Նորավանք

ՆորավանքՀայ առաքելական վանական համալիր, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։

Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։

շարունակել կարդալ

Սասուն

Սասուն, գավառակ Արևմտյան ՀայաստանումԲիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։

շարունակել կարդալ

Էյֆելյան աշտարակ

Էյֆելյան աշտարակ, երկաթյա վանդակավոր աշտարակ՝ տեղակայված Մարսյան դաշտում՝ Փարիզում։ Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը։

կարդալ ավելին

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, 20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (18801972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։

Читать «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» далее

Արցախի տեսարժան վայրերը

Գանձասարի վանք

Գանձասար – հայերեն, նշանակում է «գանձերի լեռ»: Վանքը հիմնադրվել է XII դարում: Վանքը պահպանել է հոգևոր կենտրոնի դերը Հասան-Ջալալյան իշխանների ջանքերով: Վանքում եղել է  դպրոց, որտեղ հոգևոր առաջնորդները վերապատրաստվել են, ստեղծվել և պահպանվել են ձեռագրեր: 2008 թվականին Արցախում կայացավ «մեծ հարսանիք», որի ընթացքում ամուսնացան 687 զույգեր: 550 զույգերը ամուսնացան Ղազանչեցոց տաճարում, իսկ 137-ը`Գանձասարի վանքում:

«Մենք և մեր սարերը» հուշարձանը

«Մենք և մեր լեռները» հուշարձանը Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է և պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանի վրա, գտնվում է Ստեփանակերտի մուտքի մոտ: Մարդկանց մեջ այն կոչվում է նաև «Պապիկ և Տատիկ»: Հուշարձանը կառուցվել է 1967 թվականին` կարմիր  տուֆից, հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է: Անպայման  այցելեք այս հուշարձանը:

Երևանի պատմության թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին:Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Շենքն ինքնին բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող կառույց է և ընկալվում է իբրև մոնումենտալ հուշարձան, «ձոն»` նվիրված Երևանին ու Հայաստանի մյուս 11 մայրաքաղաքներին:

Օձուն

Օձուն, գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 47 կմ հյուսիս-արևելք։ Մատենագրական աղբյուրներում Օձունը հիշատակվում է սկսած 8-րդ դարից։Օձուն գյուղը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի շրջանում:Քարայրներից հայտնաբերվել են բազմաթիվ հիշատակարաններ։Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Դսեղ

Դսեղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։ 

Բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկիկարտոֆիլի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթմիսձուբուրդ և մեղր։

Լոռու մարզ

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы