Համաշխարհային Պատմություն․ Արդյունաբերական զարգացման արդյունքները

1․Ի՞նչ անուն ստացավ նոր ժամանակներում ձևավորված հասարակարգը։ Ի՞նչու։
XVIIդ․ սկսած՝ տնտեսական առաջընթացը հանգեցրեց Եվրոպայի նոր հասարակարգի ձևավորմանը։ Այն ընդունված է անվանել արդյունաբերական հասարակություն։
2․ Որո՞նք էին նոր հասարակարգի գլխավոր սոցիալական ուժերը ձեր կարծիքով ձեռնելեցն ու բանվորը ինչո՞վ էին տարբերվում միջնադարյան ազնվական գյուղացուց։
3․ Ովքե՞ր և ինչպե՞ս էին դառնում ձեռներեց։
Նոր ժամանակներում հասարակության ընկերային պատկերը հիմնովին փոխվեց։ Արդյունաբերական հասարակության կարևոր դեմքը դարձան ձեռներեցները և բանվորները։ Ձեռներեցներին անվանում էին բուրժուա, իսկ ավելի ուշ նաև կապիտալիստ։
Բուրժուա ասելով՝ նկատի ունեին քաղաքի պատվարժան բնակիչներին՝ բժիշկներ, փաստաբաններ, դատավորներ, դեղագործներ, վաճառականներ, դրամատերեր։
4․ Ինչու՞ մտավորականության թիվը կտրուկ աճեց։
Քանի որ զարգացած երկրներում միտում կար գրագիտությունը դարձնելու համատարած։
5․ Նոր ժամանակներում ինչո՞վ էր պայմանավորված քաղաքների դերի և քանակի աճը։
XVI դ․ ի վեր Եվրոպայում քաղաքներն աննախադեպ զարգացում ապրեցին։ Ձևվավորվեցին արդյունագործական քաղաքներ, որտեղ կենտրոնացած էին մանուֆակտուրաները, շուկաները, պահեստները և դրամատները։
6․ Ո՞վ էր Ա․Սմիթը, ի՞նչն էր նա համարում ազգերի հարստության աղբյուրը։
XVIIIդ․ անգլիացի տնտեսագետ Ա․ Սմիթը ապացուցեց, որ ազգերի հարստության աղբյուրը աշխատանքն է։
7․ Նկարագրե՛ք մարդկանց կենապայմանները և դրանցում տեղի ունեցած փոփոխությունները Նոր դարերի առաջին փուլում։

Համաշխարհային Պատմություն․ Տեխնիկայի առաջընթացը

1․Ի՞նչ է մանուֆակտուրան։ Ինչո՞վ էր այն տարբերվում միջնադարյան արհեստանոցից։
XV-XVI դդ․ Եվրոպայում աճեց բնակչության թիվը, մեծացավ ապրանքների պահանջարկը։ Արհեստավորական արտադրությունն այլևս չէր կարող բավարարել մարդկանց պահանջմունքները։ Միջնադարյան արհեստանոցի փոխարեն աստիճանաբար առաջացան ավելի խոշոր արտադրական ձեռնարկություններ՝ մանուֆակտուրաներ։
Մանուֆակտուրայում վարձու աշխատող բանվորներից յուրաքանչյուրը հմտանում էր արտադրական մեկ կամ մի քանի գործողության մեջ։ Օրինակ՝ մահուդագործ բանվորներից ոմանք լվանում էին բուրդը, մյուսները՝ մանում, մի մասը ներկում էր, մյուս մասը՝ գործում
2․ Ո՞ր երկրներում առաջինը ստեղծվեցին մանուֆակտուրաներ։
Մանուֆակտուրաները հայտնվեցին նախ Անգլիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ապա նաև Եվրոպպայի մյուս երկրներում։
3․ Փաստերով ցո՛ւյց տվեք, որ մանուֆակտուրաների առաջացումը նպաստեց աշխատանքի արտադրողականության աճին և տեխնիկական առաջընթացին։
Երբ Եվրոպայում սկսեց մարդկանց թիվը զգալիորեն աճել ստեղծվեց մանուֆակտորան, և մարդիկ սկսեցին աշխատել,որպեսզի կարողանան ընտանիք պահել: Ունևորները մեծ ներդրումներ արեցին:Եվ եթե մենք հիմա ունենք մեքենաների արտադրությունը կարող ենք ասել,որ դա մանուֆակտուրանների շրոհիվ է,որովհետև ամեն ինչ հաջորդաբար է, չի կարող լինել օրինակ՝ խնձոր առանց ծառի:
4․ XVII-XVIII դարրերում ի՞նչ գործոններ խթանեցին գյուղատնտեսության զարգացմանը։
Գյուղատնտեսությանը խանգարեց արդունաբերությունը:Բոլորը սկսեցին զբաղվել մանուֆակտուրաներով,մեքենաների արտադրությամբ:
5․ Ի՞նչ է արդյունաբերական հեղաշրջումը։ Ո՞ր երկրում և ե՞րբ առաջինը տեղի ունեցավ արդյունաբերական հեղաշրջում։
Արդյունաբերական հեղափոխություն — ձեռքի աշխատանքից անցումը մեքենայականի, մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի։ Դա ագրարային տնտեսությունից արդյունաբերական արտադրության անցում է, որը հանգեցնում է հասարակության վերափոխման։ Արդյունաբերական հեղափոխությունը տարբեր երկրներում տեղի էր ունենում տարբեր ժամանակահատվածներում, սակայն ընդհանուր առմամբ արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց 18-րդ դարի կեսերից և ավարտվեց 19-րդ դարում։ Արդյունաբերական հեղափոխության հետևանքով տեղի ունեցավ արդյունաբերության արագ զարգացում և կապիտալիզմի՝ որպես աշխարհի գերիշխող տնտեսական համակարգի հաստատող համակարգ։
6․ Ե՞րբ է կառուցվելլ աշխարհում առաջին գործարանը։
Առաջին գործարանը կառուցվել է Ֆրանսիայում 1890 թվականին:
7․ Տեխնիկական ո՞ր գյուտերը և գիտական հայտնագործությունները նպաստեցին արդյունաբերական հեղաշրջման ծավալմանը։
Հեղաշրջման պատճառը դա մեքենաների արտադրությունն էր:Շոգեմեքենան,շոգենավը, շոգեքարշը,շոգեշարժիչը։
8․ Փաստերով հիմնավորե՛ք, որ Անգլիան արդյունաբերական հեղաշրջման ավարտին դարձել էր աշխարհի ամենազարգացած երկիրը։
Արտադրության ամենատարբեր ճյուղերի աննախադեպ զարգացումը Անգլիան դարձրեց մեկ տնտեսական ամբողջություն:Զարգացավ համազգային շուկան: Շուկան էր որոշում ինչ արտադրել,ինչ որակի ու քանակի և ինչ գնով վաճառել:Արդյունաբերական հեղաշրջման ավարտին Անգլիան դարձավ աշխարհի ամենաարգացած երկիրը:1851թ.Լոնդոնում կազմակերպվեց տնտեսական նվաժումների առաջին համաշխարհային ցուցահանդեսը:Ցուցահանդեսին մասնակցել են նաև հայ ձեռներեցներ,որոնց արտադրանքի նմուշներն արժանցել են բարձր պարգևների:

Հայոց Պատմություն․ Արևելյան Հայաստանը XIX դարի սկզբին

  1. 1․ XIXդ․ սկզբին ո՞րն էր Արևելյան Հայաստանի ամենաազդեցիկ վարչական միավորը։
    Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի Կառավարիչներից ամենաազդեցիկն էր։
    2․ Հայաստանի ո՞ր մասերն էին մտնում Ղարաբաղի խանության կազմի մեջ։
    Ղարաբաղի խանության կենտրոնը հինավուրց Շուշին էր։ Արցախի և Սյունիքի զգալի մասը կազմող այս վարչական միավորը գերազանցապես հայաբնակ էր։ Այստեղ դեռ իրենց ազդեցությունն էին պահպանում հայ մելիքական տները, ովքեր իրենց տիրույթներում ունեին որոշակի ինքնավար իրավունքներ։
    3․Ե՞րբ է սկսվել ռուս-պարսկական պատերազմը։ Համառոտ ներկայացրե՛ք պատերազմի ընթացքը։
    Համոզվելով, որ Անդրկովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով այլևս հնարավոր չէ՝ Ռուսաստանը 1804թ․ պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։
    Ռուսական զորքերը նույն թվականի մայիսին գրավեցին Գանձակի խանության տարածքը և պաշարեցին Արևելյան Հայաստանում պարսիկների ամենաուժեղ հենակետը՝ Երևանի բերդը։
    4․ Ի՞նչ արդյունքներ ունեցավ ռուս-պարսկական պատերազմը։
    Պարսկական կողմը հարկադրված էր 1813թ․ հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքել հաշտություն։ Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Արևելյան Անդրկովկասից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Զանգեզուրից, Լոռուց, Շամշադինից։

Հայոց Պատմություն․ Ազատագրական շարժումները XVIII դարի 30-80-ական թվականներին

1․Ի՞նչ քաղաքականություն էր վարում Նադիրը Հայաստանում։
Աֆղանների և թուրքերի հետ պայքարում պարսից զորահրամանատար Նադիրը հաջողությունների հասավ։ Նա երկրից դուրս քշեց աֆղաններին և լուրջ հաղթանակներ տարավ թուրքական զորքի նկատմամբ։
Ռուսաստանի օժանդակության բացառման պայմաններում իրական հիմքեր ստեղծվեցին հայ-իրանական համագործակցության ծավալման համար։ Հայաստանում Նադիրի վարած քաղաքականությունն ընդգրկում էր ռազմական, վարչաքաղաքական ու առևտրատնտեսական ոլորտները։
2․ Որո՞նք էին Խամսայի մելիքությունները, ի՞նչ կարգավիճակ ստացան դրանք Նադիրի օրոք։
Շուտով Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով՝ դարձրեց առանձին վարչական միավոր 1736 թվականին։ Նա վերահաստատեց Արցախի ներքին բաժանումն ու մելիքների ժառանհական իրավունքները։
Արցախի մելիքությունները՝ Ջրաբերդ Գյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ, սկսեցին անվանել Խամսայի հինգ մելիքությունները։
3․ Ինչու՞ XVIII դ․ կեսերից արդիականացավ սեփական պետականություն ունենալու գաղութահայության ձգտումը։
Հայ ազատագրական շարժման գործում անվիճելի է գաղութահայ կենտրոնների դերը, որոնք սկսեցին աշխուժանալ XVIII դ, կեսերից։ Առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը։
4․ Ո՞վ էր Հովսեփ Էմինը։ Ներկայացրե՛ք նրա գործունեությունը։
Էմինը ծնվել է 1726 թ․ Պարսկաստանի Համադան քաղաքում։ Այստեղից իր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում։ Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը , դա հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմաննների հետ։ Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարով։
5․ Ո՞ր երկրների հետ էր կապվում Հայաստանի ազատագրության հարցը Հովսեփ Էմինը։ Ինչու՞ չիրականացավ նրա ծրագիրը։
Ծանոթանալով իրավիճակին՝ էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պոտության օժանդակմամբ։ Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին։
6․ Ո՞վ էր ստեղծել Մադրասի խմբակը։ Լուսաբանե՛ք դրա գործունեության արդյունքները։
Հնդկաստանի Մադրաս քաղաքում Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ մի խումբ հայրենասերներ XVIII դ․ երկրորդ կեսին ստեղծեցին խմբակ։ Նրանք հիմնավոր գործունեություն ծավալեցին Հայաստանի ազատագրումը նախապատրաստելու և հայկական պետականության վերականգման գաղափարը քարոզելու ուղղությամբ։
7, Ներկայացրե՛ք Հովսեփ Արղությանի և Շահամիր Շահամիրյանի նախագծերը։ Ի՞նչ անուններով են դրանք հայտնի։

Պատմություն․ Զինված պայքարը Սյունիքում

1․Ինչպիսի՞ն էր իրավիճակը Սյունիքում մինչև Դավիթ բեկի ժամանումը։
Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին։ Անհանգստացնող հանգամանք էր նաև այնտեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը։ Ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի դեմ։
2․ Որո՞նք էին Դավիթ բեկի առաջին քայլերը Սյունիքում։
Ազատության շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։ Վրաստանի թագավոր Վախթանք VI-ը, ըմբռնելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվորականների Դավիթ բեկի գլխավորությամբ։ Նրանք 1711 թ․ հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում։ Շուտով նրանց շուրջ համախմբվեցին տեղի զինվորական ուժերը։ Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։ Առաջին լուրջ հարվածը 1722 թ․ աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։ Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բեկին։
3․ Թվարկե՛ք Սյունիքի ազատագրության համար մղված խոշոր ճակատամարտերը։
Հալիձորի հաղթանակ
Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական։ 1727 թ․ մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը։ Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման։
Մեղրիի ազատագրումը
Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր։ Այն հայերի մեջ վերածնեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նոր թափ հաղորդեց զինված պայքարին։ Հայկական զինուժը, հետապնդելով թշնամուն, ազատագրեց Մեղրին։
Հալիձորի և Մեղրու հաղթանակներն ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում։
4․ Ի՞նչ համաձայնություն ձեռք բերեց Դավիթ բեկը պարսից շահի հետ։
Ագահացող օսմանյան վտանգը պարսից Թահմասպ II շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը։
Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու, և ապա դաշինք կնքեց նրա հետ։ Շահը կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված։
5․ Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը։
Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական։ 1727 թ․ մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը։ Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման։
Պաշտպանության ղեկավարները Մխիթարը և տեր Ավետիսը դիմեցին զինվորներին․
Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածեցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին։ Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ։
Նրանցից խլվեց հայերց հողոպտված ունեցվածքը։
6․ Ինչու՞ թուլացավ Սյունիքի ինքնապաշպանությունը
Դավիթ մեկը 1828 թ․ անակնկալ մահացավ։ Ազատագրական պայքարը Սյունիքում մեծ կորսուստ կրեց։ Զինվորական հրամանատարությունը ստանձնեց Մխիթար սպարապետը։
Օսմանյան թուրքերը շուտով անցան հարձակման։ Հալիձորի երկրորդ պաշարման ժամանակ հայոց զինվորական հրամանատարության մեջ անհամաձայնություն ծագեց։ Մխիթարը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն։ Տեր Ավետիսը նախընտրեց թուրքերի հետ բանակցելու ուղին։ Մխիթար սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից։ Թուրքերը, մտնելով բերդ, կողոպտեցին և կոտորեցին հայ բնակչությանը։

Հայոց պատմություն․ Զինված պայքարը Արցախում

1․ Ներկայացրեք իրավիճակը այսրկովկասյան տարածաշրջանում XVIII դարասկզբին։
XVIII դարասկզբին Իրանը հայտնվել էր չափազանց ծանր իրավիճակում։ Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Ապստամբած աֆղաններին հաջողվեց գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Ստեղծված իրավիճակից շտապեց օգտվել դեպի հարավ՝ մերձկասպյան տարածքներ ձգտող Ռուսաստանը
2․ Ի՞նչ արդյունք ունեցավ Պեռրոս 1-ի կասպիական արշավանքը։
Պարսից շահին ապստամբներից պաշպանելու պատրվակով Պետրոս 1-ը 1722 թ․ արշավանք կազմակերպեց մերձկասպյան պարածքներ։
Մոտալուտ արշավանքի լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հայ գործիչների շրջանում։ Նրանք սկսեցին ակտիվորեն զբաղվել ազատագրության խնդրով։

3․ Ի՞նչ է սղնախը։ Թվարկեք հայտնի սղնախները։
Տեղեկանալով կասպիական արշավանքի հետաձգվելու մասին՝ հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ երկրամասի ինքնապաշպանությանը։ Ազատագրական պայքարին օժանդակեցին Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հյուրապետերն՝ իրենց համախոհներով։ Գյուլիստանում, Շոշում, Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլխում և այլ վայրերում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ։
4․ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Օսմանյան կայսրությունը՝ օգտվելով Պարսկաստանի թուլացումից։
Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա վաղեմի հակառակորդը՝ Օսմանյան կայսրությունը, որը ձեռնամուխ եղավ Պարկաստանի արևմտյան նահանգների նվաճմանը։ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը կանխելու համար Թուրքիան նպատակադրվեց գրավել նաև այսրկովկասյան տարածաշրջանը։ 1723 թ․ հունիսին թուրքական զորքերը զավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ։
5․ Ներկայացրե՛ք 1724 թ․ հունիսի 12-ի Կոստանդնուպոլսի պայմանագիրը։
Գերիշխանության համար ընթացող ռուս-թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թ․ հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով։ Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև։ Վրաստանը և Արևելյան Հայաստանն ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրության տնօրինությանը։
6․ Ինչո՞վ ավարտվեց Երևանի պաշտպանությունը․ և ի՞նչ նշանակություն ունեցավ այն։
Հունիսի 7-ին թուրքական զորքը պաշարում է Երևանը։ Պաշպանության համար ոտքի է կանգնում նաև մերձակա հայկական գյուղերի բնակչությունը։
Հակառակորդի գրոհները մատնվում են անհաջողության։ Պարենի ու զինամթերքի սպառման պատճառով, սակայն, 1724 թ․ սեպտեմբերի 26-ին Երևանն անձնատուր է լինում։ Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20 000 մարդ։
7․ Նկարագրե՛ք ռազմական գործողությունների ընթացքը Արցախում 1724-1726 թթ․։
Արցախի ազատագրական ուժերը 1724 թ․ թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխանություններին։ Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից՝ ազատագրական պայքարին օժանդակելու խոստումներով։
1725 թ․ մարտին թուքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ։ Կորուստներից խուսփելու համար մելիքները դիմեցին հնարամտության։ Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Հայկական ուժերի հաթական գործողությունը մեծ արձագանք ստացավ և բարձրացրեց հայերի ինքնավտահությունն ու մարտունակությունը։
Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուքական հաջորդ հարձակումը։ 1726 թ․ օսմանյան զինուժի՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան։ Ութօրյա մարտերում տալով 800 զոհ՝ թուրքերը նահանջեցին Գանձակ և որդեգրեցին անակնկալ հարձակումների մարտավարությունը։
8․ Ինչու՞ արցախահայությունն ի վերջո պարտություն կրեց։

Պատմություն․ Թարգմանական նախագիծ

Hong Kong, special administrative region of China, located to the east of the Pearl River (Zhu Jiang) estuary on the south coast of China. The region is bordered by Guangdong province to the north and the South China Sea to the east, south, and west. It consists of Hong Kong Island, originally ceded by China to Great Britain in 1842, the southern part of the Kowloon Peninsula and Stonecutters (Ngong Shuen) Island (now joined to the mainland), ceded in 1860, and the New Territories, which include the mainland area lying largely to the north, together with 230 large and small offshore islands—all of which were leased from China for 99 years from 1898 to 1997. The Chinese-British joint declaration signed on December 19, 1984, paved the way for the entire territory to be returned to China, which occurred July 1, 1997.

Հոնկոնգ, հատուկ վարչական շրջան  Չինաստանում, որը գտնվում է Պերլ գետի արևելքից (Չժու Ցզյան) գետաբերանի հարավային ափին: Չինաստանի տարածաշրջանը հյուսիսից սահմանակից է Գուանդուն նահանգին, իսկ արևելքից, հարավից և արևմուտքից՝ Հարավչինական ծովով։ Այն բաղկացած է Հոնկոնգ կղզուց, որն ի սկզբանե Չինաստանը հանձնել էր Մեծ Բրիտանիային 1842 թվականին, Կոուլուն թերակղզու հարավային մասը և Քարահատներ (Նգոնգ Շուեն) կղզին (այժմ միացված է մայրցամաքին), որը հանձնվել է 1860 թվականին, և Նոր տարածքները, որոնք ներառում են։ մայրցամաքային տարածքը, որը գտնվում է հիմնականում դեպի հյուսիս, 230 մեծ և փոքր օֆշորային կղզիների հետ միասին, որոնք բոլորը վարձակալվել են Չինաստանից 99 տարով 1898-1997 թվականներին: 1984 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված չին-բրիտանական համատեղ հռչակագիրը ճանապարհ հարթեց ամբողջ տարածքը պետք է վերադարձվի Չինաստանին, որը տեղի է ունեցել 1997 թվականի հուլիսի 1-ին։


Պատերազմի փուլեր

Հարյուրամյա պատերազմ կռվել է ֆրանսիական հողի վրա: Հաշվի առնելով հակամարտության երկարատև ժամանակը, այն կարելի է բաժանել տարբեր փուլերի, որոնք բնութագրվում են ավելի շատ անգլիական, քան ֆրանսիական հաղթանակներով:

Պատերազմի վերջին փուլը, հաշվի առնելով 1420-ից սկսած ժամանակահատվածը, համապատասխանում է գյուղացու դերին Joոանա Դ’արկ հյուսիսում բրիտանական գործողություններից Վալուազների ընտանիքը պաշտպանող զորքերի գլխավորությամբ: Joոան Արքի հաջողությունները խրախուսեցին ֆրանսիացիներին, ուժեղ միաբանության զգացում առաջացրին ուժեղ կրոնական շերտերով և հաստատեցին Վալուաս ընտանիքի հզորությունը: Joոան Արկից ասաց, որ ձայներ է լսում Սան Միգելից, Սանտա Կատարինայից և Սանտա Մարգարիդայից, որպեսզի նա կարողանա հանդես գալ քարոզարշավներում ՝ առաջնորդելով տղամարդկանց Ֆրանսիայի բարօրության համար:

Նրան ձերբակալեցին Անգլիայի հետ տնտեսապես կապված բուրգունդցիները, ովքեր նրան հանձնեցին անգլիացիների կողմից վերահսկվող Սուրբ ինկվիզիցիային: Նա սպանվեց ցցի վրա 1431 թվականի մայիսի 30-ին, 19 տարեկան:

Եզրակացություն

Տարբեր ռազմական արշավներից զերծ պահելու հիմնարար բանը ոչ թե Joոան Արկի ազատազրկումն է և մահապատժի ենթարկվելը բրիտանացիների կողմից հերետիկոս համարվելու համար, այլ ազգային բանակներ երկու կողմերից էլ (ֆրանսերեն և անգլերեն) ՝ արքայական արքունիքներին տրվող ավելի մեծ ուժ և տնտեսությանը խթանող միջոց ՝ արքայական իշխանության կողմից առևտրի և արդյունաբերության աջակցությամբ։

Առանձնահատկություններ որոնք բնորոշ են ազգային փոքրամասնություններին

Եզդիներ
Եզդիները բաժանվում են 3 հիմնական խմբերի՝ շեխփիրմրիդ։ Շեխերն ու փիրերը համարվում են հոգևոր դասի ներկայացուցիչներ և իրենց հերթին բաժանվում են մի քանի ենթախմբերի:Շեխերի խումբը գլխավորում է Շիխադին, փիրերի խումբը՝ Տաուսե Մալակը, իսկ աշխարհիկ մրդիների խումբը՝ Սլթան Էզդին։

Մոլոկաններ
Մոլոկանները ամուսնությունից հետո պետք է մորուք պահեն։ Գերդաստանի իշխանությունը պատկանում է մեծ մորը, իսկ նրա մահից հետո` ավագ հարսին։ Նրանք մոտ ամուսնալուծությունները չեն թույլատրվում։ Միայն երբ կինը չի հարմարվում աամուսնական կյանքին, ծերերի խորհուրդը թույլ է տալիս նրա ամուսնուն ամուսնանալ այլ կնոջ հետ, սակայն նա պետք է իր առաջին կնոջը ապրուստի միջոցներ տա։ Նրաց ծեսերի համաձայն` ծննդկան մայրը, եթե աղջիկ է ունեցել, 80 օր համարվում է պիղծ, իսկ տղա ունենալու դեպքում՝ 40 օր, նա չի կարող հաց թխել, կերակուր եփել, նրա հետ ոչ ոք բացի ամուսնուց ճաշելու իրավունք չունի։ Երեխան պարտադիր պետք է տրվի այդ գերդաստանի անդամներից մեկի անունով։

Ասորիներ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы