Գրականություն․«Աշունը գրականության մեջ»

Հովհաննես Թումանյան

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

1908

ԵՐԵՎԱԹԱՓ

-Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,-
Ասավ քամին տերևներին,-
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին:

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ…

Եկեք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այնուհետև…
Էլ ինչ է դող, ինչ ՝ ձմեռ…

Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան,
Սվսվսալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան:

Համո Սահյան

Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան,
Սվսվսալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան:


Համո Սահյան

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…

Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,

Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Աշունը ձորն է մտնում

Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:

Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…

Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:

Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …

Մի բուռ աշուն բերեք

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:


Վահան Տերյան
«Աշնան»

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ, 
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ, 
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի 
Տերևները հողմավար, 
Դյութանքը քո մեղմ խոսքի, 
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն, 
Վհատությանն իմ խոնարհ, 
Ե՛վ թփերը դողդոջուն, 
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի 
Իմ սրտի երգն է կարծես, 
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի, 
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

Աշխարհագրություն․Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները

Հայկական լեռնաշխարհի տարածքն ունի բարդ, ինքնատիպ կառուցվածք, այդ իսկ պատճառով տարածքի պատմա-աշխարհագրական, երկրաբանական պայմանների ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն են  առաջացրել հայ և օտարազգի համաշխարհային գիտնականների համար: Այն Առաջավոր Ասիայում կարելի է համարել որպես մի լեռնային կղզի, աշխարհագրական այդպիսի դիրքի հետևանքով այն սահմանազատվում է հարևան Անատոլիական և Իրանական սարահարթերից և նրանց միջև հանդես է գալիս որպես լեռնահանգույց:

Ալպյան լեռնակազմական պրոցեսներ

Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է ալպյան լեռնակազմական պրոցեսների ընթացքում: Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի: Այդ ընթացքում երկրաբանական շերտերը խախտվել են, բեկորատվել` գոյացնելով ծալքաբեկորային լեռներ: Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով:

Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) ու Թոնդրակ գործող հրաբուխները:

Գործող հրաբուխներ են համարվում այն հրաբուխները, որոնք ցուցաբերում են ակտիվություն (պարբերաբար ժայթքում են, դուրս են տալիս գոլորշիներ, գազեր) կամ նրանք, որոնց ժայթքումն ու ակտիվությունը հիշատակվում է պատմության մեջ:

Վայոցսարի մոլորությունը

Պատմության մեջ հանդիպում ենք մի դրվագի, որը չի կարող համապատասխանել իրականությանը այդ իսկ պատճառով Վայոցսարը չենք դասում գործող հրաբուխների շարքին: Երկրաբանները փաստում են, որ Վայոցսարը ժայթքել է շատ ավելի վաղ քան 8-րդ դարում:

Վայոցսար լեռը՝ 2581 մ, գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք: Լայնանիստ լեռնային դաշտի վրա այն բարձրանում է կոնաձև: Ունի հատած կոնի տեսք. Մոտ 125 մ խորությամբ խառնարան:

Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:

Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»

Վայոցսար

Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:

Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը ոչ այլ ինչ է , եթե ոչ մի սլացող ուղեղի անհիմն ծնունդ: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց ձոր անունը:
Երկրաբանական տվյալները խոսում են այն բանի մասին, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում հրաբուխներ գործել են հազարամյակներ առաջ և պատմության այս դրվագը չի համապատասխանում իրականությանը:

Նեմրութ

Նեմրութի բարձրությունը՝ 2935 մ է (հին աղբյուրներում 3050 մ): Երիտասարդ բազմածին հրաբուխ է, որն այժմ էլ գործում է, խառնարանից և նրա լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր և գոլորշիներ:

Նեմրութ հրաբուխ

Նեմրութի գագաթն իրենից ներկայացնում է խոշոր Կալդերա: Կալդերան (պորտուգ.՝ caldera – կաթսա) կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք է։ Կալդերաներն առաջանում են երկրի ոչ խորը (մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր) հորիզոններում գտնվող մագմատիկ օջախների հետ կապված կենտրոնական հրաբուխների գործունեության հետևանքով։ Կալդերաների ներքին պատերը զառիթափ են և խորանում են մինչև 600-800 մ։
Նեմրութի խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում, տրամագիծը՝ 8 կմ, որի արևմտյան մասում տարածվում է խառնարանային լիճը 9 կմ² մակերեսով: Գտնվում է 2500 մ բարձրության վրա: Նախկինում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ, որոնք փակել են Վանա լճի գոգովորությունը և ստեղծվել է լիճը: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թ-ին, ըստ անգլիացի երկրաբան  Ֆ. Օսվալդիի: Նա մասնակցել է Հ. Ֆ. Լինչի 1898 թվականի հայկական գիտարշավին, ուսումնասիրել է Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, հրատարակել լեռնաշխարհի երկրաբանական սխեմատիկ քարտեզը (1907 թ):

Թոնդրակ

Թոնդրակի բարձրությունը 3533 մ է: Այն բազմածին հրաբուխ է:  Թոնդրակի խառնարանում կան բազմաթիվ  տաք աղբյուրներ:  Էլիզե Ռեկլյուն գրում է, որ Թոնդրակի խառնարանը 350 մ խորություն ունի: Նրա ասելով՝ երկրաբան Թեյլորն այնտեղ դիտել է գեյզեր: Այժմ գեյզերներ չկան, սակայն կան տաք աղբյուրներ:

Թոնդրակ

Թոնդրակ բառը ցույց է տալիս, որ լեռը հիշեցնում է հայկական թոնիրը: Մինչև այժմ դեռ չեն դադարել ընդերքի ուժերը, և լանջերից ու խառնարաններից դուրս են գալիս գազեր ու եռման ջրեր:

Պատմական տեղեկություններ կան այն մասին, որ 1550-ական թվականներին հրաբուխը խիստ աշխուժացել է:
Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1855 թվականին:

Թոնդրակը դեպի հարավ մասնատված է Բերկրի գետով ու նրա վտակներով: Բարձր մասերում ունի սառցապատման հետքեր: Մերձգագաթային մասերում ձյունը պահպանվում է  շուրջ տարի: Լեռնազանգվածի լանջերը պատված են հյութալի մարգագետիններով:

Աղբյուրը՝ ArmGeo.am

Գրականություն․ Վահան Տերյան․ Հայրենիքում իմ արնաներկ

Հայրենիքում իմ արնաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։
Ամեն մի միտք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։
Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
Մեր նաիրյան սիրտը բեկված,
Հրով որքա՜ն խորհրդավոր,
Ահա որպես ծաղիկ թեքված
Մեր հին հոգին համր ու մոլոր,
Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ…

Ռուսերեն․Вопросы к повести:

Вопросы к повести:

  1. Что известно о жизни рассказчика?
    Рассказчик был офицером. Утром ученье, вечером пунш и карты. Когда он познакомился с главным героем, он еще служил и находился в том месте, где были только одни офицеры. Как и все, он часто посещал дом Сильвио, судьба которого для всех была таинственной загадкой. Рассказчик говорил, что он действительно интересовался жизнью Сильвио, а Сильвио казался ему героем повести.
  2. Как описывает рассказчик Сильвио?
    Ему было около 35 лет. Его язык и манерыимели силжное влияние на нас. Его окружала какая-то таинственность, и это всех привлекало.
  3. На какой почве случился конфликт офицера и Сильвио?
    Почвой была зависть.
    Когда он пытался завести с Сильвио дружбу, но мужчина, завидуя успехам, везению и статусу новенького, возненавидел его. Как-то на балу у польского помещика Сильвио повздорил с любимцем фортуны.
  4. Как среагировал Сильвио на оскорбление? Почему?
  5. При каких обстоятельствах Сильвио получил пощечину?
    Все дело в том, что он получил пощечину у всех на виду.
  6. Чем кончилась первая дуэль?
    Первую дуэль назначили на рассвете. Бросили жребий, первым выпало стрелять сопернику. Он выстрелил и попал Сильвио в фуражку. Пришла очередь Сильвио, но, взбешенный полным равнодушием соперника к происходящему (тот в ожидании выстрела спокойно ел черешню), герой опустил пистолет и, сказав, что не хочет мешать ему завтракать, завершил поединок.
  7. Почему именно сейчас Сильвио решил воспользоваться свои правом выстрела?
  8. Каким показан  в повести граф?
  9. Каким показан Сильвио?
  10. Кто вам в повести больше симпатичен и почему?
  11. Напишите сочинение: «Письмо герою повести»

Հայոց լեզու․Դերանունների հատկանիշները

Դերանունների հատկանիշները

Դերանունների թիվը 

Դերանուններից հոգնակի թիվ են ունենում առարկա ցույց տվողները և նրանք, որոնք կարող են գործածվել գոյականաբար: Դրանք են՝  

                                                   Եզակի                       Հոգնակի                                                    
Անձնականես, դու, նա, ինքըմենք, դուք, նրանք, իրենք
Ցուցականսա, դա, նա, մյուսըսրանք, դրանք, նրանք, մյուսները
Հարցական-հարաբերականով, ինչ, որըովքեր, ինչեր, որոնք
Անորոշոմն, ուրիշը, այլոմանք, ուրիշներ, այլք

Դերանունների հոլովումը 

Որոշ դերանուններ հոլովվում են գոյականի նման, որոշ դերանուններ՝ գոյականից տարբեր ձևով, այսինքն՝ սեռական հոլովում հոլովական վերջավորություն չեն ստանում, այլ ունենում են մի ուրիշ հիմք: Դա կոչվում է դերանվանական հոլովում:  Ստորև բերված են դերանվանական հոլովում ունեցողները՝

                                                 Ուղղական                              Սեռական                         
Անձնականես, դու, նա, ինքը, մենք, դուքիմ, քո, նրա, իր, մեր, ձեր
Ցուցականսա, դա, նասրա, դրա, նրա
Հարցական-հարաբերական ով ում

Հոլովը
Եզակի թիվ Հոգնակի թիվ
1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք 1-ին դեմք 2-րդ դեմք 3-րդ դեմք
Ուղղական ես դու նա ինքը մենք դուք նրանք իրենք
Սեռական իմ քո նրա իր մեր ձեր նրանց իրենց
Տրական ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց
Հայցական ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց
Բացառ. ին(ա)նից քեզ(ա)նից նրանից իրենից մեզ(ա)նից ձեզ(ա)նից նրանցից իրենցից
Գործ. ինձ(ա)նով քեզ(ա)նով նրանով իրենով մեզ(ա)նով ձեզ(ա)նով նրանցով իրենցով
Ներգոյական — — — — — — — ——————— — — — — — — — ————

Մյուս դերանուններից գոյականաբար գործածվողները հիմնականում ենթարկվում են գոյականական ի հոլովման, նրանք, իրենք, սրանք, դրանք դերանունները՝ ց հոլովման, երբ-ը՝ վա հոլովման: Հոլովման յուրահատկություններ ունեն հետևյալ դերանունները:

  • Փոխադարձ դերանունները ուղղական չունեն: Դրանց սկզբնաձևը սեռական հոլովն է:
  • Ով դերանվան միայն եզակի թիվն է հոլովվում:
  • Ոմն դերանունը հոլովվում է միայն հոգնակի թվում՝ ոմանք-ոմանց:

Առաջադրանքներ՝

1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Ես- եզակի,
Դու- եզակի,
Մենք-հոգնակի
Ձեր-հոգնակի
Դուք-հոգնակի
Նրան-եզակի
Նա- եզակի
Ինձ- եզակի
Դուք-հոգնակի
Քեզ-եզակի
Քո-եզակի
2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:

3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…
 3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։

English. Homework

They were having breakfast in bad on a Sunday morning.

She can’t come to the phone now. She is having a shower.

We need an answer from you before Wednesday.

I study a lot now because I have exams next week.

She doesn’t eat meat at all.

They are always late.

Are you going out tonight?

He doesn’t never reply to my emails.

It depends on the weather.

Գրականություն․Վոլֆգանգ  Բորխերտ․Խոհանոցի  ժամացույցը

«Խոհանոցի  ժամացույցը»  Վոլֆգանգ  Բորխերտ

Նրանք դեռ  հեռվից  նշմարեցին  մոտեցող  կերպարանքը,  քանի  որ  վերջինս  աչքի  էր  ընկնում:  Նա  ծեր  էր  թվում,  բայց  երբ  մոտեցավ,  նկատեցին,  որ  հազիվ    քսան  տարեկան  կլիներ:  Ծերունու  դեմքով  այդ  երիտասարդը  նստեց  նրանց  մոտ՝  նստարանին,  ապա  կողքիններին  ցույց  տվեց  այն,  ինչ  իր  ձեռքում  էր:-Սա  մեր  խոհանոցի  ժամացույցն  էր,-ասաց  նա,  և  բոլորը,  որ  նստարանին՝  արևի  տակ,  նստած  էին,  հայացքով  հերթով  զննեցին  այն,- գտել  եմ:  Սա  է  միայն  մնացել:Երիտասարդը,  որ  ծերունու  նման  էր,  ձեռքին  պահել  էր  խոհանոցի  ժամացույցի  սպիտակ  շրջանակը  և  մատներով  շոշափում  էր  կապույտ  ներկված  թվերը:— Այն  այլևս  ոչ  մի  արժեք  չունի,-  շարունակեց  նա  հանդարտորեն,- ես  դա  գիտեմ:  Այն  նաև  առանձնապես  գեղեցիկ  չէ:  Հիմա  սովորական  ափսեի  նման  է՝  պարզապես  սպիտակ  լաքով  պատված:  Բայց  ես  կարծում  եմ,  որ  կապույտ  թվերը  բավական  գեղեցիկ  տեսք  ունեն:  Սլաքները,  իհարկե,  զուտ  թիթեղյա  են,  սակայն  այլևս  չեն  շարժվում:  Ներսում  ջարդված  է,  դա  անկասկած  է:  Բայց  տեսքը  առաջվա  նման  է,  նույնիսկ  եթե  հիմա  այլևս  չի  աշխատում:Նա  մատների  ծայրով  մի  զգույշ  շրջան  արեց  ժամացույցի  շրջանակի  երկայնքով:  Ապա  կրկին  ասաց  կամացուկ.— Միայն  սա  է  մնացել:

Նրանք,  որ  նստարանին՝  արևի  տակ  էին  նստած,  հայացքները  չբարձրացրին:  Նրանցից  մեկը՝  մի  տղամարդ,  աչքը  գցեց  իր  կոշիկներին,  ապա՝  կողքի  մանկասայլակով  կնոջը:  Քիչ  անց  մեկ  ուրիշն  ասաց.— Դուք  հավանաբար  ամեն  բան  կորցրել  եք:— Հա՛,  հա՛,- պատասխանեց  երիտասարդը  այնպես,  կարծես  հենց  այդ  հարցին  էր  սպասում,- պատկերացրե՛ք,  ամեն  ինչ:  Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել,- և  կրկին  ձեռքն  առավ  ժամացույցը,  քանի  դեռ  մյուսներին  այն    ծանոթ  չէր  թվացել:— Բայց  այն  այլևս  չի  աշխատում,- ասաց  կինը:-Չէ՛,  չէ՛,  դա  ճիշտ  չէ:  Այն  պարզապես  կոտրված  է:  Ես  դա  հաստատ  գիտեմ,  բայց  այն  ամբողջովին  առաջվա  նման  է՝  սպիտակ  ու  կապույտ,- և  նա  նորից  հայացքով  ցույց  տվեց  ժամացույցը:- Իսկ  գիտեք՝  ի՞նչն  է  ամենահետաքրքիրը,-շարունակեց  նա  ոգևորությամբ,- ես  այդ  մասին  ձեզ  դեռ  ոչինչ  չեմ  պատմել: Ամենահետաքրքիրը  դեռևս  առջևում  է.  պատկերացնո՞ւմ  եք,  երկուսն  անց  կեսի  վրա  է  այն  կանգ  առել:  Ուղիղ  երկուսն  անց  կեսի  վրա,  պատկերացնո՞ւմ  եք:— Հետևաբար  ձեր  տունը,  անկասկած,  երկուսն  անց  կեսին  է  փլվել,-ասաց  տղամարդը  և  մի  ինքնագոհ  շարժումով  ստորին  շրթունքը  առաջ  քաշեց:-Ես  շատ  եմ  լսել,  որ  երբ  ռումբ  է  ընկնում,  ժամացույցները  կանգ  են  առնում:  Դա  ճնշման  հետևանք  է:Երիտասարդը  հայացքը  հառեց  ժամացույցին  և  մտածկոտ  շարժեց  գլուխը.-Ո՛չ,  սիրելի՛  պարոն,  ո՛չ:  Դուք  սխալվում  եք:  Դա  ռումբի  հետ  որևէ  կապ  չունի:  Դուք  չպետք  է  ամենը  ռումբի  հետ  կապեք:  Ո՜չ:  Երկուսն  անց  կեսին  մի  բոլորովին  այլ  բան  էլ  է  եղել,  որի  մասին  դուք  դեռ  չգիտեք:  Դա  պարզապես  հետաքրքիր  զուգադիպություն  է,  որ  այն  ուղիղ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել,  ոչ  թե  ասենք  չորսին  կամ  յոթին  մեկ  քառորդ  պակաս:  Ես  միշտ  տուն  էի  վերադառնում  երկուսն  անց  կեսին:  Գիշերները:  Համարյա  միշտ  երկուսն  անց  կեսին:  Դա  պարզապես  զուգադիպություն  է,-նա  նայեց  մյուսներին,  բայց  թվում  էր՝  իր  աչքերը  այլևս  իրեն  չեն  պատկանում,-ես,  իհարկե,  քաղցած  էի  լինում:  Տուն  հասնելուն  պես  անմիջապես  խոհանոց  էի  մտնում:  Դա  սովորաբար  տեղի  էր  ունենում  երկուսն  անց  կեսին  մոտ:  Իսկ  քիչ  անց  մայրս  էր  գալիս:  Ես  ինչքան  էլ  փորձում  էի  դուռը  կամաց  բացել,  նա  միշտ  լսում  էր:  Եվ  մինչդեռ  ես  մութ  խոհանոցում  ուտելու  բան  էի  փնտրում,  նա  վառում  էր  լույսը:  Նա  սովորաբար  իր  բրդյա  ժակետով  և  կարմիր  շալով  էր  լինում:  Եվ  բոբիկ:  Միշտ  բոբիկ  (այդ  ժամանակ  մեր  խոհանոցը  սալիկապատ  էր):  Նա  աչքերը  կկոցում  էր,  որովհետև  լույսը  նրա  աչքերին  ուժեղ  էր  թվում:  Չէ՞  որ  գիշերվա  այդ  ժամին  նա  պետք  է  արդեն  քնած  լիներ:  «Կրկին  այսքա՜ն  ուշ»,-միշտ  ասում  էր  նա:  Այլևս  ոչինչ  չէր  ասում:  Միայն՝  «կրկին  այսքա՜ն  ուշ»:  Ապա  նա  ինձ  համար  տաք  ընթրիք  էր  պատրաստում  և  նայում,  թե  ինչպես  եմ  ուտում:  Այդ  ժամանակ  նա  անդադար  ոտքերը  իրար  էր  շփում,  քանի  որ  սալիկները  շատ  սառն  էին:  Գիշերվա  ժամերին  հողաթափեր  չէր  հագնում:  Երկար  մնում  էր  ինձ  մոտ  նստած,  այնքան  երկար,  մինչև  վերջացնում  էի  ուտելը:  Ապա  ես  լսում  էի՝  ինչպես  է  նա  ափսեները  իրար  վրա  դարսում,  երբ  իմ  սենյակում  արդեն  լույսը  անջատած  էի  լինում:  Ամեն  գիշեր  հենց  այդպես  էր  լինում:  Եվ  հիմնականում`  երկուսն  անց  կեսին:  Ես  կարծում  եմ՝  ամբողջովին  հասկանալի  է,  որ  նա  գիշերը՝  երկուսն  անց  կեսին,  խոհանոցում  ինձ  համար  ուտելու  բան  էր  պատրաստում:  Ինձ  համար  դա  սովորական  էր:  Նա  միշտ  այդպես  էր  անում:  Եվ  ոչինչ  չէր  ասում:  Միայն՝  «կրկին  այսքա՜ն  ուշ»:  Նա  ամեն  անգամ  այդպես  էր  ասում:  Ես  չեմ  կարող  դա  այլևս  չլսել:  Այն  ինձ  համար  այնքան  սովորական  է  դարձել:  Ամբողջը  միշտ  հենց  այդպես  էլ  եղել  է:

Նստարանին  նստածները  լուռ  հոգոց  հանեցին:  Ապա  տղամարդը  ցածրաձայն  հարցրեց.-Իսկ  հիմա՞:Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:Նստարանին  նստածները  լուռ  էին:  Ապա  կինը  հարցրեց.-Իսկ  ձեր  ընտանի՞քը:Նա  ծիծաղեց  շփոթված.-Ա՜խ,  Դուք  նկատի  ունեք  ծնողների՞ս:  Հա՜:  Նրանք  էլ  են  կորած:  Ամեն  ինչ  կորած  է:  Պատկերացնո՞ւմ  եք՝  ամեն  ինչ:  Ամեեեն  իիինչ  կորաաած  է:Նա  շփոթված  ծիծաղեց՝  նայելով  մյուսներին:  Բայց  նրանք  իրեն  չէին  նայում:  Ժամացույցը  կրկին  ձեռքն  առավ  և  դարձյալ  ծիծաղեց:  Ծիծաղեց.-Միայն  սա  է  ինձ  մոտ:  Սա  է  մնացել:  Եվ  ամենահետաքրքիրն  այն  է,  որ  այն  ճիշտ  երկուսն  անց  կեսին  է  կանգ  առել:  Ճիշտ  երկո՛ւսն  ա՛նց  կեսի՜ն:Այլևս  նա  ոչինչ  չասաց:  Բայց  հիմա  ավելի  էր  նմանվել  ծերունու:  Իսկ  կողքին  նստած  տղամարդը  հայացքը  գցեց  իր  կոշիկներին,  բայց  չնկատեց  դրանք.  շարունակ  դրախտ  բառի  մասին  էր  մտածում:

ԱռաջադրանքներԱ) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։-Իսկ  հիմա՞:Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Աշխարհագրություն․Կլիմայի ընդհանուր բնութագիրը

Առաջադրանք.

  1. Ծանոթանալ դասանյութին
  2. Թվարկել ՀՀ կլիմայագոյացնող գործոնները
    1) աշխարհագրական դիրքով պայմանավորված արեգակնային ճառագայթման ﬔծությունը,
    2) մթնոլորտի շրջանառթյան առանձնահատկությնները,
    3) մակերևյթի լեռնային բնույթը և առանձնահատկությունները,
    4) Միջերկրական և Կասպից ծովերի ﬔրձավորթյունը,
    5) Իրանական և Արաբական անապատների ﬔրձավորթյունը:
  3. Բացատրել ջերմաստիճանային շրջադասություն երևույթը
    Ջերմաստիճանային ինվերսիա, ջերմաստիճանի շրջադասություն, ըստ բարձրության օդի ջերմաստիճանի օրինաչափ նվազման փոխարեն ջերմաստիճանի աճի երևույթ։
  4. Բնութագրել ՀՀ տարածքի տարվա եղանակները, տարվա եղանակների հերթափոխն ըստ բարձրության: 
    Ամառային ամիսներին հարավից լեռնաշխարհ են թափանցում արևադար- ձայն տաք և չոր օդային զանգվածները, որոնք բարձրացնում են ցածրադիր գոգավորությունների ամառային ջերմաստիճանները (երբեﬓ +40-ից բարձր), առաջացնում երաշտային եղանակներ:Ձմռան աﬕսններին  ﬔր լեռնաշխարհ են թափանցում բարեխառն և երբեﬓ նաև արկտիկական օդային զանգվածները: Այս տեղ հաճախակի են վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարությունները։Լեռների կատարային մասերում` 4200մ-ից սկսած, ձյունը պահպանվում է ամբողջ տարին:
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы