Գրականություն․ Տեքստային աշխատանք

Դասարանում

Տեքստային աշխատանք

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր  և քմահաճ է լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե`  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:
Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խ□ում  թագավորի  ոտքերին: -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
 Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կարճ
թախտին
Խփում
Մարդ

   2. Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.
Կարուձև անող, արհեստավոր

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.
ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ
ձեռք մեկնել— օգնել

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:
կամակոր-ածական
Երկիր-գոյական
Երկար— ածական
Նա— դերանուն
Դերձակ— գոյական
Թաքցնել- բայ
Հնարագետ— ածական

6. Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ծաղկին  նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա:

   / սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին/

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:
Թագավորին ստիպում է իր քմահաճ և կամակոր բնավորությունը։
8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:
Դերձակը թագավորի մոտ գնալիս վերցնում է մի ճիպոտ և, երբ թագավորը փորձում է վերմակը կարճ է լինում։ Հնարամիտ դերձակը հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին թագավորը իսկույն ծալում է ոտքերը
9. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:
Ոտքդ վերմակի չափ մեկնիր

10. Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորինե’լ պատմություն։
Կար չկար մի ագահ աղջիկ կար։ Աղջիկն ուներ ամենագեղեցիկ շորերը և կոշիկներ, բայց միշտ ավելին էր պահանջում։ Աղջիկն ուներ մի խորթ քույր ում ընտանիքում չէին սիրում։ Միշտ մեծ աղջկան գնում էին ամենագեղեցիկ շորերը, կոշիկները, բայց նա միշտ քրոջ հասարակ և էժանագին շորերն էր ցանկանում։ Մի անգամ, մի բարի պապիկ եկան նրանց տուն և երկու կոշիկ նվիրեց երկու քույրերին։ Մեկը գեղեցիկ մյուսը ոչ այնքան։ Ագահ աղջիկը երկուսն էլ իրեն վերցրեց և իսկույն հագավ, կոշիկը նրա, ոտքը չէր մտնում, քան որ այն նախատեսված էր խորթ քրոջ համար։ Կոշիկը կոտրվեց և պապիկը եկավ սենյակ, ասելով նրան, որ ագահ մարդուն, ինչքան էլ տաս միևնույն է էլի կպահանջի։ Աղջիկը զղջաց և կանչեց խորթ քրոջը, ներեղություն խնդրեց ամուր գրկեց։

Խորխե Լուիս Բորխես. Պարացելսի վարդը

2.Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։
Հավատքի ուժը,

3.Համոզի՞չ է ստեղծագործության ավարտը. ինչո°ւ։
Պատմվածքը հիանալի և համոզիչ ավարտ ունեցավ։

Հավատա’, որ հաջողես…


Կյանքի գլխավոր գործոններից են հույսը, հավատը, սերը։ Երեքն էլ ապրեցնում են մարդուն դժվարին իրավիճակներում։ Ինչ վերաբերում է հավատին, այն մեծ դեր է խաղում մեր ունեցած հաջողությունների իրականացման հարցում։ Հավատքը զորեղ ուժ ունի։ Հիվանդություններից ապաքինվում են նրանք, ովքեր հավատում են դրան, հաղթում են նրանք ովքեր հավատում են իրենց հաղթանակին և այլն։

Հանրահաշիվ․ Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր

Տեսական նյութ

1) Պարզեք՝ (-3; 1) թվազույգը համակարգի լուծո՞ւմ է.

Ա) -3+1-3=-5+0
2*(-3)-3*1-1=-10
Բ) 3x+4y-2=0
12x+16y+7=0
12/3=16/4=4

2) Բերեք երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգերի օրինակներ, որոնցում անհայտների գործակիցները

ա) համեմատական են,

բ) համեմատական չեն:

3) Համակարգի հավասարումներում անվանեք գործակիցները և ազատ անդամները.

Ա)a1=2, b1=3, c1=1,
a1=3, b1=-2, c1=-4

4) Ցույց տվեք, որ (1;2) թվազույգը համակարգի լուծում է.

Ա)x+y-3=0; 1+2-3=0
համակարգի լուծում է
x-y+1=0; 1-2+1=0
համակարգի լուծում է
Բ) համակարգի լուծում չէ

5) Ցույց տվեք, որ (-2;1) թվազույգը համակարգի լուծում չէ.

Ա) 2x-y+5=0, 2*-2-1+5=0
x+y-3=0, -2+1-3=0
համակարգի լուծում է
Բ) համակարգի լուծում չէ

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)

6) (-1;4) թվազույգը համակարգի լուծու՞մ է.

Ա)-x+y-3=0; -1+4-3=0
2x-y+6=0; 2*-1-4+6=0
համակարգի լուծում է
Բ) 1/3x+5y-2=0; 1/3*-1+5*4-2=0
2x+3y-10=0; 2*-1+3*4-10=0
համակարգի լուծում չէ
Գ) x-2y-5=0, -1-2*5-5=0
6x+2y+1=0, 6*1+2*4+1=0
համակարգի լուծում չէ
Դ)-3y+12=0, -3*4+12=0
6x+y+2=0, 6*1+4+2=0
համակարգի լուծում է

7) a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում (1;0) թվազույգը համակարգի լուծում է.

8) Ելնելով տված պայմանից, կազմեք երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգ.

ա) երկու թվերի գումարը 7 է,իսկ տարբերությունը՝ 2,

բ) երկու թվերի տարբերությունը 12 է, իսկ գումարը՝ 27:

Հավելյալ խնդիրներ

9) Թիվը 3-ի և 6-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը հավասար է 7-ի: Գտի՛ր այդ մնացորդների արտադրյալը:
5×2=10
Պատ՝ 10

10) Տիգրանի ժամացույցը ետ է մնում 10 րոպեով, սակայն նա կարծում է, թե իր ժամացույցը առաջ է ընկնում 5 րոպեով: Լևոնի ժամացույցը առաջ է ընկնում 5 րոպեով, սակայն նա կարծում է, թե իր ժամացույցը ետ է մնում 10 րոպեով: Նրանք միաժամանակ նայում են իրենց ժամացույցներին: Տիգրանը կարծում է, թե այդ պահին ժամը 12:00- ն է: Ժամը քանի՞սն է այդ պահին՝ Լևոնի կարծիքով:
12:15

11) Գնացքն ունի հինգ վագոն, որոնցից յուրաքանչյուրում կա առնվազն մեկ ուղևոր: Երկու ուղևոր հարևան են, եթե նույն վագոնում են կամ երկու հարևան վագոններում: Յուրաքանչյուր ուղևոր ունի կա՛մ ուղիղ հինգ, կա՛մ ուղիղ տասը հարևան: Քանի՞ ուղևոր կա գնացքում:

12) 12 մարդ խանութից 12 հաց գնեց, ընդ որում, յուրաքանչյուր տղամարդ գնեց 2 հաց, յուրաքանչյուր կին՝ կես հաց, իսկ յուրաքանչյուր երեխա՝ մեկ քառորդ հաց: Քանի՞ տղամարդ, քանի՞ կին և քանի՞ երեխա հաց գնեց:

13) Երբ Սոնան 7 տարեկան էր, նրա մայրը 31 տարեկան էր: Հիմա Սոնան իր մայրիկից փոքր է 3 անգամ: Քանի՞ տարեկան է Սոնայի մայրիկը: Քանի էջ ունի գիրքը եթե նրան համարակալելու համար անհրաժեշտ է եղել 35 թվանշան։

Նախագծային, հետազոտական աշխատանք
«Մաթեմատիկոս, Ֆիզիկոս, թե՞ աստղագետ»

Հանրահաշիվ․  Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր․ Տեսական նյութ

Դիցուք տրված են x և y անհայտներով երկու առաջին աստիճանի հավասարումներ՝

a1x+b1y+c1=0 և   a2x+b2y+c2=0           (1)

Ասում են, որ տրված է x և y երկու անհայտով առաջին աստիճանի հավասարման համակարգ, եթե պահանջվում է գտնել բոլոր այն (x0; y0) թվազույգերը, որոնք միաժամանակ (1)-ի և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումների լուծումներն են:

Սովորաբար համակարգի հավասարումները գրում են սյունակով՝ մեկը մյուսի տակ, և դրանք ձախից միավորում ձևավոր փակագծերով՝

(2) համակարգի լուծում անվանում են այնպսի (x0; y0) թվազույգը, որը (2) համակարգի հավասարումներից յուրաքանչյուրի լուծում է:

Լուծել համակարգը նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները կամ ապացուցել, որ լուծումներ չկան:

Եթե (2) հավասարումների համակարգում անհայտների գործակիցները զրոյից տարբեր են և բավարարում են a1:a2=b1:b2 պայմանին, ապա ասում են, որ այդ համակարգի հավասարումներն ունեն անհայտների համեմատական գործակիցներ:

Եթե (2) հավասարումների համակարգում անհայտների գործակիցները զրոյից տարբեր են և բավարարում են

պայմանին, ապա ասում են, որ (2)  համակարգի հավասարումների անհայտների գործակիցները համեմատական չեն:

Գրականություն․ Խորխե Լուիս Բորխես. Պարացելսի վարդը

Իմ կարծիքով պատմվածքը հավատքի մասին էր։ Այն մասին, որ մարդու հետ տեղի է ունենում այն ինչին նա հավատում է։ Երբ հավատում ենք, որ ամեն ինչ լավ կլինի և ձգտում ենք դրան, այդպես էլ լինում է։ ԵՎ հակառակը, երբ կասկածում ենք, թերահավտորեն ենք մոտենում որևէ բանի, այն այդպես էլ չի իրականանում։

Մաթեմատիկա առանց բանաձևերի․ Խնդիրներ

1. Եթե մտապահված թվից հանենք 35, ստացված թիվը կրկնապատկենք և արդյունքը փոքրացնենք 3-ով, ապա կստանանք մտապահված թիվը։
(x-35)*2-3

2x-70-3

2x=73

x=73/2=36,5

2. Երեք բնական թվերի գումարը 247 է։ Նրանցից մեկը ամենամեծ երկնիշ զույգ թիվն է, իսկ մյուսը՝ ամենափոքր կենտ եռանիշ թիվը։ Գտեք երրորդ թիվը։

98-101

98+101+x=247

199+x=247

x=247-199

x=48

3. Երկու թվերի գումարը 428 է։ Եթե գումարելիներից մեկը փոքրացնենք 4 անգամ, ապա գումարը կդառնա 218: Գտեք այդ թվերը։

x+y=428

x/4+y=218

x+4y=872

x=872-4y

872-4y+y=428

3y=444

y=148

x-148=428

x=428-148=280

4. Եթե թվի կրկնապատկին գումարենք 11, ապա կստանանք 49: Գտեք այդ թիվը։

2x+11=49

2x=49-11=38

x=38:2=19

5. Եթե թվի եռապատիկը փոքրացնենք 15-ով, ապա կստանանք 66: Գտեք այդ թիվը։

3x-15=66

3x=66+15

3x=81

x=81:3=27

«Մաթեմատիկոս, Ֆիզիկոս, թե՞ աստղագետ»

Վիկտոր Համազասպի Համբարձումյան, ծնվել է սեպտեմբերի 5-ին , 1908 թվականին Թիֆլիսում, հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։

Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924 թվականի մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում։

1924 թվականին Վիկտորն ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թվականին, տակավին ուսանող, նա հրատարակում է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տպագրում է ավելի քան 15 հոդված։ Համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931 թվականներին Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Ա․ Բելոպորսկու ղեկավարությամբ։ 1934 թվականին Լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։

Վիկտոր Համբարձումյանի աշխատությունները, աշխատանքները, գիտական հոդվածների վերնագրերը, մանկավարժական աշխատանքը:

1935 թվականին Համբարձումյանին շնորհվում է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, ինչը նրա գիտական մեծ հեղինակության և համաշխարհային համբավի և վաստակի արդյունքն էր։

1939 թվականին ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, և նշանակվում համալսարանի պրոռեկտոր՝ գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1943 թվականին հիմնադրվում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, Վ. Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թվականից Երևանի համալսարանի պրոֆեսոր էր։ 1947 թվականին ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ՝ փոխարինելով Հովսեփ Օրբելուն։ Այդ պաշտոնում վերընտրվում է մինչև 1993 թվականին։

1947 թվականին հրատարակում է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում ապացուցում է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ Համբարձումյանի ստացած արդյունքներով աստղասփյուռների տարիքը չէր կարող գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարին։ Եզրակացվեց նաև, որ նույն աստղասփյուռի բոլոր աստղերը առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվեց, որ մեր Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար Վ.Համբարձումյանը 1950 թվականին արժանացավ պետական մրցանակի։

1948-1955 թվականներին եղել է Միջազգային աստղադիտական միության փոխնախագահ, 1961-1964 թվականներին՝ նախագահ, 1968-1972 թվականներին՝ Գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։

1953 թվականին Վ. Համբարձումյանն ընտրվում ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։

1966 թվականին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց միջազգային աստղագիտական միության 29-րդ ժողովը, ինչը վկայում է Բյուրականի աստղադիտարանում իրականացվող հետազոտությունների կարևորության մասին։

Մինչև կյանքի վերջը Վ. Համբարձումյանը համոզված էր, որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։

Վ. Համբարձումյանը աշխարհի ավելի քան 30 ազգային ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ էր, իսկ 1958-61 թվականներին գլխավորել է միջազգային աստղագիտական ընկերությունը։ Նա երկու անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ (1966-72 թվականներ)։

1993 թվականին դառնում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։

1994 թվականին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։

Մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2,6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի անունը։

Հանրահաշիվ․Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումներ

Առաջադրանքներ

1) Տրված a, b, c թվերով կազմեք առաջին աստիճանի երկու անհայտով հավասարում.

ա) a=2, b=-4, c=11;
2x-4y+11=0

բ) a=-2, b=5, c=14;
-2x+5y+14=0

գ) a=7, b=8, c=-9;
7x+8y+-9=0

դ) a=-15, b=-11, c=10:
-15-11+10=0

2) Գտեք հավասարման երեք լուծում.

ա) 3x+6y-15=0

բ) 4y-x-5=0;

գ) x-y+9=0:

3) (0;4) թվազույգը հավասարման լուծու՞մ է.

ա) 9x-3y+12=0
Ոչ

բ) 2x+y-7=0
Այո

գ) -x-3y+6=0
Ոչ

դ) 6x-8y16=0:
Այո

4) Տված հավասարումից y-ը արտահայտեք x-ով, իսկ x-ը y-ով.

ա) 2x+3y-5=0
2y+3x-5=0

բ) 2x-3y+13=0;
2y-3x+13=0

գ) -x+2y-7=0:
-y+2x-7=0

դ) 6x+36y=42:
6y+36x=42

Լրացուցիչ առաջադրանքներ

5) Տված հավասարումից x-ը արտահայտեք y-ով.

ա) 3x-y-3=0;
3y-x-3=0

բ) -x-2y-9=0;
-y-2x-9=0

գ) x+3y-12=0;
y+3x-12=0

դ) 5x-3y+3=0:
5y-3x+3=0

6) Արտահայտեք x-ը y-ով.

7) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.

ա) 3 ⋅ a + 5 ⋅ b, 

բ) 10 ⋅ (a + b) ։ 3, 

գ) (a – b) ⋅ 4 + a ⋅ b,

դ) 95 ։ b + 49 ։ a, 

ե) (a – 7) ⋅ 8 + (b – 5) ⋅ 4,

զ) (a – 7) ⋅ (b – 5)։

 8) Կատարե՛ք գործողությունները՝ թվերը գրի առնելով թվանշաններով, թվաբանական գործողությունները՝ համապատասխան նշաններով.

ա) քառասուներեք ամբողջ յոթ տասներորդին գումարած տասնյոթ ամբողջ ութ տասնհինգերորդ, 

բ) քսան ամբողջ ինը տասնչորսերորդից հանած տասներկու ամբողջ երեք յոթերորդ,

գ) վեց ամբողջ հինգ վեցերորդը բազմապատկած երկու ամբողջ երեք քառորդով,

դ) երեսուն ամբողջ վեց քսանհինգերորդը բաժանած քսան ամբողջ երկու հինգերորդի։

9) 78 զբոսաշրջիկների համար նախապատրաստված էին վեցտեղանոց և չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր չափի քանի՞  նավակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավակում, և բոլոր տեղերը զբաղեցվեցին։

10) Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы