Հանրահաշիվ․ Գումարի քառակուսին

1. Գումարի քառակուսին

Տեսական նյութ

Ըստ սահմանման`

                     (a+b)2=(a+b)(a+b)

Օգտվելով բազմանդամը բազմանդամով բազմապատկելու կանոնից՝ ստանում ենք՝

(a+b)2=(a+b)(a+b)=aa+ab+ba+bb=a2+2ab+b2:

Այսպիսով՝ 

          (a+b)2=a2+2ab+b2

հավասարությունն անվանում են գումարի քառակուսու բանաձև:

Գումարի քառակուսու բանաձևը հաճախ կիրառվում է հաշվարկների պարզեցման համար, օրինակ՝

512=(50+1)2=502+2501+12=2601:

Առաջադրանքներ(դասարանում)

1) Բարձրացրեք քառակուսի.

1. (m+a)2= m2+2ma+a2

2. (2+b)2=22+2*2b+b2=4+4b+b2

3. (2x+5)2

4. (z+t)2

5. (x+2)2

6. (a2+1)2

7. (c+1)2

2)  Հաշվեք՝ կիրառելով գումարի քառակուսու բանաձևը.

ա) 512       գ) 212

բ)  712        դ) 1022:

3) Բարձրացրեք քառակուսի.

1.  (x+y2)2

2. (1+a3)2

3. (x+9)2

4. (x11+y10)2

5. (3+6y)2

6. (b+2a)2

7. (k+6p)2

8. (a3x+x2a)2

4) Բազամանդամը ներկայացրեք գումարի քառակուսու տեսքով.

Պորտալ դեպի այլ աշխարհներ

Միստիկա թե՞ իրականություն

Շվեյցարիայում մեծ հադրոնային բախիչի(կոլայդեր) վերևում բացվել է պորտալ դեպի այլ աշխարհ:

Ժնևի մոտ գտնվող Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (CERN) աշխարհի խոշորագույն բարձր էներգիայի ֆիզիկայի լաբորատորիայում գտնվող Large Hadron Collider-ը հերթական անգամ զարմացրել է բոլորին։

Բանն այն է, որ փորձարկումներից մեկի ժամանակ լաբորատորիայի վերեւում գտնվող երկինքը դարձել է բոսորագույն, իսկ ամպերը հորձանուտ են ստեղծել։

Այս արտասովոր երևույթը մեծապես զարմացրեց սովորական բնակիչներին, և ուֆոլոգներն անմիջապես ենթադրեցին, որ բախիչի վերևում բացվել է այլ աշխարհ տանող պորտալ:

Դիտեք տեսանյութը՝

Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, այս երևույթը առաջացել է փորձի արդյունքում, որն իրականացվել է «Արթնացե՛ք» կոչվող փորձի շրջանակներում: Այս փորձի շրջանակում գիտնականները փորձել են փոխել բնության ուժերը, որոնք առաջացնում են մասնիկների կուտակումը:

Հիշեցնենք, որ մեծ հադրոնային կոլայդերը պատմության ամենաթանկ գիտական ​​նախագծերից մեկն է: Նրա հիմնական խնդիրն է գտնել այսպես կոչված Հիգսի բազոնը կամ «Աստծո մասնիկը»։

Ֆիզիկա․ Մեխանիկական ալիքներ

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ո՞ր ալիքներն են կոչվում պարբերական:
Պարբերական ալիքներ են կոչվում՝ միջավայրի մասնիկների շարժումը, երբ այդ միջավայրով ալիք է տարածվում, կրկնվում է բազմիցս։
2.Ինչպե՞ս է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը:
Օդի սեղմում-ընդարձակումները, հաղորդվելով շերտից շերտ և տարածվելով սենյակով մեկ, կհասնեն նաև վարագույրին՝ ստիպելով վերջինիս տատանվել։

3.Ո՞ր ալիքն են անվանում մենավոր:
Դեֆորմացիայի ալիքն անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարում է։ Այդպիսի  ալիքներն անվանում են մենավոր ալիքներ։

4.Ինչպե՞ս կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  «վազող» մենավոր ալիքը: Իսկ պարբերական ալիքը:
Պետք է մի ծայրը ամրեցնել ինչ-որ տեղից, իսկ մյուսը ծայրից ուժեղ ձգել, հետո այդ ծայրը կտրուկ մի կողմ տանել և բերել։

5.Ի՞նչ օրինակներով կարելի է համոզվել,որ ալիքի տարածման ժամանակ նյութ չի    տեղափոխվում:

6. Ի՞նչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին:
Երբ որոշակի միջավայրով տարածվում է դեֆորմացիայի ալիք, միջավայրի «հանդարտ» վիճակը «խանգարվում» է։

7. Բացատրել թե ինչպե՞ս է գոյանում առաձգական ալիքը:
Դեֆորմացիայի տեղափոխում հնարավոր է, եթե միջավայրն առաձգական է։ այ պատճառով էլ առաձգական միջավայրում տարածվող ալիքները կոչվում են առաձգական ալիքներ։

8. Ո՞ր ալիքներն են կոչվում լայնական: Բերել լայնական ալիքների օրինակներ:
Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական։ Լայնական ալիքները կարող են տարածվել միայն պինդ միջավայրում։ Օրինակ՝ պարանի երկայնքով «վազող» ալիքը։

9. Ո՞ր ալիքներն են կոչվում երկայնական: Բերել երկայնական ալիքների օրինակներ:

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է երկայնական։ Երկայնական ալիքները կարող են տարածվել բոլոր միջավայրերում (և՛ հեղուկ, և՛ պինդ, և՛ գազային)։ Օրինակ՝ օդում կամ պողպատե ձողում տարածվող սեղմման դեֆորմացիայի ալիքները։

Երկրաչափություն․ Ինքնաստուգում․ Երկրորդ տարբերակ

Երկրորդ տարբերակ

1) AB ուղիղը B կետում շոշափում է O կենտրոնով և r=1,5սմ շառավիղով շրջանը: Գտեք ABO եռանկյան անկյունները, եթե AO=3սմ:

OB AB= ><B=900 (շոշափողը ուղղահայաց է շարռավղին շոշախող կետում) r=1,5, AO=3=<a=300 (300-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին) <Aob=900-300=600
Պատ․՝ 900, 600, 300։

2) Ըստ նկարի տվյալների՝ գտեք x-ը.

Տրված է շրջանագիծ
u AB=1120, u BDC=1800
Գտնել <ABC
<ABC= AC/2 (որպես ներգծյալ անկյուն)
u AC=3600-(1120+1800)=680
<ABC=680/2=340
Պատ․՝ 380։

3) Շրջանից դուրս վերցված կետից այդ շրջանագծին տարված են երկու հատող, որոնց կազմած անկյունը 320 է։ Շրջանագծի՝ այդ անկյան կեղմերի միջև առնված աղեղներից մեծը հավասար է 1000: Գտեք փոքր աղեղը։

Տրված է շրջանագիծ
AB ո CD=E
<ABC=540
<DCB=700
գտնել <BEC
<BEC=1800-(540+700)=560
Պատ․՝ 560։

Գործնական աշխատանք

63.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված
 արմատներով:

 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ: 

Թոքախտ, աղտոտել,
Ոխակալ, ողնաշար,
Վարքուբարք, վարկաբեկել
Ուխտադրուժ, Ուղտատեր,
վարքուբարք, բարկություն,
Թյուրիմացություն, ձյունաթույր,
համբույր, բյուրավոր: 

64.Կետերի փոխարեն դհ, դ, կամ  թ գրի՛ր: 

 Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, 
անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի: 

65․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, 
իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են
 քրիստոնեական քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է
 օդային շինարարության մասին: 
Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով: 

Հարց-առաջադրանք՝ Ուրիշ ի՞նչ արտահայտություններ գիտես, բեր օրինակներ։ 

66․ Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք, տեղի տվեց:
2. Դու շատ թյուր, թույր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
3. Այս տարի մեր գյուղում այգաբացը, այգեբացը սկսվեց մարտի վերջին:
4. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում, սասանվում էին քամուց:
5. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց, զարկեց իր վրանը:
6. Հեղինեի հնչուն, հնչյուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
7.Հանձին, հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

67․Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի, լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր, կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։

Գրականություն․ Հերման Հեսսե. Դժվար ճանապարհը

Հերման Հեսսե. «Դժվար ճանապարհը»:

1.Պատմվածքն ինչո՞ւ էր վերնագրված «Դժվար ճանապարհ»։
Պատմվածքը վերնագրված էր դժվար ճանապարհ, քանի որ այնտեղ հեղինակը ներկայացրել էր մի տղայի ով փորձում էր հաղթահարել դժվարություններ։
2.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից ազդեցիկ հատվածը եւ հիմնավորի’ր։
Բայց նա առանց հոգնության շարունակում էր երգել․ «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ», իսկ որոշ ժամանակ անց նաև կարողացավ հնազանդեցնել ինձ, ու շուտով ես էլ էի նրա բառերով երգում։ Բարձրանալն ասես ավելի հեշտ դարձավ․ըստ էության, ես այլևս ոչ թե պետք է բարձրանայի, այլ ուզում էի բարձրանալ, քանի որ երգը մոռացնել էր տալիս հոգնությունը։
Իմ մեջ ամեն ինչ ավելի պայծառացավ, և քանի դեռ ներքին պայծառություն էի զգում։
Ինձ համար տպավորիչ էր այս հատվածը, քանի որ նրանք այդքան դժվար ճանապար անցնելով, սկսեցին երգել և իսկապես այդ երգը օգնեց, որ ճանապարհը քիչ բայց հեշտ թվա։
3.Պատմվածքից դուրս գրի’ր համեմատություններ, փոխաբերությունները։
Համեմատություն
Այնտեղ լավ էր, այնտեղ էր ջերմությունն ու սիրելի հանգստությունը, այնտեղ էր հոգին խորն ու հագեցած մի երգ մրմնջում կիսաձայն, ինչպես մազմզոտ բզեզը լիառատ օդի ու լույսի մեջ։
Փոխաբերություն
Մեռնող ճրագ
ծաղրական օղակ
երկնային լիճն 

4.Պատմվածքի գլխավոր հերոսին`

բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Գործնական աշխատանք

59․ Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես:
Մի անգամ որոշեցի միայնակ այցելել Գյումրի, և քանի որ, առաջին անգամ էի գյումրի այցելում, հանկարծակի մոլորվեցի։ Հանդիպեցի մի պապիկի և օգնություն խնդրեցի։ Պապիկը ժպտաց և ցույց տվեց ճանապարհը։
Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»: 

60.Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

61․Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի մեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:

62.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընղգծի՛ր այն ածականները, որոնք համեմատուության աստիճան չեն կարող ունենալ:

Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, փոքր է լինում:
Անգլիական մի ընկերություն կառուցել է թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա մեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

Գործնական աշխատանք

55․ Տրված թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:
Քառագլուխ, քառակի, տասապատիկ, յոթամյա,

56. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

ա․Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլիոն քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում:
Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասներեք-ը ծախսում է խոսակցությունների, վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի մեկ երրորդ-ը քնած  է անցկացնում:

բ․Կալիֆոռնիացի քառասուն-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ ինսունինը օր տասներեք ժամ տասներեք րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը չորս հազար ինը հարյուր չորս կիլոմետր էր: Մեկ օրում անցնում էր միջին հաշվով հիսուն կիլոմետր:

57․Տեքստը փոխադրի՛ր  չորս-հինգ նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է: 

58․Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում:
Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:
Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում: 

Աշխարհագրություն․ Ռուսաստանի Դաշնություն

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում
    Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է ոչ միայն իր տարածքի մեծությամբ, այլև բնակլիմայական պայմանների ու ռեսուրսների բազմազանությամբ։ Ռուսաստանն շատ մեծ դեր ունի բնական ռեսուրսների ու պայմանների զարգացման հարցում։ Ռուսաստանը անտառածածկ պետություն է։ Այն հարուստ է խոշոր և ջրառատ գետերով և այլն։
  2. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
  3. Ռուսաստանի հարևան պետություններն են՝Ուկրաինան, Բելառուսիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Ղազախստանը, Մոնղոլիան, Վրաստանը, Թուրքիան։
    Ողողող ջրային ավազաներն են՝Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսը, Խաղաղ Օվկիանոսը, Բարենցի ծովը, Կարայի ծովը, Լապտեվների ծովը, Արևելա-Սիբիրական ծովը, Բերինգի ծովը, Օխոտի ծովը, Վիլկիցկու նեղուցը, Բերինգի նեղուցը։
    Ողողող ջրային ավազաներն են՝Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսը, Խաղաղ Օվկիանոսը, Բարենցի ծովը, Կարայի ծովը, Լապտեվների ծովը, Արևելա-Սիբիրական ծովը, Բերինգի ծովը, Օխոտի ծովը, Վիլկիցկու նեղուցը, Բերինգի նեղուցը։

  4. Լրացուցիչ աշխատանք
  5. Գտնել տեղեկություններ և փաստեր  ՌԴ-ի մասին։
  6. 1. Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է ՝ ավելի քան 17 միլիոն կմ 2 տարածքով, ուստի նրա երկարությունը արևելքից արևմուտք ընդգրկում է միանգամից 10 ժամային գոտի:
  7. 2. Ռուսաստանի Դաշնությունն ընդգրկում է 21 ազգային հանրապետություն, որոնք զբաղեցնում են Ռուսաստանի տարածքի 21% -ը:
  8. 3. Ամբողջ աշխարհում Ռուսաստանը համարվում է եվրոպական երկիր, բայց դրա հետ մեկտեղ նրա տարածքի 2/3-ը գտնվում է Ասիայում:
  9. 4. Ռուսաստանը բաժանվում է ԱՄՆ-ից ընդամենը 4 կմ-ով, ինչը բաժանում է ռուսական Ռատմանով կղզին և ամերիկյան Կրուզենսշտեռն կղզին:
  10. 5. frրտահարված Սիբիրի տարածքը 9,7 միլիոն կմ 2 է, ինչը կազմում է Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 9% -ը:
  11. 6. Անտառները գրավում են Ռուսաստանի տարածքի մեծ մասը և կազմում են Ռուսաստանի տարածքի 60% -ը: Ռուսաստանը հարուստ է նաև ջրային ռեսուրսներով, որոնք ներառում են 3 միլիոն լճեր և 2,5 միլիոն գետեր:
  12. 7. Ռուսաստանում գտնվող լիճը, որը գտնվում է Վալդայի ազգային պարկում, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Նրանք ասում են, որ այս լճի ջուրը բուժիչ է և սուրբ:
  13. 8. Ռուսաստանում Կարապի լիճը ոչ միայն բալետի անունն է, այլև Ալթայի երկրամասի այն վայրը, որտեղ նոյեմբերին ձմռանը ժամանում է շուրջ 300 կարապ և 2000 բադ:
  14. 9. Ռուսաստանում մայր բնությունը հարգված է, հետեւաբար երկրի տարածքի 4% -ը զբաղեցնում են արգելոցները:
  15. 10. Ռուսաստանը միակ պետությունն է ամբողջ աշխարհում, որի տարածքը լվանում է միանգամից 12 ծով:
  16. 11. Ռուսաստանում ապրում է աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը `Կլյուչևսկայա Սոպկան, որի բարձրությունը 4,85 կմ է, և պարբերաբար ժայթքում է ավելի քան 7000 տարի:
  17. 12. Ռուսաստանում կլիման շատ բազմազան է, և եթե Սոչիում ձմռանը օդի սովորական ջերմաստիճանը + 5 ° C է, ապա Յակուտիա գյուղում միաժամանակ կարող է հասնել -55 ° C:
  18. 13. Օմի ռեկորդային ցածր ջերմաստիճանը գրանցվել է 1924 թվականին Ռուսաստանի Օիմյակոն քաղաքում, և այն հասնում էր մինչև -710 ° C:
  19. 14. Գազի և նավթի արտադրության, ինչպես նաև ալյումինի, պողպատի և ազոտի պարարտանյութերի արտահանման աշխարհում աշխարհում առաջին տեղը շնորհվում է Ռուսաստանի Դաշնությանը:
  20. 15. Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկն է, ի վերջո, ըստ պաշտոնական տվյալների, այնտեղ ապրում է 11 միլիոն մարդ:
  21. 16. Բնակչության թվով Ռուսաստանը աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը և ունի 145 միլիոն մարդ, իսկ Ռուսաստանում բնակվող ռուսաստանցիները կազմում են բնակչության 75% -ը:
  22. 17. Մոսկվան աշխարհի ամենահարուստ և ամենաթանկ քաղաքներից մեկն է, և այս քաղաքում աշխատավարձերի մակարդակը տարբերվում է Ռուսաստանի այլ քաղաքների աշխատավարձերի մակարդակից 3-ով, իսկ երբեմն `33 անգամ:
  23. 18. Ռուսաստանում կա մեկ զարմանահրաշ քաղաք ՝ Սյուզդալը, 15 կմ 2 տարածքում, որտեղ բնակվում է 10 000 մարդ, և ինչը զարմանալի է նրանով, որ կան 53 տաճարներ ՝ հոյակապ իրենց գեղեցկությամբ և զարդարանքով:
  24. 19. Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքը 2002 թ.-ին, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարկանիշի, ընդգրկվել է աշխարհի ամենաիդեալական 12 քաղաքների ցուցակում:
  25. 20. Աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, որտեղ մարդիկ դեռ ապրում են, գտնվում է Ռուսաստանում. Սա Դաղստան Դերբենտ քաղաքն է:
  26. 21. Եթե մենք միասին գումարենք Նիդեռլանդների և Բելգիայի տարածքները, ապա դրանց տարածքը հավասար կլինի Տամբովի շրջանի տարածքին:
  27. 22. Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Հռոմեական կայսրության իրավահաջորդ, քանի որ իր զինանշանի վրա պատկերված երկգլխանի արծիվը խորհրդանշում է բյուզանդական գաղափարը եկեղեցու և պետության ուժի ներդաշնակ փոխգործակցության մասին:
  28. 23. Ռուսաստանը հարուստ է իր գաղտնիքներով: Օրինակ ՝ այնտեղ ավելի քան 15 քաղաք կա, որոնք բոլորից թաքնված են, քանի որ դրանք չկան քարտեզների կամ ճանապարհային նշանների վրա, և, իրոք, ոչ մի տեղ, և, իհարկե, օտարերկրացիներին խստիվ արգելված է այնտեղ մուտք գործելը:
  29. 24. Մոսկվայի մետրոն աշխարհի ամենաճշտապահ մետրոն է, քանի որ պիկ ժամին գնացքների միջակայքերը կազմում են ընդամենը 1,5 րոպե:
  30. 25. Աշխարհի ամենախորը մետրոն տեղակայված է Ռուսաստանի Դաշնության մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում, որի խորությունը կազմում է 100 մետր:
  31. 26. Ռուսական մետրոն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավիահարվածների ժամանակ ամենաապահով տեղն էր, և այնտեղ ռմբակոծության ժամանակ 150 մարդ էր ծնվել:
  32. 27. Սանկտ Պետերբուրգը կոչվում է Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք `հենց այս քաղաքում կա 2000 գրադարան, 45 արվեստի պատկերասրահ, 221 թանգարան, շուրջ 80 թատրոն և նույնքան մշակույթի ակումբներ և պալատներ:
  33. 28. Պետերհոֆը աշխարհի ամենահիասքանչ պալատական ​​և պարկային համալիրներից մեկն է, քանի որ բացի շքեղ պալատներից, այն զարմացնում է հսկայական քանակությամբ շատրվաններով, որոնցից կա 176 կտոր, որոնցից 40-ը իսկապես հսկա են:
  34. 29. Ռուսաստանում ամենաերկար երկաթգիծը Անդրսիբիրյան երկաթուղին է, որը կապում է Մոսկվան և Վլադիվոստոկը: Այս արահետի երկարությունը 9298 կմ է, իսկ ճանապարհորդության ընթացքում այն ​​ընդգրկում է 8 ժամային գոտիներ, 87 քաղաքներ և 16 գետեր:
  35. 30. Ռուսաստանում կա նաև աշխարհում ամենամեծ քաղցրահամ լիճը `Բայկալը, որի ծավալը կազմում է 23 կմ 3: Պատկերացնելու համար դրա մեծությունը, բավական է խորհել այն փաստի վրա, որ աշխարհի 12 խոշոր գետերը պետք է հոսեն մի ամբողջ տարի, որպեսզի լրացնեն Բայկալը:
  36. Ներկայացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր բնույթը(քաղաքական, տնտեսական և սոցիալական առումով):
  37. Պատրաստել ուսումնական նյութ(տեսանյութերի կամ ձայնագրությունների միջոցով)։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы