամ անհնարին է լուծել միայնակ մարդու համար։ Այդ նպատակով նույն շահերը ունեցող մարդիկ միավորվում են և ստեղծում կազմակերպություն, որի նպատակը կարող է լինել, մշակութային, կրոնական և այլ խնդիրներ լուծելը։ Գործունեության արդյունքում ստացված եկամուտը չի բաժանվում անդամների միջև, այլ կարող է միայն ծախսվել նպատակների իրագործման համար։

2․Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը․
Պետական կազմակերպությունը օգուտ ստանալու միտում չունեցող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, ոչ առևտրային կազմակերպություն է։ Այն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սպորտի և ոչ առևտրային այլ բնագավառներում գործողություններ իրականացնելու համար։ Պետական կազմակերպությունը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և կազմակերպության հայերեն կնիք։

3․ Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է
Այո
Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը ապրանք վաճառելուց, աշխատանք կատարելուց կամ ծառայություն մատուցելուց եկամուտ ստանալն է:

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։

Անհատ ձեռներեցը և իրավաբանական անձը նույնը չեն, նրանք տարբեր են միմյանցից:Սակայն անհատ ձեռներեցը կարող է կազմավորել իրավաբանական անձ:

4․Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է
Այո, ՍՊԸ-ն իրավաբանական անձ է: Իրավաբանական անձինք լինում են առևտրային և ոչ առևտրային, իսկ առևտրային կազմակերպությունները կարող են ներկայանալ ՍՊԸ-ի, Բաժնետիրական ընկերության Լիարժեք պատասխանատվությամբ ընկերության և Կոպերատիվների տեսքով:


Իրավունք․Երեխայի իրավունքները

Հոդված 3.

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:
Կարծում եմ այս կետը կարևոր է երեխայի, հետագա հոգեկան առողջության, ազատ մարդ և ծնող լինելու համար։
Հոդված 26.
Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:

Առանձնացնում եմ այս կետը, քանի որ առանց կրթության և գիտելիքի մարդն ուղղակի ոչինչ է, կլինի չափահաս, թե երեխա։

Հոդված 9.

Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Իմ կարծիքով, այս օրենքի առկայությունը ամենակարևորն է, քանի որ ամեն ինչ սկսվում է մանկությունից։ Բռնության ենթարկված երեխան, մեծանում և դառնում է բռնություն գործադրող ծնող։ Բոլոր երեխաները պետք է լինեն պաշտպանված, թե ծնողի, թե պետության կողմից։

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Սովորողի իրավունքները`
Սովորողը իրավունք ունի ազատ արտահայտվելու
Սովորողը իրավունք ունի ընտրելու ուսումնական հստատություն
Սովորողը իրավունք ունի պաշտպանել իր իրավունքները
Սովորողը իրավունք ունի ուշանալ դասից
Սովորողը իրավունք ունի լրացուցիչ սովորելու

Սովորողի պարտականությունները՝
Սովորողի պարտականությունն է ներկայանալ դասին
Սովորողի պարտականությունն է ներկայանալ դասին պատրաստ
Սովորողի պարտականությունն է հարգել ուսուցչին և լսել դասը
Սովորողի պարտականությունն է հարգել դասընկերներին
Սովորողի պարտականությունն է հարգել դասընկերների կարծիքը

  1. Հոդված 20
  2. 1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
  3. 2. Սովորողն իրավունք ունի`
  4. 1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
  5. 2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
  6. 3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
  7. 3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
  8. 4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
  9. 5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
  10. 6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
  11. 7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
  12. 8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
  13. 9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
  14. 3. Սովորողը պարտավոր է`
  15. 1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
  16. 2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
  17. 3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
  18. 4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы