ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:
    1. Արեգի հանդիպումը գունատ ու նիհար մարդկանց հետ
    2. Արեգը իմանում է երկաթե ձեռքի մասին
    3. Արեգը խորտակում է երկաթե ձեռքին
    4. Քամի ձին:
  2.  քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:
    Քարքարոտ
    Մեքենան դժվարությամբ էր ընթանում քարքարոտ ճանապարհով:
    Ձիաուժ
    Գոյություն ունեն ձիաուժի տարբեր չափանիշներ և տեսակներ։
    Ծովանկարիչ
    Հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկուն մարդիկ ճանաչում են որպես ծովանկարիչ:
    Երկնային
    Հասա մինչև Ֆռանգստա, երգ ու տաղեր լսեցի Սայաթ-նովի ձիրքի նման երկնային ձիրք չտեսա։
  3. Նամակ գրիր Արեգին:
  4. Հատվածը պատմիր Արեգի անունից:
  5. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:
  6. Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:
  7. Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:
  8. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:

Կարդալ բայը չի սիրում հրամայական

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 
      խոչընդոտ —  առաջընթացը՝ աշխատանքը խանգարող հանգամանք
  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 
    Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
  • Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
  • ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:
  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 
  • Բացատրի՛ր վենագիրը: 

Գործնական աշխատանք

1․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժեր, տարրեր, ծովեր, նաև, կույտեր, բերդեր, շենքեր: (միավանկ բառերը ստանում են —եր վերջավորությունը)

Բ. ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ: (բազմավանկ բառերը ստանում են —ներ վերջավորությունը )

Գ. Գառներ, դուռ-դռներ, մատներ, մուկ-մկներ, թոռներ, ձուկ-ձկներ, լեռներ, բեռներ:(Այն բառերը, որոնք գրաբարում ունեցել են —ն վերջավորությունը, գոգնակին կազմում են —ներ վերջավորության միջոցով)

Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր: ( երկրորդ վանկում գաղտնավանկ ը ունեցող բառերի հոգնակին կազմվում է -եր վերջավորությամբ )

Ե. Ծովածոց-ծովածոցեր, սուզանավ-սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագիր-հեռագրեր, լրագիր-լրագրեր ( վերջում միավանկ բաղադրիչ ունեցող բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է -եր վերջավորությամբ )

Զ. Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ ( վերջին վանկում բայական իմաստ արտահայտող բառ ունեցող բազմավանկ գոյականները հոգնակին կազմում են -ներ վերջավորությամբ )
Է. Մարդիկ, կին-կանայք ( հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով )

2․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը:
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր վերածվել են ցամաքի:

3․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով-ստրկամիտ,
լի և առատ-լիառատ,
կյանքի հյութ- կենսահյութ,
ցավից լլկված-ցավալլուկ,
մոլոր մտքով-մտամոլոր,
սուր ընթացող-սրընթաց,
խելքը կորցրած-խելակորույս,
նոր հայտնված-նորահայտ,
մենակ ապրող-մենակյաց,
խիստ բարքով-խստաբարո,
երկար ապրող- երկարակյաց,
նոր եկած-նորեկ,
աչքին հաճելի-ակնահաճո:

4․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ — լեռնագագաթ, սրագագաթ
քաղցրաձայն —բարձրաձայն, ցածրաձայն, մեղմաձայն
վսեմաշուք-վեհաշուք
տիրակալ-բռնակալ, մազակալ
վճռաբեկ-
սառնաղբյուր-ձորաղբյուր, կաթնայբյուր
վարկանիշ-մակնիշ, ցուցանիշ
դալկադեմ-լուսադեմ, կիսադեմ
ցատկահարթակ-դեմահարթակ
հոռետես-լավատես, պայծառատես:

5․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

6․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչեր բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

7․ Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Դեռևս 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:
    Արև, լույս եկավ, Վերջապես արև ծագեց մութ աշխարհում
  2. Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները:
    աշխարհում- ում
     աղջկա-ա
     բանտում- ում
    արևից-ից
    Արեգը-ը
    թևով-ով
     Վիշապը-ը
    Այգին-ն
    ճամփեն-ն
  3. Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղմեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները:
    հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ— մինչ այդ ոչ ոք չէր համարձակվել ոտք դնել այդտեղ:
    մեծ թիքեդ ականջդ կթողամ -Կտոր-կտոր անել, ջարդուփշուր անել այնպես, որ ականջից մեծ կտոր չլինի:
  4. Հատվածը պատմիր աղջկա անունից:
    Ես, սև բանտում փակված զրկված պայծառ արևից, լույսից, լալիս էի, երբ տեսա մի  անահ, սիրուն տղա, որ մոտենում էր բարձր տանը: Ես զգուշացրի նրան, որ շուտով սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի նրան: Տղան պատասխանում է, որ ինքը վախ չունի ոչ մի բանից և սպասում է դևի գալուն: Երբ դևը գալիս է, նա իր թրով խփում է դևի մեջտեղի գլխին, և դևը փչում է իր վերջին շունչը:

Դասարանում՝

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածից դո՛ւրս գրիր 7 անձ ցույց տվող գոյական:
     Թագավոր, որդի, տղերք, մարդ, Արեգ, Մեր, ախպեր:
  2. Հատվածից դո՛ւրս գրիր 10 իր ցույց տվող գոյական:
    զարդ, աշխարհ, փուշ, վարդ, այգի, գազան, ձի, ճամփա, գլուխ, նժույգ:

    3.Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դո՛ւրս գրիր այդ հատվածը:
    Գնու՜մ, գնու՜մ, շատ են գնում, թե քիչ, էդ էլ Աստված գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփա բաժանվում են. մեկը` մեծ, մեկը` միջնեկ, մեկն էլ` նեղ: Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ:
  3. Երեք ճամփաներից դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:
    Ես կընտրեի լայն ճանապարհը, որովհետև եթե գնայի և կախարդական աշխարհը այնտեղ չլիներ ես հնարավորություն կունենեյի հետ վերադառնալու:
  4. Օրհնանք, կախարդական, ծերունի բառերից առանձնացրո՛ւ ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր երեք բառ:
    Օրհնանք— անք- զվարճանք, խրախուսանք, գովասանք
    կախարդական— ական- հսկայական, հայրենական, մարզական, հայկական
    ծերունի— ունի-
  5. սպիտակամորուս, ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության:
  6. Հատվածը պատմի՛ր ծերունու անունից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածից դո՛ւրս գրիր դարձվածքներ։
    Միտք անել- մտածել
    Քամի դառնալ-աննկատելիորեն հեռանալ՝ անհետանալ:
  2. Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:
    Աստված լսեց պառավի անեծքը, քանի որ այգեպանները շատ անարդար վարվեցին խեղճ կնոջ հետ:
  3.  Բառերից կազմի՛ր բարդ բառեր:
    Պտուղ— պտղատու
    այգի— այգեգործ
    աշխարհ— ներաշխարհ
    լույս— լուսամփոփ
    չար— չարալեզու
  4. բառերը դարձրո՛ւ ածանցավոր:
    Արև- արևային
    հող- հողային
    ջուր-ջրային
  5. Հատվածից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գոյականներ։
     ձեռները,  այգեպաններ, գազաններ, թավուտներ, մարդկանց, գիտուններ,  իմաստուններ:

Հազարան հավք

Արան թագավորն ու Անմահական այգին, ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Կատարի՛ր 2-րդ հատվածի տակ գրված 1-ին,2-րդ, 5-րդ եւ 6-րդ առաջադրանքները։

Հարցեր և  առաջադրանքներ

  • 1) Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:
  • սիրտը ուզել- ցանկանալ
  • սիրտը չհովանալ- չհագենալ
  • 2) Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից
  • Սիրտ առնել- համարձակություն ստանալ, ոգևորվել, խանդավառվել
  • Սիրտ տալ- խրախուսել, քաջալերել
  • Սիրտ մաշել- տանջվել, տառապել
  • Սիրտը քար-անգութ, սառնասիրտ
  • Սիրտը քանդվել հուզվել։
  • 5) Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:
  • Անգութ, դաժան մարդիկ էին շատ վատ և անհարգալից վարվեցին աղքատ կնոջ հանդեպ։
  • 6) Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:
  • Խղճահարություն ծեր կնոջ և իր որդու հանդեպ և զայրույթ այգեպանների հանդեպ։

Տանը`

1.Ավ. Իսահակյանի <<Իմ աղոթքը>> բանաստեղծությունը անգիր սովորի’ր։

2.Ի°նչ է քեզ համար բնությունը։ Երբեւէ պատահե°լ է, որ զրուցես բնության հետ։
Ես սիրում եմ բնությունը, հատկապես գարնանը: Գարնան սկզբին դուրս է գալիս ձնծաղիկն ու հայտնում, որ արդեն գարուն է: Հետո սկսում են ծաղկել ծառերը՝ շուրջբոլորը տարածելով հրաշք բույր: Դրա հետ մեկտեղ գործի են անցնում մեղուները: Ծաղկից ծաղիկ թռչելով՝ նեկտար են հավաքում: Այդ ամենը կոչվում է բնություն, պարզապես հրաշք բնություն:

Իմ աղոթքը

Սիրտըս ահա — դատարկ անոթ,
Լցրու նրան, ո՛վ Բնություն,
Քո ուժերով, քո զորությամբ,
Իմաստությամբ ստեղծագործ:

Սրտիս խորքով հավատում եմ
Քո գերասքանչ հրաշքներին,
Անհունության, հավերժության,
Իմաստության քո անսահման,
Ո՛վ Բնություն Աստվածային:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы