Հանդիպում  արշավային զբոսավար, յոգայի ուսուցիչ Ապրես Զոհրաբյանի հետ․ Պատում

Այսօր հանդիպում ունեցանք  արշավային զբոսավար, յոգայի ուսուցիչ Ապրես Զոհրաբյանի հետ։ Ապրես Զոհրաբյանը ներկայացրեց իր ուսումնական ճամփորդությունը Իրան։ Խոսեցինք Իրանի կրոնի, մշակույթի և մարդկանց մասին։ Պարոն Զոհրաբյանը ներկայացրեց ճամփորդության խնդիրների և դժվարությունների մասին։ Հանդիպում-քննարկումը բավականին հետաքրքիր էր և ուսումնալից։

Երկրաչափություն

Ուղիղների՝ շրջանագծի հատումից առաջացած հատվածների համեմատականությունը

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 244-բ,դ; 245; 247; 250;

Առաջադրանք 244.
բ) √(16 · 9) = 12:

Առաջադրանք 245.
√((40-8)·8) = 16

Առաջադրանք 247.
OG = OC + 8 => CB = 2OC + 8 => GC = 8
EC · CF = GC · CB => 20 · 20 = 8 · (2OK+8)
EF = CF = 20դմ
400 = 16OC+64
OC = 336/16 = 21
OG = 21 + 8 = 29:

Ռացիոնալ հավասարման հասկացությունը: Երկքառակուսային հավասարումներ

Դասարանական առաջադրանքներ՝ 206-207-ա,գ,ե; 209-ա,գ; 211-212-ա,գ,ե

Առաջադրանք 206.
ա) 3 · 4 – 2 – 5 / 3 = 2 + 5 = > 6 – (-3) / 3 = 7
6 – (-1) = 7
7 = 7
Պատասխան՝  2-ը լուծում է:

գ) 9 + 12 – 28 = 0
-7 ≠ 0
Պատասխան՝ -7-ը լուծում չէ:

ե) 12 + 8 / 5 = 6 – 2
20 / 5 = 4
4 = 4
Պատասխան՝ 2-ը լուծում է:

Առաջադրանք 207.
ա) x + 2 + 3 = 3 + 3
x + 5 = 6
Պատասխան՝ x + 2 = 3 <=> x + 5 = 6:

գ) 22 · 2 = 4 = 24 · 2 – 7 = 41
4 = 4
41 = 41
Պատասխան՝ 2x – 4 = 4 <=> 24x – 7 = 41:

Առաջադրանք 209.
ա) (x2)2
գ) (y4)2:

Առաջադրանք 211.
ա) x= t
t– 3t + 2 = 0
D = 9 – 8 = 1
t1 – 3 + 1 / 2 = 2
x = ± 1
x= 1
t= -b – √D / 2a = 3 – 1/2 = 1
x= 2
x = ±2:

գ) x = 2t
t – 5t + 4 = 0
D = 25 – 16 = 9
t= 5 – 3 / 2 = 1
x = ± 1
x= 1
t= 5 + 3 / 2 = 4
x = ± 2
x= 16:

Ռազմամարզական ճամբար Արատեսում

Մեր ռազմամարզական, ուրախ և հագեցած ճամփորդությունը սկսվեց Սմբատաբերդի բարձունքը հաղթահարելուց։

Սմբատաբերդ

Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է, որ հիմնադրվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը:

Հետո կատարեցինք ռազմամարզական պարապմունք։ Սովորեցինք ինչպես պետք է կրակել և մի քանի ռազմական հնարքներ։

Մայրամուտը Արատեսում հիանալի էր՝

Երկրորդ օր

Օրը սկսեցինք նախավարժանքով։

Իսկ հետո շտապեցինք ռազմամարզական պարապմունի, որը անցավ շատ ուրախ և բովանդակալից։

Հետո այցելեցինք Խաչոց ձոր՝

Խաչոց ձոր

Օր երրորդ

Օրը սկսեցինք նախավարժանքով՝

հաջորդեց ռազմամարզական պարապմունքը՝

Արդեն ժամանակն էր Արատեսը լքելու։

Բայց դեռ կան մի քանի հետաքրքիր կանգառներ։

Եղեգիս՝ քայլք դեպի Զորաց վանք

Զորաց վանք

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան կողմում: Կառուցել է Սյունաց Տարսայիճ Օրբելյան իշխանի թոռ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս-Տարսայիճը:

Սելիմի լեռնանց՝ Քարավանատուն

Քարավանատուն

Սելիմի քարավանատունը գտնվում է Սելիմի լեռնանցքի ամենաբարձր մասից 100մ ներքև՝ փոքր հարթության վրա։ Այն ունի 3 դահլիճ , գլխավոր կանաչապատ մուտքի վրա պարսկերենով՝ արաբական տառերով կա 1332թ. Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի որդու՝ Չեսարի արձանագրությունը՝ քարավանատան կառուցման մասին։ Քարավանատան երկարությունը 35,5մ է։ Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին, շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից է, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում։
Այդ տարիներին ակտիվ էր առևտուրը Արևմուտքի և Արևելքի միջև։

Վերին Գետաշեն՝ Կոթի եկեղեցի

Կոթավանք

Գտնվում է ՀՀ Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղի արևմտյան քարափին:
Եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի տեր, Վասակ Գաբուռ իշխանի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան II-ը, 851-901 թվականներին:

Եվ մեր վերջին կանգառը՝ Հայրավանք

Հայրավանք

Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

Այսքանն էր մեր ռազմամարզական ճամբարը Արատեսում։

Իրավունք․Երեխայի իրավունքները

Հոդված 3.

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:
Կարծում եմ այս կետը կարևոր է երեխայի, հետագա հոգեկան առողջության, ազատ մարդ և ծնող լինելու համար։
Հոդված 26.
Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:

Առանձնացնում եմ այս կետը, քանի որ առանց կրթության և գիտելիքի մարդն ուղղակի ոչինչ է, կլինի չափահաս, թե երեխա։

Հոդված 9.

Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Իմ կարծիքով, այս օրենքի առկայությունը ամենակարևորն է, քանի որ ամեն ինչ սկսվում է մանկությունից։ Բռնության ենթարկված երեխան, մեծանում և դառնում է բռնություն գործադրող ծնող։ Բոլոր երեխաները պետք է լինեն պաշտպանված, թե ծնողի, թե պետության կողմից։

Ներկայումս հայտնի է 30000000 նյութ

  • դասակարգելու  են  ցուցադրված  նյութերը`  պարզ(մեաղներ,  ոչմետաղներ),  բարդ՝ անօրգանական(օքսիդ, հիմք, թթու,աղ) և օրգանական
  • բնութագրելու  են  ցուցադրված  նյութերի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական  հատկությունները՝ օգտվելով տեղեկատվական  աղբյուրներից
  • գրելու  են  նյութերի  անունները, մոլեկուլային, էլեկտրոնային, կառուցվածքային բանաձևերը, նշելով՝ քիմիական  կապի  բնույթը, կառուցելու  են մոլեկուլների գնդիկաձողիկային մոդելները
  • դիտարկելու և  համեմատելու  են  տարբեր  ագրեգատային  վիճակում  գտնվող նյութերի այրման  ռեակցիաների  լուցկու(փայտի), մագնեզիումի(հրավառություն), էթիլսպիրտի, մոմի, ջրածնի(պայթյունով), բացատրելու  են  բոցի  կառուցվածքը
  • կատարելու  են  լաբորատոր փորձեր և դիտարկումներ  անօրգանական, օրգանական  նյութերի  մասնակցությամբ  ընթացող  ռեակցիաների  ընթանալու  պայմանների  և  արտաքին  հատկանիշների վերաբերյալ
  • գրելու  են կատարած լաբորատոր փորձերի ռեակցիաների հավասարումները:

Ընտրությամբ գործունեություն.Դիջեյինգ

Այսօր մենք սովորեցինք, Tractor ծրագրի հիմնական ֆունկցիաները։ Ինչպես ապահովվել մի երգից մյուս սահուն անցումը։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы