Տանը`

1.Ավ. Իսահակյանի <<Իմ աղոթքը>> բանաստեղծությունը անգիր սովորի’ր։

2.Ի°նչ է քեզ համար բնությունը։ Երբեւէ պատահե°լ է, որ զրուցես բնության հետ։
Ես սիրում եմ բնությունը, հատկապես գարնանը: Գարնան սկզբին դուրս է գալիս ձնծաղիկն ու հայտնում, որ արդեն գարուն է: Հետո սկսում են ծաղկել ծառերը՝ շուրջբոլորը տարածելով հրաշք բույր: Դրա հետ մեկտեղ գործի են անցնում մեղուները: Ծաղկից ծաղիկ թռչելով՝ նեկտար են հավաքում: Այդ ամենը կոչվում է բնություն, պարզապես հրաշք բնություն:

Իմ աղոթքը

Սիրտըս ահա — դատարկ անոթ,
Լցրու նրան, ո՛վ Բնություն,
Քո ուժերով, քո զորությամբ,
Իմաստությամբ ստեղծագործ:

Սրտիս խորքով հավատում եմ
Քո գերասքանչ հրաշքներին,
Անհունության, հավերժության,
Իմաստության քո անսահման,
Ո՛վ Բնություն Աստվածային:

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы