English. The secret to a long and happy life is…

The secret to a long and happy life is surround yourself with good people. Being contented is more important than being happy. If you appreciate every little thing you have, you will live peacefully and won`t be stressed out by wishing for things to be different. We worry about our future or overthink our past. We don’t enjoy our present. We don’t know the POWER OF NOW. We ruin our present by thinking about the mistakes that we have done in our past. If we live in the present, we cherish our memories, appreciate ourselves for every little thing, and are grateful for what we have. We will live a happy and satisfying life. All we need to do is change our perspective of life.

Հայոց լեզու․ Բայական անդամի լրացումներ

Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ 

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի: 

Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:

Մայրը սիրում է որդուն: Երեխան բացեց դուռը:

Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին։ 

Առաջադրանք 1․ Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։

2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։

3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։

4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։

5․ Նա սիրում է մայրիկին։

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան: Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։ 

Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։ 

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։ 

Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։ 

Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։

Երեխան հավատում էր մոր խոսքին։

Ծեր կինն աղոթում էր Աստծուն ։

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

Առաջադրանք 3․

Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

  • Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
    Աշակերտը-ենթակա
    ուղղեց-ստորոգյալ
    հարց-ուղիղ խնդիր
    վարպետին-հանգման խնդիր
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
    նա-ենթակա
    վաճառեց-ստորոգյալ
    ապրանքը-ուղիղ խնդիր
    անգլիացիներին-հանգման խնդիր
  • Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
    դասղեկը-ենթակա
    հանձնեց-ստորոգյալ
    գիրքը-ուղիղ խնդիր
    երեխային-հանգման խնդիր
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
    ասում եմ- ստորոգյալ
    խոսքեր-ուղիղ խնդիր
    Անդոյին-հանգման խնդիր
  • Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:
    Աստված-ենթակա
    պատվիրում է- ստորոգյալ
    դարձի բերել-ուղիղ խնդիր
    Մովսեսին-հանգման խնդիր

Կենսաբանություն․ ԳԵՆՈՏԻՊ ԵՒ ՖԵՆՈՏԻՊ

Յուրաքանչյուր օրգանիզմի գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ: Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր գեն գտնվում է որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում կամ լակուսում: Քրոմոսոմների հապլոիդ հավաքում, որը բնորոշ է սեռական բջիջներին, միայն մեկ գեն է պատասխանատու տվյալ հատկանիշի դրսևորման համար, իսկ մնացած սոմատիկ բջիջներում առկա քրոմոսոմների դիպլոիդ հավաքում՝ երկու գեն: Այդ գեները գտնվում են հոմոլոկ քրոմոսոմների միևնույն լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ:Գեները նշում են այբուբենի լատիներեն տառերով: Եթե զույգ ալելայինն գեները կառուցվածքով լրիվ նույնն են, այսինքն՝ ունեն նուկլեոտիդների միևնույն հաջորդականությունը, ապա կարող են նշվել՝ օրինակ՝ AA: Օրգանիզմների բոլոր հատկանիշների աբողջությունը կոչվում է ֆենոտիպ: Այն իր մեջ ներառում է ինչպես արտաքին հատկանիշների,այնպես էլ ներքին,հյուսվածքաբանական,կազմաբանական հատկանիշների ամբողջությունը:

Կենսաբանություն․ Մենդելի առաջին օրենք

Մենդելի 1 օրենք, Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։

Մենդելի փորձում դեղին և կանաչ ոլոռների խաչասերումից առաջացած հիբրիդները դեղին էին։ Նույն արդյունքները ստացվեցին նաև այն ժամանակ, երբ Մենդելը խաչասերեց հարթ և կնճռոտ մակերևույթ ունեցող ոլոռներ։ Առաջացած բոլոր ոլոռներն ունեին հարթ մակերևույթ։

Երկու հոմոզիգոտ ձևերի խաչասերման արդյունքում (yy և YY) ստացված հիբրիդային սերունդն արդեն հետերոզիգոտ էր, սակայն ուներ նույն ֆենոտիպը ինչ դոմինանտ հոմոզիգոտը։

Այս և մյուս արդյունքների հիման վրա Մենդելն առաջադրեց 4 վարկածներ։

Ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար օրգանիզմը ժառանգում է 2 ալել՝ յուրաքանչյուր ծնողից մեկական։ Այս ալելները կարող են նույնը, կամ տարբեր լինել։ Այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 նույնական ալել, կոչվում է հոմոզիգոտ։ Իսկ այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 տարբեր ալելներ կոչվում է հետերոզիգոտ։

Քիմիա․ Լաբարատոր փորձեր․Սպիտակուցների հայտնաբերման և բարեփոխման հարցեր

Փորձ 1. Սպիտակուցի  քսանտոպրոտոնային ռեակցիան. պեպտիդային կապի հայտնաբերումը բիուրետային ռեակցիայով

Ազդանյութեր՝ ձվի սպիտակուցի լուծույթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:

Փորձի ընթացքը. Փորձանոթի մեջ  լցնել 10-12 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ, ավելացնել նույն ծավալով NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում:

Փորձ 2. Պեպտիդային կապի հայտնաբերումը <<Մարիաննա>> ֆիրմայի կաթում

Ազդանյութեր՝  կաթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:

Փորձի ընթացքը. Փորձանոթի մեջ  լցնել  մոտ 10 մլ  կաթ և  նոսրացնել ջրով, ավելացնել 5մլ  NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում, որը պեպտիդային կապի հայտնաբերումն է բիուրետային ռեակցիայով:

Փորձ 3. Սպիտակուցի բնափոխումը

Ազդանյութեր՝   Ձվի սպիտակուցի լուծույթ, կաթ, աղաթթվի՝ HCl-ի 10%-անոց լուծույթ կամ քացախաթթվի 10%-անոց լուծույթ (քացախ): 

Փորձի  ընթացքը: Փորձանոթի  մեջ լցնել 10 մլ ձվի  սպիտակուցի լուծույթ  կամ էլ  նույն  քանակով կաթ, ավելացնել  3 մլ HCl-ի 10%-անոց լուծույթ կամ   5 մլ քացախաթթվի 10%-անոց լուծույթ (քացախ);  Փորձանոթի պարունակությունը զգուշությամբ տաքացնել  թափահարելով մինչև նկատվեն  սպիտակուցի  մակրոմոլեկուլները:

Իրավունք․ Հրանդ Դինք

Հրատ Դինքը ծնվել է 1954թ․ սեպտեմբերի 15-ին Մալաթիայում։ Հինգ տարեկան էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Ստամբուլ։ Ծնողների բաժանվելուց հետո Հրանտ Դինքը` երկու եղբայրների հետ միասին, տեղավորվեց Գեդիկփաշա թաղամասում գտնվող հայ բողոքական եկեղեցուն առընթեր գիշերօթիկում։ Երեք եղբայրներն էլ ձմռանը հաճախում էին Ինջիրդիբի տարրական դպրոցը, որը նույն եկեղեցու վերակացության ներքո էր, իսկ ամառային արձակուրդներին ապրում էին դպրոցի՝ Թուզլա թաղամասի հայ երեխաների ճամբարում։ Նախքան Շիշլիի ավագ դպրոցում իր կրթությունն ավարտին հասցնելը, Հրանտ Դինքն ավարտել է Պեզճյան միջնակարգ դպրոցն ու սովորել Սուրբ Խաչ Դպրեվանքի գիշերօթիկ դպրոցում։

Նա ամուսնացել է Ռաքել Յաղբասանի հետ, ով սերում էր հարավ-արևելյան Թուրքիայի Սիլոփի շրջանից՝ հայկական Վարդո գերդաստանից։ Նրանք ունեցել են երեք զավակ։ Հ. Դինքը սովորել է Ստամբուլի Համալսարանի կենդանաբանության և փիլիսոփայության ֆակուլտետներում։ Նա թողեց համալսարանում կենսաբանական փիլիսոփայության բաժին հիմնելու իր երազանքը՝ ձախակողմյան քաղաքական զարգացումներում ակտիվ ներգրավվածության պատճառով։ Հ. Դինքին մտահոգում էր, որ իր քաղաքական ներգրավվածությունը կարող է կապվել իր հայկական ինքնության հետ ու վնասել Թուրքիայում բնակվող հայ համայնքին, ուստի դատարանի վճռով վերցրեց թուրքական Ֆըրաթ անունը։

Այդ ընթացքում Հրանտ Դինքը կնոջ՝ Ռաքելի հետ իրենց տնօրինության տակ վերցրին Թուզլայի երեխաների ճամբարը, որտեղ ժամանակին իրենք էին մեծացել, ու հոգածության տակ առան անհամար հայ մանուկների։ Ճամբարի համար դժվար ժամանակներ սկսեցին, երբ մեղադրանք ներկայացվեց, թե իբր այնտեղ հայ զինյալների են մեծացնում, և 1983թ. այն պետության կողմից վերջնականապես բռնագրավվեց։ Ճամբարի փակվելուց հետո Հ. Դինքը բերման ենթարկվեց՝ իր քաղաքական հայացքների պատճառով երեք անգամ ձերբակալվելով։

1990-ականներին Հ. Դինքը եղբայրների հետ Ստամբուլում գրախանութ էր աշխատեցնում։ Նաև սկսել էր գրել հայկական «Մարմարա» օրաթերթի համար։ Նա մասնավորապես գրում էր Թուրքիայում տպագրված հայոց պատմությանը վերաբերող գրքերի ակնարկներ՝ Ջութակ (Չութակ) կեղծանվան ներքո։

1996թ. ապրիլի 5-ին Հ. Դինքը մասնակից եղավ Ստամբուլում հրատարակվելիք թուրքերեն և հայերեն առաջին շաբաթաթերթի՝ «Ակօսի» (արևելահայերեն՝ ակոս) հիմնադրմանը։ Ակոս բառը երկու լեզվում էլ օգտագործվում է՝ նշանակելով մի տեղ, որտեղ գութանը հողի մեջ, որպես պտղաբերության աղբյուր, փոսորակ է բացում՝ սերմը գցելու համար։ Շաբաթաթերթի քաղաքականությունը մշակվեց սույն խորհրդանշական համագործակցության և պտղաբերության լույսի ներքո։ Գլխավոր նպատակն էր զորակցել Թուրքիայի հայ համայնքի այն հատվածին, որ մայրենիով խոսել չէր կարողանում, պետական մակարդակով բարձրաձայնել Թուրքիայի հայերի խնդիրները, այդ առումով հասարակության ավելի լայն շրջանակների աջակցությունն ստանալ և թուրք հասարակությանը հաղորդ դարձնել հայկական մշակույթին ու պատմությանը։

«Ակօս»-ի ձախակողմյան, ընդդիմադիր ինքնությունն ուշադրություն էր գրավում։ Այն նաև քննադատում էր Թուրքիայի հայ համայնքի համակարգային թույլ կողմերը՝ շեշտադրելով այլընտրանքային նախագծերում թափանցիկության և քաղաքացիական հասարակության կարևորությունը։

Որպես «Ակօս»-ի գլխավոր խմբագիր՝ Հրանտ Դինքը հանրության ուշադրությունը գրավեց իր հռետորաբանությամբ, ինչը բանավեճի նոր եզրեր էր բացում։ Նա նաև սյունակներ էր հեղինակում «Yeni Yüzyıl» (Նոր Հազարամյակ) և «BirGün» (Մի Օր) օրաթերթերում։

Նա օրակարգ մտցրեց բազում ուշագրավ թեմաներ, ինչպիսիք են Թուրքիա-Հայաստան դրացիական հարաբերությունների հաստատումը, երկու երկրների միջև սահմանների բացումը, Թուրքիայում ժողովրդավարության գործընթացին աջակցելը, 1915թ. իրադարձությունների մասին նոր, ընդգծված ոճով խոսելը՝ ողջ մնացած և դավանափոխ հայերին ևս անդրադառնալով, երկու կողմերի արժանապատվությունը ճանաչելը՝ նահատակվածներին լոկ թվեր դիտելու անարգալից մոտեցման փոխարեն։ Նա նաև բարձրացրեց Թուրքիայում այս իրադարձությունների մասին այլընտրանքային հրապարակումներ մշակելու անհրաժեշտությունը՝ ի լրումն այն աղբյուրների, որոնք պաշտպանում էին պաշտոնական, պետական թեզը։

Մասնակցած լինելով Ամերիկայում, Ավստրալիայում, Եվրոպայում ու Հայաստանում կազմակերպված բազմաթիվ համաժողովների՝ Հրանտ Դինքն առաջ էր քաշում հայկական ինքնության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ բանավեճեր ու հարցադրումներ թե´ հայկական աշխարհում, թե´ արևմտյան բազում երկրներում՝ ըստ նրանց՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ունեցած պատմական դերի:

Հայոց պատմություն․ Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին. Արտաշեսի 1-ի բարեփոխումները, սահմանաքարեր։

  • Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին

Արտաշես Ա ծնվել է մոտ մ.թ.ա մոտ 230 թվականին, Հայոց թագավոր է դարձել մոտ մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից է։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. 200 թ.–ին նրա կառավարիչ է նշանակել Արտաշես Ա–ին։ Իր թագավորության սկզբում Արտաշես 1-ը արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։

Միացյալ հայկական պետությունից դուրս են մնում Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Մ.թ.ա. 165 թ.–ին հարավում Արտաշես 1-ը բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։  Արտաշես 1-ը մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել է չորս զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Նա միշտ խրախուսում էր քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ էլ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։

Երկրի նրքին կյանքում Արտաշես Ա-ն մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա բանակը բաժանեց չորս սահմանական զորավարությունների։ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Ավագ որդի Արտավազդին նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան զորավարությունը տվեց մյուս արդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ անունով որդուն, հարավայինը՝ իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապետության նշանակվեց արքայաորդի Վրույրը։ Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։ Արտաշես Ա-ն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտպանմունքը, որը Հայաստանում տիրում էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում։ Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։

Գրականություն․ Հովհաննես Թումանյան <<Ժպտուն աչքեր>>

Ժպտուն աչքեր

Դու մի՜ հավատա ժըպտուն աչքերին.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորըստյան անդունդի ծայրին,
Միամիտ մարդկանց քարշելու համար:

Ահա պոետն էլ պատրանքով հարբած՝
Գերվեց մի անգամ ժըպտուն աչքերի,
Ու որքա՛ն տանջվեց, տառապեց խաբված,
Եվ որքա՛ն սըրտում գանգատներ ունի…

Դու շատ մի՜ խաբվիր ժըպտուն աչքերից.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Ծըլում են սըրտի ավերակներից,
Տըխուր հատակը ծածկելու համար:

Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
Որ սրտում այնքան գանգատներ ունի,
Բայց հաճախ այնպես ժըպտում է զըվարթ,
Ասես թե քեզնից բախտավոր լինի:
1894
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы