Ճամբարային հաշվետվություն

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Առաջին օրը ծանոթացանք , մեր ջոկատը կազմված էր ինչպես ծանոթ, այնպես էլ անծանոթ սովորողներից, որոնց հետ արագ ծանոթացանք և մտերմացանք, միշտ սիրել եմ ձեռք բերել նոր ընկերներ, տարբեր խառերի միջոցով փորձեցինք բացահայտել միմյանց բնավորությունը, ինտելեկտուալ կարողությունները, նախասիրություններր։

Հանդիպեցինք ընկեր Նունեի հետ քննարկեցին մեր նախագծերը ՝ ազգագրական փառատոնի առաջարկվող։
Մեր ջոկատի առաջարկած նախագծերի նորարությունը կայանում է նրանում, որ մենք պատրաստվում ենք ուսումնասիրել, ոչ միայն ազգային և ծիսական ուտեստներ, այլ նշել դրանց բաղադրությունը և վերջիններիս դրական և բացասական ազդեցությունը օրգանիզմում։

Պատրաստվում ենք նաև բնագիտատեխնիկական նախագծին, որի շրջանակներում իրականցնելու ենք երկու նախագիծ սովորող-սովորեցնող նախագիծը, որը իրականացնելու ենք միջին դպրոցի սովորողների հետ։

Ես ներկայացնելու եմ հիդրաի մասին և միասին մանրադիտակով ուսումնասիրելու ենք։


Ունենք նաև մեկ ուսումնական նախագիծ։


Նախագծի ընթացքում սովորեցին մանրադիտակով աշխատել և մանրադիտակի միջոցով ուսումնասիրեցինք չոր նմուշներ։

Հիմնականում ուսումնասիրել ենք 7-րդ դասարանի համապատասխանող նմուշներ, համացանցից գտել տեղեկություններ դրանց մասին, որպեսզի կարողանանք ներկայացնել միջին դպրոցի սովորողներին։

Այստեղ ուսումնասիրում ենք մանրեների տեսակները, որի համար անհրաժեշտ էր ստեղծել սննդային միջավայր, վերցնել տարբեր առարկաներից նմուշներ, որն էլ ուսումնասիրել ենք մանրադիտակով։

Այս նախագծի ընթացքում սովորեցինք աշխատել կշեռքով, ագար-ագարից ստանալ սննդային միջավայր։

Հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսել եմ իրականացնել Ազգային Խոհանոց նախագիծը, որի ընթացքում ուսումնասիրելու եմ Ղափամա հայկական ուտեստի պատմությունը և բաղադրությունը: Այս նախագծով մասնակցելու եմ <<Ձմեռ Պապիկ>> մրցանակաբաշխությանը։

Ձմեռային ճամբար․ Նախագիծ․ Ազգային խոհանոց․ Մեքսիկական խոհանոց

Մեքսիկական խոհանոց — խոհանոց, որը իրենից ներկայացնում է ացտեկական և իսպանական ավանդույթների խառնուրդ։ Հիմքը կազմում են տորտիլյաները   համեմունքներով, որոնց մեջ առաջին տեղն է զբաղեցնում չիլի պղպեղը (մեքսիկական խոհանոցի «այցեքարտ») և սալսան։ Տորտիլաներից պատրաստում են տարբեր ռուլետներ. բուրիտո (մսով կարկանդակ), էնչիլադա (տորտիլյա թաթախված պանրի սոուսի մեջ, ներսում` հավի միս ու լոբի) և չիմիչանգի (եռացող ձեթի մեջ տապակված գլանափաթեթ պանրով, հավի կամ տավարի մսով ու լոլիկով)։ Դրանցով նաև պատրաստում են ձվածեղ ու էվոս։ Դրանք մատուցվում են մրգերով և բանջարեղենով աղցանների հետ, որոնցից ամենահայտնին է գուակամոլեն (սառը նախուտեստ ավոկադոյի խյուսային միջուկից՝ լոլիկի, լայմի հյութի և այլ բանջարեղենի ու համեմունքների ավելացմամբ) և պիկո-դե-գայոն (աքաղաղի կտուց) — կծու սոուս կտրտած լոլիկի խորանարդիկներով, սոխով և հալապենո պղպեղով։ Մսային ուտեստների շարքում առաջին տեղը զբաղեցնում է ֆահիտան  — տավարի միս տապակված գրիլի վրա։ Ամենատարածված նախուտեստները բրինձն ու լոբին են։ Բնորոշ համեմունքներ. համեմ, պղպեղներ սերանո և հալապենո : Մեքսիկական հայտնի ալկոհոլային խմիչքը տեկիլան է։ Մեքսիկական ծագում ունի սիրված ըմպելիքը` կակաոն կամ տաք շոկոլադը, այս ըմպելիքները ավանդական են համարվում Մեքսիկայի համար։

Ձմեռային Ճամբար․ Նախագիծ․ Ազգային խոհանոց

Հայկական Խոհանոց

Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում: 

Շատ  կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել, և մինչ այժմ սերունդներին են փոխանցվում խոհանոցի բոլոր գաղտնիքները: Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացված իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից:

Բազմաթիվ միատարր խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համի և ձևի նուրբ արվեստով:

Տոլմա

«Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»: Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ: Տոլմայի առաջին բաղադրատոմսը թվագրվում է 8րդ դար: Տոլմայի բազմաթիվ տարատեսակներ են առանձնացվում: Դրանցից մեկն է Պասուց տոլման, որը պատրաստվում է միմիայն հատիկեղենից: Հնում պասուց տոլման պատրաստել են գարնանամուտին, ինչը խորհրդանշում էր երկրագործական տարվա սկիզբը:

2011 թվականից ամեն տարի Հայաստանում անց է կացվում ավանդական տոլմայի փառատոնը, որի հիմնական նպատակը ազգային արժեքների պահպանումն է: Փառատոնի ժամանակ ներկայացվում են տոլմայի ավելի քան 60 տեսակներ, ինչպես նաև փառատոնի ժամանակ է հենց պատրաստվում ամենաերկար տոլման:

Գաթա 

Գաթան իր առանձնահատուկ տեղն է զբաղեցրել գրեթե բոլոր տոնական և ծիսական սեղաններին: Ըստ ազգագրագետների հնում գաթայի վրա հատուկ խորհրդանշաններ են պատկերել, հաճախ նաև խաչեր, որպիսզի ընտանիքը պաշտպանեին չար աչքից: Նրանց պնդմամբ գաթան խորհրդանշում է նաև ընտանիքի ամրությունը, և իզուր չէ որ հարսանիքների ժամանակ հենց գաթա են պարեցնում նորապսակների գլխավերևում:

Գաթան նաև Ամանորի սեղանի ամենակարևոր բաղադրիչն էր հանդիսանում, որի մեջ թաքցնում էին կոպեկը կամ դովլաթը: Այն սովորաբար կտրում էին տան ամենափոքր անդամի մեջքին դնելով: Այն անդամը ում բաժին էր ընկնում կոպեկը համարվում էր տարվա հաջողակը:


Տեղեկություն.Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ), ժամանակակից արվեստի կենտրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նայեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։

Մարզական ստուգատես. Պատում

Այսօր մարզական ստուգատեսի շրջանակներում այցելեցինք մարմնամարզության սրահ և հանձնեցինք նորմատիվ։ Մի լավ վազեցինք, իսկ հետո մարզանք արեցինք և թռչկոտեցինք բատուտի վրա։

Ֆոտոշարք՝

Իրինա Ռոդինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց. Պատում

Այսօր մարզական ստուգատեսի շրջանակներում այցելեցինք Իրինա Ռոդինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Անցավ բավականին զվարճալի և ուրախ։

Ֆոտոպատում՝

Ձմեռային ճամբարի առաջին օր. Պատում

Այսօր ձմեռային ճամբարի առաջին օրն էր։ Անցավ շատ հետաքրքիր և բացահայտումներով լի։ Այցելեցինք Արևելյան դպրոց իրականացնելու սովորող սովորեցնող նախագիծը։ Հինգերորդ դասարանցիների հետ բացահայտեցինք բնագիտական ծրագրեր։ Իսկ աշխարհագրական նախագծի շրջանակներոմ ուսումնասիրեցինք <<Wikiloc>> ծրագիրը։

Այսքանն էր մեր ձմեռային ճամբարի առաջին օրը։

ՖՈՏՈՊԱՏՈՒՄ՝

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս տարի ճամբարն անցավ հանգիստ և ուրախ։ Մասնակցեցինք տարբեր հետաքրքիր միջոցառումների և ճամփորդեցինք։
Գաֆէսճյան արվեստի կենտրոն

Իրինա Ռոդինայի անվան գեղասահքի մարզադպրոց

Դեպի սևաբերդ

Գինին և քիմիան

Ճամփորդություն դեպի ջրվեժի անտառապարկ

Ձմեռային ճամբարի առաջին օրվա ամփափում

Հետաքրքիր փորձեր

Ձմեռային ճամբարի չորրորդ օրվա ամփոփում

Տեղեկություններ սևաբերդի մասին

Տեղեկություններ ջրվեժի անտառապարկի մասին

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы