Գործնական աշխատանք 3. <<Պարբերական  համակարգի ֆիզիկական իմաստը>> 

Գործնական աշխատանք 3. <<Պարբերական  համակարգի ֆիզիկական իմաստը>>  

Առաջադրանքներ. Բնութագրեք  հետևյալ  տարրերը ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին, քլոր, ալյումին, նատրիում, կալիում, կալցիում, սիլիցիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, մանգան, պղինձ, արծաթ, ոսկի

Գրեք  քիմիական  տարրի  նշանը……. կարգաթիվը….., միջուկի  լիցքը ….., հարաբերական ատոմային զանգվածը, մեկ ատոմի զանգվածը` m0 ատոմի բաղադրությունը ….

ո՞ր  պարբերության տարր  է ……

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է …………

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը, էլեկտրոնային բանաձևը, նաև  քվանտային  բջիջներով

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ջրածին

Քիմիական  տարրի  նշանը

H

կարգաթիվը

1

միջուկի լիցքը

+1

հարաբերական ատոմային զանգվածը

1

մեկ ատոմի զանգվածը` m

1.66*10-27

ատոմի բաղադրությունը

1p, 1e, 0n

ո՞ր  պարբերության տարր  է 

Առաջին

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Առաջին խմբի և գլխավոր ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ոչ մետաղ

Ածխածին

Քիմիական  տարրի  նշանը

C

կարգաթիվը

6

միջուկի լիցքը

+6

հարաբերական ատոմային զանգվածը

12

մեկ ատոմի զանգվածը` m

19․92*10-27

ատոմի բաղադրությունը

6p, 6e, 6n

ո՞ր  պարբերության տարր  է

Երկրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Չորրորդ խմբի և երկրորդական ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p2

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ոչ մետաղ

Թթվածին

Քիմիական  տարրի  նշանը

O

կարգաթիվը

8

միջուկի լիցքը

+8

հարաբերական ատոմային զանգվածը

16

մեկ ատոմի զանգվածը` m

26․56*10-27

ատոմի բաղադրությունը

8p, 8e, 8n

ո՞ր  պարբերության տարր  է

Երկրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Չորրորդ խմբի և երկրորդական ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p4

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ոչ մետաղ

Ազոտ

Քիմիական  տարրի  նշանը

N

կարգաթիվը

7

միջուկի լիցքը

+7

հարաբերական ատոմային զանգվածը

14

մեկ ատոմի զանգվածը` m

23.24*10-27

ատոմի բաղադրությունը

7p, 7e, 7n

ո՞ր  պարբերության տարր  է 

Երկրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Հինգերորդ խմբի և երկրորդական ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p3

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ոչ մետաղ

Ալյումին

Քիմիական  տարրի  նշանը

Al

կարգաթիվը

13

միջուկի լիցքը

+13

հարաբերական ատոմային զանգվածը

27

մեկ ատոմի զանգվածը` m

4.48*10-26

ատոմի բաղադրությունը

13p, 13e, 13n

ո՞ր  պարբերության տարր  է 

Երրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p63s23p1

մետաղ է՞, թե ոչմետաղ

Մետաղ

Նատրիում

Քիմիական  տարրի  նշանը

Na

կարգաթիվը

11

միջուկի լիցքը

+11

հարաբերական ատոմային զանգվածը

23

մեկ ատոմի զանգվածը` m

38.18*10-27

ատոմի բաղադրությունը

11p, 11e, 12n

ո՞ր  պարբերության տարր  է 

Երրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Առաջին խմբի և գլխավոր ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p63s1

մետաղ է՞, թե ոչմետաղ

Մետաղ

Ծծումբ

Քիմիական  տարրի  նշանը

S

կարգաթիվը

16

միջուկի լիցքը

+16

հարաբերական ատոմային զանգվածը

32

մեկ ատոմի զանգվածը` m

5.31*10-26

ատոմի բաղադրությունը

16p, 16e, 16n

ո՞ր  պարբերության տարր  է 

Երրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Վեցերորդ խմբի և գլխավոր ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p63s23p4

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ոչ մետաղ

Ֆոսֆոր

Քիմիական  տարրի  նշանը

P

կարգաթիվը

15

միջուկի լիցքը

+15

հարաբերական ատոմային զանգվածը

31

մեկ ատոմի զանգվածը` m

51.46*10-27

ատոմի բաղադրությունը

13p, 13e, 14n

ո՞ր  պարբերության տարր  է 

Երրորդ

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է 

Երրորդ խմբի և գլխավոր ենթախմբի

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը

էլեկտրոնային բանաձևը

1s22s22p63s23p3

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ոչ մետաղ

Ինչպիսի՞  պարզ  և   բարդ նյութերի օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ  առկա  են  այդ  տարրի ատոմներ`բերեք  տարբեր  

տարրերի  հետ    առաջացրած    միացությունների  բանաձևերը

Հայոց լեզու․ Դերանուն

Դերանուն

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու: Անձնական դերանուններն են՝ եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու: Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու: Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի: Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու: Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու: Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու: Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

1․ Ի՞նչ է դերանունը։
Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:

2․ Քանի՞ տեսակի են լինում դերանունները, թվի’ր դրանք։
Անձնական դերանուններ
Ցուցական դերանունները
Փոխադարձ դերանուններ
Հարցական դերանուններ
Հարաբերական դերանուններ
Որոշյալ դերանուններ
Անորոշ դերանուններ
Ժխտական դերանուններ

3․Թվի’ր անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական դերանունները։
Անձնական դերանուններ— ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք
Ցուցական դերանունները— սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ
Փոխադարձ դերանուններ— իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի
Հարցական դերանուններ— ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:
Հարաբերական դերանուններ— ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Որոշյալ դերանուններ- ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ դերանուններ— ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե
Ժխտական դերանուններ— ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

4․Գրի’ր պատում՝ օգտագործեկով հնարավորինս շատ դերանուններ։

Իրավունք․Երեխայի իրավունքները

Հոդված 3.

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:
Կարծում եմ այս կետը կարևոր է երեխայի, հետագա հոգեկան առողջության, ազատ մարդ և ծնող լինելու համար։
Հոդված 26.
Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:

Առանձնացնում եմ այս կետը, քանի որ առանց կրթության և գիտելիքի մարդն ուղղակի ոչինչ է, կլինի չափահաս, թե երեխա։

Հոդված 9.

Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Իմ կարծիքով, այս օրենքի առկայությունը ամենակարևորն է, քանի որ ամեն ինչ սկսվում է մանկությունից։ Բռնության ենթարկված երեխան, մեծանում և դառնում է բռնություն գործադրող ծնող։ Բոլոր երեխաները պետք է լինեն պաշտպանված, թե ծնողի, թե պետության կողմից։

English.  The best things in life are free

The best things in life are free
In my opinion, the most important things are given to us without money and it is impossible to buy them. For example, no matter how much money you have, life cannot be bought. Nature How important is the role of nature in our life, it is given to us without money. In my opinion, almost everything bought with money harms nature, for example, cars, factories, etc.

Հանրահաշիվ․

56. Պատկանում են արդյոք

ա) A(7; 45), B(-2; 170) կետերը y = 5(x — 4)2 ֆունկցիայի գրաֆիկին
45 = 5(7 — 4)2— այո
170 ≠ 5(-2 — 4)2-ոչ
բ) A(7;1 ), B(-8; -2) կետերը y =-0,2(x — 2)2 ֆունկցիայի գրաֆիկին
1 =-0,2(7 — 2)2 -ոչ
-8 =-0,2(-2 — 2)2-ոչ

58. Տրված են y1 = x2 և y2 = x2 + 1 ֆունկցիաները․

ա) D(f) ∈ (-∞, +∞)
դ) O2 (0, 0); O1 (0, 1)
ե) y1 = 0, 0 = x2, x = 0
y2 = 0, 0 = x2 + 1, x2 = -1 նման x գոյություն չունի
զ) 1-ում՝ y = 0 | 2-ում՝ y = 1

61. Կառուցեք պարաբոլը․

ա) y = (x — 1)2 + 1


գ) y = -2(x — 2)2 + 2

64. Ընտրելով հարմար մաշտաբ՝ կառուցեք ֆունկցիայի գրաֆիկը․

ա) y = 300(x — 0,2)2 — 400

բ) y = -1000(x — 5)2 + 2000

Գրականություն․ Ծուլությունից մեր միտքը կառչում է նրան, ինչ հեշտ է ու հաճելի, և դա սահմաններ է դնում մեր ճանաչողությանը։

Ծուլությունից մեր միտքը կառչում է նրան, ինչ հեշտ է ու հաճելի, և դա սահմաններ է դնում մեր ճանաչողությանը։

Կարծում եմ ծուլությունունը կարող են հաղթահարել բոլորը։ Ծուլությունը հաղթահարելու միակ միջոցը ցանկությունն է, կա ցանկություն կա արդյունք։ Իմ կարծիքով ծուլությունը ևս պաշպանական բնույթ է կրում։ Այն պաշպանում է և չի թողնում, որ մեր ուղեղը հաղթի մտքին և կատարի ինչ որ գործողություն։ Վստահորեն կարող եմ ասել, որ մարդկանց հիսուն տոկոսը իր նպատակին չի հասնում ծուլություան պատճառով։ Ծուլությունը կարելի է հաղթահարել միայն և միայն աշխատանքի միջոցով, կբերեմ իմ օրինակը՝ ես, երբ հասկանում եմ, որ ինչ, որ գործողություն անելիս սկսում եմ ծուլանալ և մտածել, որ կանեմ մի ժամից կամ վաղը, նետում եմ մարտահրավեր իմ ուղեղին ևմտքին, անելով տվյալ գործողությունը կրկնակի օրինակ՝ գիրք կարդալիս, ես պետք է կարդաի վաթսուն էջ ես կարդում եմ հարյուր քսանը։ Այդպես ես հաղթում եմ իմ ծուլությանը և մարզում ուղեղս։

Կենսաբանություն․Նուկլեինաթթուներ․ ԴՆԹ․ ՌՆԹ․ Գենետիկական կոդ

Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը։ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում: Բջջում կան երկու տեսակի նուկլեինաթթուներ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ)։ ԴՆԹ-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջը ոլորված թելեր՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկլեոտիդները։ Այն ունի բացառիկ մեծ մոլեկուլային զանգված։ Նուկլեոտիդը միացություն է՝ կազմված երեք նյութից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից։ Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության ապահովումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը։

ԴՆԹ

Ածխաջրի պարունակությունից է առաջացել ԴՆԹ-ի անվանումը։ ԴՆԹ-ի մոլեկուլում տարբերում են 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքերով։ ԴՆԹ-ի երկու շղթաների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա․ մի շղթայի նուկլեոտիդի դիմաց մյուս շղթայում հայտնվում է խիստ որոշակի նուկլեոտիդ։ Այդ զուգակցումներից յուրաքանչյուրում զույգ նուկլեոտիդները իրար լրացնում են։

ՌՆԹ

ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային։ ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզօքսիռիբոզն է, այլ ռիբոզը։ Այստեղից էլ առաջանում է ՌՆԹ-ի անվանումը։ Բացի դրանից, ՌՆԹ-ի բաղադրությունը որոշ չափով տարբերվում է ԴՆԹ-ի նուկլեոտիդներից։ Բջջում կան ՌՆԹ-ների մի քանի տեսակներ, որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզին մասնակցությունն է։ Դրանք են՝ փոխադրող ՌՆԹ-ները, որոնք չափերով ամենափոքրն են և իրենց են կապում ամինաթթուները և փոխադրում սպիտակուցի սինթեզի վայրը։ Մյուսը ինֆորմացիոն ՌՆԹ-ներն են։ Դրանք ԴՆԹ-ից սպիտակուցի կառուցվածքի մասին տեղեկատվությունը փոխադրում են սպիտակուցի սինթեզի վայրը։ Վերջապես ռիբոսոմային ՌՆԹ-ներն ունեն ամենամեծ մոլեկուլները և սպիտակուցների հետ միասին ձևավորում են ռիբոսոմներ։

Գենետիկական կոդ

Նուկլեինաթթուների մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունների մասին տեղեկատվությունը։ Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը։ Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքական քանակով գաղտնագրում են որոշակի ամինաթթու։ Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է, թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր ամինաթթուն։ Ընդ որում, ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև վիրուսների համար։

Կենսաբանություն․ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: ՏԱՐՐԵՐ ԵՎ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենդանի օրգանիզմներում մեծ է թթվածնի, ածխածնի , ազոտի և ջրածնի քանակությունը: Դրանք կոչվում են մակրոտարրեր:Քիչ են ծծմբի, ֆոսֆորի, քլորի,կալիումի, մագնեզիումի, նատրիումի, կալցիումի և երկաթի պարունակությունը:Մյուս բոլոր տարրերը բջջում պարունակվում են չնչին քանակություններով , թեև դրանցից որոշ տարրեր օրինակ՝ ցինկը, պղինձը, յոդը և ֆտորը շատ կարևոր են բջջի կենսագործունեության համար: Դրանք մտնում են տարբեր օրգանական միացությունների` ֆերմենտների, վիտամինների, հորմոնների կազմի մեջ և պայմանավորում են դրանց կենսաբանական ակտիվությունը: Կենդանի օրգանիզմներում պարունակվում են շատ օրգանական նյութեր, որոնք բնորոշ են միայն այդ օրգանիզմներին: Բջջի կազմում ամենամեծաքանակ ու ամենատարածված անօրգանական նյութը ջուրն է: Ջուրը որոշում է բջջի ֆիզիկական հատկությունները:Կան դեպքեր էլ երբ ջուրը որոշում է նաև քիմիական հատկությունները:Ջուրը լուծիչ է, որում լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ: Դրանցից են շատ անօրգանական աղերը, թթուները, հիմքերը, իսկ օրգանական նյութերից` որոշ ածխաջրեր կամ սպիտակուցներ և այլն: Սակայն կան նաև շատ նյութեր, որոնք վատ են լուծվում կամ չեն լուծվում ջրում: Դրանք կոչվում են հիդրոֆոբ նյութեր:Բջջի անօրգանական նյութերից են նաև զանազան աղերը, որոնք գտնվում են կամ լուծված ձևով, կամ պինդ, անլուծելի վիճակում:Բջջում պարունակվող լուծելի աղերը կարևոր գործոն են նաև բջջի ներքին միջավայրի ռեակցիան պահպանելու խնդրում:

Image_1350
image3
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы