1918 թ․ մայիսյան հերոսամարտերում հայ ժողովուրդը կյանքի ու մահվան կռիվներ էր մղում թուրքական զավթիչների հետ։
Նույն թվականի մայիսի 26-ին կազմալուծվեց Անդրկովկասյան հանրապետությունը։ Այդ նույն օրը վրաստանը հռչակեց անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին՝ Հայաստանը։
Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր երկարատև ազատագրական պայքարին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերին։
Այդ նույն օրը՝ մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտության պայմանագիր կնքել թուրքերի հետ։
Հոկտեմբերի 4-ին կնքվեց հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։
Բաթումի պայմանագրով Թուրքիայն էր անցնում ոչ միյան Արևմտյան Հայաստանը այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ, թողնելով Հայաստանին ընդամենը 12 հազ․ քառ․ կմ տարածք՝ Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։
Ընդհանուր հաշվով Թուրքիան խլեց Արևելյան Հայաստանից 28 հազ․քառ․ կմ տարածք։
Բջիջն առաջանում է, աճում, զարգանում և բաժանվում է, կամ էլ մահանում։ Սա բջջի կյանքի օրինաչափությունն է։ Բջիջների առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը ընկած ժամանակահատվածը բջջի կենսացիկլն է։ Տարբեր բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ։ Նյարդային և մկանային բջիջները սաղմնային զարգացման ավարտից հետո դադարում է կիսվել և գործում են օրգանիզմի ամբողջ կյանքի ընթացքում։ Ոսկրուղեղի և էպիթելային հյուսվածքի բջիջներն իրենց ֆունկցիաներն իրականացնելիս արագ մահանում են: Այդ հյուսվածքներում բջիջները բազմանում են։ Էուկարիոտ և պրոկարիոտ բջիջների բաժանումը կատարվում է միտոզի ճանապարհով։ Բջջի նախապատրաստման, նաև միտոզի ընթացքում տեղի ունեցող գործընթացների համախումբը կոչվում է միտոտիկ ցիկլ։ Բջջի կենսացիկլը կազմված է ինտերֆազից և բաժանման փուլերից։ Բաժանման արդյունքում առաջացած նոր բջիջն անցնում է ինտերֆազ և սկսում նախապատրաստվել ԴՆԹ-ի սինթեզին։ Ինտերֆազի այդ փուլը կոչվում է G1 փուլ։ Այդ փուլում բջջում սինթեզվում են ՌՆԹ-ներ և սպիտակուցներ։ Ինտերֆազի միջին ժամանակահատվածում (Տ-փուլ) սկսվում է ԴՆԹ-ի կրկնապատկում է։
ԴՆԹ-ի երկու թելիկները հեռանում են իրարից և յուրաքանչյուրի վրա վերարտադրվում են ԴՆԹ-ի նոր թելիկներ։ ԴՆԹ-ի կրկնապատկման դերը կայանում է նրանում, որ այդ մոլեկուլում գաղտնագրված ժառանգական տեղըկատվությունը անփոփոխ անցնում է հաջորդ սերունդներին։ ԴՆԹ-ի սինթեզից հետո բջիջը սկսում է նախապատրաստվել կիսվելուն ՝ միտոզին, ինչի համար անհրաժեշտ են ցենտրիոլների կրկնապատկում, սպիտակուցների սինթեզ և այլն։ Այդ գործընթացը իրականանում է G2 փուլում։ Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից։ Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, քրոմոսոմները պարունակվում են, կարճանում և հաստանում, դադարում է ՌՆԹ-ի սինթեզը։
Բջջային կենտրոնի ցենտրիոլները տարամիացվում են դեպի բջջի բևեռներ: Բջջի պրոֆազի վերջում կորիզաթաղանթը անհետանում է և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում: Միտոզի հաջորդ փուլում ՝ մետաֆազում քրոմոսումները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում ՝ հավասարաչափ հեռանալով բևեռից: Բաժանման թելիկները բոլոր քրոմոսոմների ցենտրիոլները միացնում են բևեռներին, իսկ քրոմոսոմները, որոնք կազմված են քրոմատիդներից, ուղղված են լինում դեպի բջջի հակադիր բևեռները: Յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները առանձնանում են ցենտրոմերի հատվածում և երկու քրոմատիդները վերածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների: Միտոզի մյուս փուլում ՝ անաֆազում ցենտրոմերներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռներ: Միտոզի վերջին փուլում ՝ թելոֆազում բևեռներում հավաքված քրոմոսոմները միանում են:
Ձևավորվում են կորիզաթաղանթը և կորիզակները, այսինքն կորիզներն են վերականգնում: Բջջի հասարակածային մասում կազմավորվում է նոր պլազմային թաղանթ, որը ձգվում է դեպի բջջի եզրը: Սկզբնական բջջիջը կիսվում է երկու ՝ ավելի փոքր դուստր բջիջների, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է քրոմոսոմների մեկ հավաքակազմ: Միտոզը բաժանման այնպիսի եղանակ է, որի արդյունքում գենետիկական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է դուստր բջիջների միջև: Սա ապահովում է բջջից բջիջ, սերնդե — սերունդ ժառանգական տեղեկատվության փոխանցումը: Դրանում է միտոզի կենսաբանական նշանակությունը:
4․ Նույն չափերի 0.1 Օմ⋅մմ2/մ տեսակարար դիմադրությամբ երկաթե և 1.1 Օմ⋅մմ2/մ տեսակարար դիմադրությամբ նիքրոմե հաղորդալարերը միացված են շղթային հաջորդաբար: Ինչի՞ է հավասար նույն ժամանակամիջոցում առաջին և երկրորդ հաղորդալարերում անջատված ջերմաքանակների հարաբերությունը:
5․ Էլեկտրական արդուկի 0.017 Օմ⋅մմ2/մ տեսակարար դիմադրությամբ պղնձե սնուցող հաղորդալարի երկարությունը 2 մ է, լայնական հատույթի մակերեսը՝ 1.5մմ2։ Որքա՞ն ջերմաքանակ կանջատվի այդ հաղորդալարում 10 րոպեի ընթացքում, եթե շղթայում հոսանքի ուժը 3 Ա է:
6․ Բնակարանի տաքացման համար օգտագործվող 100 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը 5 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:
7․ Նկուղում էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 10 ժամում, եթե լամպը միացված էր 127 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր: