Աշխարհագրություն․ Արաբական մշակույթ

Արաբական մշակույթը ընդգրկում է Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների (Մարոկկոյից մինչև Պարսից ծոց) մշակույթը։ Այդ երկրների լեզուն, գրականությունը, խոհանոցը, արվեստը, ճարտարապետությունը, երաժշտությունը, փիլիսոփայությունը և այլ ուղղություներ համաարաբական աշխարհի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում։

Միջնադարյան մշակույթը ձևավորվել է Արաբական խալիֆայությունում VII-X դարերում, արաբների և նրանց կողմից նվաճված Մերձավոր ու Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավարևմտյան Եվրոպայի ժողովուրդների մշակութային փոխազդեցության ընթացքում։ Գիտական գրականության մեջ «արաբական մշակույթ» տերմինը գործածվում է ինչպես բուն արաբական ժողովուրդների, այնպես էլ խալիֆայության մեջ մտնող այլ ժողովուրդների միջնադարյան արաբալեզու մշակույթն արտահայտելու համար։ Վերջին իմաստով այն երբեմն պայմանականորեն նույնացվում է «իսլամական մշակույթ» հասկացության հետ։ Արաբական մշակույթի ձևավորումը տեղի է ունեցել իսլամի երևան գալու (VI դարի առաջին կես) և խալիֆայության կազմավորման ժամանակաշրջանում։ Վաղ շրջանում արաբական մշակույթի ձևավորումը հիմնականում ընթացել է նվաճված ժողովուրդների մշակութային ժառանգությունը (հին հունական, հելլենիստական–հռոմեական, արամեական, իրանական և այլն) գաղափարական ու սոցիալ–քաղաքական նոր պայմաններում յուրացնելու, վերագնահատելու և ստեղծագործաբար զարգացնելու ուղղությամբ։ Արաբներն իրենք արաբական մշակույթին տվել են իսլամը (որի մեջ հետագայում ներթափանցեցին իրանական փիլիսոփայության տարրեր), արաբերեն լեզուն, բեդվինական պոեզիայի ավանդույթները։ VII-VIII դարերի կեսերին արաբական մշակույթի գլխավոր կենտրոններն էին Դամասկոսը՝ Ասորիքում, Մեքքան և Մեդինան՝ Արաբիայում, Բասրան՝ Իրաքում։ Աբբասյանների ժամանակ կենտրոնը դարձավ 762 թվականին հիմնադրված Բաղդադ քաղաքը։

Երկրաչափություն․ Շրջանագիծ․Առաջադրանքներ

էջ 82, խնդիրներ՝ 438-442; 444-448

Այն ուղիղը, որը շրջանագծի հետ ունի միայն մեկ ընդհանուր կետ կոչվում է՝ շառավիղ։

Ոչ, շրջանագծի հետ երկու ընդհանուր կետ ունեցող ուղիղը չի կարող լինել շոշափող։

Շրջանագծի միջով անցնող ուղիղը կոչվում է՝ տրամագիծ։

100. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

Անճոռնի ճուտիկը սիրուն կարապ կդառնա: (սիրուն, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար : (հեշտ, դժվար)
Վատ կտորից լավ վերարկու չես կարի: (լավ, վատ)
Ժլատի փորը դապարկ է, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ)

Չքավորի գրպանը դատարկ ՝, սիրտը՝ լիքը .: (լիքը, դատարկ)

101.Խմբավորիր բայերը ըստ ինչ անել, ինչ լինել  հարցերի:

Այցելել- ինչ անել
փարթամանալ- ինչ լինել
գնահատել- ինչ անել
հարստանալ- ինչ անել
կարմրել- ինչ լինել
ներել- ինչ անել
լուսանալ- ինչ լինել
կահավորել
էժանանալ, գոլորշիանալ, խնամել, ճաքել,կռվել, կապտել, ծարավել, վստահել, շիկնել, նեղանալ:

Հայոց լեզու․ Գործնական քերականություն

96.Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Աղմուկ- աղմկոտ
պատկեր- պատկերային
հմայք- հմայիչ
յուղ- յուղոտ
գիշեր- գիշերային
ցավ- ցավոտ
ձև- ձևական
գովք- գովելի
շող- շողուն
հույզ- հուզիչ, հուզական
վաստակ- վաստակավոր
հրապույր- հրապուրիչ
ժպիտ- ժպտուն
գույն- գունեղ
97. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:
ա. հաստ, թանկ, խիստ, սաղարթ, առատ, հորդ
բ.  պահանջ, խիտ, ձեռն, գին, բուն, առատ:
հորդառատ
սաղարթախիտ
թանկագին
հաստաբուն
խստապահանջ
առատաձեռն

ա. աստղ, փուշ, շեկ, քաղցր, արագ, գիրկ
բ.  համ, հեր, վազք, տերև, զարդ, բաց:
աստղազարդ
արագավազ
շիկահեր
քաղցրահամ
փշատերև
գրկաբաց

98. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. երկչոտ, խոր, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, ծանծաղ, աներկյուղ, ապաշնորհ, խորամանկ, պղտոր, տրտում:
Երկչոտ- աներկյուղ
հարազատ-օտար
զուլալ-պղտոր
միամիտ-խորամանկ
շնորհալի-ապաշնորհ
խոր-ծանծաղ
ցնծուն-տրտում

99.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Հռչակավոր, աժդահա, դաժան, պարծենկոտ, հզոր, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:
Հռչակավոր, նշանավոր, անվանի
Աժդահա, վիթխարի, հսկա
դաժան, անողոք, անգութ
պարծենկոտ, մեծամիտ, գոռոզ
Հզոր, հուժկու, զորեղ

Քիմիա․Քիմիական կապի բնույթը․Առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քիմիական կապը, և ի՞նչ բնույթ ունի:
    Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով։ XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են:
  2. Ո՞ր կապն է կոչվում կովալենտային կապը:
    Այդ էներգիան կազմում է  40-ից մինչև 1000կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային,իոնային և մետաղային կապեր: Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
  3. Ո՞ր կապն է իոնային կապը:
    Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում:
  4. Ի՞նչ է կոչվում քիմիական կապ:
    Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:

Կենսաբանություն․Մկանների կառուցվածքը և նշանակությունը

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածի ծավալը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր ծավալի 50 %-ը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան։ կմախքային մկանների գործունեությունը կարգավորվում է նյարդային համակարգով, նրանք զուրկ են ինքնավարությունից, որի համար կոչվում են կամային։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրձերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանի մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության, օրինակ աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության։

Մկանների ֆունկցիան

Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։

Գրականություն․ Առակ արևմտահայերենից արևելահայերեն

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Մի մարդ անընդհատ աղոթում էր ածուն ու խնդրում:
Աստված գոնե մի անգամ էլ ինչ տուր ինչ կլինի։ Տուր որպեսզի մի քիչ էլ ես մարդավարի ապրեմ։
Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջում է։ Նա գնում է Աստծո մոտ և ասում։ Տեր Աստված մեկը խնդրանքով աղոթում է քեզ։ Մեղկ է նա։ Մի անգամ էլ այդ մարդուն տուր։
Ասելիք չունեմ կօգնեմ կտամ։ Բայց բազկաթոռի վրա նստել է և ասում է տուր հա տուր։ Նման մեկին ինչպես տամ։ Անիրավը գոնե տեղից վեր կենար, մ ի գործ աներ ես էլ օգնեի տայի։

Հայոց լեզու. Գործնական քերականություն

93.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

ա. մայր, պատկեր, ավազակախումբ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

94. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:
Արհեստանոց, արհեստավոր
Խմորեղեն,
Թագավոր
Գազանանոց
հավաքնորդ
հեծանիվորդ
որսորդ
զինվորական
դատարար, դատական
ճանապարհորդ
բառարան
ներկարար
առևտրական
երշիկեղեն
խորհրդարան

95.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Երկնքի- երկինք
ծերունու- ծերունի
տան- տուն
քրոջ- քույր
տարվա- տարի
առվի- առու
մարդո- մարդ
խմբում- խումբ
սրտից- սիրտ
մոր- մայր
ծաղկով- ծաղիկ
փշատենու- փշատենի
գարնան- գարուն
կավճով- կավիճ
վշտից- վիշտ
մանկության- մանկություն
պատվով- պատիվ
տիրոջ- տեր
շարժման- շարժում
ամուսնուն- ամուսին
թփի- թուփ
արյան- արյուն
հաշվից- հաշիվ
աշնան- աշուն
անկյան- անկյուն
կնոջից- կին
քեռու- քեռի
որդու- որդի
ձյան- ձյուն
ձկան- ձուկ
գրկից-գիրկ
աղավնու-աղավնի
գրքում-գիրք
շան-շուն
Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի:

Հայոց Պատմություն․ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  1. Ռուսաստանում ե՞րբ են իրականացվել ազատական բարեփոխումներ Ալեքսանդր II–ի կողմից:
    Ռուսաստանում Ալեքսանդր II–ի կողմից իրականացվել են ազատագրական (լիբերալ) բարեփոխումներ 1860-1870- ական թվականներին։
  2. Ի՞նչ էր նախատեսում 1870 թ. մայիսի 14–ի ցարական օրենքը: Ինչո՞ւ չլուծվեց հողային հարցը Արևելյան Հայաստանում:

    1870 թ. մայիսի 14–ի ցարական օրենքն Արևելյան Հայաստանում հողի սեփականատեր ճանաչեց կալվածատերերին: Նրանցից կախյալ գյուղացիներին միայն բարձր փրկագնով իրավունք տրվեց դառնալու հողի սեփականատեր: Այդ պատճառով շատ քիչ գյուղացիներ կարողացան հող ձեռք բերել: Բացի այդ, օրենքը չէր վերաբերում գյուղական բնակչության մոտ 72 տոկոսը կազմող պետական գյուղացիական տնտեսություններին: Միայն 1912 թ. դեկտեմբերի 20–ի օրենքով բոլոր գյուղացիներին պարտադրվեց հետ գնել իրենց հողերը` որպես մասնավոր սեփականություն:
  3. Վարչական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Անդրկովկասում. ի՞նչ նպատակ էին դրանք հետապնդում:
    Վարչական հերթական փոփոխությամբ Անդրկովկասը բաժանվեց հինգ նահանգների։ Երևանը Նահանգը օրենքով տրոհվեց հինգ նահանգների ՝ Նախիջևանի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Սուրմալուի և այլն։
  4. Նշե՛ք Անդրկովկասում կատարված մյուս բարեփոխումները:
    Ելիզավետպոլի նահանգի մեջ ամփոփվեցին Արցախը, Գանձակը, Զանգեզուրը, իսկ Լոռին ու Ջավախքն ընդգրկվեցին Թիֆլիսի նահանգի կազմում: 1877–1878 թթ. ռուս–թուրքական պատերազմից հետո Ռուսաստանին կցված տարածքներից ստեղծվեցին Կարսի և Բաթումի մարզերը:
  5. Ի՞նչ հետևանքներ ունեցավ երկաթուղու գործարկումն Արևելյան Հայաստանում: Արդյունաբերության ո՞ր ճյուղերն էին այստեղ զարգացած:
    1899 թ. գործարկվեց Թիֆլիս—Ալեքսանդրապոլ—Կարս երկաթուղին, իսկ երեք տարի անց՝ Ալեքսանդրապոլ—Երևան հատվածը: Երկաթուղին պայմաններ ստեղծեց կապիտալիստական հարաբերությունների արագ զարգացման համար:
  6. Ի՞նչ փոփոխություններ արձանագրվեցին գյուղատնտեսության բնագավառում:
    Արևելյան Հայաստանում արդյունաբերության հիմնական ճյուղը պղնձի արտադրությունն էր, որը կենտրոնացած էր Ալավերդիում և Կապանում: Հայկական գյուղը, չնայած դանդաղ, բայց մուտք գործեց շուկայական հարաբերությունների ոլորտ: Փոխվում էին հասարակության սոցիալական կառուցվածքը, մարդկանց աշխարհայացքն ու կենցաղը:
  7. Ի՞նչ քաղաքականություն էր վարում ռուսական կառավարությունն Անդրկովկասում. ո՞րն էր դրա նպատակը: Ինչո՞ւ էր այդ քաղաքականությունն ուղղվում
    հատկապես հայերի դեմ:
    XIX դ. երկրորդ կեսին ռուսական ինքնակալությունը սաստկացրեց իր գաղութային քաղաքականությունն ազգային երկրամասերում: Անդրկովկասի նվաճումից հետո ռուսական արքունիքի սևեռուն նպատակն էր աստիճանաբար ռուսականացնել տեղական ժողովուրդներին:
  8. Ե՞րբ և ինչո՞ւ են փակվել հայկական դպրոցները:
    1884 թ. ցարի հրամանով արգելվեց տարրականից բարձր հայկական դպրոցներ ունենալը: Դրա գործադրման արդյունքում փակվեց հայկական 300 դպրոց:
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы