
Սովորական հավկիթն իրենից ներկայացնում է Երկրի լավագույն մոդելը: Շատ բարակ կեղև, ինչպես երկրակեղևը, դեղնուցը միջուկն է, իսկ սպիտակուցը` Երկրի միջնապատյանը»:
1.Նախագիծ՝ «Զատկական ձվի ֆիզիկան»:
Ծրագրի հեղինակ՝ Նունե ԹԵմուրյան
Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ.
Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձևավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների և ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ և տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաև զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու և համապատասխան ձևով ներկայացնելու հմտություններ:
- Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:
- Ինչպես ստուգել՝ եփած է ձուն թե ոչ:
- Ինչպես ճիշտ խաշել ձուն:
- Որ երևույթն է ընկած ձվի ներկման հիմքում և ինչպես է այն արտահայտվում: Բացատրել:
- Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ:
- Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:
- Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:
Կատարել փորձեր.
- Ինչպես խաշած ձուն ամբողջությամբ տեղավորել ապակե շշի մեջ: Բացատրել այն և ամփոփել:
- Գունզարդել ձուն և բացատրել տեղի ունեցած ֆիզիկական երևույթն ու կատարման գործընթացը: Դիֆուզիա:
- Ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակը: Բացատրել և կատարել համապատասխան եզրակացություն: