Գրականություն․ Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»․ Վերլուծություն

Կարդալ՝ Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Պատմվածքը հայտնի դերասանուհի Ջենի Սորբիենի մասին է։ Դերասանուհին երիտասարդ տարիքում վայելում էր մեծ հայտնիություն, ուշադրություն հազարավոր երիտասարդների կողմից, ստանում անհաշվելի ծաղիկներ և նամակներ, բայց հանկարծ հայտնվում է մի երիտասարդ, ով միանգամից գրավում է դերասանուհու ուշադրությունը ամեն շաբաթ ուղարկելով հասարակ մանուշակների փունջ։ Դերասանուհին մտածում է հանդիպել երիտասարդի հետ, բայց միևնույն ժամանակ կարևորելով իր աշխատանքը մտածում է , որ 6 ամիս հավատարմորեն մանուշակներ ուղարկող երիտասարդը կսպասի։ Բայց տղան այլևս չի վերադառնում։

Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ սկզբում անտարբեր մնում, բայց հետո, երբ կորցնում են այն, ինչն իրենց համար կարեւոր է եղել (այս դեպքում՝ տղայի ուշադրությունն, հավատարմությունն ու սերը), սկսում են գնահատել և կարոտել։

Այսպիսով, պատմվածքը մեզ սովորեցնում է, որ պետք է գնահատել այն, ինչ ունենք, կլինի դա հավատարմություն, ուշադրություն, թե հասարակ մանուշակների փունջ։

Էկոլոգիա․ Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա․

Մարդը կազմում է բնության մի մասը, դրանից կարող ենք հետևություն անել, որ մարդը թողնում է և լավ և վատ ազդեցություն շրջակա միջավայրի վրա։ Մեր օրերի մարդու տված վնասները անհաշվելի են։ Մարդու վնասակար գործունեություններից են՝ որսը, անտառահատումը, գյուղատնտեսական հողերի ընդլայնումը և քաղաքային տարածքների զարգացումը, որոնք էլ նվազեցնում են բուսական և կենդանական տեսակների կենսաբազմազանությունը։ Մարդու ազդեցությունը շրգակա միջավայրի վրա ունի նաև դրական ազդեցություններ որոնցին են՝ արևային, քամու, ջերմային և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրները, որոնք նվազեցնում են ավանդական հանածո վառելիքների օգտագործումը, որոնք մեծապես նպաստում են աղտոտմանը։ Օրգանական և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացման միջոցով մարդիկ նվազեցնում են քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների կիրառումը, որոնք վնասում են հողն ու ջրային ռեսուրսները։ Սա նաև բարելավում է հողի որակը և կենսաբազմազանությունը։

Էկոլոգիա․ 10 հարց,որոնք կարող են փոխել ձեր կյանքը և «առողջացնել» մոլորակը

Հարց  1. Որպես սնունդ դուք օգտագործում եք

1. Հիմնականումսեզոնային, թարմևտեղականարտադրությանմրգերևբանջարեղեններ 1

2. Հիմնականումթարմսննդամթերք,սակայնդեմչեքնաևորոշսառեցվածևպահածոյացվածմթերքներգնել 2

3. Հիմնականումսառեցված, պահածոյացված,ոչսեզոնայինևներկրվածսննդամթերքներ 3

4.  Հիմնականումսառեցված, պահածոյացված,ոչսեզոնային և ներկրված սննդամթերքներ և հաճախսնվու մեք ռեստորաններում       4

շարունակել կարդալ

English. Vox Pop question

Have you ever had a really bad day at work, collage or when travelling.
Lets start then what I hate cold wheather. Once when I was travveling with my class we had some bad day, about what I will never forgot. That cold day I started at 5 am in the morning, I woke up because of really cold wheather. My hands was just became ice. After that terrible hour our teacher came and asked to got ready for run. Next day after that terrible morning run I become ill and got really high tempreture. And this story about the day I will never forget.

Գրականություն․Վահագն Դավթյան <<Հավատում եմ քեզ>>․ Վերլուծություն

Կարդալ՝ Վահագն Դավթյան <<Հավատում եմ քեզ>>
 Ձայնագրություն

Վահագն Դավթյանի <<Հավատում եմ քեզ>> բանաստեղծությունը հայի ստեղծարար, անկոտրում և հավատով լի լինելու մասին է։Բանաստեղծության ողջ ընթացքում հեղինակը ցույց է տալիս իր հավատը հայ ժողովրդի ապագայի նկատմամբ՝ անգամ արտաքին դժվարությունների և հարվածների հետ մեկտեղ և չնայած հայ ժողովրդի կրած տառապանքներին, հավատում է նրա հոգևոր ուժին և վստահորեն ասում, որ այս անգամ էլ կհաղթահարի և կշարունակի շենացնել իր երկիրը։ Հեղինակը ներկայացնում է նաև հայի ստեղծած հարուստ մշակույթի մասին։ Թե ինչպես է հայը անգամ ծանր ժամանակներում ստեղծել և շենացրել իր երկիրը և մշակույթը, երբեք չչարանալով։

Գրականություն․ Վահագն Դավթյան <<Հավատում եմ քեզ>> Ձայնագրություն

Կարդալ՝ ․Վահագն Դավթյան <<Հավատում եմ քեզ>>․ Վերլուծություն 

Շարունակել կարդալ

Գրականություն․ Վահագն Դավթյան <<Հայրենիք>>․ Վերլուծություն

Կարդալ՝Վահագն Դավթյան <<Հայրենիք>>
Ձայնագրություն

Վահագն Դավթյանի <<Հայրենիք>> բանաստեղծությունը մարդու հայրենասիրության, նվիրվածության և դժվարությունների մասին է։ Հեղինակը ներկայացնում է, թե ինչքան գեղեցիկ է հնչում այլ երկրի մասին խոսքը, թե ինչքան լավն է կյանքը այլ երկրում կամ հողում, բայց ասդ ձայը կտրվում է այն վայրկյանից, երբ իսկական հայրենասիրությունը արթնանում է։Բանաստեղծությունում հայրենիքը միայն ֆիզիկական տարածություն չէ, այլև մի հոգևոր աշխարհ, որը ձևավորվել է սերնդեսերունդ։ Հերոսը ներդրել է իր երազանքներն ու ստեղծագործությունները հայրենի հողը շենացնելու համար, եվ ստեղծել մի տուն, որը տարածք չէ այլ հայրենիք։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы