Աշխարհագրություն․ Աշխարհի ամենազարգացած երկրները

Ամենազարգացած երկրների որոշումը ներառում է տնտեսական, սոցիալական և մարդկային զարգացման հետ կապված տարբեր ցուցանիշների գնահատում: Զարգացման չափման չափանիշները հաճախ ներառում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կրթությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքները և ընդհանուր կենսամակարդակը:

Ամենազարգացած երկրների մի քանի օրինակներ.

Նորվեգիա: Նորվեգիան հաճախ նշվում է որպես ամենազարգացած երկրներից մեկը, բարձր ՀՆԱ-ի, սոցիալական ապահովության ուժեղ համակարգի և կենսամակարդակի բարձր մակարդակի շնորհիվ: Նրա հարստությունը վերագրվում է լավ կառավարվող նավթի և գազի ոլորտին, ինչպես նաև դիվերսիֆիկացված տնտեսությանը:

Շվեյցարիա: Շվեյցարիան հայտնի է իր տնտեսական կայունությամբ, բարձր որակավորում ունեցող աշխատուժով և լավ զարգացած ֆինանսական հատվածով: Այն ունի բարձր ՀՆԱ և հաճախ ճանաչվում է իր կյանքի որակի, կրթության և առողջապահական համակարգերի համար:

Դանիա: Դանիան մշտապես բարձր տեղ է զբաղեցնում զարգացման տարբեր ցուցանիշներով: Այն ունի լավ գործող սոցիալական ապահովության համակարգ, մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը և բարձր կենսամակարդակին: Դանիան հայտնի է նաև իր ներառական կառավարմամբ և շրջակա միջավայրի կայունությամբ:

Շվեդիա: Շվեդիան ունի կայուն սոցիալական ապահովության համակարգ, բարձր ՀՆԱ և գենդերային հավասարության վրա մեծ շեշտադրում: Այն զգալի ներդրումներ է կատարում կրթության, առողջապահության և հետազոտությունների ու զարգացման ոլորտներում:

Գերմանիա: Գերմանիան Եվրոպայում հզոր կենտրոն է՝ բարձր զարգացած և արտահանմանն ուղղված տնտեսությամբ: Այն ունի հզոր արդյունաբերական բազա, առաջադեմ ենթակառուցվածք և լավ կրթված աշխատուժ: Գերմանիայի տնտեսական հաջողությունները հաճախ վերագրվում են նորարարություններին և հզոր արտադրական հատվածին:

Միացյալ Նահանգներ: Միացյալ Նահանգները համաշխարհային տնտեսական առաջատարն է՝ բազմազան և տեխնոլոգիապես զարգացած տնտեսությամբ: Այն ունի բարձր ՀՆԱ, հզոր նորարարական էկոհամակարգ և աշխարհի լավագույն համալսարաններ և հետազոտական հաստատություններ:

Սինգապուր: Սինգապուրը հասել է արագ տնտեսական զարգացման և հայտնի է իր արդյունավետ և գործարար միջավայրով: Այն ունի բարձր զարգացած ենթակառուցվածք, հզոր ֆինանսական հատված և ռազմավարական դիրք՝ որպես համաշխարհային առևտրի կենտրոն:

Կանադա: Կանադան պարծենում է բարձր կենսամակարդակով, լավ զարգացած առողջապահական համակարգով և բազմազան ու ռեսուրսներով հարուստ տնտեսությամբ: Այն մեծ շեշտ է դնում կրթության վրա և ունի ներառականության և մշակութային բազմազանության համբավ:

Այս երկրները հաճախ ունեն ընդհանուր բնութագրեր, ինչպիսիք են քաղաքական կայունությունը, արդյունավետ կառավարումը, ներդրումները կրթության և առողջապահության ոլորտում, տեխնոլոգիական նորարարությունները և տնտեսական դիվերսիֆիկացիան: Կարևոր է նշել, որ վարկանիշները կարող են տարբեր լինել՝ կախված օգտագործվող հատուկ չափանիշներից, և նոր տվյալները կամ գլոբալ դինամիկայի փոփոխությունները կարող են ժամանակի ընթացքում ազդել այդ վարկանիշների վրա:

Երկրաչափություն

Ուղիղների՝ շրջանագծի հատումից առաջացած հատվածների համեմատականությունը

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 244-բ,դ; 245; 247; 250;

Առաջադրանք 244.
բ) √(16 · 9) = 12:

Առաջադրանք 245.
√((40-8)·8) = 16

Առաջադրանք 247.
OG = OC + 8 => CB = 2OC + 8 => GC = 8
EC · CF = GC · CB => 20 · 20 = 8 · (2OK+8)
EF = CF = 20դմ
400 = 16OC+64
OC = 336/16 = 21
OG = 21 + 8 = 29:

Հանրահաշիվ․ Ռացիոնալ հավասարումներ

265.
ա. x + y = 3
x = 1
y = 2
1 + 2 = 3

բ. 2x + y = 1
x = 1
y = 2
1 + 2 ≠ 1

գ. 3x + 2y = 7
x = 1
y = 2
3 + 4 = 7

դ. x² + y² = 3
x = 1
y = 2
1² + 4 ≠ 3:

266.
ա. x + y = 5
x = 3
y = 2
3 + 2 = 5

բ. 3x + y = 5
x = 1
y = 2
3 + 2 = 5

գ. 2x – 3y = 1
x = 5
y = 3
10 – 9 = 1

դ. x² + y² = 9:

268.
ա. x + y + z = 10
x = 3
y = 5
z = 2
3 + 5 + 2 = 10

բ. x² + y² + z² = 25
x = 5
y = -5
z = 5
25 + (-25) + 25

գ. xy + yx + zy = 3
xy = 1
yx = 1
zy = 1
1 + 1 + 1 = 3

դ. xy – yx + yz = 1
xy = 1
yx = 1
yz = 1
1 – 1 + 1 = 1:

272.
ա. x + y  = 2
x² – yx + y² = 1
x = 1
y = 1
1 + 1 = 2
1² – 1 • 1 + 1²

բ. xy + x² = 2
2x + 3y = 4
x = 1
y = 1
1 • 1 + 1 = 2
1 • 1 + 1 • 1 • 1 ≠ 4

գ. x² + y² = 10
2x – y = 1
1² + 1² ≠ 10
1 – 1 ≠ 1

դ. 3x + 2y = 5
x + 2xy = 3
x = 1
y = 1
1 • 1 • 1 + 1 • 1 ≠ 5
1 + 1 • 1 ≠ 3:

273.
ա. x + y + z = 3
3x – 2y + z = 0
x² + y² + z² = 1
x = 1
y = 1
z = 1
1 + 1 + 1 = 3
1 – 1 + 1 = 0
1 + 1 + 1 ≠ 1

բ. x + y + z = 3
xy + xz + yz = 3
x² + x – y = 1
x = 1
y = 1
z = 1
1 + 1 + 1 =3
1 • 1 + 1 • 1 + 1 • 1 = 3
1² – 1 – 1 ≠ 1

գ. 2x + 3y + 4z = 8
xy – 3x² + z = -1
x² + y² – z² = 1
x = 1
y = 1
z = 1
1 • 1 + 1 • 1 • 1 + 1 • 1 • 1 • 1 ≠ 8
1 • 1 – 1 • 1 • 1² + 1 ≠ -1
1² + 1² – 1² = 1

դ. x² + y² + z² = 2
x + y + z = 3
xy + yz = 2
x = 1
y = 1
z = 1
1² + 1² + 1² ≠ 2
1 + 1 + 1 = 3
1 • 1 + 1 • 1 = 2:

275.
ա. x + y + z = 3
x – y – z = -2
xy + x² = 2
x = 1
y = -1
z = 1
1 + (-1) + 1 ≠ 3
1 – (-1) – 1 ≠ -2
1 • 1 + 1 = 2

բ. x + y + z = 3
x – y – z = -2
xy + x² = 2
x = 1
y = 1
z = 1
1 + 1 + 1 = 3
1 – 1 – 1 ≠ -2
1 • 1 + 1² = 2

գ. x + y + z = 3
x – y – z = -2
xy + x² = 2
x = 1
y = 1
z = -1
1 + 1 + (-1) ≠ 3
1 – 1 – (-1) ≠ -1
1 • 1 + 1 = 2

դ. x + y + z = 3
x – y – z = -2
xy + x² = 2
x = -1
y = 1
z = 1
-1 + 1 + 1 ≠ 3
-1 – 1 – 1 ≠ -2
-1 • 1 + -1² ≠ 2:

Հայոց պատմություն․ Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:
Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում Արշակունիները հաստատվել են 52 թվականից և իշխել մինչև 428 թվականը։
Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։

Տրդատ 3-րդի գահակալումը

Տրադատ 3-րդը՝ հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու որդին էր։
Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել  Խոր Վիրապ, ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

Ավանդության համաձայն, Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։
Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականներ կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ 3 Մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:

Հանրահաշիվ․Հավասարում, որի մի կողմը 0 է, մյուս կողմը՝ հանրահաշվական կոտորակ: Ռացիոնալ հավասարումների լուծումը

Դասարանական առաջադրանքներ՝ 226-ա,գ,ե; 228-ա,դ; 231-ա,գ; 233-ա,գ
Լրացուցիչ առաջադրանքներ՝ 226-բ,դ,զ; 228-բ,դ; 231-բ,դ; 233-բ,դ

Առաջադրանք 226.
ա) (x-1)2/x-7=0
ԹԱԲ՝
x≠7

բ) x2+4x+4/x+8
ԹԱԲ՝
x≠-8

գ) x2-2x+2/x2-7x+5=0
D=49-20=29
x1=-b-√D/2a=>7-√29/2
x2=-b-√D/2a=>7+√29/2
ԹԱԲ՝
x≠7-√29/2
x≠7+√29/2

դ) x2+3x+5/x2+3x-1
D=9-4=5
x1=-b-√D/2a=>-3-√5/2
x2=-b-√D/2a=>-3+√5/2
ԹԱԲ՝
x≠-3-√5/2
x≠-3+√5/2:

Առաջադրանք 228.
ա) x3-4x2+5x/x2-3=0
x2-3=0
x2=3
ԹԱԲ՝
x≠√3

բ) x3+3x2-18x/x2+4=0
x2=-4
x = ø

գ) 2x3-7x2+6x2< 2x2-3
2x2=3
2 · x2=3
x2=3/2
ԹԱԲ՝
x≠√3/2:

Առաջադրանք 231.
ա) x-1/x+2=0
x-1/x+2/1=x-1+2x/1=3x-1/x
3x-1/x=0
3x-1=0
x=1/3
ԹԱԲ՝
x≠0

բ) 1-2x/x-1
x-1/x-1-2x/x-1
x-1-2x/x-1
-x-1/x-1
-x-1=0
x=-1
ԹԱԲ՝
x≠1

գ) k+3/k=4
k+3/k-4=0
k+3/k-4k/k=0
x+3-4k/k=0
-3k+3/k=0
-3k+3=0
-3k=-3
k=-3/-3=1
ԹԱԲ՝
k≠0

դ) y/y-5=2
y/y-5-2/1=0
y/y-5-2y-5/y-5
y-2y-5/y-5=0
y-2y-5=0
y=5
ԹԱԲ՝
y≠5:

Գրականություն․ Հովհաննես Թումանյան հետաքրքրաշարժ quiz

Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության հիման վրա ստեղծել վիկտորինա (quiz)՝ 10-12 հարց։

Quiz

Միասնական նախագծի մասնակիցներ՝
Աղլամազյան Հայկ
Այվազյան Լարիսա
Բադալյան Արսինե
Մինասյան Անի

Հայոց պատմություն․ Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.

Ք.ա. 54թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Քանի որ Հայաստանի Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի դաշնակիցն ու բարեկամը, Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջեց օգնական զորք։ Նա չկատարեց Արտավազդ 2-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից։ Ք.ա. 53թ. Կրասոսը սկսեց արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց և սպանվեց Կրասոսը։ Պարթևստանի արքա Օրոդես 2-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան։ Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին և այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ 2-ի քրոջ ամուսնությամբ։
Արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար ՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։ Նա ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ 2-ը։ Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները։ Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով։ Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք.ա. 36թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր։ Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին։ Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ 2-ի վրա։ Ք.ա. 34թ. Անտոնիոսի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս։ Մեծ Հայքի թագավոր հռկավեց Արտավազդի որդին Արտաշես 2-ը, բայց Արտաշեսը ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ։ Անտոնիոսը Եգիպտոսում պահանջվեց, որ գերված Արտավազդին ու նրա ընտանիքը երկրպագեն իր կնոջը ՝ Կլեոպատրային ՝ դրա դիմաց խոստանալով ազատություն։
Տիգրան Մեծին հաջորդեց իր որդին ՝ Արտավազդ 2-ը։ Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է։ Ստացել էր հիանալի կրթություն և գրել է «ողբերգություններ, ճառեր և պատմական երկեր»։ Կարծում եմ Արտավազդ 2-ը շատ մեծ դեր է ունեցել և՛ պատմության և՛ հին դարերի ժամանակներում։

Գրականություն․ Սերգեյ Դովլաթով<<Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած ձևակերպման>>

Անիմաստ է սեխի բուրմունքի մասին պատկերացում ներշնչել մարդուն, որը տարիներով ծամել է իր կոշիկի քուղերը:

Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման: Մարդը բարի է… Մարդը սրիկա է… Մարդը մարդու բարեկամն է, ընկերը և եղբայրը․․․ Մարդը մարդու համար գայլ է… Եվ այլն․․․

Մարդը մարդու համար ամեն ինչ է, ամեն ինչ, ինչ կկամենաք: Կախված հանգամանքների խաչաձևումից: Մարդն ընդունակ է ամեն ինչի՝ և՛ լավի, և՛ վատի: Ես տխուր եմ, որ այդպես է: Թող Աստված մեզ ամրություն ու խիզախություն տա: Իսկ ավելի լավ կլինի՝ ժամանակ ու վայրեր, որոնք կհանգեցնեն բարուն․․․

«Գլխավորը գրքում և կնոջ մեջ ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը». անգամ հիմա՝ կյանքի անհամար հիասթափություններից հետո, այս մտահանգումը ինձ թվում է տաղտկալի: Եվ առաջվա պես ինձ դուր են գալիս գեղեցիկ կանայք:

Իսկական խիզախությունն այն է, որ սիրես կյանքը՝ իմանալով նրա մասին ողջ ճշմարտությունը։

Քննադատում են ֆիլմը, նշանակում է՝ պետք է այն դիտել: Պարսավում են գիրքը, նշանակում է՝ արժե այն կարդալ: Ինչ-որ մեկին անհատապես վրա են տվել, նշանակում է՝ արժանավոր մարդ է…

Մենք անվերջ մեղադրում ենք ընկեր Ստալինին, մինչդեռ, այնուամենայնիվ, կուզենայի հարցնել՝ իսկ ովքե՞ր են գրել այն չորս միլիոն մատնագրերը:

Ընտրություն կատարելով սրիկայի ու հիմարի միջև՝ անկախ քեզնից մտատանջվում ես։ Մտածում ես, մտածում ու նախընտրում սրիկային։ Սրիկայի արարքներում ինքնօրինակ հիմնավորում կա։ Կա շահախնդիր ու այլանդակ տրամաբանություն։ Առկա է ողջամտություն։ Նրա գործողությունները կանխատեսելի են։ Հասկանում ես, որ իր դեմ հնարավոր է ու հարկավոր է պայքարել։ Հիմարի դեպքում լրիվ այլ է։ Նրա քայլերն անկանխատեսելի են, խառնիխուռն, անտրամաբանական։ Հիմարները բնակվում են մշուշոտ, խրթին քաոսում։ Ենթակա չեն տիեզերական ձգողականության օրենքներին։ Ունեն սեփական կենսաբանությունը, սեփական հանրահաշիվը։ Ու ամեն ինչը նրանց տրվում է չնչին գնով։ Նրանք անմահ են։

Առաջադրանքներ

Ա․ Համաձա՞յն եք հերոսի արտահայտած բոլոր մտքերի հետ։ Հիմնավորե՛ք։
Չեմ կարծում բոլոր, բայց որոշների հետ այո։ Համաձայն չեմ այս մտքի հետ՝ <<Հիմարի դեպքում լրիվ այլ է։ Նրա քայլերն անկանխատեսելի են, խառնիխուռն, անտրամաբանական։ Հիմարները բնակվում են մշուշոտ, խրթին քաոսում։ Ենթակա չեն տիեզերական ձգողականության օրենքներին։ Ունեն սեփական կենսաբանությունը, սեփական հանրահաշիվը։ Ու ամեն ինչը նրանց տրվում է չնչին գնով։ Նրանք անմահ են>>, քանի որ կարծում եմ հիմար մարդիկ չկան։ Կան մարդիկ, որոնք կյանքը չեն տեսնում այն բաների մեջ, որոնց մեջ մենք են տեսում։ Օրինակ մաթեմատիկան մարդիկ կան ովքեր աշխարհը պատկերացնում և սիրում են մաթեմատիկայի միջոցով մարդ էլ կա արվեստի։ Կարծում եմ մենք չենք կարող որոշել այլ մարդու քայլերի տրամաբանականությունը կամ խառնիխուռն լինելը։

Բ․ Ո՞ր մտքերն են Ձեր կարծիքով ճիշտ բնութագրում այս մտքերի հեղինակին․

  • բարեհամբույր և համակերպվող է
  • փորձում է նմանվել հասարակությանը
  • ըմբոստ է, սիրում է հակադրվել
  • նախընտրում է հիմար լինել, քան սրիկա
  • ուզում է ընդունված բոլոր բարոյական նորմերը կոտրել։



Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы