Կենսաբանություն․ Բջիջ

Բջիջ բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։

Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները, որոշ ջրիմուռներ ու սնկեր, նախակենդանիները) կազմված են 1 բջջից և անվանվում են միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1012 բջիջներից։ Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։ Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր։

Բջիջը հայտնաբերել է Ռոբերտ Հուկը 1665 թվականին, որը նմանացրել է բջիջը վանքի սենյակներում քրիստոնյա հոգևորականների դասավորությանը։ Բջջային տեսությունն առաջին անգամ զարգացրել են Մաթիաս Յակոբ Շլեյդենը և Թեոդոր Շվանը 1839 թվականին։ Այս տեսությունը պնդում է, որ բոլոր օրգանիզմները կազմված են մեկ կամ ավելի բջիջներից, որոնք կրում են բջիջների գործունեությունը կարգավորող՝ ժառանգական տեղեկատվություն։ Բջիջները Երկրի վրա առաջացել են նվազագույնը 3,5 միլիարդ տարի առաջ։
«Բջիջ» հասկացությունն առաջարկել է անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը 1665 թվականին։ Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ նա նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք միմյանցից անջատված են միջնապատերով։ Դրանք նա իր «Միկրոգրաֆիա» գրքում անվանեց բջիջներ։ Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և իտալացի Մարչելո Մալպիգին (1672) մանրադիտակային «պարկիկներ» (բջիջներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններում։ 1680 թվականին հոլանդացի գիտնական Անտոն Վան Լևենհուկն իր պատրաստած տեսապակիների օգնությամբ, հայտնաբերեց բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ, ինչպես նաև էրիթրոցիտներ, մազանոթներ, սպերմատոզոիդներ։ 1825 թվականին չեխ գիտնական Պուրկինեն, ցույց տվեց, որ բջիջն ունի հեղուկ պարունակություն՝ պրոտոպլազմա և հայտնաբերեց բջջակորիզը։ 1826 թվականին Կարլ Բերը հայտնաբերեց կաթնասունների ձվաբջիջը։ Անգլիացի բուսաբան Ռ. Բրոունը խոլորձի բջիջներում նկարագրեց (1831) գնդաձև կառուցվածքներ, որոնց անվանեց կորիզ։ 1839 թվականին գերմանացի բուսաբան Մատիաս Շլեյդեն և կենդանաբան Թեոդոր Շվանը սահմանեցին բջջային տեության դրույթները, նրանք նաև ապացուցեցին, որ նույն կառուցվածքը և ֆունկցիան ունեցող բջիջները միանալով, առաջացնում են հյուսվածքներ։

Երկրաչափություն. Բազմանկյուն, ուռուցիկ բազմանկյուն

Առաջադրանքներ(դասարանում)

1. Ընտրիր բեկյալները:

lauztaVgalK4posmi.PNG
բեկյալ է
lauztaVgalN2posmi.PNG
բեկյալ է
NlauztaVbgalK5posmi.PNG
բեկյալ չէ
lauztaSgalN3st.PNG
Բեկյալ է

2. a. Քանի՞ կողմ ունի բազմանկյունը: 
8 կողմ
b. Որոշի՛ր, քանի՞ գագաթ ունի բազմանկյունը:
8
c. Պարզիր, թե քանի՞ անկյունագիծ կարելի է տանել այս բազմանկյան մեջ:
20 հատ

d. Ուռուցիկ, թե՞ ոչ ուռուցիկ է տրված պատկերը:
Ուռուցիկ է
e. Հաշվի՛ր բազմանկյան ներքին անկյունների գումարը:
(8-2)x180=1080

lauztaSgalN8st.PNG

3. Որոշի՛ր բեկյալի տեսակը:

lauztaVgalN3posmi.PNG
Բաց բեկյալ

4. Պարզիր, թե արդյո՞ք պատկերը բազմանկյուն է:  

lauztaVbgalK6posmi.PNG
Բարդ բեկյալ

5. Նշի’ր բեկյալի տեսակը. ինքնահատվող է, թե՞ ինքնահատվող չէ:

lauztaVgalK3posmi.PNG
Բեկյալը ինքնահատվող է

6. Հաշվի՛ր բազմանկյան ներքին անկյունների գումարը, եթե այն
ա. ութանկյուն է
8-2=6
6×180=1080
բ. վեցանկյուն է
6-2=4
4×180=720
գ. հնգանկյուն է
5-2=3
3×180=540
դ. յոթանկյուն է
7-2=5
5×180=900
ե. տասնանկյուն է
10-2=8
8*180=1440
զ. իննանկյուն է
9-2=7
7×180=720
է. քառանկյուն է
4-2=2
2×180=360

7. Մանեն ասում է, որ կարելի է նկարել բազմանկյուն, որի ներքին անկյունների գումարը 2880° է:

8. Բազմանկյան անկյունների գումարը 1620° է: Պարզիր, թե քանի՞ կողմ ունի բազմանկյունը:

9. Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, որի յուրաքանչյուր անկյունը հավասար է՝

ա) 60° 

բ) 135° 

Առաջադրանքներ (տանը)

203
62
204
3×20=60,
4×20=80,
5×20=100,
7×20=140

Տեսական մաս

Գյուղացին: Վիլյամ Սարոյան

Պատմվածքի ասելիքն այն է, որ ամեն մարդ իրեն լավ է զգում իր հայրենիքում, իր հայրենակիցների հետ հարազատ միջավայրում։ Գտնվելով օտարության մեջ երջանիկ լինել չես կարող, նույնիսկ, եթե ունեց լավ աշխատանք լավ ընտանիք լավ կենսապայմաններ․․․ Միևնույն է ինչ որ բան պակասում է մի անբացատրելի կարոտ։

Գյուղացին: Վիլյամ Սարոյան

Սարգիս անունով մի մարդ 1908-ին Հայաստանի Գյուլտիկ գյուղից Ամերիկա եկավ:  Դեռ 30 տարեկան չկար: Խիտ, կարճ կտրած մազերով, սև, հաստ բեղերով աժդահա մի գյուղացի էր: Քաշը հավանաբար մի 100 կիլո կլիներ, բայց գեր չէր երևում, և ուներ տարօրինակ ու թախծոտ հայացք: Գյուլտիկում առանձնապես հայտնի մարդ չէր: Գյուլտիկում առհասարակ հայտնի մարդիկ չկային: Բայց նա լավ ընկերներ ուներ՝ հայեր, քրդեր, թուրքեր, արաբներ, հրեաներ, հույներ, բուլղարներ և ուրիշ ազգի ու ցեղի մարդիկ: Նրանց հետ խոսում էր հայերեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն և, հեռանալով, շատ ընկերներ էր թողել Գյուլտիկում:

1908-ի մայիսին հասավ Նյու Յորք: Դա մի սարսափելի տեղ էր, մեկը չկար, որ հետը խոսեր:

1908-ին Նյու Յորքում հատուկենտ էին այն մարդիկ, որ մի երկու բառ հայերեն, քրդերեն, թուրքերեն կամ արաբերեն գիտեին:

Մենակ էր:

Մեկնեց Լին՝ Մասաչուսեթս, աշխատանք գտավ կոշիկի գործարանում և սկսեց կամաց-կամաց անգլերեն սովորել:

Գործը դժվար էր, դժվար՝ հատկապես իր նման աժդահա մարդու համար: Այնպիսի գործ չէր, որ մարդ աներ մեջքով, ուսերով, ոտքերով… Ոչ, ձանձրալի մի աշխատանք էր, որ մարդ պիտի աներ միայն մատներով և օգտագործեր բազկի մի քանի մկանը: Եվ աչքը:

Կոշիկի գործարանում նա աշխատեց մի ամբողջ տարի, և միայնակությունը գնալով սաստկացավ ու սաստկացավ: Լինում մի քանի հայ ընտանիք կար, բայց գյուղացին նրանց չէր սիրում: Բոլորովին նման չէին Գյուլտիկի հայերին:

Մի գիշեր հարբեց ու երբ օրորվելով գնում էր փողոցով, նրան հանդիպեց մի հայ տերտեր: Միասին գնացին տեր հոր տունը:

— Ցավդ ի՞նչ է, տղաս,- հարցրեց հայրը:

— Մենակ եմ,- տնքաց գյուղացին:

— Աստված քեզ հետ է,- ասաց տեր հայրը:

— Դա շատ պատվական է,- պատասխանեց գյուղացին,- բայց ես մենակ եմ, տեր հայր: Մարդ չկա, որ հետը խոսեմ: Գյուլտիկում բոլորին ճանաչում էի, քրիտոնյաներին էլ, անհավատներին էլ: Ախ, տեր հայր, ինչ անուշ էր Գյուլտիկը:

— Դու պիտի պսակվես,- ասաց տեր հայրը:

— Ինչո՞ւ չէ, ինձ համար մի սիրուն աղջիկ գտիր, որ ճաշ եփել իմանա, հետս հայերեն ու մեկ ուրիշ լեզու՝ թուրքերեն կամ արաբերեն խոսի, ու, ինչո՞ւ չէ, կպսակվեմ:

Տեր հայրը գյուղացուն անկողին դրեց:

Մի շաբաթ անց գյուղացին նամակ ստացավ տերտերից: Տեր հայրն ասում էր, թե մի լավ, բարի աղջիկ է գտել և ուզում է, որ գյուղացին ինչքան կարելի է շուտ գա իր տուն: Գյուղացին մի 50 անգամ կարդաց այդ նամակը, երկար նամակ չէր:

Նա իր ամենալավ շորերը հագավ ու գնաց տերտերի տուն:

— Տեր հայր,- հարցրեց գյուղացին,- նա ճաշ եփել գիտի՞: Շատ եմ ուզում իմանալ՝ ճաշ եփել գիտի՞: Ստամոքսս այս երկրի կերակուրներից խենթացել է: Ճաշ եփել գիտի՞, երգել գիտի՞, հիմա ձեր տա՞նն է:

— Չէ, տղաս,- ասաց տեր հայրը,- իմ տանը չէ, պենք պիտի գնանք նրա տուն:

Մեկ մղոն ճանապարհ անցան, մինչև հասան աղջկա տուն: Ավելին չասելու համար ասենք միայն՝ աղջիկը տգեղ էր:

Գյուղացին կոտրված սրտով կանգնել էր տան առաջ: Տխուր էր իր բոլոր դժբախտությունների համար, կորցրած Գյուլտիկի, կորցրած ընկերների համար, կոշիկի գործարանի անիծյալ աշխատանքի, իր մենակության, Գյուլտիկի ճաշերի, բարի ու գեղեցիկ երգերի համար… Եվ հիմա այս կինը, հայ կինը, անկասկած պարկեշտ մի կին, որ սքանչելի ճաշեր էր եփում, սքանչելի ասեղնագործում… բայց միևնույն է, ինքը, ինքը չի ուզում նրան և հիմա ավելի մենակ է զգում իրեն, քան երբևէ:

Նա գրպանից մի ծխախոտ հանեց, զարկեց լուցկու տուփին և ասաց.

— Տեր հայր, ես պիտի ծխեմ:

Տեր հայրն ասաց.

— Գլխարկդ դիր այստեղ, ներս մտնենք, նստենք: Ես դեռ նրա անունը չեմ ասել քեզ. Էլիզա Իսքանդարյան է:

Գյուղացին ցած դրեց գլխարկը և խոր ներս քաշեց ծխախոտի ծուխը:

— Այո,- ասաց նա,- այդպես է նրա անունն այդպես է, տեր հայր, ես քեզ հավատում եմ…

Իսկ աղջկան ասաց.

— Ինձ համար պատիվ է:

— Դու նրա հոր և մոր հետ պիտի ծանոթանաս,- ասաց տեր հայրը,- նրանք պատվական մարդիկ են:

— Հասկանում եմ, տեր հայր,- ասաց գյուղացին: — Նրանք պատվական մարդիկ են, այս տունն էլ շատ պատվական տուն է: Մեկ վայրկյան իսկ չեմ տատանվի ասելու, որ նրանք աշխարհի ամենալավ մարդիկ են, այո, ամենալավ…

Նա խոր շունչ քաշեց, նորից նայեց աղջկան ու ասաց.

— Այո, ամենալավ, ներիր ինձ, տեր հայր…

Աղջկա հայրն ու մայրը եկան գյուղացու հետ ծանոթանալու և հարցրին անունն ու ազգանունը:

— Սարգիս Խաչատուրյան,- պատասխանեց նա: — Գյուլտիկից, հայրենի երկրի տաքուկ կրծքից պոկված: 15 ամիս է Ամերիկայում է: Մեն մենակ, կորած օտարության մեջ: Մի թշվառական, մի անբախտ մարդ: Ներիր ինձ, տեր հայր, ինչ անարդար է աշխարհը…

Աղջիկը սուրճ պատրաստեց: Անհամ էր: Աղջիկը երգեց: Վատ էր, շատ էր վատ:

Գյուղացին, աթոռին նստած, իր տունն էր հիշում:

Հանեց ոսկի ժամանացույցը, նայեց ու ասաց.

— Ներեցեք ինձ, հայրենակիցներս: Անչափ երջանիկ եմ: Հիմա պիտի գնամ: Աստված ձեզ հետ կենա: Բարի գիշեր:

Տեր հայրն էլ գյուղացու հետ դուրս եկավ:

— Է,- ասաց տեր հայրը,- ինչպե՞ս էր…

— Տեր հայր,- ասաց գյուղացին,- ես անբախտ եմ, շատ անբախտ: Աղջիկը լավ աղջիկ է, լավ սուրճ է պատրաստում, սոխակի ձայն ունի, բայց, տեր հայր, նրա մեջ ինչ-որ բան կա, ինչ-որ փոքրիկ մի բան, որ սրտովս չէ: Չէ, ես չեմ կարող նրա հետ նույն տանը ապրել, պառկել նույն անկողնում, չէ, տեր հայր, չեմ կարող, խոսք չլինի այդ մասին:

— Կվարժվես՝ կսիրես,- ասաց տեր հայրը:

— Չեմ ուզում վարժվել, տեր հայր,- ասաց գյուղացին,- ներիր ինձ, անբախտ եմ:

— Ժամանակի հարց է,- ասաց տեր հայրը,- մի շաբաթ, երկու, մի ամիս, երկու, մի տարի, երկու, մի երեխա հետո՝ երկու… Հետո… Ինչ կա որ… Ամուսնացած մարդ կլինես, երեխաներ կունենաս, տարիները կանցնեն…

— Ներիր ինձ, տեր հայր,- ասաց գյուղացին: — Երախտապարտ եմ քեզ: Բայց այն փոքրիկ, շատ փոքրիկ բանը… Ոչ: Ոչ մեկ շաբաթ, որ երկու: Բարի գիշեր, տեր հայր:

— Բարի գիշեր, տղաս:

Կալիֆոռնիայից Լին ժամանեց մի հայ. և Սարգիս Խաչատությանը սրճարանում մի երեկո հանդիպեց նրան: Միասին օղի խմեցին, և մարդը Սարգիս Խաչատույանին պատմեց Կալիֆոռնիայի մասին:

— Համարյա Հայաստան է,- ասաց մարդը,- արև, խաղաղ, դաշտեր, թզենիներ, առուներ, կովեր:

Գյուղացին ճչաց.

— Կովե՞ր, հայրենակից, դու կովե՞ր ասացիր…

— Հարյուրներով,- ասաց մարդը:

— Տեր Աստված, կովե՜ր… Իսկ աշխատա՞նք, ի՞նչ աշխատանք կա այնտեղ:

— Այգու գործ,- ասաց մարդը:

— Տեր Աստված,- ասաց գյուղացին,- ա՜րև…

Մտմտաց, հետո նորից ճչաց.

— Սիրելի հայրենակից, իսկ մերոնցից՝ հայեր Կալիֆոռնիայում՝ շա՞տ կան… Կարևորը դա է…

— Շատ,- ասաց մարդը:

— Աստվա՜ծ իմ,- ասաց գյուղացին,- ուրեմն գնամ Կալիֆոռնիա:

Ու գնաց:

Կալիֆոռնիա հասավ օգոստոսին, ճիշտ խաղողաքաղի ժամանակ: Աշխատանքն ավելի լավ էր, քան կոշիկի գործարանում, բայց սա էլ իր վատ կողմերն ուներ: Աշխատողների մեծ մասը կամ մեքսիկացի էր, կամ ճապոնացի: Օտար մարդիկ էին: Ինքն ուզում էր խոսել, բայց ոչ մեկը չէր հասկանում իրեն… Եվ առանց խոսելու էր աշխատում:

Իսկ աշխատանքը ողկույզ կտրել ու սինու վրա դնելն էր:

Ողկույզը պիտի մնար արևի տակ ու դառնար չամիչ:  Երբ ողկույզի մի կողմը չորանում էր, երկու հոգի պիտի բարձրացնեն սինիները խաղողը շուռ տային մի այլ սինիի մեջ, որ մյուս կողմն էլ չորանա:

Եվ հաճելի չէր այդ աշխատանքը անել մեքսիկացու հետ, մի մարդու, որի հետ չես կարող խոսել:

Ժամեր շարունակ մեքսիկացու հետ սինիներ շուռ տալը շատ էր ձանձրալի…

Նա ամբողջ ամառն այդ գործն արեց, ձմեռնամուտին հող փխրեցրեց գարնանը այգու վազերն էտեց… Կիրակի օրերը քաղաք գնաց. Մարիփոզա փողոցի վրա գտնվող հայկական մի սրճարան, օղի և սուրճ խմեց, սկամբիլ ու նարդի խաղաց, խոսք ու զրույց արեց իր հայրենակիցների հետ…

Մի կիրակի օր, երբ գյուղացին սրճարանում էր, մի մարդ մտավ այնտեղ և այդ մարդը Արշակ Դոմբալյանն էր. գյուլտիկցի: Արշակ Դոմբալյանը Սարգիս Խաչատուրյանին դեռ հայրենիքից էր ճանաչում: Այնտեղ նրանք իրար հետ հաճախ էին խոսում: Եվ Սարգիս Խաչատությանի համար շատ էր հաճելի, որ այդ գյուլտիկցի մարդուն հանդիպել է Ամերիկայում:

Նրանք ամուր, շատ ամուր ու շատ երկար իրար ձեռք սեղմեցին և համարյա լաց եղան:

— Ախ, Սարգիս եղբայր,- ասաց Արշակ Դոմբալյանը,- ինչպե՞ս ես, ինչպե՞ս…

— Լավ եմ, Արշակ եղբայր,- տխրությամբ ասաց Սարգիսը,- իսկապես շատ լավ եմ: Դո՞ւ ինչպես ես…

— Ախ, ես էլ շատ լավ եմ, սիրելիս,- ասաց Արշակը,- իսկ Ամերիկան հավանո՞ւմ ես, սրտո՞վդ է, գյուլտիկցի եղբայր…

— Ախ, Ամերիկա՜ն,- ասաց Սարգիսը: — Հարցնում ես՝ սրտո՞վս է: Ի՞նչ ասեմ: Գնա, արի… Ծանոթ-անծանոթ մարդկանց հետ սինիներ շուռ տուր: Եղածը դա է: Գնա, արի, ծանոթ, անծանոթ, ծանոթ, անծանոթ… Սինիներ շուռ տուր… Ինչ մարդիկ են, ի՞նչ իմանաս, եղբայր… Առաջ այդպիսի մարդկանց տեսած չկայինք, ի՞նչ ազգ են, ինչպե՞ս է նրանց լեզուն, ի՞նչ իմանաս:

Կալիֆոռնիա տեղափոխվելուց 1 տարի հետո Սարգիս Խաչատուրյանը ամուսնացավ: Կինը մի ավելի համեստ ընտանիքից էր, քան Լինի այն աղջիկը: Բայց ավելի կլորիկ էր, ավելի թուխ, ավելի սիրուն: Մի տարի անց տղա ունեցան: Շատ աշխատեց Սարգիսը, երեք 300 դոլար կուտակեց և տվեց իբրև կանխավճար՝ 10 ակր այգու դիմաց:

Հիմա նա արդեն այգեպան էր՝ իր սեփական իրավունքներով: Ուներ ձիեր, մի կով, մի տուն, մի բարի կին ու մի տղա: Ինչպես տեր հայրն էր ասել, մեկը դարձավ երկու, երկուսը՝ երեք, երեքը՝ չորս, օրեր, ամիսներ, տարիներ, երեխաներ… Այս բոլորը իսկապես շատ լավ էր, հիանալի, նա չէր կարող ասել, թե հիանալի չէ… Նա ավելի փող վաստակեց. ավելի հող գնեց. հերկեց, ցանեց, էտեց, ջրեց, բերք հավաքեց: Նրա տասը ակրանոց այգին մեծացավ, դարձավ 30, ապա 40, 50 ակրանոց այգի:

Նոր տուն կառուցեց, էլեկտրականություն քաշեց ներսը, մեքենա գնեց, գրամաֆոն գնեց, կնոջն ու երեխաներին պաղպաղակ ուտելու, հանքային ջրեր խմելու տարավ, կինոթատրոն տարավ…

Անցան տարիներ:

Ավագ տղան միջնակարգ դպրոցն ավարտեց, և գյուղացին դպրոցի դահլիճում նստած տեսավ, թե տղան ինչպես է վկայական ստանում ու լացը հազիվ զսպեց: Այդ բոլորը շատ լավ էր, սքանչելի: Նա գիտեր, որ այդ բոլորը հոյակապ է:

Ավագ տղան ամուսնացավ Կալիֆոռնիայում ծնված մի հայ աղջկա հետ. հարսանիքի ժամանակ եղավ իսկական նվագ ու պար՝ հայկական, թուրքական, քրդական երգեր եղան, պարեր եղան: Տղան էլ իր համար այգի գնեց: Հրաշալի էր, հրաշալի… Հոյակապ էր, հոյակապ… Նրա մյուս տղան ոչ միայն միջնակարգն ավարտեց, այլև Բերկլիի քոլեջը: Ուղղակի սքանչելի էր…

Այո, այդ բոլորը սքանչելի էր: Հենց իր աչքի առաջ ինչեր փոխվեցին կյանքում ու աշխարհում: Տեսավ հեռախոսը: Տրակտորը: Գորգ մաքրող մեքենան: Լվացքի մեքենան: Սառնարանը: Ռադիոն: Անգլերեն խոսող, անգլերեն գրող, ուրիշ շատ բաներ իմացող իր երեխաներին: Փառավոր դար էր, փառավոր ժամանակներ:

Բայց նա տխուր էր. նա ոչինչ չէր հասկանում: Գյուլտիկն էր հիշում: Այնտեղ ամեն ինչ լավ էր: Այնտեղ մարդ գիտեր, թե ում հետ է խոսում: Արաբը արաբ էր, թուրքը՝ թուրք, քուրդը՝ քուրդ: Մարդ գիտեր, թե ում հետ է խոսում: Ճանաչում էր դեմքը, աչքերը, քիթը, հոտը: Այնտեղ տուն էր, օջախ էր: Երբ մարդ խոսում էր մեկի հետ, գիտեր, թե ում հետ է խոսում: Բայց ի՞նչ էր Ամերիկայում… Նա չէր կարողանում մոռանալ, թե ինչ էր Ամերիկայում…

Եղավ, որ հարգարժան հայեր, գիտուն մարդիկ եկան նրա տուն: Սուրճ խմելիս հարցրին.

— Դե, հայրենակից, ասա՝ Ամերիկան սրտո՞վդ է…

Եվ նա միշտ թախիծով նայեց այդ մարդկանց դեմքին, աչքերին ու ասաց.

— Ի՞նչ իմանամ… գնա, արի, գնա, արի… ու ծանոթ անծանոթ մարդկանց հետ սինի շուռ տուր…

Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․

Ով կարողանում է ապրել ներկայով, գնահատել և սիրել պահը չմտածելով, թե վաղը ինչ կլինի։ Մարդիկ սիրում են ասել վաղը վաղը վաղը չգիտակցելով, որ վաղը կարող է չգալ, ապրում են մտածելով, որ մի օր կհարստանան կգնեն իրենց երազած մեքենան, տունը, հեռախոսը չկարևորելով ժամանակը, որ անցնում է։ Հատկապես հիմա, երբ ամեն վայրկյան մի երկիր է ոչնչանում, երբ միլիոնավոր ժողովրդներ են կոտորվում իսկ մենք ասում ենք վաղը․․․

Ֆլեշմոբյան խնդիրների քննարկում

1.  Նարեն երեք օրը մեկ է գնում լողավազան, Մարին՝ չորս օրը մեկ, Եվան՝ 5 օրը մեկ: Այս երկուշաբթի նրանք    հանդիպեցին լողավազանում: Քանի՞ օր հետո նրանք նորից կհանդիպեն:
3*4*5=60

2. Գտնելով օրինաչափությունը՝ նշիր հարցականի փոխարեն թաքնված թիվը: 5, 11, 23, ? , 95, 191,…
5, 11, 23, 47, 95, 191, …

3. Տեղաշարժելով լուցկու մեկ հատիկ՝ ստացիր ճիշտ հավասարություն:

Подпись отсутствует
19+76=95

4. Քանի՞տարեկան է եղբայրը և քանի՞ տարեկան է քույրը,  եթե 2 տարի առաջ եղբայրը քրոջից մեծ էր 2 անգամ, իսկ 8  տարի առաջ՝  5  անգամ:
Քույր-10
Եղբայր-18

5. Երբ ուղղանկյան  երկարությունը մեծացրին 14սմ-ով, իսկ լայնությունը փոքրացրին  2սմ-ով, պարագիծը  90սմ ստացվեց։ Սկզբում որքա՞ն էր  ուղղանկյան  պարագիծը:
երկարություն – x
լայնություն – y
2(x + 14) + 2(y – 2) = 90
x + 14 + y – 2 = 45
x + y = 33
2(x + y) = 66
P = 66

6.  Ներկայացման ժամանակ 260 տեղանոց  դահլիճում    ազատ տեղերը 160-ով ավելի քիչ են զբաղեցված տեղերից: Որքա՞ն է թատրոնի մուտքի տոմսի արժեքը, եթե բոլոր տոմսերը ունեն նույն արժեքը, իսկ այդ օրվա  վաճառված  տոմսերի ընդհանուր  գումարը կազմել  է 420.000 դրամ:
ազատ տեղեր – x
զբաղված տեղեր – y
x + y = 260
y = x + 160
x + x + 160 = 260
2x = 100
x = 50
y = 50 + 160
y = 210
420000/210 = 2000
Տոմսի գումարը՝ 2000 դրամ

7.    Շոգենավը  և մոտորանավակը  նավահանգստից միաժամանակ հեռացան նույն ուղղությամբ: Երեք ժամ հետո մոտորանավակը  շոգենավից  108կմ առաջ  անցավ: Մոտորանավակը  ժամում քանի՞  կիլոմետր  էր  անցնում, եթե շոգենավը ժամում 24 կմ էր անցնում, և  երկուսն էլ ընթացել են  հաստատուն արագությամբ՝ առանց  դադարի։

8. Վերկանգնիր հավասարությունը. եթե միևնույն թվանշանները փոխարինել են  միևնույն տառերով:

 Յ·Ո+Թ= Յ+Ո·Թ=7
3*1+4=3+1*4=7

9.  Դավիթը ուզում է 160 դրամանոց մի քանի  պաղպաղակ գնել, ընդ որում՝  նա ունի  միայն 50 և 200 դրամանոցներ: Ամենաքիչը քանի՞ պաղպաղակ կարող է  գնել Դավիթը, որպեսզի մանր ետ ստանալու կարիք չլինի:
5 պաղպաղակ

10.  Խարույկ վառելու համար փայտ էին հավաքում ճամբարականների  երեք  խումբ: Առաջին և երկրորդ   խումբը  միասին հավաքեց 2 անգամ  ավելի շատ  փայտ,  քան  երրորդը,  իսկ երկրորդն ու երրորդը՝  3  անգամ ավելի շատ, քան առաջինը: Ո՞ր խումբը ավելի շատ փայտ հավաքեց:

Երրորդ մակարդակ

1. Գրատախտակին գրված է 108 թիվը։ Աշակերտը յուրաքանչյուր քայլում կարող է այդ թիվը բաժանել իր պարզ բաժանարարներից որևէ մեկի վրա։ Այս պրոցեսը նա շարունակում է այնքան, մինչև գրատախտակի վրա գրված լինի 1 թիվը։ Օրինակ, նա կարող է 1 թվին հասնել հետևյալ եղանակով՝

108 → 36 → 18 → 6 → 2 → 1։ 

Գտեք բոլոր հնարավոր եղանակների քանակը։

2. Գտեք կենտ թվանշաններով գրվող այն հինգանիշ թվերի քանակը, որոնց առաջին չորս թվանշանների գումարը հավասար է 24, իսկ վերջին չորս թվանշանների գումարը՝ 16։

3. Գտեք այն ամենափոքր բնական թիվը, որը 3-ով բազմապատկելիս ստացվում է բնական թվի քառակուսի, իսկ 5-ով բազմապատկելիս՝ բնական թվի խորանարդ:

4. Մի շարքում նստած են 17 մարդ, այնպես որ կամայական 5 հաջորդական նստատեղերին նստած են գոնե երկու տղամարդ: Ամենաշատը քանի՞ կին է նստած այդ շարքում: 

5. 222-ը ինչ-որ թվի բաժանելիս մնացորդում ստացվում է 17, իսկ 333-ը այդ նույն թվին բաժանելիս՝ մնացորդում ստացվում է 5։ Ո՞ր թվի վրա էին բաժանել :

6. Գտեք այն բնական թիվը, որի երեք փոքրագույն բաժանարարների գումարը 13 է, իսկ  երեք մեծագույն բաժանարարների գումարը՝ 329:  

7.  Դավիթը գրել է ամենափոքր թիվը, որի թվանշանների գումարը հավասար է 39-ի։ Ինչքա՞ն է Դավիթի գրած թվի հաջորդ թվի թվանշանների գումարը :

8. Գնորդը հաշվեց․ եթե ապրանքի համար վճարի 2000 դրամանոցներով, ապա 18 թղթադրամ ավել կտա, քան եթե 5000-դրամանոցներով վճարի։ Քանի՞ թղթադրամ վճարեց գնորդը ապրանքի համար, եթե ապրանքի գնի կեսը նա վճարեց 2000 դրամանոցներով, իսկ մյուս կեսը՝ 5000 դրամանոցներով։ 

9. Արամը և Բաբկենը  թենիս են խաղում այսպիսի պայմանով․ եթե Բաբկենը պարտվի, ապա նա Արամին պետք է այնքան կոնֆետ տա, որքան կա Արամի մոտ, իսկ եթե Արամը պարտվի, ապա նա Բաբկենին պետք է տա 32 կոնֆետ։ Առաջինը պարտվեց Բաբկենը, երկրորդը՝ Արամը, երրորդը՝ Բաբկենը, իսկ չորրորդը՝ Արամը։ Դրանից հետո Արամը 60 կոնֆետ  ունեցավ։ Սկզբում քանի՞ կոնֆետ ուներ Արամը ։

10. Գտեք այն եռանիշ թվերի քանակը, որոնք թե՛ 2-ով բազմապատկելիս, թե՛ 2-ի բաժանելիս ստացվում են եռանիշ թվեր :

Розовый сад

И снова лучи восходящего солнца щедро заиграли своими ласковыми прядами, покоряя своим взглядом все то, что утопает в горизонте. И снова проснулась она с первыми лучами солнца: подняла по-царски свою шелковистую головку, так изящно, красующуюся на стройной, невообразимо длинной шее, убранной изумрудно-нифритовым колье. Все в ней было настолько гармонично, настолько невообразимо, что даже казалось, не может она быть делом рук человека, делом рук простого садовника. Ножка ее, изящная как у балерины, стойко, не шелохнувшись, стояла неподвижно. И только зеленоватые локоны ее, кокетничая играли с утренним ветерком, намекая, что ей становится скучно, и нет ей больше отрады, как слушать вечно повторяющиеся, иногда даже приевшиеся слова восхищения в свой адрес от этих вечных и неизменных ухажеров — ветра, да садовника. Она была уверена в том, что нет ей равных нигде, и ничто не могло превзойти ее совершенную, безыскусную красоту. Согласитесь, все кто был в подобной ей ситуации не могли бы и думать иначе. Будь вы на ее месте, и если бы вам каждый день твердили, что нет на свете краше вас, нет стройнее, изящнее, породистее… вы не поверите словам этого человека?! Ей же не оставалось ничего, как принять эти слова за чистую монету. Так она и поступала… Так поступали и все они, все розы в этом дивном саду, взрощенные старым садовником, чьи руки создали произведение искусства, а ласки солнца и слова восхищения ветра внедрили в них веру в то, что нет на свете лучше розы, чем та, которой они дарят свою бесконечную любовь․

Եվ դարձյալ ծագող արևի շողերը ։ Եվ կրկին արթնացավ նա արևի շողերից բարձրացրեց մետաքսյա թագավորական գլուխը այնքան նրբագեղ կերպով ցուցադրելով բարակ, աներևակայելի երկար պարանոցի վրա, որը զարդարված էր զմրուխտե վզնոցով։ Նրանում ամեն ինչ այնքան ներդաշնակ էր, այնքան աներևակայելի, որ նույնիսկ թվում էր, թե դա չի կարող լինել մարդու , հասարակ այգեպանի գործ։ Նրա ոտքը՝ բալետի պարողի պես նազելի, հաստատուն, կանգնած էր անշարժ։ Եվ միայն նրա կանաչավուն վարսերը, հրրապուրելով, խաղում էին առավոտյան զեփյուռի հետ՝ ակնարկելով՝ որ նա ձանձրանում է, և չկա էլ ավելի ուրախություն չուներ, քան լսել այս հավերժական ու անփոփող երկրպագուների քամու և այգոպանի կողմից իրեն ուղղված հիացմունքի անընդհատ կրկնվող, երբեմն նույնիսկ ձանձրալի թվացող խոսքերը լսելով ։ Նա վստահ էր, որ ոչ մի տեղ իրեն հավասարը չունի, և ոչինչ չի կարող գերազանցել իր կատարյալ, անարվեստ գեղեցկությանը։Նա վստահ էր, որ ոչ մի տեղ իրեն հավասարը չկա, և ոչինչ չի կարող գերազանցել իր կատարյալ, բնական գեղեցկությանը։Կհամաձայնեք, բոլորը նրանք, ովքեր նրա իրավիճակում էին, այլ կերպ մտածել չէին կարող։ Եթե ​​դուք լինեիք նրա տեղում, և եթե քեզ ամեն օր ասեին, որ աշխարհում ձ եզնից ավելի գեղեցիկը չկա, չկա ավելի նիհար, ավելի էլեգանտ, ավելի մաքրասեր… դու չե՞ս հավատա այս մարդու խոսքերին: Նրան այլ ելք չէր մնում, քան այս խոսքերը գնահատել: Այդպես էլ արեց նա… Այդպես արեցին բոլորը, բոլոր վարդերը այս հիասքանչ այգում, աճեցված մի ծեր այգեպանի կողմից, ում ձեռքերը ստեղծեցին արվեստի գործ, և արևի շոյանքները և քամու հիացմունքի խոսքերը տնկված: նրանց համոզմունքը, որ աշխարհում չկա ավելի լավ վարդ, քան նա, ում նրանք տալիս են իրենց անսահման սերը:

Հայոց լեզու․ Գործնական քերականություն

  1. Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըցձական եղանակի համապատասխան բայերով:

Գոնե մի օր կարգին եղանակ լիներ որ կարողանաի մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ վարել:
Գոնե մինչև ծովափ գաիր , դրանից հետո ինքներս կգնանք:
Երանի թե մի քիչ երկար լիներ ուղևորությունը:
Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին տեսնեմ ,մի քանի օր էլ ընկերություն անեմ հետը:
Եթե քամին չլիներ ու փորձառու նվագները կարողանաին ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:

Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու:Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:
ա)զգալ- զգացնել, (զգացրի)
ա) Խաղալ- խաղացնել
դողալ-դողացնել
եռալ-եռացնել
թվալ-թվացնել
հավատալ-հավատացրի

բ)մեծանալ – մեծացնել,(մեծացրի)
բ) Փոքրանալ- փոքրանալ, փոքրացրի
լավանալ- լվացնել
վատանալ,- վատացնել
բարեկամանալ- բարեկամացա, բարեկամացի
թշմանալ-թշնամեցնել
մանրանալ- մանրեցրի, բանրեցնել
հզորանալ- հզորան
բարձրանալ- բարձրացնել, բարձրացրի
քարանալ- քարացնել, քարացրի

գ)հագնել- հագցնել (հագցրի)
գ) Հասնել-հասցնել, հասցրի
թռչել- թռչել տալ
տեսնել- տեսակցել
փախչել-փախցրի, փախցնել
փաչել-
կպչել- կպցնել, կպցրի

  1. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր՝ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:
    Խաղալ- խաղացնել — խաղացրեց երեխաներին
    դողալ-դողացնել — տղան դողացրեց
    եռալ-եռացնել — թեյնիկը եռացնել
    թվալ-թվացնել-
    հավատալ-հավատացրի- նրան հավատացրին
    ) Հասնել-հասցնել, հասցրի- գնացքին հասցրի
    թռչել- թռչել տալ- թութակը թռչեց
    տեսնել- տեսակցել- մայրիկը տեսակցեց
    փախչել-փախցրի, փախցնել- գիրքը փախցրի
    փակչել-
    կպչել- կպցնել, կպցրի- պիտակը կպցրեցի

    Փոքրանալ- փոքրանալ, փոքրացրի- սառույցը փոքրացավ
    լավանալ- լվացնել- բակը լվանալ
    վատանալ,- վատացնել- տատիկը վատացավ
    բարեկամանալ- բարեկամացա, բարեկամացի- նրանք բարեկամացան
    թշմանալ-թշնամեցնել- նա թշնամացավ
    մանրանալ- մանրեցրի, բանրեցնել- կաղամբը մանրացավ
    հզորանալ- հզորացա — ես հզորացա
    բարձրանալ- բարձրացնել, բարձրացրի- Արան բարձրացրեց
    քարանալ- քարացնել, քարացրի- սառույցը քարացավ

234.Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու տալ  բայի օգնությամբ:
Օրինակ

զանգել- զանգել տալ:

Հանձնել- հանձնել տալ
պատժել- պատժել տալ
ասել- ասել տալ
աղմկել- աղմկել տալ
պատասխանել- պատասխանել տալ
զրուցել- զրույցել տալ
հայտնել- հայտնել տալ
աղալ- աղալ տալ
բանալ- բանալ տալ
տանել- տանել տալ
 

235.Տրված բայերը  հնարավոր ձևերով պատճառակա՛ն դարձրու:

 Օրինակ

լսել- լսեցնել , լսել տալ:

Իմանալ- իմանալ տալ
բարկանալ- բարկացնել
տեսնել- տեսնել տալ
զգալ- զգալ տալ, զգացնել
236.Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:
Հասկանալ տվեց, որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հասկացրեցոր ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռանալ տվեց, այդ կողմերից:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռացրեցայդ կողմերից:
Իմնանալ տվեց,  որ շուտով գալու է:
հայտնեց  որ շուտով գալու է:
Զգացրեց, որ այլևս չի ուզում խոսել:
Զգացնել տվեց, որ այլևս չի ուզում խոսել:
Վտանգի մասին բոլորին զգուշացրեց ,  որ քացաքից հեռու չգնան:
Վտանգի մասին բոլորին տեղեկացրեց որ քացաքից հեռու չգնան:

  1. Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս գրիր և ուղղի՛ր:

Վախեցնել տալ, խոսել տալ, բարկանալ տալ, համոզեցնել, ապրեցնել տալ, ներեցնել, փրկեցնել, նախանձել տալ, թվացնել, փայլեցնել, բանեցնել տալ, հայտարարել տալ, անել տալ, ցավեցնել տալ, ափսոսել տալ, սիրել տալ, մտածեցնել, ճանաչեցնել, պայթեցնել տալ, խնդրել տալ:
Վախեցնել տալ— վախեցնել
համոզեցնել— համոզել տալ
բարկանալ տալ— բարկացնել
ապրեցնել տալ— ապրեցնել
Ներեցնել- ներել տալ
Փրկեցնել- փրկել տալ
Բանեցնել տալ- բանեցրի
Ցավեցնել տալ- ցավեցրի
Ճանաչեցնել- ճանաչել տալ

  1. Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս գրիր և ուղղի՛ր:Առավոտից իրիկուն, հետո էլ նորից միրչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մաշկն էլ չի դիմանում: Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
    Մեզ այնքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է տալիս:
    Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
    Երբ բոլոր ընդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:Բայի եղանակները ցույց են տալիս խոսողի վերաբերմունքը գործողության կատարման նկատմամբ: Խոսողի գործողությունը կարողէ ներկայացնել, իբրև ցանկալի, անհրաժեշտ ,պայմանով կատարելի և այլն:  Հայերենում բայն ունի հինգ եղանակ՝սահմանական, ըղձական, ենթադրական,հարկադրական և հրամայական:
  2. աշխատեցնել է տալիս— աշխատեցնում է
    սպասեցնել տվեց— սպասեցրեց
    Հասկացնել կտամ— կհասկացնեմ
    լռել տվեց— լռեցրեց

Ոսկեվազի Գինու Գործարան

Այսօր միջին դպրոցի ճամփորդասերներով այցելեցինք Ոսկեվազի Գինու Գործարան։ Իրականում շատ վաղուց էի ցանկանում այցելել, բայց չէր ստացվում։ Գործարանը Արագածոտնի մարզի պատմամշակութային արժեքներից է։ Գործարանում պատրատվում և հնեցվում է շուրջ 17 տեսակ սպիտակ և կարմիր գինի։ Գինին պատրաստվում է հայաստանի տարբեր տարածաշրջաններից բերված խաղողից, շուտով նաև գործարանի սեփական այգիների խաղողից։ Գործարանի ներսում գտնվող թանգարանում ներկայացված էին նաև տարբեր գինեգործական գործիքներ որոնք գտնվել էին գործարանի տարածից։
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Ֆոտոշարք՝

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы