- Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց հայտնվեց:
Ոչ ոք չիմացավ, թե որտեղի՛ց հայտնվեց:
Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա՞ն բարկացած էր:
Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքա՞ն բարկացած էր:
Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) :
Բոլոր ճանպարհորդներին մի տեղ տարան :
Բոլորը հրավիրվել էին կիրակի օրվա հավաքին:
Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ լցվեց:
Ամբողջ դարձավ կրակի բաժին:
- Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերաուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:
Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
Ինքը- զինվոր
նրան- անծանոթ
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
Ինքն-որսորդը
նա-անծանոթ
Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Իրեն-գիտնականին
նա-անծանոթ
Անծանոթն ասաց,որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
նա-անծանոթը
ինքը-անծանոթը
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:
Նա-ընկերը
ինքը-հետախույզը
189.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ՝
Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
նա-ընկերը
ինքը-տղան
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
նա-աղջիկը
իրեն-տատիկին
Աղջիկը զարմացած նայեց տատին, իրեքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
իրեքը-տատիկը
նրան-աղջկան
Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:
իր-ծերունին
Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:
նրա-տղայի
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:
ինքը-գայլը
Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:
նա- մեկ ուրիշը
Նախադասության մեջ նա, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:
- Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:
Օրինակ՝
Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:- Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:
Իշխանն ինքն իրեն էլ չէր խնայում,վաղառավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը եղբորն էլ չէր խնայում,վաղառավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Երկիրը արևի շուրջը պտտվում է մի տարում:
Երկիրը նրա շուրջը մեկը օրում է պտտվում:
Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդը իրենից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդը նրանից բացի բոլորին վստահում է: