Մարդ և հասարակություն

Մարդն ունի զարմանահրաշ հատկություն՝ մտածելու, ճանաչելու ունակություն և ինքնագիտակցույուն։ Երկիր մոլորակի վրա մարդը միակ կենդանին է բաց ծրագրով։ Գազանների միջավայրում ծնվելիս կդառնա գազան, մարդկանց միջավայրում՝ բանական էակ։ Այդ հատկությունը նրա մոտ կարող է զարգանալ ու դրսևորվել միայն համապատասխան հասարակական միջավայրում։ Մարդը նշաններ ստեղծող ու դրանցով առաջնորդվող կենդանի է։ Նա միակ արարածն է եղել, որ որսից առաջ պարտադիր կատարել է որոշակի ծիսակատարություններ։ Բարձրակարգ մյուս կենդանիներից մարդը տարբերվում է նաև իր անելիքը նախապես ծրագրելու և այն իկատար ածելու հմտությամբ։ Մարդիկ ապրում են համատեղ՝ իրենց ազգին, ժողովրդին մշակույթի և քաղաքական համակարգի ոլորտում, բայց բոլորն էլ տարբերվում են միմյանցից։ Անգամ ընտանիքում են երեխաները տարբերվում իրարից։ Դա պայմանավորված է գենոտիպում ամրակայված խառնվածքով, բնավորության գծերով, ընկալունակությամբ, հոգեկան հերտվածքով։ Մարդու վրա ուրույն ազդեցություն է թողնում մանկության փորձը։ Մայրական սիրո, գուրգուրանք ստացած և դրանից զրկված անձանց վստահությունը, հմտությունը, ցանկացածին ձգտելու և դրան հասնելու համոզվածությունը նույնը չեն կարող լինել։ Ամեն մարդ ունի մի քանի դեմք։ Նա իր ընտանիքում, ուրիշների միջավայրում, պաշտոնական անձանց հետ շփվելիս միատեսակ վարքագիծ չի դրսևորի, սակայն ոչ բոլոր դեպքերում։ 3-4 տարեկան հասակում երեխայի մոտ ձևավորվում է սեփական եսի ըմբռնում, որը բոլոր իրավիճակներում միատեսակ չի դրսևորվում։ Ընտանիքում, հասարակական միջավայրում, կրթական, մշակույթի օջախներում երևում է նրա եսի այսբերգի միայն գագաթը, իսկ ձգտումների, ցանկությունների, երազանքների աշխարհը խորասուզված է նրա հոգու օվկիանում։ 

Մարդու հոգեկան դասակարգումը

Առանձնացրել է մարդու խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ խառնվածքները։

Խոլերիկը ներվային, շուտ բռնկվող ամենինչի նկատմամբ սուր ապրումներ դրսևորող մարդն է։

Մելանխոլիկը միշտ տխուր է մռայլ։ Նրան թվում է, թե բոլորն իր նկատմամբ անարդարացի են վարվում։

Ֆլեգմատիկն ինքնափոփ է, իր շրջապատի նկատմամբ անտարբեր։

Սանգվինիկը հոգեպես հավասարակշռված անձ է։ Նրա մոտ թախիծը և ուրախությունը գրեթե հավասարակշռված են։

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից: 

Հայոց լեզու․ գործնական աշխատանք

1.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր- երկրաքեր
բարի մտքով- բարեմիտ
վատ համբավ ունեցող- վատահամբավ
հեշտությամբ թեքվող- դյուրամետ
խաժ աչքեր ունեցող- խաժակն
կյանքը սիրող-կենսախինդ
հանրության կողմից ճանաչված- հանրաճանաչ
կյանքով ուրախացող- կենսուրախ

2.Ընղգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Մեր ժամանակի ամենից կարևոր  խնդիրներից մեկն այն  է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների ոչ խնայողաբար  օգտագործման և ջրի ամբարների ու գետնի տակի ջրերի առանց ընդհատվելու աղտով լցվելու հետևանքով:

Մեր ժամանակի ամենակարևոր  խնդիրներից մեկն այն  է, որ երկրի գնդի վրա զգալիորեն պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների անխնայողաբար  օգտագործման և ջրամբարների ու գետակների անընդատ աղտոտվելու հետևանքով:

Միևնույն ժամանակ ջրի ոչ լուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրո) տարրերի պարունակությունը: Սրտի և անոթների համակարգը հիվանդ է դաոնում առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա:

Միևնույն ժամանակ ջրի անլուծելիի խնդիր է առաջանում այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և միկրոտարրերի պարունակությունը: Սրտանոթային համակարգը հիվանդանում է առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բուսականության ու կենդանիների վրա:

3.Տրված բայերից  ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել- նկարիչ, նկարչություն
գրել- գրող, գրություն
զարթնել-զարթուցիչ
թափել- թափոն
ուսուցանել- ուսուցիչ, ուսանող, ուսուցողակա
քերել- քերիչ
վարել- վարորդ, վարորդակական
 հաճախել- հաճախորդ
բախել- բախյուն
հնչել-հնչյուն
 վազել- վազորդ
 հանել- հանք
 շարժել- շարժիչ
մոտենալ-մոտեցում
կոշտանալ-կոշտուկ

4.Տրված ձայնարկություններից ածանցավոր գոյականներ կազմի՛րԻ՞նչ անուն կտաս այս և նախորդ վարժության մեջ ընդգծված ածանցներին:

Շրը՛խկ- շրխկոց
թը՜շշ- թշշյուն
 թրը՛մփ- թրմփոց
 թը՛խկ-թխկոց
դը՜զզ-դզզոց
մը՜ռռ-մռռնչյուն
Գոյականակերտ ածանցներ

5.Բացատրիրթե ինչի՛ հիման ւ[րա են խմբավորված գոյականները:

Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:- Բառի ուղիղ ձև, ուղղական հոլով

Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այցում, ուղղությամբ:- հոլովված ձևեր

6.Տրված բառերի տրական հոլովը կազմի՛րընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի՜ր Ա  և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:

Ա
 Պատուհան- պատուհանին
մարդ-մարդուն
գարուն-գարնանը
գիշեր-գիշերվան, գիշերին
կին-կնոջը

Բ. Տուն-տանը
 շուն- շանը
գեղեցկություն- գեղեցկությանը
 հայր- հորը
մայր- մորը
եղբայր-եղբորը

7.Տեքստը գրավոր փոխադրի՛ր ՝ ուղղակի խոսքերը դարձնելով անուղղակի:

Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը:
-0՜, ահա և երկրպագու հայտնվեց,- հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով` բացականչեց նա:
Չէ՞ որ սնապարծ մարդիկ միշտ մտածում են. «Հավանաբար բոլորն էլ ինձնով հիացած են»:
-Բարի օր,- ասաց Փոքրիկ իշխանը:- Ի՛նչ հետաքրքիր գլխարկ ունեք:
-Սա նրա համար է, որ գլուխ տամ,- բացատրեց փառասերը,- գլուխ տամ, երբ ինձ ողջունելու լինեն: Դժբախտաբար, այստեղ ոչ ոք չի գալիս:
-Ահա թե ինչ,- շշնջաց Փոքրիկ իշխանը: Բայց նա ոչինչ չհասկացավ:
-Հապա մի ծափ տուր,- ասաց փառասերը:
Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն գլուխ տալ:
«Այստեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի մոտ»,- մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ նա նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը նորից, գլխարկը հանելով, խոնարհվեց:
Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ:
-Իսկ ի՞նչ պետք է անել, որ գլխարկն ընկնի,- հարցրեց նա:
 Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, ամեն ինչի նկատմամբ խուլ են:
-Դու իսկապե՞ս իմ խանդավառ երկրպագուն ես,- Փոքրիկ իշխանին հարցրեց նա:
-Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում:
-Երկրպագել նշանակում է  ընդունել, որ այս մոլորակի վրա ես ամենագեղեցիկն եմ, ամենից շքեղը, հարուստն ու խելոքը:
-Բայց չէ՞ որ քո մոլորակի վրա ուրիշ մարդ չկա:
-Դե ոչինչ, ինձ հաճույք պատճառելու համար, միևնույն է, հիացի՛ր ինձանով:
-Ես հիանում եմ,- ուսերը թոթվելով ասաց Փոքրիկ իշխանը,- բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:

Եվ նա փառասերի մոտից փախավ:
«Իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են»,- պարզամտորեն մտածեց նա ու ճանապարհ ընկավ:

Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը:
Հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով` նա բացականչեց, որ ահա և երկրպագու հայտնվեց։
Չէ՞ որ սնապարծ մարդիկ միշտ մտածում են, որ հավանաբար բոլորն էլ իրենցով հիացած են:
 Փոքրիկ իշխանն ասաց բարի օր և թե  ինչ հետաքրքիր գլխարկ ունեն:
փառասերը բացատրեց, որ դա նրա համար է, որ  գլուխ տա, երբ իրեն ողջունելու լինեն: Դժբախտաբար, այնտեղ ոչ ոք չի գնում:
Փոքրիկ իշխանը շշնջաց ահա թե ինչ,  Բայց նա ոչինչ չհասկացավ:
Փառասերը ասաց, որ նա ծափ տա:
Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն գլուխ տալ:
 Փոքրիկ իշխանը մտածեց, որ այնտեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի մոտ: Եվ նա նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը նորից, գլխարկը հանելով, խոնարհվեց:
Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ:
Նա հարցրեց, թե իսկ ինչ պետք է անել, որ գլխարկն ընկնի :
 Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, ամեն ինչի նկատմամբ խուլ են:
Նա Փոքրիկ իշխանին հարցրեց, թե նա իսկապես իր խանդավառ երկրպագուն է:
Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում:
Երկրպագել նշանակում է  ընդունել, որ այս մոլորակի վրա ինքը  ամենագեղեցիկն է, ամենից շքեղը, հարուստն ու խելոքը:
Բայց չէ՞ որ նրա մոլորակի վրա ուրիշ մարդ չկա:
Դե ոչինչ, իրեն հաճույք պատճառելու համար, միևնույն է, թող հիանա իրենով:
Ուսերը թոթվելով Փոքրիկ իշխանը ասաց, որ ինքը հիանում է բայց միթե դա նրան ուրախություն է պատճառում:

Եվ նա փառասերի մոտից փախավ:
Նա պարզամտորեն մտածեց, որ իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են,  ու ճանապարհ ընկավ:

Դերենիկ Դեմիրճյան Հայը․ Առաջադրանքներ

Դերենիկ Դեմիրճյան <<Հայը>>

1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը,
Պատմվածքը հայ մարդու բնավորության, ապրելաոճի, աշխատասիրության և տառապանքի մասին է։ Պատմվածքում ասվում է, թե որքա՜ն տարօրինակ, հանելուկային, խաբուսիկ է հայը, բայց միևնույն ժամանակ աշխատասեր, հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր, եկեղեցիներ , տաճարներ կերտող։ Արդար քրսինքով իր հացի գումարը վատակող առանց ինչ որ մեկի ծառան լինելու, չնչին բայց իրենն ունենալու բնավորությամբ։ Եվ վերջապես ազատությունը պաշտող հայ, ով չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։

2.Փորձի’ր զուգահեռներ տանել Դեմիրճյանի «Հայը» եւՎիլյամ Սարոյանի <<Հայը եւ հայը>> պատմվածքների միջեւ։
Երկու պատմություններում էլ խոսվում է հայի տանջված, տառապած և դժվար կյանքի մասին, բայց միևնույն ժամանակ  կոդակ եվ հպարտ բնավորության մասին։ Թե ինչպես է ապրում և ժպտում այդքան տառապանք տեսնելուց հետո։ Եվ ինչքան բարի և անմիջական է հայը աշխարհի ցանակացած երկրում և քաղաքում։ Խոսվում է նայև, աշխատասիրության և ստեղծելու կարողությոան մասին։ Եվ թե ինչպես է փոքր հող ունենալով ստեղծմում մեծ և շքեղ երկիր հարուստ եկեղեցիներով, տաճարներով և պատմամշակութային վայրերով։

3. Պատմվածքից առանձնացրո’ւ այն հատվածները, որոնց հետ համամիտ չես։
Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց։ 
 Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին։ 
Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ 

4.Համաի°տ ես այս մտքի հետ` «։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր…»: Ինչո°ւ։
Այո համամիտ եմ։ Որովհետև հայը նախընտրում է մեջքը ջարդելով իրեն վնասելով աշխատել իր համար քան ծառայել մեկ ուրիշին։ Գերադասում է աշխատել քիչ շատ տանջվելով, բայց ինքն իր տերը լինել։

5.Ըստ քեզ` ո°րն է հետեւյալ ճշմարտության պատճառը` «Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը»։
Հայ մարդուն միշտ փորձել են կոտրել։ Մենք քիչ ենք բայց հզոր, ամենա շատ խոցվածը բայց միևնույն ժամանակ ամենա առողջ և կանգունը։ Մենք շատ ցավ ենք տեսել և զգացել բայց երբեք դրա մասին չբարձրաձայնելով։

6.Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը եւ ասա` արդյո°ք այս տողերն արդիական են այսօր։

«Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից»։

Այո այս տողերն միշտ արդիական են եղել և կլինեն, քանի որ մենք ինչքան էլ փոքր ենք, բայց հարուստ են եկեղեցիներով, բերի հողով, քաղցրահամ ջրով, ցորենի արտերով և կլիմայական պայմաներով։ Եվ այդ իսկ պատճառով մենք միշտ ունեցել ենք թշնամիներ որոնք ցանկացել են տիրանալ մեր պատմամշակութային վայրերին։ Եվ ինչպես ասվում է տողերում մենք գերադասում ենք տառապանք և ազատություն։

Դերենիկ Դեմիրճյան Հայը

Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից… Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք, որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենի՛ց համառ կառչեց նրան։ Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք՝ իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն։ Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է։ <…>

Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա, իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում։ Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն։ Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու։ Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն։ Ապա՞ տար տանդ ծառա։ <…> Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար շինե, գնա, դուքան բաց անե։ Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ։ Ազգը տա՝ ինքը ուտի։ Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես՝ ջգրու։ Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած՝ հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում։ Ամենաչարքաշ անասունը՝ իր արտի մեջ։ Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե։ Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են։ Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից։

Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ… Բայց անցիր նրա երկիրը։ Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Խոսակցությունն ես լսում՝ հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին։ Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված…

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց։ Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու՝ անկեղծ լինել։ Այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում։ Մինչդեռ իր հարևանները՝ այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացնին, Հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին։ «Ապա ճշմարտությո՞ւնը»,— մտահոգվում է նա։

Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող նրա պես։ <…> երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ, շոյի՛ր, և կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է։ Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու։ Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ։ Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է ինչպես ուխտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության, և թե՛ գաղափարների մեջ։ Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար։

Ուր հեղափոխություն՝ այնտեղ Հայություն։ Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է։ Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ։ Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ։ Ասենք՝ ամեն Հայ մի փոքր Շիրակեցի է Դոն Քիշոտի պես։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց։ <…>

Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում… Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, <…> անչափելի՝ իր վեհ թռիչքներում։

Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե։ Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում … <…> «Ջարդի՛ր ինձ,— ասում է նա,— ահա՜ քո պատիժը և իմ վրեժը»։ Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված… Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, յապոնացու պես, որ, երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը և վերցնելով դանակը՝ պատռում է իր որովայնը։

Այսպես է Հայը։ Չի՛ ուզում, որ իրան դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ։ Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր։

Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից։

«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,— ասում է նա իր նեղիչներին,— ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը…»։

Մեկ անհայտով հավասարումներ

Տեսական նյութ

Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում։ Օրինակ` x – 19 = 23: Հավասարումը լուծել նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ ստանում ենք հավասարություն։ Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում (արմատ)։

x-ի փոխարեն տեղադրելով տարբեր թվեր՝ կարելի է տեսնել, որ x – 19 = 23 հավասարման լուծումը 42 թիվն է։ Սակայն ամենևին պարտադիր չէ հավասարումը լուծելու համար այդպես վարվել։

Գոյություն ունեն հաշվեկանոններ, որոնք հնարավորություն են տալիս հեշտությամբ գտնել հավասարման լուծումը։

Հիմա ձևակերպենք հավասարումը լուծելու հաշվեկանոնը.

1. Պարզեցնում ենք հավասարումը՝ բացելով փակագծերը։

2. Հավասարման՝ անհայտ պարունակող անդամները տեղափոխում ենք նրա ձախ մասը, իսկ անհայտ չպարունակող անդամները՝ աջ մասը։

3. Հավասարման երկու մասերում կատարելով անհրաժեշտ թվաբանական գործողությունները՝ ստանում ենք պարզագույն հավասարում և լուծում այն։

Այժմ դիտարկենք հետևյալ խնդիրը. ո՞ր ամբողջ թիվը պետք է գրել x տառի փոխարեն 0<x<4 անհավասարության մեջ, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն։ Այն անհավասարությունը, որի գրառման մեջ օգտագործվում է մեկ տառ, կոչվում է մեկ փոփոխականով անհավասարում։ Անհավասարումը լուծել նշանակում է գտնել այն բոլոր ամբողջ թվերը, որոնք տառի փոխարեն տեղադրելու դեպքում ստացվում է ճիշտ անհավասարություն։ x-ի փոխարեն տեղադրելով տարբեր ամբողջ թվեր՝ ստանում ենք անհավասարման լուծումը՝ (1, 2, 3)։ Այդպիսի թվերի մասին ասում են նաև, որ դրանք բավարարում են անհավասարմանը:

Առաջադրանքներ(դասարանում)

1) Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 832 = 174, 
x=832+174
x=1006

բ) 1405 – x = 108, 
x=1405-108
x=1297

գ) x + 818 = 896,
x=896-818
x=78

դ) x – 303 = 27, 
x=303+27
x=330

ե) 84 + x = 124, 
x=124-84
x=40

զ) 2003 + x = 4561։
x=4561-2003
x=2558

2) Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.

ա) x – 3 = 0, 
3-3=0
Արմատ է

բ) x – 5 = 0, 
3-5=-2
Արմատ չէ

գ) 7 – x = 0,
7-3=4
Ամատ չէ

դ) 3 – x = 0, 
3-3=0
Արմատ է

ե) 2 ⋅ x = 6 
2⋅3=6
Արմատ է

զ) x = 6 – x:
3=6-3
Արմատ է

3) Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.

ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19:
x+4=19
x=19-4
x=15

բ) x թվից հանել են 10 և ստացել են 7:
x-10=7
x=7+10
x=17

գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5:
35-x=5
x=35-5
x=30

դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25:
11+x=25
x=25-11
x=14

4) Բավարարո՞ւմ է արդյոք 2 թիվը տրված անհավասարմանը.

ա) x < 3, 
2< 3
Բավարարում է

բ) x > 4, 
2> 4
Չի բավարարում

գ) 5x > 0,
52 > 0
Բավարարում է

դ) 2x < 3 :
22 < 3
Բավարարում է

Առաջադրանքներ (տանը)

5) Լուծե՛ք հավասարումը.

6) Լուծե՛ք հավասարումը.

ա) 2 ⋅ (x + 3) = 6 – x, 

բ) 7 ⋅ (3 – x) + 4 ⋅ (x + 2) = 8, 

գ) 3 ⋅ (4 – x) = 2x + 1,

դ) 5 ⋅ (x – 9) + 6 ⋅ (2 – x) = 1:

7) Գտե՛ք անհավասարման լուծումը.

ա) 2 < x < 8, 

բ) 0 < x < 10, 

գ) –7 < x < 12,

դ) –2 < x < 3:

Интересные факты про пирамиды Хеопса

Именно пирамида Хеопса является самой высокой из всех. Однако, вторая по высоте пирамида Хефрена уступает ей по высоте всего два с небольшим метра.
На протяжении более чем 3000 лет пирамида Хеопса была самым высоким строением на Земле.
Возраст пирамида Хеопса достигает 4500 лет, но она не является древнейшей из всех. Пирамида Джосера на несколько веков старше.
Средняя масса блоков, использованных при её постройке, составляет 2,5 тонны, а самый тяжёлый каменный блок достигает 35 тонн.
Вес пирамиды Хеопса оценивается в 6,5-7 млн тонн.
Внутри некоторых её вентиляционных каналов есть неизвестного назначения дверцы. Одну из них в 2002 году просверлили с помощью робота, но за ней обнаружилась небольшая полость и ещё одна дверца. Исследования продолжаются до сих пор, потому что никто не знает, что там может быть.По подсчётам учёных, в постройке пирамиды Хеопса было задействовано около 100.000 человек. 

Հրաչյա Մանուկյան Կամքի ուժ

Այս ամառ ընթերցեցի Հրաչյա Մանուկյանի <<Կամքի ուժ>> գիրքը։
Գիրքը մեր սովորությունները հասկանալու և կառավարելու մասին է։ Դուք կբացահայտեք, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը՝ նույնիսկ առանց գիտակցելու։ Սովորություններն այնքան խորն են մտած յուրաքանչյուրիս առօրյա, որ դրանց հաղթահարման համար գիտակցության որոշակի վիճակ և կամքի ուժ է հարկավոր, ինչը հաճախ մեզ մոտ բացակայում է։ Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ։ Գրքում կառնչվեք ամենատարածված սովորությունների հետ՝ ծխելուց մինչև սրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզեք, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը՝ ինչպես դրանք ղեկավարել։
Հրաշալի գիրք է՝ ազատվելու համար այն սովորություններից, որոնք չեն թողնում մեզ երջանիկ ապրել։ Ամենաշատն ինձ դուր եկավ այն, որ ցանկացած վատ սովորություն պետք է թողնել միանգամից, ոչ թե կամաց-կամաց, մինչև որ մի օր ի վերջո կձերբազատվեք դրանից։

Ճամփորդություն դեպի Ազատի ջրամբար

Այսօր ճամփորդեցինք Ազատի ջրամբար։

Որը կարելի է նաև համարել բարձունքի հաղթահարում։ Լճին մոտենալը այդքան էլ հեշտ չէր բայց ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Լիճը ուղակի հրաշք էր, ճիշտ է որոշ հատվածներ պատվել էին կապտականաչ ջրիմուռներով, բայց չափազանց գեղեցիկ էր։

Ուղակի հիանալի էր։

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1.Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազթանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գունազարդ, հին, անգույն, գեղեցիկ

այգի-կանաչապատ, ծաղկազարդ, խնամված, բերրի, մրգաշատ

ծաղիկ- բուրավետ, անուշաբույր, փոքրիկ

գիրք- բովանդակալից, կախարդական, խորհրդավոր

գորգ- բազմանախշ, հայկական, գույնզգույն

երկիր- գեղատեսիլ, զարգացած, հարուստ, առաջատար, արդյունաբերական


4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր 2 խմբի(պարզ, բարդ):
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

Բարդ
ալեծուփ
հորդառատ
առևտրական
ոսկեհուռ
միջմոլորակային
ահեղամռունչ
մարդամոտ

Պարզ
մեծ
ուժեղ
հոտավետ
հոդային
խոշոր
սիրելի
համեստ

6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն
Անիմաստ
Դժգույն, անգույն, գունեղ, գունատ
Ոսկյա, ոսկեղեն
Երկաթյա, երկաթեղեն
Համեղ, անհամ

2.Ընտրի’ր Եզոպոսի առակներից մեկը, կարդա’, գրի’ր առակի սելիքը։

Աղվեսն ու հովազը

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.

— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы