Հայոց լեզու․ Թվական

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ,
օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։ Թվականները
լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով25 (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։ Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում
գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝
երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գործածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կարդացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1-ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։
Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն համար հինգ։
Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի
թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։
Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական
թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։
Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և
ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քանակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։
Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար,
օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։ Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝ կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝ 0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

3-երեք, քանակական թվական

631- վեց հարյուր երեսունմեկ, քանակական թվական

661- վեց հարյուր վաթսունմեկ, քանակական թվական

652- վեց հարյուր հիսուներկու, քանակական թվական

643-վեց հարյուր քառասուներեք, քանակական թվական

X- տասներորդ, դասական թվական

IV- չորրորդ, դասական թվական

V- հինգերորդ, դասական թվական

Յոթաստիճան- ածական

1905- հազար ինը հարյուր հինգ, քանակական թվական

Քառակոնք- ածական

Երկհարկ-ածական

35,75-երեսունհինգ ամբողջ յոթանասուն հինգ, կոտորակային թվական

4- չորս, քանակական թվական,

Քառակուսին- գոյական

6-ական- բաշխական թվական
0,6-կոտորակային թվական

2. Գրե՛լ բառերով։
9-ինը
12- տասներկու
99-ինսունինը
50- հիսուն
60-վաթսուն
70-յոթանասուն
80-ութսուն
100-հարյուր
1938- հազար ինը հարյուր երեսունութ
II- երկրորդ
III- երրորդ
IV- չորրորդ

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Հանրահաշիվ․ y=k(x-x0)2 +y0 ֆունկցիան

56. Պատկանում են արդյոք
ա) A(7; 45), B(-2; 170) կետերը y = 5(x — 4)2 ֆունկցիայի գրաֆիկին
45 = 5(7 — 4)2— այո
170 ≠ 5(-2 — 4)2-ոչ
բ) A(7;1 ), B(-8; -2) կետերը y =-0,2(x — 2)2 ֆունկցիայի գրաֆիկին
1 =-0,2(7 — 2)2 -ոչ
-8 =-0,2(-2 — 2)2-ոչ

58. Տրված են y1 = x2 և y2 = x2 + 1 ֆունկցիաները․

ա) D(f) ∈ (-∞, +∞)
դ) O2 (0, 0); O1 (0, 1)
ե) y1 = 0, 0 = x2, x = 0
y2 = 0, 0 = x2 + 1, x2 = -1 նման x գոյություն չունի
զ) 1-ում՝ y = 0 | 2-ում՝ y = 1

61. Կառուցեք պարաբոլը․

ա) y = (x — 1)2 + 1


գ) y = -2(x — 2)2 + 2

64. Ընտրելով հարմար մաշտաբ՝ կառուցեք ֆունկցիայի գրաֆիկը․

ա) y = 300(x — 0,2)2 — 400

բ) y = -1000(x — 5)2 + 2000

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհը հրաբխային և լեռնականական ուժերի հետևանքով առաջացած երկիր է։ Նա հարևան երկրների ավելի բարձրադիր է և այդ պատճառով երբեմն համարվում է <<լեռնային կղզի>>։ Հայկական լեռնաշխարհը մտնում է երկրաշարժերի գոտու մեջ։ Հայկական լեռնաշխարհում է գտնվում Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդուրեկը։ Երկրում հսկայական տարածության վրա ձգվում են Փոքր Կովկաս, Հայկական Պար և Հայկական Տավրոս լեռնաշղթաները։ Հայկական Պարը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է։
Այն ձգվում է մի տեսակ զուգահեռականի նման և ողնաշարի դեր է կատարում երկրի համար։


Երկրի լեռնային ռելեֆի և արտաքին ազդակների հետևանքով Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները՝ կլիման, հողերը, բույսերը, կենդանիները բազմազան են։ Երկիրն ամբողջապես գտնվում է տաք և բարեխառն գոտում։ Նրա կլիման ցամաքային է, սակավ տեղումներով և օդի ձմեռվա ու ամառվա ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Հայկական լեռնաշխարհը ջրառատ երկիր է։ Նա ունի բավական զարգացած գետային ցանց և հայտնի է իր սառնորակ, հորդաբուխ աղբյուրներով ու հանքային ջրերով։ Հայկական լեռնաշխարհի լճերից հայտնի են՝ Բնունյաց ծովը իր Ախթամար, Լիմ, և Կտուց կղզիներով, Գեղամա ծովը և Ուրմիան։

Բզնունյաց ծով

Գեղամա ծով

Ուրմիա լիճ


Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Տիգրիս, Եփրատ, Ճորոխ, Կուր և  Արաքս գետերը։ Հայկական լեռնաշխարհի գետերը լեռնային բնույթ ունեն, արագահոս են, փրփրալի։

Տիգրիս

Եփրատ

Ճորոխ

Կուր

Արաքս


Ընդհանուր առմամբ Հայկական լեռնաշխարհի հողն արգավանդ է։ Երկիրը հավասարապես նպաստավոր է գյուղատնտեսության երկու կարևորագույն ճյուղերի՝ երկրագործության և անասնապահության զարգացման համար։ Բազմազան է նաև Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը։ Հին և միջնադարյան Հայաստանի համար տնտեսական մեծ նշանակություն է ունեցել, որդի մի տեսակ, որն ապրում էր Արարատյան դաշտի Արաքսին հարող ճահճուտներում։ Այդ միջատից պատրաստում էին արտաքին շուկայում մեծ համաբավ ձեռք բերած Հայկական չգունաթափվող վառ կարմիր ներկ՝ <<Որդան կարմիր>>-ը։ Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում իր բնական հարստություններով՝ ամենից առաջ   սեղանի աղով։ Հայկական լեռնաշխարհը հայտնի է նաև պղնձի ու դրան ուղեկցող կապարի և ցինկի հանքերով։

    Դիջեյ-ինգ. Դաս 2


    Իսկ ի՞նչ է անում DJ-ն ընդհանրապես: — Հետաքրքիր հարց է, այնպես չէ՞: Ո՞րն է դիջեյի աշխատանքը: Այսպիսով, DJ-ն առաջին հերթին ունկնդիրներին (պարահրապարակին) է ներկայացնում երաժշտության իր տեսլականը, երաժշտական ​​նյութի իր ընտրությունը, և հենց այս ընտրությունն է, որ առաջին հերթին առանձնացնում է մի DJ-ին ​​մյուսներից՝ արտացոլելով նրա երաժշտական ​​ճաշակը:

    Երկրորդ կետն այն է, որ DJ-ի սեթի թրեքերը սահուն կերպով հոսում են մեկից մյուսը, անփոփոխ պահելով ընդհանուր ռիթմը, դրանով իսկ ձևավորելով երկար, շարունակական խառնուրդ-պուպուրի: Իսկ թե որքան գեղեցիկ և ներդաշնակ կհնչի հավաքածուն, ուղղակիորեն կախված է ձայնագրությունները գեղեցիկ խառնելու դիջեյի կարողությունից՝ հիմնական տեխնիկական հմտությունը, որը սկզբում այնքան երկար հղկել է ցանկացած սկսնակ դիջեյ:

    Իր հերթին, այս հմտությունը կախված է նաև բազմաթիվ գործոններից և գիտելիքներից: Դրանցից երկուսն ու ամենակարևորն են, Երաժշտության մասին հիմնական գիտելիքները և ԴՋ ի սարքավորումից օգտվելու կարողությունը։ 

    • Ի՞նչ է անում Դիջեյը։
    • Դիջեյը հատուկ երաժշտական հաղորդավար, ով ունկնդիրներին փոփոխված ձևով կամ վերակատարմամբ մատուցում է ձայնագրված երաժշտություն։
    • Ինչով են տարբերում Դիջեյներին։
    • Դիջեյները տարբերվում են երաժշտական ճաշակով:
    • Ինչ կարողություններ և գիտելիքներ պետք է ունենա դիջեյը։
    • Դիջեյը պետք է ունենա երաժշտական գիտելիքներ և երաժշտական լավ ճաշակ։

    Աշխարհագրություն․ Թեմա 3․ Կլիմայի ընդհանուր բնութագիրը

    Թեմա 3

    Կլիմայի ընդհանուր բնութագիրը

    Առաջադրանք.

    1. Ծանոթանալ դասանյութին
    2. Թվարկել ՀՀ կլիմայագոյացնող գործոնները

      1.Միջերկրական ևԿասպից ծովերի մերձավորությունը:
      2.Աշխարհագրական դիրքով պայմանավորված արեգակնային ճառագայթման մեծությունը:
      3. Մթնոլորտի շռջանառության առանձնահատկությունները:
      4.Մակերևույթի լեռնային բնությունը և առանձնահատկությունները:
      5. Իրանական ևԱրաբական անապատների մերձավորություններըԲացատրել ջերմաստիճանային շրջադասություն երևույթը
    3. Բացատրել ջերմաստիճանային շրջադասություն երևույթը
      Ջերմաստիճանային ինվերսիա, ջերմաստիճանի շրջադասություն,ըստ բարձրության օդի ջերմաստիճանի օրինաչափ նվազման խոխարեն ջեռրմաստիճանի աճի երևույթ:
    4. Բնութագրել ՀՀ տարածքի տարվա եղանակները, տարվա եղանակների հերթափոխն ըստ բարձրության: 
      Ամառային ամիսներին հարավից են թափանցում արևադար ձայն տաքև չոր օդային զանգվածներ, որոնք բարձրացնում են ցածրադիր գոգավորությունների ամառային ջերմաստիճանները(երբեﬓ +40-ից բարձր), առաջանում է երաշտային եղանակներ: Ձմռան ամիսներին մեր լեռնաշխարհ են թափանցում բարեխառն և երբեմն նաև արկտիկական օդակին զանգվածները: Այս տեղ հգաճախակի են վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարությունները: Լեռների կատարային մասերում՝ 4200-ից սկսած, ձյունը պահպանվում է ամբողջ տարին:

    Աշխարհագրություն․ Թեմա 2․ Հայկական լեռնաշխարհի ջրագրական ցանցը

    Թեմա 2

    Դասի թեման՝ Հայկական լեռնաշխարհի ջրագրական ցանցը

    • կազմել Հայկական լեռնաշխարհի գետերի ցանկ՝ երկարություն, ակունք,ջրային ավազան
    • Տիգրիս
    • Երկարություն – 1850կմ
    • Ակունք – Ծովք
    • Ջրային ավազան – 375000 կմ քառակուսի
    • Եփրատ
    • Երկարություն – 2780կմ
    • Ջրային ավազան – 673000 կմ քառակուսի
    • Արաքս
    • Երկարություն – 1072կմ
    • Ակունք – Բյուրակն
    • Ջրային ավազան – 102000 կմ քառակուսի
    • Հրազդան
    • Երկարություն – 141կմ
    • Ակունք – Սևանա լիճ
    • Ջրային ավազան – 2560 կմ քառակուսի
    • Կազմել Հայկական լեռնաշխարհի լճերի ցանկը՝ խորություն, մակերես, աղիություն, ձկնատեսակներ, գտնվելու վայր
    • Ուրմիա լիճ
    • Խորություն – 15մ
    • Մակերես – 5.8 հազ. կմ. քառակուսի
    • Աղիություն- ամռանը 250%
    • Գտնվելու վայրը – Իրանի հյուսիս -արևմուտքում
    • Վանա լիճ
    • Խորություն – առավելագույնը 451մ
    • Մակերես – 3647 կմ քառակուսի
    • Աղիություն – 20%
    • Գտնվելու վայր – Թուրքիայի արևելքում
    • Ձկան տեսակ – տառեխ
    Создайте подобный сайт на WordPress.com
    Начало работы