Կենսաբանություն․ ԳԵՆՈՏԻՊ ԵՒ ՖԵՆՈՏԻՊ

Յուրաքանչյուր օրգանիզմի գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ: Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր գեն գտնվում է որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում կամ լակուսում: Քրոմոսոմների հապլոիդ հավաքում, որը բնորոշ է սեռական բջիջներին, միայն մեկ գեն է պատասխանատու տվյալ հատկանիշի դրսևորման համար, իսկ մնացած սոմատիկ բջիջներում առկա քրոմոսոմների դիպլոիդ հավաքում՝ երկու գեն: Այդ գեները գտնվում են հոմոլոկ քրոմոսոմների միևնույն լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ:Գեները նշում են այբուբենի լատիներեն տառերով: Եթե զույգ ալելայինն գեները կառուցվածքով լրիվ նույնն են, այսինքն՝ ունեն նուկլեոտիդների միևնույն հաջորդականությունը, ապա կարող են նշվել՝ օրինակ՝ AA: Օրգանիզմների բոլոր հատկանիշների աբողջությունը կոչվում է ֆենոտիպ: Այն իր մեջ ներառում է ինչպես արտաքին հատկանիշների,այնպես էլ ներքին,հյուսվածքաբանական,կազմաբանական հատկանիշների ամբողջությունը:

Կենսաբանություն․ Մենդելի առաջին օրենք

Մենդելի 1 օրենք, Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։

Մենդելի փորձում դեղին և կանաչ ոլոռների խաչասերումից առաջացած հիբրիդները դեղին էին։ Նույն արդյունքները ստացվեցին նաև այն ժամանակ, երբ Մենդելը խաչասերեց հարթ և կնճռոտ մակերևույթ ունեցող ոլոռներ։ Առաջացած բոլոր ոլոռներն ունեին հարթ մակերևույթ։

Երկու հոմոզիգոտ ձևերի խաչասերման արդյունքում (yy և YY) ստացված հիբրիդային սերունդն արդեն հետերոզիգոտ էր, սակայն ուներ նույն ֆենոտիպը ինչ դոմինանտ հոմոզիգոտը։

Այս և մյուս արդյունքների հիման վրա Մենդելն առաջադրեց 4 վարկածներ։

Ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար օրգանիզմը ժառանգում է 2 ալել՝ յուրաքանչյուր ծնողից մեկական։ Այս ալելները կարող են նույնը, կամ տարբեր լինել։ Այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 նույնական ալել, կոչվում է հոմոզիգոտ։ Իսկ այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 տարբեր ալելներ կոչվում է հետերոզիգոտ։

Կենսաբանություն․Գենետիկայի հիմնական հասկացությունները։ Ժառանգականություն և փոփոխականություն։ Գենոտիպ և ֆենոտիպ

Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները։ Գենետիկայի հիմնադիրը եղել է հայտնի չեխ գիտնական Գրեգոր Մենդելը, ով 19-րդ դարի վաթսունական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները և տվեց հատկանիշների ժառանգման օրինաչափությունները։

«Գենետիկա» գիտության զարգացման հաջորդ փուլ է համարվում 20-րդ դարի հիսունական թվականներին բնագիտության կարևորագույն հայտնագործություններոց մեկի ՝ ԴՆԹ-ի երկար շղթայի կառուցվածքի հայտնագործման հետ։ Ժառանգականությունը և փոփոխականությունը կենդանի օրգանիզմների հիմնարար հատկություններից է։ Ժառանգականությունը ՝ ծնողական օրգանիզմների ՝ իրենց զարգացման և հատկանիշների առանձնահատկությունները հաջորդ սերընդին փոխանցելու հատկությունն է, որը իրականանում է բազմացման միջոցով։ Սեռական բազմացման դեպքում ժառանգականությունն ապահովվում է գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ ՝ սոմատիկ բջիջների միջոցով։ Թե՛ գամետները թե՛ սոմատիկ բջիջները իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշներն ու հատկությունները, այլ նրանց նախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը։

Գենը ԴՆԹ-ի մոլեկուլի կամ քրոմոսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցների սինթեզով։ Փոփոխականությունն օրգանիզմի անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշներ ձեռք բերելու հատկությունն է։ Փոփոխականության շնորհիվ առանձնյակները տարբեր սահմաններում տարբերվում են իրարից։ Ժառանգականությունը և փոփոխականությունը օրգանիզմների երկու հակադիր, բայց փոխադարձ կապված հատկություններ են։ Գենոտիպը օրգանիզմի բոլոր գեների ամբողջությունն է։ Գենոտիպը մեխանիկական գումար չէ, այլ միմյանց հանդեպ փոխներգոծող գեների ամբողջություն։ Քրոմոսոմների հապլոիդ հավաքում, որը բնորոշ է սեռական բջիջներին, միայն մեկ գեն է պատասխանատու տվյալ հատկանիշի դրսևորման համար, իսկ մնացած սոմատիկ բջիջներում առկա քրոմոսոմների դիպլոիդ հավաքում կա երկու գեն։ Այդ գեները կոչվում են ալելային գեներ կամ ալելներ։ Գեները նշվում են լատիներեն այբուբենի տառերով։ Եթե զույգ ալելային գեները կառուցվածքով լրիվ նույնն են, ուրեմն նուկլեոտիդների միևնույն հաջորդականությունը կարող է նշվել օրինակ ՝ AA, բայց տարբեր մուտացիաների հետևանքով կարող է տեղի ունենալ նուկլեոտիդներից մեկի ՝ այլ նուկլեոտիդով փոխարինում, այսինքն մուտացիան կարող է հանգեցնել գենի կառուցվաքի փոփոխության։

Ֆենոտիպ կոչվում է օրգանիզմների բոլոր հատկանիշների ամբողջությունը։ Այն իր մեջ ներառում է արտաքին, տեսանելի հատկանիշների, օրինակ ՝ մաշկի, կամ մազերի գույնը, քթի կամ ականջի ձևը, ծաղիկների գույները և այլն, իսկ ներքինն էլ ՝ կենսաքիմիական և հյուսվածքաբանական հատկանիշների ամբողջությունն է։

Կենսաբանություն․ Օրգանիզմի անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային, լրիվ և թերի կերպարանափոխություն, որն է դրնաց կենսաբանական նշանակությունը

Օնտոգենեզը, որը սեռական ճանապարհով բազմացող օրգանիզմների անհատական զարգացումն է սկսվում է զիգոտի առաջացման պահից մինչև օրգանիզմի վախճանը։ Այն բաժանվում է սաղմնային և հետսաղմնային շրջանների։ Սաղմնային շրջանը ընդգրկում է զիգոտի ձևավորման պահից մինչև օրգանիզմի ծնունդը կամ ձվի թաղանթից դուրս գալը, իսկ հետսաղմնային շրջանը ՝ օրգնանիզմի ծնվելուց կամ ձևջվի թաղանթից դուրս գալուց նրա վախճանը։ Օնտոգենեզի սաղմնային շրջանը բաժանվում է երեք հիմնական փուլերի։ Դրանք են ՝ տրոհումը, գաստրուլյացիան և առաջնային օրգանոգենեզը։

Կենդանիների տարբեր տիպերի, ինչպես նաև նույն տիպի տարբեր դասերի ներկայացուցիչների համար այդ երեք փուլերի ընթացքը ունի տարբեր առանձնահատկություններ։ Տրոհման արդյունքում ձևավորվում է բլաստուլան։ Տարբեր կենդանիների տրոհման գործընթացը ունի տարբեր առանձնահատկություններ, որոնք կախված են բեղմնավորված ձվաբջջի ցիտոպլազմում դեղնուցի մեծ կամ փոքր քանակից, ձվաբջջում դեղնուցի գրեթե հավասարաչափ կամ անհավասարաչափ բաշխվածությունից։ Տրոհման գործընթացի առաջին պահին զիգոտը բաժանվում է երկու հավասար բլաստոմերների։

Տրոհման գործընթացը շարունակում է միմյանց հաջորդող ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով և ձևավորվում է բլաստոմերների մեծ քանակ, որոնց չափերը փոքրանում են։ Թվաքանակի մեծացման և չափսերի փոքրացմանը զուգընթաց բլաստոմերները հեռանում են սաղմի կենտրոնից և ձևավորվում է խոռոչը։ Սաղմն ընդունում է միմյանց հարող միաշերտ բլաստոմերների պատ ունեցող պղպջակի տեսք, որը կոչվում է բլաստուլա։ Գաստրուլյացիան, որը սաղմնային զարգացման երկրորդ փուլն է։ Գաստրուլյացիայի գործընթացում բջջային զանգվածների տեղաշարժն է և բջիջների դիֆերենցիացիան։ Դիֆերենցիացիան ՝ սաղմի առանձին բջիջների և մասերի միջև ֆունկցիոնալ տարբերությունների առաջացման գործընթացն է։ Գաստրուլյացիայի փուլում սաղմը չի աճում, քանի որ բացակայում է բջիջների բաժանումը։

Գաստրուլյացիայի ձևավորումը տեղի է ունենում բլաստուլայի միաշերտ պատի ՝ դեպի խոռոչ ներփքվող արդյունքում։ Առաջանում են սաղմնային երեք թերթիկներ ՝ արտաքին ՝ էկտոդերմ, ներքին ՝ էնտոդերմ և սաղմնային թերթիկի ՝ մեզոդերմը։ Էկտոդերմի բջիջներից ձևավորվում է նյարդային համակարգը, զգայարանները, մաշկի էպիթելը, ատամի էմալը, էնտոդերմից ՝ աղիների էպիթելը, մարսողական գեղձերը, խռիկների և թոքերի էպիթելը, իսկ մեզոդերմից ՝ մկանային, շարակցական, ոսկրային հյուսվածքները, երիկամները, սեռական գեղձերը, արյունատար համակարգը և այլն։ Սաղմնային զարգացման երրորդ փուլում առաջանում է ՝ նյարդային խողովակը, մարսողական խողովակը։ Սաղմը զարգանում է որպես միասնական օրգանիզմ, որի բոլոր բջիջները, հյուսվածքները և օրգանները գտնվում են սերտ փոխազդեցության մեջ։

Հետսաղմնային զարգացումը լինում է ՝ ուղղակի և անուղղակի։ Ուղղակի զարգացման դեպքում կամ ձվի թաղանթներից դուրս է գալիս փոքր չափերով, բայց հասուն օրգանիզմին հատուկ բոլոր օրգաններն ունեցող առանձնյակ, որը հետսաղմնային զարգացման փուլում մեծանում է, աճում է և սեռահասուն դառնում։ Հետսաղմնային ուղղակի զարգացում ունեն ՝ սողունները, կաթնասունները, թռչունները։ Աննուղակի զարգացման դեպքում ձվից դուրս է գալիս թրթուրը, որը ունի պարզ կառուցվածք, քան հասուն առանձնյակը։ Թրթուրի օրգանիզմն ունենում է օրգաններ, որոնք բնորոշ են միայն իրեն և բացակայում են հասուն կենդանու օրգանիզմում։ Թրթուրային վիճակից հասուն վիճակի անցման ժամանակ այդ օրգանները քայքայվում, վերանում և առաջանում են հասուն օրգանիզմին բնորոշ օրգանները։ Կերպարանափոխությամբ զարգացման գործընթացը լինում է այսպես ՝ ձու — թրթուր — հասուն կենդանի։

Սա կոչվում է թերի կերպարանափոխության զարգացում։ Այդ գործընթացով են զարգանում ՝ երկկենցաղները, ձկները, միջատները և այլն։ Գոյություն ունի լրիվ կերպարանափոաություն որը պատկերվում է այսպես ՝ ձու — թրթուր — հարսնյակ — հասուն կենդանի։ Այսպես են զարգանում թիթեռները, բզեզները։ Անուղղակի կերպարանափոխության հետսաղմնային կենսաբանական նշանակությունը կայանում է նրանում, որ օնտոգենեզի ընթացքում թրթուրների և հասուն ձևերի միջև վերանում է ներտեսակային գոյության կռիվը, ինչը արդյունք է նրանց տարբեր միջավայրերում ապրելը։

Կենսաբանություն․ Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները

Բնության մեջ հանդիպում է բազմաբջիջ օրգանիզմների բազմացման երկու եղանակ՝ 1. Անսեռ բազմացում2. Սեռական բազմացումԱնսեռ բազմացում: 

Բույսն իր վեգետատիվ օրգանների միջոցով, օրինակ` տերևներով, ցողունների կամ արմատների կտրոններով կարող է բազմանալ: Այս դեպքում որոշակի պայմանների առկայությամբ բույսի որևէ վեգետատիվ հատվածից սկսում են աճել բույսի մնացյալ հյուսվածքներն ու օրգանները: Արդյունքում բույսը կրկնապատկվում է` հետևաբար, բազմանում է: Բազմացման այս ձևը կոչվում է անսեռ կամ վեգետատիվ: Բազմացման այս ձևի ժամանակ բազմացմանը մասնակցում է միայն մեկ օրգանիզմ:

Սեռական բազմացում: Դուք արդեն ծանոթացել եք բույսի գեներատիվ օրգաններին: Դրանք բույսի սեռական բազմացումը ապահովող և դրա արդյունքում առաջացող օրգաններն են:Բույսի սեռական օրգաններում` ծաղիկներում, ձևավորվում են հատուկ, մյուս բջիջներից տարբերվող բջիջներ: Դրանք սեռական բջիջներն են

Սեռական բջիջները լինում են երկու տեսակի` արական և իգական:Սեռական բազմացման իրականացման համար անհրաժեշտ է արական և իգական սեռական բջիջների միաձուլում:

Կենսաբանություն․ Բջջի բաժանումը՝միթոզ  ,   2 քրոմոսոմի կառուցվածքը

Բջիջն առաջանում է, աճում, զարգանում և բաժանվում է, կամ էլ մահանում։ Սա բջջի կյանքի օրինաչափությունն է։ Բջիջների առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը ընկած ժամանակահատվածը բջջի կենսացիկլն է։ Տարբեր բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ։ Նյարդային և մկանային բջիջները սաղմնային զարգացման ավարտից հետո դադարում է կիսվել և գործում են օրգանիզմի ամբողջ կյանքի ընթացքում։ Ոսկրուղեղի և էպիթելային հյուսվածքի բջիջներն իրենց ֆունկցիաներն իրականացնելիս արագ մահանում են: Այդ հյուսվածքներում բջիջները բազմանում են։ Էուկարիոտ և պրոկարիոտ բջիջների բաժանումը կատարվում է միտոզի ճանապարհով։ Բջջի նախապատրաստման, նաև միտոզի ընթացքում տեղի ունեցող գործընթացների համախումբը կոչվում է միտոտիկ ցիկլ։ Բջջի կենսացիկլը կազմված է ինտերֆազից և բաժանման փուլերից։ Բաժանման արդյունքում առաջացած նոր բջիջն անցնում է ինտերֆազ և սկսում նախապատրաստվել ԴՆԹ-ի սինթեզին։ Ինտերֆազի այդ փուլը կոչվում է G1 փուլ։ Այդ փուլում բջջում սինթեզվում են ՌՆԹ-ներ և սպիտակուցներ։ Ինտերֆազի միջին ժամանակահատվածում (Տ-փուլ) սկսվում է ԴՆԹ-ի կրկնապատկում է։

ԴՆԹ-ի երկու թելիկները հեռանում են իրարից և յուրաքանչյուրի վրա վերարտադրվում են ԴՆԹ-ի նոր թելիկներ։ ԴՆԹ-ի կրկնապատկման դերը կայանում է նրանում, որ այդ մոլեկուլում գաղտնագրված ժառանգական տեղըկատվությունը անփոփոխ անցնում է հաջորդ սերունդներին։ ԴՆԹ-ի սինթեզից հետո բջիջը սկսում է նախապատրաստվել կիսվելուն ՝ միտոզին, ինչի համար անհրաժեշտ են ցենտրիոլների կրկնապատկում, սպիտակուցների սինթեզ և այլն։ Այդ գործընթացը իրականանում է G2 փուլում։ Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից։ Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, քրոմոսոմները պարունակվում են, կարճանում և հաստանում, դադարում է ՌՆԹ-ի սինթեզը։

Բջջային կենտրոնի ցենտրիոլները տարամիացվում են դեպի բջջի բևեռներ: Բջջի պրոֆազի վերջում կորիզաթաղանթը անհետանում է և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում: Միտոզի հաջորդ փուլում ՝ մետաֆազում քրոմոսումները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում ՝ հավասարաչափ հեռանալով բևեռից: Բաժանման թելիկները բոլոր քրոմոսոմների ցենտրիոլները միացնում են բևեռներին, իսկ քրոմոսոմները, որոնք կազմված են քրոմատիդներից, ուղղված են լինում դեպի բջջի հակադիր բևեռները: Յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները առանձնանում են ցենտրոմերի հատվածում և երկու քրոմատիդները վերածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների: Միտոզի մյուս փուլում ՝ անաֆազում ցենտրոմերներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռներ: Միտոզի վերջին փուլում ՝ թելոֆազում բևեռներում հավաքված քրոմոսոմները միանում են:

Ձևավորվում են կորիզաթաղանթը և կորիզակները, այսինքն կորիզներն են վերականգնում: Բջջի հասարակածային մասում կազմավորվում է նոր պլազմային թաղանթ, որը ձգվում է դեպի բջջի եզրը: Սկզբնական բջջիջը կիսվում է երկու ՝ ավելի փոքր դուստր բջիջների, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է քրոմոսոմների մեկ հավաքակազմ: Միտոզը բաժանման այնպիսի եղանակ է, որի արդյունքում գենետիկական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է դուստր բջիջների միջև: Սա ապահովում է բջջից բջիջ, սերնդե — սերունդ ժառանգական տեղեկատվության փոխանցումը: Դրանում է միտոզի կենսաբանական նշանակությունը:

Կենսաբանություն․ Էուկարիոտ ՝ բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը, օրգանոիդները դրանց կառուցվածքը և ֆունկցիան

Օրգանոիդներ կամ օրգանելներ կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառույթը։

Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝

  • կմախքային
  • հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից (խեցիներ, զրահներ), շարժական և կծկողական օրգանելներ(օրինակ, մտրակիկներ, թարթիչներ, միոնեմներ), զգայական կամ ռևցնպաորային օրգանոիդներ (լուսազգայուն «աչքեր»), հարձակողական և պաշտպանական օրգանելներ (մարմնից դուրս նետվող ձողիկաձև գոյացություններ՝ տրիխոցիստներ), մարսողական օրգանելներ, որոնք կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա (մարսողական վակուոլները), ներզատական և արտազատական օրգանոիդներ։
Բջիջ, հյուսվածք | Սոֆի Նահապետյան

Էուկարիոտ բջջիջներ

Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։ Կենդանական էուկարիոտիկ կամ կորիզային բջիջների բջջապատը թույլ է արտահայտված։ Կան նաև որոշ առանձնյակներ, որոնց մոտ բջջապատը նույնիսկ բացակայում է։ Էուկարիոտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նաև կենսաքիմիական հատկանիշներով, ինչպես նաև պահեստային աղաջրերի կազմով։

Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները և այլն։ Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։ Բջջում յուրաքանչյուր օրգանոիդ կատարում է որոշակի գործառույթ, վերջիններս էլ ամբողջությամբ պայմանավորում են բջջի կենսագործունեությունը։ Բջիջների ձևերը բազմազան են, ինչը պայմանավորված է նրանց ֆունկցիայով։ Էուկարիոտիկ բջիջը ունի բարդ մոլեկուլային կառուցվածք։ Այստեղ տարբերակված են բջջի բաղադրամասերը՝ բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը։

Կենսբանություն․ Մայիս ամսվա ամփոփում

1․ Ներկայացնել մաշկի կառուցվածքը

Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-2մ2 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։
2․ Ինչ գեղձեր կան մաշկում
Ճարպագեղձեր, քրտնագեղձեր
3․ Ինչ ֆունկցիա է կատարում մաշկը մեր օր
գանիզմում

Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։
4․ Երիկամների կառուցվածք և ֆունկցիան

Երիկամի կառուցվածքը
1. Միջուկային նյութ և երիկամային բրգեր (Pyramides renales)
2. Արտատար բլթակային անոթ (Arteriola glomerularis efferens)
3. Երիկամային աորտա (Arteria renalis)
4. Երիկամային երակ (Vena renalis)
5. Երիկամային դարպասներ (Hilus renalis)
6. Երիկամային ավազան (Pelvis renalis)
7. Միզածորան (Ureter)
8. Երիկամային փոքր բաժակ (Calices minores renales)
9. Երիկամի ֆիբրոզային պատյան (Capsula fibrosa renalis)
10. Երիկամի ստորին բևեռ (Extremitas inferior)
11. Երիկամի վերին բևեռ (Extremitas superior)
12. Առբերիչ բլթակային անոթ (Arteriola glomerularis afferens)
13. Նեֆրոն (Nephron)
14. Երիկամային ծոց (Sinus renalis)
15. Երիկամային մեծ բաժակ (Calices majores renales)
16. Երիկամի բրգի գագաթ (Papillae renales)
17. Երիկամային սյունակ (Columna renalis)

Երիկամների ֆունկցիա
Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը 10−12 սմ է, իսկ լայնությունը՝ 5−6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ: Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ միզապարկի մեջ:
Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը: 

5․ Արտաթուրության համակարգ

Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։

Նախակենդանիների օրգանիզմից լուծելի արտազատուկը (ամոնիակ, միզանյութ) արտաքին միջավայր է դուրս գալիս դիֆուզիայի կամ օսմոկարգավորման ֆունկցիա կատարող կծկող վակուոլների օգնությամբ։ Ջրային ցածրակարգ բազմաբջիջների (սպունգներ, աղեխորշավորներ) և ծովային քիչ ակտիվ կենդանիների (փշամորթներ) նյութափոխանակության արգասիքները հեռացվում են մարմնի մակերեսով և միջավայրի հետ կապ ունեցող խոռոչների պատերով։ Անողնաշարավորների մեծ մասի արտաթորման ֆունկցիան մասամբ կատարում են աղիքները։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում դիֆերենցվում է հատուկ արտաթորության համակարգ։ Ստորակարգ որդերի, անելիդների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են, իսկ օղակավոր որդերի մեծ մասինը՝ մետանեֆրիդները։ Ցամաքային հոդվածոտանիների արտաթորման ֆունկցիան կատարում են աղիքների պատերը կամ մալպիգյան անոթները (կույր մակաճներ միջին և ետին աղիքի սահմանում)։

Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերը, մաշկը, քրտնագեղձերը, աղիքները և այլն, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը (հոմեոստազ)։


6․ Արական և իգական սեռական բջիջներ

Արական սեռական բջջիջներ
Արական սեռական բջիջները գրեթե միշտ շատ ավելի փոքր են, քան իգական սեռական բջիջները և, շատ դեպքերում, շարժական (flagellated) բջիջներ են:

Այնուամենայնիվ, ծաղկող բույսերում (անգիոսերմեր) արական սեռական բջիջները անշարժ են, ինչը նշանակում է, որ դրանք ոչ թե խարխլված բջիջներ, այլ տեղափոխվում են փոշոտող գործակալների կողմից այն կառույցում, որը մենք կոչում ենք pollen հատիկ:

Կաթնասունները և այլ կենդանիներ իրենց գամետները արտադրում են սեռական գեղձեր անվամբ օրգաններում, որոնք վերարտադրողական համակարգի մաս են կազմում: Սեռական գեղձերում տեղի է ունենում ոչ միայն մեյոտիկ բջիջների բաժանում, այլ նաև սեռական բջիջների հասունացում:

Իգական սեռական բջջիջներ
Սերմնաբջիջի համեմատ ՝ ձվերը շատ մեծ, անշարժ բջիջներ են: Շատ հեղինակներ հայտնում են, որ դրանք կաթնասուն կենդանու մարմնի ամենամեծ բջիջներից մեկն են, ինչպիսին մարդիկ են:
Այս իգական սեռական բջիջները կենդանիների մեջ արտադրվում են օրգանների կողմից, որոնք հայտնի են որպես ձվարաններ:

Սովորաբար այս բջիջներն ունեն առատ ցիտոպլազմա (շատ ավելի շատ, քան արական սեռական բջիջներից), մեծ միջուկ և կենդանիների մոտ առանձնանում են երկու հստակ սահմանված շրջաններ. Zona pellucida և պսակ radiata:

Zona pellucida- ն բարակ թաղանթ է, որը ծածկում է ձվաբջջի բջջային թաղանթը և մասնակցում է սերմնահեղուկի հետ իր միությանը, մինչդեռ corona radiata- ն ներկայացնում է բջիջների մի շարք շերտեր, որոնք համընկնում են zona pellucida- ի հետ:

Կառուցվածքի այս մասը նույնպես չափազանց կարևոր է ձվաբջջի համար պարարտացման ընթացքում:


7․ Ինչպես է տեղի ունենում բեղմնավորումը

Արական և իգական սեռական բջիջների՝ սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլվելը կոչվում է բեղմնավորում:

Սեռական գործողության ժամանակ միլիոնավոր սպերմատոզոիդներ անցնում են հեշտոցի մեջ, ինքնուրույն շարժվելով մտնում արգանդի խոռոչ, այնտեղից անցնում արգանդափող, որտեղ մի քան ժամ շարժվելով կարող են հանդիպել ձվաբջջին:

Սպերմատոզոիդներից մեկը, որն ավելի կենսունակ է ու շարժուն, թափանցում է ձվաբջիջ: Տեղի է ունենում բեղմնավորում:

8․ Երեխայի զարգացումը ներարգանդային շրջանում

Ներարգանդային զարգացման 4−5-րդ ամիսներին սկսվում են պտղի սրտի կծկումները, որոնց հաճախականությունը գրեթե 2 անգամ ավելի է, քան մորը: Արդեն 5-րդ ամսում պտուղը կշռում է մոտ 500 գ, իսկ ծնվելու պահին՝ 3−3,5 կգ:
9․ ներկայացնել մայիս ամսվա բլոգային աշխատանքները

Կենսաբանություն․Մաշկի նշանակությունը:

Կենսաբանություն․Մաշկի նշանակությունը:

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:

Մաշկի գործառույթներ են՝

1. Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:

2. Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

3. Արյան պահուստային և զգայնության օրգան է:

4. Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների կործանարար ազդեցությունից:

5. Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:

6. Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:

7. Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

almaghrbtoday-ألياف-تتحول-إلى-فيتامينات-عند-ملامستها-جسم-الإنسان1.jpg

Մաշկի մակերեսը կազմում է 1,5−2 մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից:

Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը:

մաշծ.jpg

Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:

Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:

Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:

Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:

Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:

21-06-2017 09-16-12-w600-w600.jpg

Ճարպագեղձերից արտադրված ճարպն օծում է մաշկը` դարձնելով այն ճկուն և առաձգական: Քրտնագեղձերը արտազատում են քրտինք: Դա հեղուկ է, որ պարունակում է ջուր, աղեր, միզանյութ, որոնք քրտինքին տալիս են աղի համ և յուրովի հոտ:

Քրտնարտադրության շնորհիվ մարմինը պաշտպանվում է գերտաքացումից: Եղունգներն ու մազերը մաշկի եղջերային գոյացություններ են: Մազերի արմատները տեղակայված են բուն մաշկի խորանիստ շերտում, որտեղ բջիջների բազմացման շնորհիվ տեղի է ունենում մազերի աճ:

1111.jpg

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:

Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի՝ ճարպերի կուտակման վայր:
 

Մաշկի տեսակները

Տարբերվում են մաշկի 3 տեսակ` յուղոտ, չոր, նորմալ:

Յուղոտ մաշկը փայլում է, նրա անցքերը լավ են երևում, այդպիսի մաշկը նման է նարնջի կեղևի: Չոր մաշկը բարակ է, հաճախ թեփոտում է: Նորմալ մաշկը այդպիսի թերություններ չունի:

shutterstock_506730262.jpg
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы