Что такое увлечения? Есть ли они у вас? Какие увлечения вы считаете опасными?
У разных людей разные увлечения. Я думаю что увлечения могут меняться. Мое увлечение это чтение. Хотя я не читаю художественную литературу․ Я читаю бизнес и мотивационные книги.
English. Homework. Do you like sport?
- What sport(s) do you play?
I don’t do any sport but I do my daily workaout.
2. Have you ever won a cup or a trophy?
No, I have never win any cup or trophy.
3.Have you ever been injured doing sport?
No
4. Do you prefer doing sport or being a spectator?
I prefer to be a spectator.
5. Do you prefer watching individual or team sports?
I like watching team sports.
6.Do you go to watch a local sports team?
Yes, sometimes I go to watch a Football match in stadim.
7. Are there good sports facilities in your town?
Yes there ara good sports facilities in our town.
8. Is there any sport you’d like to learn to play well?
I would like to learn to play box. It my favorite sport.
9. How many hours do you spend a week watching sport on TV?
I don’t watch TV any time.
10. What sports do/did you have to do at school?
We et school have football, basketball, tennis and more.
11. Do/did you enjoy it?
No, I don’t enjoy it.
12. Do you do any sport in your free time?
Yes, I do my daily workouts.
13.Do you think you’re fit?Would you like to get fitter?
Yes, I like my body, because this summer I startid healthy life and doing fitness workouts.
14. Do your family and friends like sport?
Yes, my grandfather likes to watch Football on TV and my brother play football.
15.Is there any sport you don’t mind watching on TV?
Yes, I don’t watch swimming on TV.
16.What sport do you hate watching most on TV?
I don’t now.
17.Have you ever been to a big sporting occasion?
No
18. Do you think physical education should be optional at school?
No, because I think that many children are complicated by their appearance and do not want to train in the presence of other children;
Քիմիա․ Կրկնողություն
1․ Որն է կոչվում ֆիզիկական մարմին, սահմանել գրել օրինակներ։
Մեզ շրջապատող բոլոր առարկաները անվանում են ֆիզիկական մարմիններ, ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ ավելի նյութերից։ Նյութը որից պատրաստված է մարմինը բաղկացած է առանձին մասնիկներից և դրանց միջև կան ազատ տարածություններ, դրա մասին ենթադրություններ են արել Հին Հունաստանի գիտնականները դեռ 2500թ․։
Ֆիզիկական մարմինը ունի զանգված և ծավալ։ Զնգվածը նշանակում ենք m տառով։ m(կգ,գ, մգ,տ)։
Օրինակ՝ գրիչ, ծառ, բաժակ։
2․ Որն է կոչվում նյութ, սահմանել, գրել օրիականեր, պարզ և բարդ, անօրգանական և անօրգանական յութերի։
Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ Այն կառուցված է ատոմներից, որոնք կազմում են ավելի մեծ ու համալիր խմբեր, ինչպիսիք են, օրինակ մոլեկուլները և բջիջները, որոնցից կառուցված են կենդանի էակները։ Նյութը որոշակի զանգված և ծավալ ունեցող փոքրագույն մասնիկներից, ասոմ, մոլեկուլ։ Փոխազդեթության արդյունքն ՝ իրեն բնորոշ, բաղադրությամբ?
կառուցվածքով և հատկություններով օժտված
Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:
Պարզ նյութեր- կազմված են միատեսակ քիմիական տարի ատոմներից:
Օրինակ՝ ծծումբ, թթվածին, ջրածին, բոլոր մետաղները, ածղածին, պլատին, ազոտ:
3․ Որոնք են նյութի հատկությունները։
Ֆիզիկական
Քիմիական
Ֆիզիոլոգիական
4․ Որն է կոչվում ֆիզիկական երևույթ, որն է կոչվում քիմիական երևույթ, բերել օրինակներ։
Ֆիզիկական և քիմիական երևույթներ՝
Բնության մեջ ցնակացած փոփոխություն կոչվում է երևույթ։ Երևույթները լինում եմ ֆիզիկական, քիմիական, և միարժամանակ։ Ֆիզիկական երևույթների դեպքում նոր նյութ չի առաջանում։ Քիմիական երևույթներում, ռեակցիաներում, փոխարկումներում նյութերը դրսևորում են իրենց քիմիական հատկությունները՝ երբ առաջանում են նոր նյութեր ֆիզիկաքիմիական ու ֆիզիոլոգիական հատկությունները։
Քիմիական երևույթի հատկանիշներն են․
- Գույնի փոփոխություն
- Ջերմության անջատում կամ կլանում
- Հոտի առաջացում կամ անհետացում
- Այլ
Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը: - Ֆիզիզկական երևույթների օրինակներ են՝ ապակու կոտրվելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը և այլն:
Հայոց լեզու․Հոմանիշ և հականիշ բառեր
Հոմանիշ և հականիշ բառեր
Գտնել հոմանշային բառերը, վիկտորինա։ Արդյունքը screenshot-ի տեսքով տեղադրել բլոգում։

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական- վիթխարի
ողորկ-հարթ
դժվար-խրթին
հավաքել-ժողովել
դյութիչ-հմայիչ
ծավի-բիլ
ստերջ-անպտուղ
դրվատել- գովել
դատարկել-պարպել
խոնավ-տամուկ։
սնապարծ,համեստ, հուզիչ, դեղձան։
2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի
3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան-ծույլ
ամպոտ-ջինջ
ուսյալ-տգետ
երկչոտ-համարձակ
գագաթ-ստորոտ
օրինական-ապօրինի
անջրդի-ջրարբի
նոսր- թանձր
ողորկ-խորդուբորդ
հմուտ-անբասիր:
հինավուրց, հեռավոր,արատավոր, համարձակ,դալար,ինքնահավան:
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
Տգետ մարդկանց պատճառով է մեր բնությունը աղտոտվում։ Երանի շատ գիտուն մարդիկ լինեին աշխարհում։
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
Մարդկային անտարբերության պատճառով շատ կենդանիներ մնացել են դրսում։ Միայն տմարդին կարող է կենդանուն հարվածել։
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
Փոքր ժամանակ շատ վախկոտ էի։ Սիրում եմ անվախ մարդկանց։ Կարծում եմ բժիշկները անվախ են։
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
Վճարովի կայանատեղիներեը ապահով են։ Կարծում եմ անվճար բժշկական ապահովագրությունը պարտադիր պետք է տրամադրվի բոլոր աշխատավորներին։
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
Հաճելի է, երբ մարդիկ օգնում եմ իրար։
Տհաճ է երբ փողոցում հանդիպում եմ աղբի, որը աղբամանում չէ։
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
Հասուն մարդիկ երբեք թույլին չեն նեղացնում։
Միայն տհաս մարդն է իրենից փոքրին հարվածում։
English. Homework



Գրականություն․ Վիլիամ Սարոյան․ Պատերազմ է հայտարարվել
Պատերազմ է հայտարարվել:Վիլյամ Սարոյան
- Կարդա’ պատմվածքը։
- Ի՞նչ է պատերազմը, փորձիր գտնել համացանցում, բառարանում։
Պատերազմ, քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։ - Գրի’ր քո մտքերը պատերազմի մասին։
Ինձ համար պատերազմը աշխարհում ամենավատ երևույթներից մեկն է, որը ստեղծվել է մարդու կողմից։ Մարդու ագահ, չար և անզգա լինելու պատճառով։ Կյանքը ամենաթանկ բանն է աշխարհում այն անհնար է վերականգնել կամ գնել։ Ում են պետք այդ տարածքները, հողը այդ կիլոմետրերը որ ձեռք են բերվում մարդկային արյան և կյանքի գնով։ Հազարավոր մարդիկ են զոհվում պատերազմների ժամանակ, երկու ագահ և անկուշտ ղեկավարների որոշումով։ Հազարավոր ընտանիքներ են կորցնում իրենց տան անդամներին և դժբախտանում։ Տեսնես մի օր մարդիկ կհասկանան, որ բոլոր շքեղ տեսարժան վայրերը, միլիարդները, միլոմետրերով հողերը, որ այդքան ձգտում են ոչինչ է առանց մարդկային կյաքնի։ Թող ամենուր և մարդկանց հոգիներում խաղաղություն լինի։ - Վերլուծի’ր պատմվածքը։ Ի՞նչ մտքեր և զգացումներ առաջացրեց։
Քիմիա․ Տնային աշխատանք
Նյութերի ֆիզիկաքիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները՝
Նյութի քիմիական հատկությունունները, նրա փոխազդելու ընդհունակությունն է։
Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը ազդեցությունն է կենդանի օրգանիզմի վրա դրական կամ բացասական։
Նյութերի մոլեկուլային, էլեկտրոնային, կառուցվածքային բանաձևերը, նշելով՝ քիմիական կապի բնույթը, կառուցում է մոլեկուլների գնդիկաձողիկային մոդելները։
Ֆիզիկական և քիմիական երևույթներ՝
Բնության մեջ ցնակացած փոփոխություն կոչվում է երևույթ։ Երևույթները լինում եմ ֆիզիկական, քիմիական, և միարժամանակ։ Ֆիզիկական երևույթների դեպքում նոր նյութ չի առաջանում։ Քիմիական երևույթներում, ռեակցիաներում, փոխարկումներում նյութերը դրսևորում են իրենց քիմիական հատկությունները՝ երբ առաջանում են նոր նյութեր ֆիզիկաքիմիական ու ֆիզիոլոգիական հատկությունները։
Քիմիական երևույթի հատկանիշներն են․
- Գույնի փոփոխություն
- Ջերմության անջատում կամ կլանում
- Հոտի առաջացում կամ անհետացում
- Այլ
Քիմիական ռեակցիաների տեսակները, հատկանիշները
Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են՝ - միացման
- քայքայման
- տեղակալման
- փոխանակման
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝ - 1․ Ջերմության անջատում կամ կլանում
- 2․ Գույնի փոփոծություն
- 3․ Համի, հոտի փոփոխություն
- 4․ Գազի անջատում կամ կլանում
Հայոց լեզու․ Սեպտեմբերի 18
Տեքստից դուրս գրել բոլոր գոյականները՝ ցույց տալով դրանց հատկանիշները։
Հուշում 1․ իրանի՞շ, թե՞ անձնանիշ, հատո՞ւկ, թե՞ հասարակ, թիվը, հոլով հոլովում, առում։
Հուշում 2․ Գոյականի հոլովը որոշում են եզակի թվի սեռական հոլովից։
Հուշում 3․Տեքստում կա 20-ից ավել գոյական
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Մթնաձոր- անձնանիշ, հատուկ, եզակի, ուղղական, անորոշ առում
արահետն-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
ձյունի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
գարուն- իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
ոտք-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
անտառներում-իրանիշ, հասարակ, հոգնակի, ներգոյական, անորոշ առում
Մթնաձորում-անձնանիշ, հատուկ, եզակի, ներգոյական, անորոշ առում
թավուտ- իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
անտառներ-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, անորոշ առում
Ծառերն-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
ծառերի-իրանիշ, հասարակ, հոգնակի, սեռական, անորոշ առում
արջերը-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
չոբանի-անձնանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
գայլերը-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
դունչը-իրանիշ, հասարակ, եզակի, հայցական, որոշյալ առում
լուսնյակին-իրանիշ, հասարակ, եզակի, տրական, որոշյալ առում
վարազները-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
ժանիքով -իրանիշ, հասարակ, եզակի, գործիական, անորոշ առում
հողը-իրանիշ, հասարակ, եզակի, հայցական, որոշյալ առում
կաղիններ-իրանիշ, հասարակ, հոգնակի, հայցական, անորոշ առում
Մթնաձորը-անձնանիշ, հատուկ, եզակի, ուղղական, որոշյալ առում
անկյուն- իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
մարդը-անձնանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
դինոզավրը-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
արջը-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
աշխարհն-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
քարածուխի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
շերտերն-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
բույսերի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
սողունների-իրանիշ, հասարակ, հոգնակի, սեռական, անորոշ առում
հետքեր-իրանիշ, հասարակ, եզակի, հայցական, անորոշ առում
Մթնաձորում-իրանիշ, հատուկ, եզակի, ներգոյական, անորոշ առում
խլեզներ-իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, անորոշ առում
երես-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, անորոշ առում
մարդուց-անձնանիշ, հասարակ, եզակի, բացառական, անորոշ առում
քարերի-իրանիշ, հասարակ, հոգնակի, սեռական, անորոշ առում
արևի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
ժամերով -իրանիշ, հասարակ, հոգնակի, գործիական, անորոշ առում
փորի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
մաշկը-իրանիշ, հասարակ, եզակի, ուղղական, որոշյալ առում
երակի-իրանիշ, հասարակ, եզակի, սեռական, անորոշ առում
Խլեզները -իրանիշ, հասարակ, հոգնակի, ուղղական, որոշյալ առում
Ֆիզիկա․Դաս 3,4,5 Ատոմների կառուցվածքը․ Էլեկտրականացման բացատրությունը․ Լիցքի պահապանման օրենքը․Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ․Էլեկտրական դաշտ․ Առաջադրանքներ
Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ. Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:
Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային:
Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:
Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:

Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝
qէլ.=−Z⋅e
Միջուկի լիցքը կլինի՝
qմիջ.=+Z⋅e
Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:
qp=e=1,6⋅10−19կլ
Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել.
Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին:
Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:
Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով:
Միջուկի պրոտոնների՝ Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:
A=Z+N, որտեղից՝ N=A−Z
A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ:
Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:
Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:

Էլեկտրական դաշտ
Լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ներկայացնող փորձերից երևում է, որ նրանք ի վիճակի են միմյանց վրա ազդել տարածության վրա: Ընդ որում, որքան մոտիկ են էլեկտրականացված մարմիններն, այնքան ուժեղ է նրանց միջև փոխազդեցությունը:

Նմանատիպ փորձեր կատարելով անօդ տարածության մեջ, երբ պոմպի միջոցով անոթի միջից օդը դուրս էր մղված, գիտնականները համոզվեցին, որ էլեկտրական փոխազդեցություն հաղորդելու գործին օդը չի մասնակցում:

Լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմն իրենց գիտական աշխատանքներում ներկայացրեցին անգլիացի գիտնականներՄ. Ֆարադեյը և Ջ. Մաքսվելլը: Նրանց ուսմունքի՝ մերձազդեցության տեսության համաձայն, լիցքավորված մարմիններն իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որի միջոցով էլ իրագործվում է էլեկտրական փոխազդեցությունը:
Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:
Մեր զգայարանների վրա այն չի ազդում, հայտնաբերվում է հատուկ սարքերի օգնությամբ:
Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.
1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:


2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է:

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝Fէլ:
Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ ՆյուտոնիII օրենքի հավասար է a=Fէլm, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:
Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ:
Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:



Նկարում պատկերված են կետային լիցքերի և լիցքավորված թիթեղների էլեկտրական դաշտի ուժագծերը:
Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի: Իսկ եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:
Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
Այն նյութերը որոնցով անցնում է լիցքը կոշվում են հաղորդիշներ
Բոլոր մետաղները, հողը, աղերի, թթուների և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտարակնության հաղորդիչներ են։ Մարդու մարմինը նույնպես հաղորդիչ է։
Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ
Մեկուսիչներն այն մարմիններն են, որոնցով էլեկտրական լիցք չի հաղորդվում։
Օրինակներ՝ Էբոնիտ, սաթ, հախճապակի, ռետին, տարբեր պլաստմասսաներ, մետաքս, կապրոն և այն…
Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը
Էկելտրաչափերի և էլեկտրացուցերի օգտագործման նպատակն է ցույց տալ էլեկտրական լիցքերը։
Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։
Լիցքավորված մարմինը մոտեցնում ենք չլիցքավորված էլեկտրացույցին։ Լիցքերի մի մասը փոխանցվում է երկրորդ էլեկտրացույցին։ Եթե մենք այդ նույն փորձը կատարենք մետաղական ձողի փոխարեն դնելով էբոնիտե ձող, ապա լիցքի տեղափոխություն և կիսում տեղի չի ունենա։
Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
Ոչ, հնարավոր չէ, քանի որ լիցքն ունի բաժանման սահման։
Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։
Իր վրա գտնվող մարմինների համեմատությամբ երկրագունդը հսկա է, հետևաբար, նրա հետ հպման դեպքում լիցքավորված մարմինն իր լիցքը գրեթե ամբողջությամբ կտա երկրագնդին՝ կլիցքաթափվի: Այս երևույթը կոչվում է հողակցում:
Ո՞ր լիցքն են անվանում տարրական։
Ամենափոքր լիցքի բացարձակ մեծությունը անվանում ենք տարրական լիցք։Այն նշանակում ենք e տառով։
Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Էլեկտորնը հայտնաբերել է անգլիացի գիտնական Ջ․ Թոմսոնը 1898 թվականին։
Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։
Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Բացասական լիցքավորված էլեկտրոնները պտտվում են ատոմի դրական լիցքավորված միջուկի շուրջը։
Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Դրական լիցքով։
Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
Ատոմում էլեկտրոնների ընդհանուր լիցքը գումարելով ատոմի միջուկի լիցքին, կստանանք 0։ Դա էլ ապացուցում է, որ ատոմը չեզոք է։
Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:
Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում: Դրական իոնները Մայքլ Ֆարադեյը անվանել է կատիոններ, բացասականները ՝ անիոններ:
Ինչպե՞ս են դրանք առաջանում։
Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Էլեկտրական դաշտը, դա մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:
Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։
Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։
1,Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:
2,Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է:
Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։
Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։
a=F/m
Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։
Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի:
Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։
Ըստ էլեկտրական դաշտի առաջին հատկության։
Տանը՝ Գրել էջ 14 հարցեր՝ 1-6, էջ 16 հարցեր՝ 1-5, էջ 20 հարցեր՝ 1-6։ Աշխատանքները հրապարակել անհատական բլոգներում և հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։

1. Այսպիսով՝ համաձայն Ռեզերֆորդի ենթադրության՝ նյութի յուրաքանչյուր ատոմ նման է փոքրիկ Արեգակնային համակարգի, որի կենտրոնում ատոմային միջուկն է․ Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի։
2․ Միջուկի շուրջ առկա էլեկտրոնների թվով։
3․ Միջուկի լիցքը
4․ Դրականապես լիցքավորված մասնիկներ՝ Պրոտոններ։
5․ Ջրածին-1 էլեկտրոն, Հելիում-2 էլեկտրոն, Բերիլիում-
6․ Ատոմի միջուկի դրական լիցքը հավասար է ատոմի բոլոր էլեկտրոնների բացասական լիցքի մոդուլին ուստի մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն արդեն չեզոք չէ․ այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն։ Եթե ատոմին միանա մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա ատոմը ձեռք կբերի բացասական լիցք՝ վերածվելով բացասական իոնի։

1․ Լիցք չունի, որովհետև մարմնի էլեկտրոնների գումարային լիցքի բաձարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին։
2․ Էլեկտրականացման ժամանակ ատոմային միջուկներ և էլեկտրոններ չեն ստեղծվում և չեն անհետանում։ Տեղի է ունենում մի էլեկտրոնի անցում մի մարմնից մյուսը։
3․ Շփումով էլեկտրականացնելիս մարմիններից մեկը լիցքավորվում է դրական և բացասական լիցքերով։
5․ Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն։