268. Սխալ կամ ոչ հարմար գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր:
Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու Էր ու ցրված:
Նրան աշխատանքից հեռացրին, որովհետև անպատասխանատու էր ուցրված
Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:
Մատիտների մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:
Ծանոթիս այդպես Էլ չգտա թանձր բազմության մեջ:
Ծանոթիս այդպես Էլ չգտա բազմության մեջ:
Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:
Բերրի խոստումներ տվեց ու գնաց:
Առատաբեր խոստումներ տվեց ու գնաց:
269. Նախադասությունից հանի´ր այն բառերն ու բառակապակցություններր, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:
Ծանոթ հսկիչին տեսնելով՝ կապիկն ինձ դարձրեց իր սև մռութիկն ու թաթերն աղերսանքով մեկնեց: (ինչպիսի՞, ե՞րբ, ինչպե՞ս)
Մի քանի րոպե սևեոուն զննում էին թրթուրները, կարծես հրաշք էին տեսել: (որքա՞ն ժամանակ, ինչպե՞ս)
Երկնքի կապույտի վրա թղթե նկարի նման սահող այդ երկու գեղեցիկ թռչունները շատ անսպասելի, աղմուկով իջան մեր վերևի ճյուղին և երկար ու լուրջ զրույց սկսեցին: (ինչպիսի՞, ինչպե՞ս)
Վախից գլխակորույս ճչալով՝ բոլոր կապիկներր միանգամից խցկվեցին վանդակի ամենահեոավոր անկյունն ու այնտեղ էլ խուճապահար հրմշտում էին իրար: (ինչպե՞ս)
Հանուն ինձ նա խաղեր էր հորինում, իսկ երեկոյան առանձնանում էր իր սենյակում՝ դրանք գրավոր նկարագրելու ու դետալները մշակելու: (ինչո՞ւ)
Ակվարիումում ապրելուց ձանձրանալով՝ դելֆիններն այնտեղից փրկվելու համար հացադուլ են հայտարարում (ի՞նչ պատճաոով, ինչի՞ համար)
Նա գիշեր-ցերեկ աշխատում էր իր կենդանաբանական այգին կարգի բերել և վհատվում էր ամեն օր հայտնվող նորանոր արգելքներից ու մարդկանց անբարյացակամությունից: (ինչի՞ համար, ինչի՞ց կամ ի՞նչ պատճառով)
272.Տեքստը կարդա´ և հարցերին պատասխանի´ր: Պատասխաններն այնպե´ս գրիր, որ տեքստի ընդարձակ փոխադրություն ստանաս:
Իրաքում գտնվող Դիալա գետն աշխարհի միակ գետն է, որը մի անգամ մահվան է դատապարտվել: Պարսից աշխարհակալ արքա Կյուրոսը երեք հարյուն վաթսուն ջրանցք էր փորել տվել, որ ջուրը Դիալայից դուրս հոսի, որովհետև իր սիրելի սպիտակ նժույգը գետանցի ժամանակ աչքի առաջ խեղդվել էր այդ գետում: Բայց ընդամենը հարյուր տարի հետո ջրանցքները չորացել էին, ու գետը նորից վերադարձել էր իր նախկին հունը:
Հարցեր
Ո՞վ էր Կյուրոսը: Ինչպիսի՞ արքա էր: Ի՞նչ եղավ մի անգամ : Այդ ձին մյուս ձիերից ինչո՞վ էր տարբերվում: Կյուրոսն ինչպե՞ս վերաբերվեց ձիու խեղդվելուն: Գետի մահվան վճիռն ինչպե՞ս էր ուզում իրականացնել: Գետը ենթարկվե՞ց վճռին: Այս պատմությունից ի՞նչ հետևություն կարելի է անել: