Հայոց լեզու․ Ածականի տեսակները

Ածականների տեսակները

Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր: Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի: Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին): Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն: Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկական),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:


Որակական ածականների համեմատության աստիճանները

Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:

Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:

1Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):2Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:ՕրինակԱյս տաճարը մյուսից ավելի հին է:Բաղդատական աստիճանը կազմվում է . • ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում է առավելական բաղդատական,
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:  3Գերադրական աստիճանըցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով: Գերադրական աստիճանը կազմվում է՝ • դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
• դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:Ամենա  նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին: ՈւշադրությունԱծականակերտ ամենա, գույն, գին ածանցները այլ դեպքերում նաև արմատներ են:
Այսպես՝  • գին գոյականը չպետք է շփոթել գին ածանցի հետ.
դառնագին բառը նշանակում է խիստ դառն. այստեղ գին-ը ածանց է, իսկ փրկագին նշանակում է փրկելու գինը. այս դեպքում գին-ը արմատ է,
• ամենա և գույն բաղադրիչներով ածականները ոչ միշտ են ցույց տալիս գերադրական աստիճան, օրինակ՝ ամենամեծը նշանակում է բոլորից մեծ. սա գերադրական աստիճան է, իսկ ամենագետ-ը նշանակում է ամեն ինչ իմացող. այստեղ ամեն-ը արմատ է, լավագույն նշանակում է ամենից լավ.սա գերադրական աստիճան է, իսկ վարդագույն-ը նշանակում է վարդի գույն ունեցող. այստեղ գույն-ը արմատ է,
ՈւշադրությունԳերադրական աստիճան կազմող ամենա և գույնածանցները միաժամանակ միևնույն բառի հետ գործածելը սխալ է. կարելի է ասել խստագույն  կամ ամենախիստ, բայց չի կարելի ասել ամենախստագույն:

Առաջադրանքներ

1․Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

2. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար- գունագեղ, բազմանախշ, անգույն
այգի- ծաղկած, բերի, բերքառատ
ծաղիկ-բուրավետ, դաշտային, անթառամ
գիրք-թանկարժեք, անփոխարինելի, գեղարվեստական, մասնագիտական
գորգ- հայկական, մաքուր, փափուկ

3․Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

Մեր քաղաքում գտնվում է անշխարհի բարձև շենքերից մեկը։
Նա դեռ ամուրի է։
Այս սուրճը շատ թունդ է։
Պղտոր ջրում անհնար է ձուկ որսալ։
Նա շատ տխուր էր երեկ։
Այդ կամուրջը շատ ցածր եր։
Դեղին ժապավենը այդքան էլ գեղեցիկ չէ։
Ժլատ մարդիկ երջանիկ չեն լինում։
Թավշյա կտորից հագուստ կրելը շատ հաճելի է։
Երեկ շատ ուրախ անցավ։
Քաղցր թեյ խորհուրդ չի տրվում խմել։

 4. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ, գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ լույս
Դժվարին ճանապարհ
Հոգատար մայրիկ
Պողպատե դուռ
Սնահավատ մարդ
Գործունյա երիտասարդ
Բարեգութ աստված
Դաժան օրենք
Փայտե ձի
Թղթե տուն

Աշխարհագրություն․ Աշխարհի ամենամեծ 10 լճերը

1․ Կասպից ծով. մակերեսը կազմում է 376 հազար կմ²: Այն գտնվում է Ասիայում: Իր աղիության և մեծության շնորհիվ այս լճին անվանել են ծով: Լիճը ծովի մակարդակից ցածր է 28 մ, իսկ խորությունը 1025 մ է: 

2․  Վերին լիճ. Մակերեսը 82 հազար կմ² է: Այս լիճը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Վերջինս ծովի մակարդակից բարձր է 183 մ, իսկ խորությունը կազմում է 393 մ: Հատկանշական է, որ այս լիճն աշխարհում ամենեմեծ քաղցրահամ լիճն է:   

3 ․Վիկտորիա լիճ. Վիկտորիա լիճը գտնվում է Աֆրիկա մայրցամաքում և համարվում է տեղի ամենամեծ լիճը: Այս լճի մակերեսը կազմում է 68 կմ²: Վերջինս ծովի մակարդակից բարձր է 1134 մ, իսկ խորությունը կազմում է 80 մ: 

4․ Հուրոն լիճ.  Հուրոն լիճը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Այս լճի մակերեսը կազմում է 60 կմ², ծովի մակարդակից բարձր է 177 մ, խորությունը կազմում է 208 մ: 

5․Միչիգան լիճը. Այն նույնպես գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Վերջինիս մակերեսը 58 հազար կմ², ծովի մակարդակից բարձր է 177 մ, խորությունը կազմում է 281 մ:  

6․ Արալյան ծով. Լիճը գտնվում է Ասիայում: Մակերեսը 35.հազար կմ² է: Այն գնտվում է ծովի մակարդակից 3.5 մ բարձրության վրա, խորությունը կազմում է 54.5 մ: Հատկանշական է, որ այսօր այս լիճը բաժանված է երկու մասի` Հարավային և Հյուսիսային Արալների: պատճառը լճի ցամաքումն է, ինչը գետը սնուցող երկու հիմնական գետերի՝ Ամուդարյայի և Սիրդարյայի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքն է: Լճի մակերեսը վերջին տասնամյակների ընթացքում գրեթե կրկնակի նվազել է:

7․ Տիտիկակա լիճ,  այն  գտնվում է Հարավային Ամերիկայում: Տիտիկակա լճի մակերեսը կազմում է 58 հազար կմ²: Այն ծովի մակարդակից գտնվում է 3821մ բարձրության վրա, իսկ խորությունը կազմում է 281մ:


8․ Բայկալ լիճ. Վերջինիս գտնվում է Ասիայում: Բայկալ լճի մակերեսը 32 հազար կմ² է: Այն գտնվում է ծովի մակարդակից 456 մ բարձրության վրա, իսկ խորությւոնը կազմում է 1620մ:  Հատկանշական է, որ այն համարվում է աշխարհի ամենախորը լիճը: 

9․  Նյասսա լիճ. Այս լիճը գտնվում է Աֆրիկա մայրցամաքում և նրա մակերեսը կազմում է 31 հազար կմ²: Վերջինիս գտնվում է ծովի մակարդակից 472 մ բարձրության վրա, իսկ խորությունը կազմում է 706 մ: 

10․ Մեծ Արջի լիճ.  գտնվում է Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի սահմանում: Մեծ Արջի լճի խորությունը կազում է 137 մ: Այն ծովի մակարդակից բարձր է 157 մ:


Աղբյուրը՝ Շաբաթ․am

Հայոց լեզու․ Ածական

Ածական

acakan22.png

ՕրինակՍառն է մեր գետի ջուրը, բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, ամպի տակ՝ սառցե հաստ շերտեր:
Այս նախադասության մեջ սառը, բարձր, մռայլ, հաստ  բառերը ցույց են տալիս առարկայի հատկություն (որպիսություն), սառցե  բառը ցույց է տալիս վերաբերություն՝ երկու առարկաների կապ: Այդ բառերը ածականներ են:Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր  հարցերին:  Ածականները նախադասության մեջ լինում են՝
• հիմնականում գոյականական անդամի որոշիչ լրացում՝ բարձր սար, մռայլ ամպ, հաստ շերտեր,• հաճախ նաև՝ ստորոգյալի բաղադրիչ՝ ՕրինակՍառն է մեր գետի ջուրը…
Բարդ և ածանցավոր ածականների բառակազմության մեջ կարող է գոյական լինել, այսպես՝ ածականներ կարող են կազմվել՝
• երկու գոյականից՝  արև և շող – արևաշող,• ածականից և գոյականից՝  գանգուր և հեր –գանգրահեր,• նախածանցից և գոյականից՝ ան և տուն – անտուն,• գոյականից և վերջածանցից՝  քաղաք և ային – քաղաքային: Իր հիմնական կիրառության դեպքում ածականը զուրկ է թեքման ձևերից. չի հոլովվում, հոդ չի ստանում, հոգնակի չի կազմում: Բայց ածականները լայնորեն կիրառվում են նաև գոյականաբար՝ ստանալով այդ թեքման ձևերը:
ՕրինակՓոքրերը մեծերից ավելի հետաքրքրասեր են:
Այս նախադասության մեջ փոքր ածականը դրված է հոգնակի թվով, ուղղական հոլովով և որոշյալ առումով, մեծերից ածականը՝ բացառական հոլովով և հոգնակի թվով:

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Կարծում եմ, տաք թեյը ավելի համահունչ է այս եղանակին։
Համերգը շատ ուրախ անցավ։
Կարծում եմ երազուն մարդիկ շատ հետաքրքիր են։

1․2

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Սովորողի իրավունքները`
Սովորողը իրավունք ունի ազատ արտահայտվելու
Սովորողը իրավունք ունի ընտրելու ուսումնական հստատություն
Սովորողը իրավունք ունի պաշտպանել իր իրավունքները
Սովորողը իրավունք ունի ուշանալ դասից
Սովորողը իրավունք ունի լրացուցիչ սովորելու

Սովորողի պարտականությունները՝
Սովորողի պարտականությունն է ներկայանալ դասին
Սովորողի պարտականությունն է ներկայանալ դասին պատրաստ
Սովորողի պարտականությունն է հարգել ուսուցչին և լսել դասը
Սովորողի պարտականությունն է հարգել դասընկերներին
Սովորողի պարտականությունն է հարգել դասընկերների կարծիքը

  1. Հոդված 20
  2. 1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
  3. 2. Սովորողն իրավունք ունի`
  4. 1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
  5. 2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
  6. 3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
  7. 3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
  8. 4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
  9. 5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
  10. 6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
  11. 7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
  12. 8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
  13. 9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
  14. 3. Սովորողը պարտավոր է`
  15. 1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
  16. 2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
  17. 3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
  18. 4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Իմ ազգանունը

Իմ ազգանունը Դադոյան է: Անունս ժառանգել եմ պապիկից, սակայն ազգանվանս մասին շատ բան չգիտեմ: Միայն գիտեմ ,որ 1828թ. Իմ նախնինեռը  Հին Բայազետից    տեղափոխվել են   Նոր Բայազետ, մի մասն էլ գնացել է Արցախ և դարձել Դադայան: Գիտեմ նաև ,որ Դադոյաննե րը ուժով են աչքի ընկել և շատերը վախեցել են; Երբ որևէ օտար մարդ է  մտել Գավառ ,հարցրել է.-,<Արդյոք Դադո,մադո չկա մոտակայքում>: Գավառում կա մի ավանդույթ.հարսանիքի ժամանակ <ազաբաշին> թուր է բռնում:Պապուս հայրը եղել է ոստիկան և ունեցել է մեծ թուր և այդ թուրը պահվում է մեր տանը:Եվ գրեթե բոլոր հարսանիքներին այդ թ ուրը տանում են,զարդարում ևհետ վերադարձնում:

Հայաստանի Առաջին Հանրապետություն

1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը

Հայ ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ, բայց անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի՝ բզկտվող քարտեզի վրա։1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:Հունիսի սկզբին հրապարակվեց այսպիսի հաղորդագրություն.«Հայոց ազգային խորհուրդը՝ այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:Հանրապետություն, որը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակներում. բազմահազար գաղթականներ ու սով: 1918 թվականի հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան, զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն:1919 թ-ի հունիսին տեղի ունեցան ընտրություններ` 366 հազար ընտրողների եւ 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Բայց պատմությունը մեր ժողովրդի համար այլ փորձություն էր նախապատրաստել: 1920 թվականի մայիսին Կարմիր բանակը մտավ Ղարաբաղ, հունիսին` Զանգեզուր, օգոստոսին` Նախիջեւան, առանց հայկական զինված ուժերի դիմակայության:Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվեց հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների` իբրեւ հայ-ադրբեջանական վիճելի տարածքների, ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը: Ուղիղ տասն օր հետո Փարիզի արվարձան Սեւրում առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների եւ սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կնքվեց հաշտության պայմանագիր: Դրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրեւ ազատ եւ անկախ պետություն:Կարճ ժամանակ անց սակայն` օգոստոսի 24-ին, Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ: Ըստ էության` այդ համաձայնագիրը Հայաստանի դեմ էր: 20 թվականի սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Հայաստանի վրա: Հայաստանի Կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշեւիկյանից, հանդես եկան հայրենիքի պաշտպանության կոչով:Սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավեցինՍարիղամիշը, ապա` Կաղզվանը: Հայկական բանակը Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, դիրքեր գրավեց Կարսի մատույցներում, սակայն հոկտեմբերի 30-ին թշնամին առանց դիմադրության գրավեց նաեւ Կարսի բերդը: Շուրջ 3 հազար հայ զինվորներ եւ 120 սպաներ գերի ընկան:Նոյեմբերի 7-ին ընկավ նաեւ Ալեքսանդրապոլը: Իսկ արդեն Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված ընդունեց թուրքերի առաջարկած զինադադարը: 1920-ի նոյեմբերի 24-ին կազմվեց է նոր կառավարություն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ:Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտավ Իջեւան եւ երկրում հայտարարեց խորհրդային իշխանություն: Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց երկու տարի, Հայաստանը խորհրդայնացվեց ,բայց՝ ժամանակավոր … 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը պիտի վերականգներ կորցրածը:

Ֆիզիկա․Էլեկտրական հոսանք։ Հոսանքի ազդեցությունը

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:

electron-mobility1

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`

1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,

2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

current (1)

Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:

Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.

1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:

napryag1
heat1

2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության  փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ: 

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g

3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:

amper1

4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

tumblr_inline_naumjypHGD1skr4va

Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ

1․Ինչպիսի՞ շարժում են կատարում ազատ էլեկտրոնները մետաղե հաղորդչում, երբ այն անջատված է գալվանական էլեմենտից:

  • չեն շարժվում
  • քաոսային և միաժամանակ ուղղորդված
  • միայն քաոսային
  • միայն ուղղորդված

2․Շիկացման թելիկով հոսանքի անցման ժամանակ հոսանքի  ո՞ր ազդեցությունն է՝ ջերմային, կենսաբանական, քիմիական, թե մագնիսական, նպաստում լուսարձակման  առաջացմանը:
Ջերմային

_elektrik_devresi_herodevyapilir_7-20140117-170926.gif

3․Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված:

tumblr_inline_naumjypHGD1skr4va.jpg
  • քիմիական
  • մագնիսական
  • կենսաբանական
  • ջերմային

4․Դրական իոնների ուղղորդված շարժման ժամանակ հոսանք կառաջանա, թե՞ չի առաջանա:
Հոսանք կառաջանա

image004.jpg

5․Ինչո՞վ (ջրով, սովորական կրակմարիչով, թե չոր ավազով) կարելի է հանգցնել հոսանքի աղբյուրին միացված հաղորդչում առաջացած կրակը:

Մեկից ավելի պատասխանի դեպքում դրանք անջատեք ստորակետով:

1422870101_3c88da41c435292bb58bfd3e542ba43d0e1afdc3_726.jpg

Պատ՝․ չոր ավազով և սովորական կրակմարիչով

6․Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը աղաջրի լուծույթում:

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g.jpg
  • էլեկտրոնների
  • նեյտրոնների
  • դրական իոնների
  • բացասական իոնների

7․Ո՞րն է/որո՞նք են նախադասոության ճիշտ շարունակություն(ներ)ը:

Հաղորդալարում էլեկտրական հոսանքի ուղղությունը՝

1) դրական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
2) բացասական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
3) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման ուղղությունն է
4) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման հակառակ ուղղությունն է

Տնային առաջադրանք՝ դաս 6 և 7։ Պատասխանել դասգրքի էջ 24-ի 1-5 հարցերին։

1. Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ։ Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա․ մետաղներում, բ․ էլեկտրոլիտներում։

Այն լիցքավորված մասնիկները, որոնք կարող են ազատ շարժվել մի մարմնի մասից՝ մյուս, կոչվում են ազատ լիցքակիրներ։

Ազատ լիցքակիրները մետաղներում այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից։

Ազատ լիցքակիրները էլեկտրոլիտներում դրական և բացասական իոններն են։

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

3. Բացատրեք, թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը։ Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև։

Քանի, որ Ա-ն լիցքավորված է բացասական մասնիկներով, ուստի Բ-ն չի կարող լուսարձակել։ Բ էլեկտրացույցը կլիցքավորվի այն դեպքում, եթե էլեկտրոնները Ա էլեկտրացույցից անցնեն Բ-ին։ Դրա համար էլեկտրոնները մետաղալարով պետք է շարժվեն ձախից-աջ։ Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված է ոչ միայն մետաղալարի երկայնքով էլեկտրոնների ուղղորդված շարժումով, այլ նաև նրանով, թե ի՞նչ ուղղությամբ են դրանք շարժվում։ Էլեկտրական հոսանքը բնութագրվում է ուղղությամբ։

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը։

Լուսադիոդը լուսարձակում է, երբ նրա միջով հոսանք է անցնում։ Դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված։

5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը։

Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական  լիցքավորված մասնիկները:

Աշխարհագրություն․Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, մակերևույթի ձևերը.

  • Նշել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները
    Հայկական լեռնաշխարհը ըն­կած է Եվրասիայի տարածքում Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաչին թերակղզի ձգվող Ալպ-Հիմալայան լեռնային գոտու գրեթե կենտրոնական մասում: 
    Միլիոնավոր տարիներ առաջ, երբ ժամանակակից մայրցամաքները դեռ վերջնականապես չէին բաժանվել և ձևավորվել որպես առանձին մայրցամաքներ, Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի տե­ղում եղել է նույնանուն գեոսինկլինալային իջվածքը, որտեղ տարածվել է Թետիս օվկիանոսը։ Դա նշանակում է, որ ժամանակակից Հայկական լեռնաշխարհի տեղում օվկիանոս է տարածվել:
    Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է մոտ 25−30 մլն տարի առաջ` այդտեղ ընթացող ալպյան լեռնակազմական գործընթացների շնորհիվ։ Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի, երկրաբանական շերտերը խախտվել են՝ գոյաց­նելով ծալքաբեկորային լեռներ։ Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթ­քումներով։
  •  Ինչ ֆիզիկաաշխարհագրական միավորներից է կազմաված լեռնաշխարհը
    Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական շրջանացման սխեմաների հանդիպում ենք դեռևս վաղ միջնադարի հայ պատմիչների աշխատություններում, որտեղ «աշխարհները» և «գավառները» առանձնացվել են լեռնաշխարհի լեռնագր. առանձնահատկությունների հիման վրա։ XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին մշակվել են Հայկական լեռնաշխարհի բնության առանձին տարրերի՝ ռելիեֆի, կլիմայի, հողերի, բուսականության շրջանացման բազմաթիվ սխեմաներ։
    Ներկայումս բնական պայմանների ներքին միասնության և ինքնատիպության հիմքով ՀՀ-ում առանձնացվում է ֆիզիկաաշխարհագր. 7 շրջան՝ Արարատյան, Զանգեզուրի, Լոռու, Շիրակի, Սևանի ավազանի, Վայքի, Տավուշի։
    Քարտեզի վրա կարողանալ ցույց տալ՝  եզրային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն իրենց գագաթներով, լեռնագագաթները, հրաբխային լեռնավահանները, բարձրավանդակները

Գործնական աշխատանք

  • Էլեկտրոնային ուրվագծային քարտեզի վրա գծագրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը

Խնդիր

  • Որոշե՛ք Սիփան լեռան գագաթին օդի ջերմաստիճանը, եթե նույն պահին Վանա լճի ափին (1800 մ) այն +12O է:
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы