Երկրաչափություն․ Թալեսի թեորեմը

Տեսական նյութ

Թեորեմ (Թալես)Եթե երկու ուղիղներից մեկի վրա հաջորդաբար տեղադրվեն մի քանի հավասար հատվածներ և նրանց ծայրակետերով տարվեն զուգահեռ ուղիղներ, որոնք հատեն երկրորդ ուղիղը, ապա երկրորդ ուղղի վրա անջատվում են միմյանց հավասար հատվածներ:

Առաջին դեպք, երբ ուղիղները զուգահեռ են՝ l1|| l2

Երկրորդ դեպք, երբ ուղիղները զուգահեռ չեն՝ 

:

Առաջադրանքներ (դասարանում)

1) ABC եռանկյան AB և AC կողմերի վրա համապատասխանաբար նշված են M և N կետերն այնպես, որ MN || BC: Գտնել

ա) AN:AC և AN:NC, եթե AM:AB=3:7;
AN:AC=3:7
AN:NC=3:4

բ) NC-ն, եթե AM=3սմ, AB=9սմ և AN=2սմ;
9:3=3
3*2=6
6-2=4

գ) AN, եթե AM:AB=2:3 և AC=15սմ;
15:3=5
AN=2*5=10

դ) AN, եթե AM=2սմ, NC=8սմ և AN=MB: 
?

Լրացուցիչ (տանը)

2) Գրի՛ր տեղեկություններ Թալեսի և Թալեսի թեորեմի մասին:
Թալես Միլեթացի, հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, տոմարագետ, աստղագետ, ճարտարապետ։ Թալեսը համարվում է հունական յոթ իմաստուններից մեկը։ Արիստոտելը նրան համարում է հույն առաջին փիլիսոփան։ Ընդունված է Թալեսին պատմականորեն համարել առաջին անհատը, ով զբաղվել է գիտական փիլիսոփայությամբ։ Հաճախ նրան անվանում են գիտության հայր։ 
Ծնվել է Միլեթոս քաղաքում։ Թալեսը Միլեթյան դպրոցի առաջին փիլիսոփա-գիտնականն է, առաջին մաթեմատիկոսն ու բնագետը։ Նա եղել է իր ժամանակի ամենախոշոր մարդը, միաժամանակ զբաղվել է առևտրով, եղել է հայտնի վաճառական, քաղաքական խոշոր գործիչ, ճարտարապետ, աստղաբաշխ, ճանապարհորդել է զանազան քաղաքներ, դեպի Եգիպտոս, որտեղ զբաղվել է Նեղոսի հեղեղումների ուսումնասիրությամբ։ Վերադառնալով Միլեթոս իրեն նվիրում է գիտական զբաղմունքի մինչև խոր ծերություն։

3) ΔABC եռանկյան AB, BC և AC կողմերի վրա համապատասխանաբար վերցված L, M և N կետերն այնպես, որ LM || AC, MN || AB: Գտնել ALMN զուգահեռագծի կողմերը, եթե նրա պարագիծը18սմ, AC = 8սմ, АВ = 12սմ:

Երկրաչափություն․ Զուգահեռագիծ: Ամփոփում

Առաջադրանքներ (դասին և տանը)

CD=AB=6
AD=BC=10
Պատ՝․ 6,10
2*(5+13)=36
Պատ՝․ P=36
46-2*3=40
40:4=10
10+3=13
Պատ՝․ 10, 13
<C=<A=40
<D=<B=(360-2*40):2=140
Պատ՝․ <C=40,<D=140
<D=<B=110
<A=<C=(360-2*110):2=70
Պատ՝․ <D=110 , <A=<C=70
360:6=60
<A=60
<B=2*60=120
Պատ՝․ <A=60 , <B=120
BO=OD=BD:2=12:2=6
OC=AO=AC:2=17:2=8.5
Պատ՝․ BO=6 , OC=8.5
ABD եռանկյան միջնագիծն է

Մաթեմատիկական ֆլեշմոբ
Մասնակցել եմ

Երկրաչափություն․Եռանկյան միջին գիծը

Առաջադրանքներ (դասարանում)

1) Եռանկյան կողմերը հավասար են 6սմ, 8սմ, 10սմ: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի կողմերը տրված եռանկյան միջին գծեր են:
6+8=14
14+10=24
24/2=12
Պատ․՝12

2) Ուռուցիկ քառանկյան անկյունագծերը հավասար են 12մ և 16մ: Գտեք այն քառանկյան կողմերը, որի գագաթները տրված քառանկյան կողմերի միջնակետերն են:
12:2=6
16:2=8
Պատ․՝ 6,8

3) Նկարում EF||AC: Գտնել PBEF և PABC:

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)

4) Նկարում MN || AC: Գտնել PMBN և PABC:

5) Քառանկյան անկյունագծերը հավասար են m-ի և n-ի: Գտեք այն քառանկյան պարագիծը, որի գագաթները տրված քառանկյան կողմերի միջնակետերն են:
P=2*0.5m+2*0.5n=m+n
Պատ․՝P=m+n

6) Ապացուցեք, որ ուռուցիկ քառանկյան կողմերի միջնակետերը զուգահեռագծի գագաթներ են:

7)* Ապացուցեք, որ եռանկյան գագաթները հավասարահեռ են նրա որևէ միջին գիծն ընդգրկող ուղղից:

Հասարակագիտություն․ Ազատություն

Ազատության մասին շատ սահմանումներ կան: Ազատություն ասելով հասկանում եմ կյանքի , սիրո և խոսքի ազատություն: Այն հիմնականում իմ կյանքում ոչ մի էական փոփուխության չի ենթարկել: Ես չեմ կորցրել իմ պատասխանատվության զգացումը, ես գիտակցում եմ, որ ազատ լինելը չի ենթադրում ամենաթողություն ու ստորություն, նույնիս ամենաբարի նպատակների քողի ներքո: Ես գիտեմ որ դժվար է լինելու ազատ լինելը, ես գիտեմ, որ շատ գայթակղությունների եմ բախվելու, բայց ես չեմ հանձնվելու, որովհետև իմ ազատությունն իմ պատասխանատվությունն է, իմ ազատությունն իմ մերձավորի ուրախությունն է, իմ ազատությունը իմ բանականությունն է

Մաթեմատիկան երաժշտության մեջ

2500 տարի առաջ մաթեմատիկոս Պյութագորասը ստեղծեց երաժշտական գործիք՝ մոնոխորդ։ Փայտե արկղ, վրան՝ մեկ լար։ Սրա միջոցով Պյութագորասը բացահայտեց ինտերվալները։ Երաժշտական գործիքների առաջնեկն ստեղծվեց մաթեմատիկական հաշվարկների արդյունքում։

Մաթեմատիկան ամենուր է․ ձայնը չափելի է, թիվը՝ լսելի, ռացիոնալի ու էմոցիոնալի սահմանները՝ ձուլված։ Որտե՞ղ են հատվում մաթեմատիկան ու երաժշտությունը․

«Այն, որ մենք այսօր ուզում ենք կապ գտնել մաթեմատիկայի և երաժշտության մեջ, արդեն խոսում է այն մասին, որ մենք մոռացել ենք մեր սկզբնական գիտելիքը։ Ժամանակին մաթեմատիկան և երաժշտությունը չեն էլ առանձնացվել»։

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում 16 տարի երաժշտության պատմության դասավանդող, երաժշտագետ, սոլֆեջիոյի մասնագետ Լիլիթ Մարտիրոսյանի սեղանին Ալեքսանդր Վոլոշոնովի հաստափոր գիրքն է՝ «Մաթեմատիկա և արվետ», դրանում մի մեծ բաժին՝ թվերով ու բանաձևերով՝ վերնագրված «Մաթեմատիկա և երաժշտություն»։ Լիլիթ Մարտիրոսյանը ցույց է տալիս գիրքն ու ասում՝  ի սկզբանե այս երկուսը չեն էլ առանձնացել՝ թվաբանությունն ու երաժշտությունը դասակարգվել են մի խմբում, երկրաչափությունն ու աստղաբաշխությունը՝ մեկ այլ։

Ավելի ուշ Դավիթ Անհաղթը մեկ այլ բաժանում է առաջարկել, որի հետ այսօր համաձայն է նաև զրուցակիցս․ այս մոտեցումն առաջարկում է հետևյալ դասակարգումը՝ թվաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, այնուհետև՝ երաժշտություն։ Բացատրում է երաժշտագետը․

«Թվաբանությունն ուսումնասիրում է թվային արժեքներն ու դրանց փոխհարաբերությունները։ Երկրաչափությունն ուսումնասիրում է թվային արժեքները որոշակի դասավորվածության մեջ՝ հարթության վրա կամ տարածության մեջ, և այդ դասավորվածության պայմանում նրանց փոխհարաբերությունները։ Հաջորդը ատղաբաշխությունն է, որտեղ տարածության մեջ դասավորված թվային արժեքները նաև շարժվում են։ Երաժշտության պարագայում այս բոլոր կետերին ավելանում է ևս մեկը՝ հնչողությունը»։

7 նոտա, դրանք գրելու համար՝ 5 գիծ, ինտերվալը ներկայացնելու համար՝ մաթեմատիկական–երաժշտական անուններ՝ 1-ը՝ պրիմա, 2-ը՝ սեկունդա, 3-ը՝ տերիա, այնուհետև՝ կվարտա, կվինտա, սեկստա, սեպտիմա, օկտավա և այլն։

Տատանումների հաճախականություն, հնչյունների փոխհարաբերություն, դրանց միջև տարածություն..․ երաժշտությունը «կարդալիս» թիվ տեսնելու համար մեծ ջանքեր հարկավոր չեն։

«Երաժշտությունը՝ հանրահաշվական վարժություն է հոգու համար, այն հաշվարկ Է կատարում  չգիտակցելով դա»

Գոթֆրիդ Լայբնից

Հանրահաշիվը երաժշտության ներքո 

Գիտնականներին վաղուց հետաքրքրում էր. թե ինչու՞ երաժշտության մեջ օկտավան բաղկացած է յոթ հիմնական ձայներից, այնքան որքան գույն կա արևի լույսի լուսապատկերում: Դեռ ոչինչ չիմանալով բնության ձայների մասին, մարդը բնազդաբար դասավորել է լարերն այնպես, որ նրանք բարեհունչ հնչեն:

math-fig-6.jpg
  • Պյութագորասին է պատկանում հարմոնիայի հիմունքների մաթեմատիկական բացատրությունը: Պյութագորասի սահմանմամբ, մարդկանց կողմից էլ ավելի բնական է ընկալվում այն հաճախությունները,որոնք գտնվում են պարզ թվային հարաբերությունների միջև: Ահա որտեղից է օկտավաներում հաճախության հարաբերակցությունը 1:2 և ներդաշնակ հաճախությունների  հարաբերակցությունը  4:5:6: Հաջորդաբար կրճատելով լարերի երկարությունները կստանանք 16 հնչյունից բաղկացած բնական ձայների հնչյունաշարը:
ֆֆդ
gfaprecalccourseimage_378x225

Կենսաբանություն․ Նյարդային համակարգ

Մարդու նյարդային համակարգը

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը․ որոշում է մկանների կծկումների հաջորդականությունը, շնչառության և սրտի գործառույթների ուժգնությունը, վերահսկում և շտկում օրգանիզմի գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։

Նյարդային բջջի կառուցվածքը

Նեյրոնների կառուցվածք, հատկություններ և տեսակներ
Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։ Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Վերջիններից են կարճ ելուստները, որոնք կոչվում են դենդրիտներ, իսկ երկար նյարդաթելը՝ աքսոն, որն ավարտվում է նախասինապսային ելուստով։ Նշված տարրերից յուրաքանչյուրը կատարում է որոշակի ֆունկցիա։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։ Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։

Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի։ Մարդու նյարդաթելերի ընդհանուր գումարային երկարությունը 1 միլիարդ մետր է, որը հավասար է Երկրից մինչև Լուսին, ապա նորից հետ՝ Երկիր ընկած տարածությանը։ Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով։ Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը։ Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ։ Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին։ Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։

Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։ Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ։ Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ, իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն։ Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ։

Գործառական բնույթով տարբերում են զգայական, միջադիր (ներդիր) և շարժողական նեյրոններ։ Զգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում կենտրոնական նյարդային համակարգ։ Նրանց մարմինները տեղավորված են գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում։ Նյարդային հանգույցները նեյրոնների մարմինների կուտակներ են։ Շարժողական նեյրոնները գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին օրգաններին։ Միջադիր նեյրոնները տեղավորված են կենտրոնական նյարդային համակարգում և կապ հաստատում զգայական ու շարժողական նեյրոնների միջև։

Նեյրոնը մասնագիտացված բջիջ է, որն ընդունում, մշակում, ծածկագրում, պահպանում և հաղորդում է տեղեկատվությունը, կապ է հաստատում ուրիշ նեյրոնների և տարբեր օրգանների բջիջների միջև։ Նեյրոնին բնորոշ է նյարդային ազդակների առաջացումն ու հաղորդումը։ Նյարդային ազդակը էլեկտրական ալիք է, որն առաջանում է նեյրոնի մարմնում և հաղորդվում աքսոնով։

Նյարդային համակարգի բաժիններ
Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։ Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ ու սպիտակ նյութ։ Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստներից։ Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ։

Ծայրամասային նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։ Այն իր հերթին բաժանվում է մարմնական և վեգետատիվ (ինքնավար) համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները, այդ թվում կամային շարժումները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները։ Այն բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ բաժինների։

Նյարդային համակարգի հիգիենա
Նյարդային համակարգի հիգիենայի իրագործումն անհրաժեշտ է նյարդային համակարգի գործունեության բնականոն պայմանների համար։ Կենտրոնական նյարդային համակարգի հոգնածությունն առաջացնում է դիմացկունության նվազում արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ։ Հոգնածությունը թուլացնում է նաև մարդու հիշողությունը։ Դրա կանխարգելման համար անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքի և հանգստի հերթափոխությունը։

Անհրաժեշտ է նաև հետևել սննդի բաղադրամասերին, որովհետև նրանցում հատկապես օրգանական նյութերի պակասը բացասաբար է ազդում հյուսվածքների և առաջին հերթին նյարդային համակարգի վրա։ Երեխաների մեծ մասը վատ է յուրացնում որոշ վիտամիններ, որը հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան զարգացման դանդաղեցմանը։

Անհրաժեշտ է նաև խուսաբել վարակիչ հիվանդություններից, որոնք երբեմն առաջացնում են ուղեղի անոթների բորբորքային երևույթներ ։ Վտանգավոր են նաև վիրուսային հիվանդությունները՝ գրիպը, պոլիոմելիտը։ Գրիպի վիրուսը կարող է վնասել ուղեղի հաղորդչական ուղիները, իսկ պոլիոմիելիտի հարուցիչները հաճախ վնասում են ողնուղեղի շարժողական նեյրոնները։

Նյարդային համակարգի բնականոն գործունեության համար պետք է խուսափել ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի, կենդանիների և սնկերի թույների, որոշ ծանր մետաղների հնարավոր ազդեցությունից։ Ալկոհոլի ներգործությամբ նյարդային բջիջները հյուծվում են, իսկ նրա տևական օգտագործման դեպքում նեյրոնների մեծ մասը ոչնչանում է, որի հետևանքով դանդաղում է տեղեկատվության փոխանցումը, խանգարվում միջավայրի ազդակների նկատմամբ մարդու պատասխան ռեակցիաները։ Նյրադային համակարգի վրա վնասակար ազդեցություն են թողնում թմրանյութերը, որոնց ազդեցության տակ մարդիկ հաճախ դառնում են ինքնամփոփ, փոխվում է նաև նրանց վարքագիծը։ Ծանր մետաղները (կապարը, սնդիկը և այլն) խիստ վնասակար են ազդում ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Նման ազդեցություն են թողնում նաև կենդանիների թույները (օձ,սարդ)։ Անհրաժեշտ է զգուշանալ հնարավոր թունավորումներից։

Վտանգավոր է նաև գլխուղեղի յուրաքանչյուր վնասվածք։ Մեծ կիսագնդերի կեղևի (ՄԿԿ) վնասման դեպքում փոխվում է մարդու վարքագիծը։ ՄԿԿ-ի առանձին բաժինների, օրինակ՝ ծոծրակային բլթի վնասման ժամանակ մարդը կորցնում է լուսային գրգռիչի նկատմամբ պատասխան ռեակցիան, չի ճանաչում առարկաները։ Կեղևի կենտրոնական մասի վնասումն ուղեկցվում է շարժումների խանգարմամբ։ Ուղեղիկի վնասման դեպքում խանգարվում է շարժումների համագործակցությունը։ Նյարդային համակարգի գործառույթի խանգարումներ են առաջանում նաև վախից, ուժեղ ցավից, ուղեղի ցնցումներից, արյունահոսությունից, որոնք կարող են առաջացնել գիտակցության կարճատև կամ տևական կորուստ։ Գիտակցության կորստին նախորդում է գլխապտույտ, աչքերի մթագնում,ականջներում աղմուկի զգացում։ Այդ բոլորի հետ զուգընթաց մարդը գունատվում է, քրտնում, իջնում է վերջույթների ջերմաստիճանը, թուլանում է անոթազարկը, շնչառությունը դառնում է մակերեսային։ Այսպիսի դեպքերում տուժածին պետք է պառկեցնել այնպես, որպեսզի գլուխը ցածր լինի իրանից։ Եթե սկսվում են փսխումներ, ապա հիվանդին պետք է պառկեցնել կողքի կամ որովայնի վրա, այնուհետև արձակել հագուստի կապերը, դեմքը ցողել սառը ջրով և անուշադրի սպիրտով կամ քացախով թրջված բամբակը մոտեցնել քթին՝ շնչելու։ Միաժամանակ անհրաժեշտ է շտապօգնություն կանչել։

Երկարատև բացասական հույզերը, մտավոր գերլարված աշխատանքը առաջացնում են նյարդահոգեկան լարվածություն։ Դրա հետևանքով զարգանում են հոգեկան խանգարումներ, խոցային հիվանդություններ, շաքարախտ, արյան ճնշման կայուն բարձրացում (հիպերտոնիկ հիվանդություն և այլն)։ Ֆիզիկական և մտավոր հոգնածությանը նպաստում են նաև միանման, միակերպ շարժումները, գործողությունները։

Իսկ ինչպե՞ս պահպանել նյարդային համակարգի բնականոն գործունեությունը։

Բացի վերոհիշյալ երևույթների կանխարգելման միջոցառումներից, անհրաժեշտ է նաև խուսաբել բացասական հույզերից, զբաղվել ֆիզիկական վարժություններով, ճիշտ զուգակցել ֆիզիկական և մտավոր աշխատանքը։ Դրա չափազանց կարևոր է մեկ տեսակի գործողությունը փոխարինել մյուսով։ Այդ դեպքում նյարդային բջիջների տարբեր խմբեր հերթափոխությամբ են կրում տեղեկատվության ծանրաբեռնվածությունը։ Գերհոգնածությունից պաշտպանվելու կարևոր միջոցը քունն է։


Մարկեսի հրաժեշտի նամակը

gabriel-garcia-marquez-843
Հայտնի կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը, հիվանդ լինելով քաղցկեղով և կարծելով, որ մահանում է, հրաժեշտի նամակ է գրում իր ընթերցողներին: «Եթե Աստված մի պահ մոռանար, որ ես հասարակ լաթե տիկնիկ եմ և տար ինձ ևս մի քիչ կյանք, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ:

Ես ավելի շատ կմտածեի խոսելուց առաջ:

Ես քիչ կքնեի և շատ կերազեի` գիտակցելով, որ փակ աչքերով մեր ամեն մի րոպեն` վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:

Ես կչափեի իրերը ոչ թե նրանց արժեքով, այլ նրանց կարևորությամբ:

Ես կքայլեի, երբ ուրիշները կանգնած են, ես կարթնանայի, երբ ուրիշները քնած են և ես կլսեի, երբ ուրիշները խոսում են:

Իսկ ինչպե՜ս ես կվայելեի շոկոլադե պաղպաղակը:

Աստված իմ, եթե ես սիրտ ունենայի, ես կփակեի իմ ողջ ատելությունը սառույցի մեջ և կսպասեի մինչև արևը դուրս գա:

Աստված իմ, միայն եթե ես մի քիչ կյանք ունենայի…

Ես բաց չէի թողնի ոչ մի օր, առանց ասելու սիրելի մարդկանց, թե ինչքան եմ ես նրանց սիրում:

Երեխային ես թևեր կտայի, բայց կթողնեի, որ նա ինքը սովորի թռչել:

Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզանից, մարդիկ:

Ես իմացա, որ բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին` առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին:

Ես իմացա, որ մարդն իրավունք ունի վերևից նայել մեկ այլ մարդու, եթե միայն նա ուզում է օգնել նրան կանգնել:

Ես այնքան շատ բան սովորեցի ձեզանից մարդի՛կ, բայց դրա մի մասը այդպես էլ չեմ կարող օգտագործել, քանի որ լցնելով ճամպրուկը դրանցով, ես պետք է հեռանամ>>:

Գրականություն․ Մարկեսի հրաժեշտի նամակը. Առաջադրանքներ

Մարկեսի հրաժեշտի նամակը

1․ Հաճախ մարդիկ սկսում են գնահատել իրենց ունեցածը այն կորցնելու դեպքում միայն, կամ այն ժամանակ, երբ արդեն ուշ է լինում։ Հեղինակը մեզ խորհուրդ է տալիս ժամանակին գնահատել և սիրել մեզ հարազատ մարդկանց, ապրել և վայելել յուրաքանչյուր օրն ու ժամը։

Բացատրի’ր`

«Ես կքայլեի, երբ ուրիշները կանգնած են, ես կարթնանայի, երբ ուրիշները քնած են և ես կլսեի, երբ ուրիշները խոսում են»:
Հեղինակը կորցրած է համարում քնած ժամանակը, ինչպես նաև այն ժամանակը, երբ քնած ենք շարժման մեջ չենք։ Նա կարևորում է նաև լսելը, ոչ թե խոսելը, քանի որ լսելեվ կարող ես նորանոր բաներ սովորել։

Ստեղծագործի’ր`

Մտահոգությունը չի վերացնում վաղվա խնդիրները, այլ…

Ֆիզիկա․ Կինեմատիկա․ Խնդիրներ

Խնդիրներ՝ 

1.Որքան կտևի 500մ բարձրությունից թողած մարմնի անկումը:
h=500
a=g=9,8
t-?
2h=a²t
h=a²t/2
t=2h/a²
t=1000/94.04
t=10.63վրկ

2.Ինչ արագություն կունենա 500մ բարձրությունից ցած ընկնող մարմինը գետնին հարվածելու պահին:
h=500
a=g=9,8
t-?
2h=a²t
h=a²t/2
t=2h/a²
t=1000/94.04
t=10.63վրկ
v=at
v=9.8*10.63=104.174

3.Ինչ արագությամբ են շարժվում անվադողի եզրակետերը, եթե անվադողի շառավիղը 60սմ է, իսկ պտտման հաճախությունը 8 վ(-1):
Իմանալով շառավիղը մենք կստանաք շրջանագծի երկարությունը։ Այդ երկարությորը հավասար կլինի S: 
Պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն հավասար կլինի t:
Հետո միջին արագությունը հաշվող բանաձևի միջոցով մենք կստանաք մարմնի արագությունը։
v=S/t

4.Երկրագունդը Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծային ուղեծրով: Երկրագնդի հեռավորությունը Արեգակից մոտավորապես 150 000 000 կմ է: Ինչ արագությամբ է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը: 1 տարվա տևողությունն ընդունել 365,26 օր:
S=150 000 000
t=365,26օր 
365.26*24(Ժամ)=8766.24(Ժամ) 
S=2π*R
S=150 000 000*2*3.14=942 000 000
v=S/t
v=942 000 000/8766.24
v=107,457.7կմ/ժ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы