Պարույր Սևակ․ Հայոց լեռները

Ասում են, թե մի ժամանակ,

Ինչքա՜ն առաջ` ի՞նչ իմանաք,

Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները:

         Զարթնել են շուտ,

         Ելել ոտի,

Նա՛խ կապել են իրենց գոտին,

Լվացել են պաղ ամպերում

Իրենց երեսն ու ձեռները,

Հետո՛ միայն «բարի լույս» են իրար ասել

Եվ իրարից «բարի լույս» են սիրով լսել:

         Եվ մի՛շտ այսպես

         Ու ճիշտ այսպես.

Շուտ են զարթնել, ելել ոտի,

Նա՛խ կապել են իրենց գոտին,

Հետո՛ միայն բարև ասել,

                  բարև լսել:

Անց է կենում շա՛տ ժամանակ,

Ինչքա՜ն արդյոք` ի՞նչ իմանաք,

Եղբայրները ծերանում են

Ու մի օր էլ շատ են քնում,

Շատ են քնում — ուշ վեր կենում

Եվ ի՜նչ… հանկարծ մոռանում են

Նախ և առաջ կապել գոտին.

Առանց գոտու ելնում ոտի,

«Բարի լույս» են իրար ասում,

Բայց… իրար ձայն է՜լ չեն լսում:

Եղբայրները քարանում են,

Դառնում լեռներ հազար ու բյուր,

Նրանց աչքի արցունքները`

         Հազար աղբյուր,

Նրանց մեջքի գոտիները`

         Դաշտ ծաղկաբույր

…Ով ուզում է չքարանա,

Պիտի որ նա չմոռանա

         Զարթնել շատ շուտ,

         Ելնել ոտի,

Մեջքին կապել ամուր գոտի

Այսինքն` միշտ գոտեպնդվել

Ու եղբորը գոտեպնդել…

Հայոց լեզու․ Գոյականական անդամի լրացումներ (որոշիչ, բացահայտիչ, հատկացուցիչ)

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Պարույր Սևանկ․ Հայոց լեռները․ ձայնագրություն

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԸ

Ասում են, թե մի ժամանակ,

Ինչքա՜ն առաջ` ի՞նչ իմանաք,

Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները:

         Զարթնել են շուտ,

         Ելել ոտի,

Նա՛խ կապել են իրենց գոտին,

Լվացել են պաղ ամպերում

Իրենց երեսն ու ձեռները,

Հետո՛ միայն «բարի լույս» են իրար ասել

Եվ իրարից «բարի լույս» են սիրով լսել:

         Եվ մի՛շտ այսպես

         Ու ճիշտ այսպես.

Շուտ են զարթնել, ելել ոտի,

Նա՛խ կապել են իրենց գոտին,

Հետո՛ միայն բարև ասել,

                  բարև լսել:

Անց է կենում շա՛տ ժամանակ,

Ինչքա՜ն արդյոք` ի՞նչ իմանաք,

Եղբայրները ծերանում են

Ու մի օր էլ շատ են քնում,

Շատ են քնում — ուշ վեր կենում

Եվ ի՜նչ… հանկարծ մոռանում են

Նախ և առաջ կապել գոտին.

Առանց գոտու ելնում ոտի,

«Բարի լույս» են իրար ասում,

Բայց… իրար ձայն է՜լ չեն լսում:

Եղբայրները քարանում են,

Դառնում լեռներ հազար ու բյուր,

Նրանց աչքի արցունքները`

         Հազար աղբյուր,

Նրանց մեջքի գոտիները`

         Դաշտ ծաղկաբույր…

…Ով ուզում է չքարանա,

Պիտի որ նա չմոռանա

         Զարթնել շատ շուտ,

         Ելնել ոտի,

Մեջքին կապել ամուր գոտի

Այսինքն` միշտ գոտեպնդվել

Ու եղբորը գոտեպնդել…

Ֆիզիկա․ Խնդիրներ

1. Ընկնող և անդրադարձած ճագայաթների միջև կազմած անկյունը 144° է:

 Որքա՞ն է ընկնող ճառագայթի և հայելու միջև կազմած անկյունը:
144:2=72
90-72=18
Պատ․ 18° ։

2. Ընկնող լուսային ճառագայթը անդրադարձնող մակերևույթի հետ կազմում է 60° անկյուն:
Ինչի՞ է հավասար ընկնող և անդրադարձող ճառագայթների միջև կազմած անկյունը:
90-60=30
40*2=60
Պատ․՝ 60° ։

3. Տղան կանգնած է հայելու դիմաց, նրանից 0.8 մ հեռավորության վրա:
Որքա՞ն է տղայի և իր պատկերի միջև հեռավորությունը:
0․8*2=1.6մ
Պատ․՝ 1․6մ

4. Մոմը գտնվում է հարթ հայելուց 80 սմ հեռավորության վրա:
Որքա՞ն կդառնա մոմի և նրա պատկերի միջև հեռավորությաւնը, եթե մոմը 10 սմ-ով մոտեցվի հայելուն:
80-10=70սմ
70*2=140սմ
Պատ․՝ 140սմ

Հայոց լեզու․ Նախադասության գլխավոր անդամներ

Գտնել ենթակաները և ստորոգյալները(գրել պա՞րզ է, թե՞ բաղադրյալ)։

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

նստում-պարզ
կորչում են-պարզ
սևին են անում— բաղադրյալ
չեն երևում— պարզ
հսկում կա-բաղադրյալ
գոց են-բաղադրյալ
ձայն է տալու— բաղադրյալ
ցրում է— պարզ
հալվում են-պարզ
երևում են— պարզ
կա-պարզ
քերում է-պարզ
հղկում-պարզ
գալարվում է -պարզ
ոռնում են-պարզ
կրծում-պարզ
է լսվում-պարզ
աղմկում են-պարզ
պտույտներ անում-բաղադրյալ
բարձրանում է— պարզ


Հայոց լեզու․ Նախադասության գլխավոր անդամներ

Ընդգծել ենթակաները, դուրս գրել ստորոգյալները, նշել պարզ են, թե բաղադրյալ։

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա,
, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

վարազի պես էր— բաղադրյալ
հրեշ էր— բաղադրյալ
կերևար— պարզ
կկանգներ— պարզ
կնայեր-պարզ
կացնահար է անում— բաղադրյալ
դուրս կգար— բաղադրյալ
կմռնչար— պարզ
քնից զարթնում — բաղադրյալ
մռռում— պարզ
մնում էր— պարզ
որսորդ էր- բաղադրյալ
ուներ— պարզ
էր գնում— պարզ
չէր մոտենում-պարզ
կոխ կենում— բաղադրյալ
հալածում էին— պարզ
վազում էր— պարզ
ճչում-պարզ
տարերք էր— բաղադրյալ
ճչում— պարզ
բացվում էր— պարզ
էին երևում— պարզ
նստումէր-պարզ
ուտեն-պարզ
վերադառնում էր-պարզ
տեսներ-պարզ
հարձակվեին-պարզ





Քիմիա․ Նախագիծ․ Կենդանի օրգանիզմի քիմիա

Ուղղորդող հարցեր.

Որո՞նք  են  անկենդան  և  կենդանի օրգանիզմների  նմանությունները և տարբերությունները
Մեզ շրջապատող բնությունը կազմված է երկու մասից՝ անկենդան նյութից և կենդանի օրգանիզմներից:

Անկենդան նյութը կազմում են հողը, ջուրը, օդը, ապարները, ժայռերը և այլն:

Կենդանի օրգանիզմները և անկենդան նյութը միմյանց նման են բաղադրությամբ, որովհետև կազմված են նույն տարրերից:

Սակայն պարզվում է, որ կենդանի օրգանիզմներն ունեն հատկանիշներ, որոնք չունի անկենդան նյութը: Դրանց օգնությամբ էլ կենդանի օրգանիզմները տարբերվում են անկենդան նյութից:

Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին, միջավայրի հետ կատարում նյութափոխանակություն, գրգռվում, հարմարվում և այլն:

Քանի՞  <<թագավորության>> է   բաժանվում  կենդանի  աշխարհը
1. Բակտերիաների թագավորություն:

2. Բույսերի թագավորություն:

3. Սնկերի թագավորություն:

4. Կենդանիների թագավորություն:

Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, որոնք նաև անվանում են կենսական  տարրեր`մակրո-, միկրո-, ուլտրատարրերը

Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերն են ՝ մակրոտարրերը, միկրոտարրերը և ուլտրատարրերը։ Մակրոտարրերն են օրինակ ՝ ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (Օ), ազոտը (N), ֆոսֆորը (P) և ծծումբը (S): Միկրոտարրերն էին ՝ երկաթը (Fe), կալցիումը (Ca), նատրիումը (Na), քլորը (Cl), կալիումը (K), յոդը (I), մագնեզիումը (Mg), ֆտորը (F), ցինկը (Zn), ալյումինը (Al), սիլիցիումը (Si) և մանգանը, իսկ ուլտրատարրերն են ՝ ոսկին (Au), արծաթը (Ag) և այլն։

Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք  նրա  բաղադրությունը

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է։
Բջջի կառուցվածքը՝
Բջջաթաղանթ՝

  • սահմանազատում է բջջին շրջակայից,
  • տալիս նրան որոշակի ձև,
  • պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
  • ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

Ցիտոպլազմա՝

  • մածուցիկ անգույն զանգված է,
  • լցնում է բջջի ամբողջ խոռոչը,
  • իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,
  • նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:

Կորիզ՝

  • պարունակում է բջջի ժառանգական նյութը,
  • նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:
  • Օրգանոիդներ՝
  • ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Ինչու՞ են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է…»
Գիտնականները ասում են այդպես, որովհետև սպիտակուցները շատ մեծ դեր ունեն մեր կյանքում և դրանց շնորհիվ է, որ մենք ապրում ու շնչում ենք։

Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների,    վիտամինների  գործառույթները  կենդանի  օրգանիզմում

Ինչպիսի՞ օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
Օրգանական նյութեր են ՝ սպիտակուցները, ածխաջրերը, սախառոզը, գլյուկոզը, ճարպերը, լիպիդները, գլիկոգենը, օսլան, նուկլեինաթթուները և այլն։
Անօրգանական նյութեր են ՝ ջուրը (H2O), կերակրի աղը (NaCl), յոդը (I), թթվածինը (O), աղաթթուն (HCl) և այլն։

Ինչպիսի՞  երևույթ   է  լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉՝ ֆիզիկական, թե՞ քիմիական
Ֆոտոսինթեզը քիմիական երևույթ է, քանի որ ֆոտոսինթեզը  ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի բույսերի մոտ` քլորոֆիլ, բակտերիաների մոտ՝ բակտերիոքլորոֆիլ և բակտերիոռոդօպսին մասնակցությամբ։

Ինչպիսի՞  կենսական  միջավայր  է  անհրաժեշտ  բույսի  աճի  համար բաղադրությունը
Բույսերի աճի համար անհրաժեշտ սննդանյութեր, միկրոտարրեր, օգտակար միկրոօրգանիզմներ։

Քիմիա․ Սպիտակուցներ․ Նախագիծ

Սպիտակուցներ, բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է։Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը: Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում: Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավոր, հացահատիկային բույսեր), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։ Սեքվենավորման մեթոդով առաջին սպիտակուցի՝ ինսուլինի ամինաթթվային հաջորդականության բացահայտման համար Ֆրեդերիկ Սենգերը 1958 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում: Ռենտգենային ճառագայթների դիֆրակցիայի մեթոդով 1950-ական թվականներին առաջին անգամ ստացվել է հեմոգլոբինի և միոգլոբինի եռաչափ կառույցները Մաքս Պեուցի և Ջոն Քենդրյուի կողմից համապատասխանաբար, որոնց համար 1962 թվականին նրանք ևս ստացել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы