Այժմ կխոսեմ մեզ բոլորիս հուզող հարցի մասին։ Կփորձեմ հակիրճ լինել։ Այսօր բոլորիս պարտքն է համախմբվել և պաշտպանել մեր հայրենիքը թշնամու հարձակումներից։ Դրա համար մեզանից յուրաքանչյուրը փետք է փորձի օգնել իր հնարավորությունների սահմաններում։ Բայց նախ և առաջ հայը պետք է սիրի հային, պետք է հարգենք միմիանց։
Սթափվի՛ր, հա՛յ ժողովուրդ։
Քիմիա
- Կազմե՛ք թթվածնի հետ հետևյալ տարրերի միացության բանաձևը
K, Ca, Al, Fe(II), Fe(III), N(I), N(III), P(V),Mn(VII)
2.Գրեք հետևյալ նյութերի բանաձևերը.
ա) կալցիում֊օ֊երեք
բ)նատրիում֊Էն֊ օ ֊ երեք
գ)ֆերիում֊երկու֊օ֊երեք
3.Ի՞նչպես են անվանում 2 և 4 ֊ը(H2SO4) մոլեկուլային բանաձևում,և ի՞նչ է ցույց տալիս։
Հայոց լեզու․ Թվականի տեսակները
1.Թվականները գրե’լ բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
3-քանակական թվական
641-քանակական թվական
661-քանակական թվական
652-քանակական թվական
653-քանակական թվական
տասներորդ- դասական թվական
չորրորդ- դասական թվական
վեցերորդ- դասակական թվակա
յոթ-քանակական թվական
1905- քանակական թվական
35— քանակական թվական
75-քանակական թվական
4-քանական թվական
6-ական- բաշխական թվական
0,6- կոտորակային թվական
2. Գրե՛լ բառերով։
9-ինը
12-տասներկու
99-իննսունինը
50-հիսուն
60-վաթսուն
70,-յոթանասուն
80,- ութսուն
100- հարյուր
938- ինը հարյուր երեսունութ
II-երկրորդ
III-երրորդ
IV- վեցերորդ
3.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:
1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:
Հայոց լեզու․ Ենթադրական, հարկադրական, հրամայական
1. Ընդգծե՛ք ենթադրական եղանակի 5 բայաձև.
ա. չեմ մնա, կլողամ, սուրալու եմ, խաղամ, մուրալիս,
կժպտայի,
կզղջանք, թռվռացել ենք, պիտի հուսար, չէր ճչա
բ. չենք կառչի, վատնենք, կդնի, հասնելու է, մտի՛ր
կխառնենք, պիտի գտնի, կսառչեի, կպչելիս, կկառչեր
2. Ընդգծե՛ք հարկադրական եղանակի 3 բայաձև.
ա. պետք է ապրենք, մի՛ խոսիր, չպիտի համոզի, վերցրե՛ք,
պիտի հաշվեր, չուզեք
բ. կհիանամ, պիտի լողանա, կնեղանա, չպետք է մանրանար,
պիտի զարմանայինք, չէինք թարմանա
3. Ընդգծե՛ք ենթադրական ապառնի 3 ժամանակաձև.
ա. կիսովի, կթովի, կորովի, կարովի, կաղոթի, կօղակի
բ. կաղա, կորա, կտա, կպա, կեռա, կերա
Ֆիզիկա․ Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում
Քննարկվող հարցեր.
1.Որ անհավասրաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:
1.Որ անհավասրաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:
Այն շարժումը, որի ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող շարժում:
2. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որը ընդհացքում կատարվել է, այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:
3.Ինչ է ցույց տալիս արագացումը: Որն է արագացման միավորը, և ինչպես է այն սահմանվում: Գրել բանաձևը:
Արագացումը ցույց է տալիս, թե ինչքան ժամանակահատվածում ինչքանով է արագանում մարմինը:Արագացման միավորը մ/վ2-ին է:Արագացումը ցույց է տալիս, թե ինչքան ժամանակահատվածում ինչքանով է փոփոխվում մարմնի արագությունը:Բանաձևը՝a(արագացում)=v/t:
4.Ինչպես է ուղղված հավասարաչափ արագացող շարժման արագացումը երբ՝
ա. մարմինը շարժումն սկսում է դադարի վիճակից,
Արագությունը ուղղված է շարժման ուղղությամբ:
բ. մարմնի արագությունը, նվազելով դառնում է զրո:
Արագությունը ուղղված է շարժման հակառակ:
5.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը:
v=s/t
s=v*t
6.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևը,:
v=a*t
s=a*t2/2
7.Որքան է հավասարաչափ շարժման արագացումը:
Արագությունը a=0:
Աշխարհագրություն․ Մեծ Բրիտանիա
- Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները:
Ուրվագծային քարտեզ - Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները
Մեծ Բրիտանիայի ռելիեֆը հիմնականում հարթ է, իսկ հյուսիսի, Շոտլանդիայի ոչ բարձր լեռները չեն խոչընդոտում տնտեսական զարգացմանը։ Մեծ Բրիտանիան ողջ Եվրոպայի այն եզակի երկրներից է, որը նավթով, գազով և քարածխով կարող է բավարարել սեփական պահանջները։ Նավթի և գազի մեծ պաշարներ կան Հյուսիսային Ծովի ծանծաղուտի բրիտանական հատվածում։ Քարածխի մեծ կուտակումներ կան Միջին Անգլիայում, Հարավային Ուելսում և Շոտլանդիայում։ Մեծ Բրիտանիա կղզու կենտրոնական մասի երկաթի և գունավոր մի շարք մետաղների հանքավայրերը երկարատև սպառվել են գրեթե շահագործման հետևանքով։ - Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը:
Մեծ Բրիտանիան աշխարհի ամենազարգացած ու հզոր երկրներից է։ Համախառն ներքին արդյունքով և արդյունաբերական արտադրանքի ծավալով աշխարհի վեց առաջատար երկրներից մեկն է «Մեծ ութնյակի» անդամը։Տնտեսության առավել բնորոշ հատկանիշներից են.
ա)տնտեսության ընդհանուր կառուցվածքում գերակշռում են սպասարկման ոլորտը, իսկ արդադրական ոլորտի ճյուղերի մեջ գյուղատնտեսության նկատմամբ խիստ մեծ գերակշռություն ունի արդյունաբերությունը։
բ)Երկրի տնտեսությունը մեծապես կախված է արտաքին տնտեսական կապերից։
գ)Տնտեսությունն աչքի է ընկնում համակենտրոնացման բարձր աստիճանով՝խոշոր ընկերությունների գերիշխող դերով։
Մեծ Բրիտանիան առաջինն է թևակոխել արդյունաբերական հեղաշրջման փուլը, ուստի և համարվում է «արդյունաբերական հեղաշրջման հայրենիքը»։ 1825թ այս երկրում են կառուցվել առաջին երկաթուղին և առաջին շոգեքարշը։
Մեծ Բրիտանիայի տնտեսական աճը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որոշ չափով դանդաղեց։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով.
ա)գաղութային երկրներից ներկրվող էժան հումքից զրկվելը
բ)երկարատև շահագործման հետևանքով երկրի ածխի և շատ հանքավայրերի սպառվելը
գ)համաշխարհային տնտեսության մեջ Մեծ Բրիտանիային մրցակից ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների հանդես գալը։ - Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում:
- Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները
Աշխարհագրություն

Ֆիզիկա․ Հավասարաչափ արագացող շարժում՝ արագացում, արագություն և ճանապարհ
Հայոց պատմություն․ Զինված պայքարը Արցախում
1․ Ներկայացրեք իրավիճակը այսրկովկասյան տարածաշրջանում XVIII դարասկզբին։
XVIII դարասկզբին Իրանը հայտնվել էր չափազանց ծանր իրավիճակում։ Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Ապստամբած աֆղաններին հաջողվեց գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Ստեղծված իրավիճակից շտապեց օգտվել դեպի հարավ՝ մերձկասպյան տարածքներ ձգտող Ռուսաստանը
2․ Ի՞նչ արդյունք ունեցավ Պեռրոս 1-ի կասպիական արշավանքը։
Պարսից շահին ապստամբներից պաշպանելու պատրվակով Պետրոս 1-ը 1722 թ․ արշավանք կազմակերպեց մերձկասպյան պարածքներ։
Մոտալուտ արշավանքի լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հայ գործիչների շրջանում։ Նրանք սկսեցին ակտիվորեն զբաղվել ազատագրության խնդրով։
3․ Ի՞նչ է սղնախը։ Թվարկեք հայտնի սղնախները։
Տեղեկանալով կասպիական արշավանքի հետաձգվելու մասին՝ հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ երկրամասի ինքնապաշպանությանը։ Ազատագրական պայքարին օժանդակեցին Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հյուրապետերն՝ իրենց համախոհներով։ Գյուլիստանում, Շոշում, Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլխում և այլ վայրերում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ։
4․ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Օսմանյան կայսրությունը՝ օգտվելով Պարսկաստանի թուլացումից։
Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա վաղեմի հակառակորդը՝ Օսմանյան կայսրությունը, որը ձեռնամուխ եղավ Պարկաստանի արևմտյան նահանգների նվաճմանը։ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը կանխելու համար Թուրքիան նպատակադրվեց գրավել նաև այսրկովկասյան տարածաշրջանը։ 1723 թ․ հունիսին թուրքական զորքերը զավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ։
5․ Ներկայացրե՛ք 1724 թ․ հունիսի 12-ի Կոստանդնուպոլսի պայմանագիրը։
Գերիշխանության համար ընթացող ռուս-թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թ․ հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով։ Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև։ Վրաստանը և Արևելյան Հայաստանն ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրության տնօրինությանը։
6․ Ինչո՞վ ավարտվեց Երևանի պաշտպանությունը․ և ի՞նչ նշանակություն ունեցավ այն։
Հունիսի 7-ին թուրքական զորքը պաշարում է Երևանը։ Պաշպանության համար ոտքի է կանգնում նաև մերձակա հայկական գյուղերի բնակչությունը։
Հակառակորդի գրոհները մատնվում են անհաջողության։ Պարենի ու զինամթերքի սպառման պատճառով, սակայն, 1724 թ․ սեպտեմբերի 26-ին Երևանն անձնատուր է լինում։ Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20 000 մարդ։
7․ Նկարագրե՛ք ռազմական գործողությունների ընթացքը Արցախում 1724-1726 թթ․։
Արցախի ազատագրական ուժերը 1724 թ․ թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխանություններին։ Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից՝ ազատագրական պայքարին օժանդակելու խոստումներով։
1725 թ․ մարտին թուքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ։ Կորուստներից խուսփելու համար մելիքները դիմեցին հնարամտության։ Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Հայկական ուժերի հաթական գործողությունը մեծ արձագանք ստացավ և բարձրացրեց հայերի ինքնավտահությունն ու մարտունակությունը։
Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուքական հաջորդ հարձակումը։ 1726 թ․ օսմանյան զինուժի՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան։ Ութօրյա մարտերում տալով 800 զոհ՝ թուրքերը նահանջեցին Գանձակ և որդեգրեցին անակնկալ հարձակումների մարտավարությունը։
8․ Ինչու՞ արցախահայությունն ի վերջո պարտություն կրեց։