1.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝
Ապականություն, թաքստոց, անկաշկանդ, նշույլ, ընդդիմանալ, արատավորել, առաքինություն, ահ, կսկիծ, մազապուրծ լինել, քաջալերել, անմեղ, վիշտ։
Ապականություն-ապականիչ կամ ապականված վիճակ՝ երևույթ՝ արարք:
թաքստոց-թաքնվելու տեղ:
անկաշկանդ- չկաշկանդված, առանց կաշկանդումի, ազատ:
նշույլ-լույսի շող, ճառագայթ։
ընդդիմանալ-դեմ կանգնել, հակառակել։
արատավորել- արատավոր դարձնել:
առաքինություն-առաքինի լինելը:
ահ-վախ, երկյուղ:
կսկիծ-սուր՝ ծակող ֆիզիկական ցավ:
մազապուրծ լինել-հազիվ-հազ պրծած, մի կերպ փորձանքից՝ աղետից պրծած՝ ազատված:
քաջալերել-սիրտ տալ, սրտապնդել, հոգով ամրապնդել:
անմեղ-մեղք չունեցող, ոչ մեղավոր:
վիշտ- ծանր կորստի՝ աղետի՝ անհաջողության ևն պատճառով առաջացող հոգեկան տառապանք:
2. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ 《Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ…》։