Հինգ հասուն տանձ

Հինգ հասուն տանձ

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ մոգոնել, մտրակ, հույժ, պատսպարել,խանդավառվել, մերձավոր, փափագ, անուշահամ, թխլիկ, ավիշ, դյուրին, հրաշափառ, տխմար, հասուն, ողջամիտ, ըմբռնել։

Մոգոնել- Հնարել, հորինել:

մտրակ- Կոթի վրա ամրացրած կաշվե շերտ կամ կաշեփոկերի ամուր ու հաստ թելերի ևն հյուսվածք՝ կենդանիներին (առավելապես՝ ձիուն) քշելու համար:

հույժ- Շատ, սաստիկ, ուժգին կերպով:

պատսպարել-Պատսպարան տալ, ապաստարան տրամադրել՝ հատկացներ:

խանդավառվել-կրավորական, չեզոք բայ

մերձավոր- Մերձ՝ մոտիկ գտնվող:

փափագ-Բուռն ցանկություն, տենչ, իղձ:

անուշահամ-Անուշ համ ունեցող, քաղցրահամ:

թխլիկ- Թխագույն ու գիրուկ:

ավիշ-Անգույն հեղուկ, որ լցնում է միջհյուսվածքային տարածությունները և լվանում բոլոր հյուսվածքներն ու բջիջները մարդու և ողնաշարավոր կենդանիների մարմնում:

Դյուրին-Հեշտ, ոչ դժվար:

հրաշափառ-Հրաշալի փառքով, գերահրաշ, հրաշալի:

տխմար-Անխելք, հիմար, անմիտ:

հասուն- Տարիքը հասած, չափահաս դարձած:

ողջամիտ- Առողջ՝ զգաստ միտք ունեցող, առողջ դատողություն ունեցող:

ըմբռնել-

ըմբռնել-

ըմբռնել- Հասկանալ, մտքով յուրացնել:

Եթե հեղինակը դու լինեիր, ի՞նչ ավարտ կհորինեիր այս պատմության համար։

Ես այնպես կանեի, որ վերչում տնորենը տղայից ներեղություն խնդրեր և նրանք միասին գնաին և համտեսեին անուշահամ տանձերից:

մաթեմատիկա բ.

Խնդիրներ

  1. Վանդակում փասիաններ և ճագարներ կան։ Նրանք բոլորը միասին ունեն 35 գլուխ և 94 ոտք։ Վանդակում քանի՞ փասիան կա։
    12 փասյան և 23 ճագար

<<Կիու-Չանգ>> (Թվաբանության ինը բաժինները) գրքից, Չինաստան, Ք․ա․ 17-րդ դար

2. Լոտոսի ծաղիկների փնջից վերցրել են մեկ երրորդ, մեկ հինգերորդ և մեկ վեցերորդ մասերը, որոնք նվիրաբերվել են աստվածներին՝ Շիվայինմ Վիշնուին, և Արևին» Մեկ քառորդը բաժին է ընկել Բավանիին։ Մնացած վեց լոտոսները տրվել են գերապատիվ ուսուցչին։ Հաշվիր բոլոր ծաղիկների քանակը։

Բհասքարա Աչարյայի <<Աստղագիտական ահամակարգի պսակ>> գրքից, Հնդկաստան, 12-րդ դար

3. Ես եկեղեցի էի առուցում։ Վարձեցի մի որմնադիր, որը օրական 140 քար էր շարում։ Աշխատանքն սկսելուց 39 օր հետո վարձեցի մեկ ուրիշ որմնադիր, որը օրական 218 քար էր շարում։ Երբ երկրորդ որմնադիրի շարած քարերի թիվը հավասարվեց առաջինին, եկեղեցու կառուցումը ավարտվեց։ Արդ՝ իմացիր, թե քանի օրում հավասարվեց։

Անանիա Շիրակաց, <<Խնդրագիրք>>, Հայաստան, 7-րդ դար։

Առաջադրանքներ

  1. Աստղանիշը թվով փոխարինելով՝ ստացիր ճիշտ հավասարություն:
    ա)20 +67=88;
    բ)  37 x 14 = 518;
    գ) 451- 169 = 182;
    դ) 798 : 19 = 42:
  2. Քանի՞ թվանշան է պետք 1-ից մինչև 30-ը գրելու համար
    42
  3. Գործողությունները չկատարելով՝ համեմատեք արտահայտության արժեքները.
    ա) 98765+479 >     98765 + 478;
    բ) 98765 -478  >    98765 — 479;
    գ) 12345 x 987   >   12345 x 986;
    դ)  989799:31   <   989799:29:
  4. Համեմատի՛ր
    ա) Արագած լեռան և Մասիսի բարձրությունները;
    բ)  Լույսի և ձայնի արագությունները;
    գ)  Մարս մոլորակի և Լուսնի հեռավորությունը երկրից;
    դ)  Միլիարդ և Գուգլ թվերը;
    ե)  Ագռավ    և  բու թռչունների կյանքի տևողությունը;
    զ)  Հայաստանում ծիրանի և բանանի ծառերի քանակը:
  5. Աստղանիշը թվով փոխարինելով՝ ստացիր ճիշտ հավասարություն:
    ա) 73+ 37=99;
    բ)  57 x 17 = 969;
    գ) 352- 176 = 176;
    դ) : 35 = 137
    ե) (18+14)+30=62;
    զ) 13x (10+*)=221:
  6. Գործողությունները չկատարելով՝ համեմատիր արտահայտության արժեքները.
    ա) 56789+289<56789+299;
    բ) 56789-299 <   56789-289;
    գ) 12346 x 987   >    12345 x 986;
    դ)  899868:31 <  899899:29:
  7. Քանի՞ թվանշան է պետք 1-ից մինչև 450-ը գրելու համար:

    Լրացուցիչ առաջադրանքներ
  1. Քանի՞ թվանշան է գրվում փողոցի 165 տունը համարակալելիս:
  2. Գտի՛ր ամենափոքր բնական թիվը, որի թվանշանների արտադրյալը հավասար է.
    ա) 21;     բ) 216    գ) 42;     դ)36:
  3.  6 ձկնորսը 6 օրում կերան 6 ձուկ: Քանի՞ օրում 10 ձկնորսը կուտեն 10 ձուկ:

Հարցեր.

1.Ի՞նչ է ուսումնասիրում բնագիտությունը։

Շրջակա միջավայրը

2.Ի՞նչ հատկություններով են օժտված պինդ մարմինները:

Պինդ մարմնի հատկանիշներն են կառուցվածքային պնդությունը և ձևի ու ծավալի փոփոխման դեմ դիմակայությունը։

3. Ի՞նչ հատկություններով են օժտված հեղուկները։

Ջուրը երբեք նույն տեսքով չի մնում: Նրան ինչի մեջ լցնես, նույն տեսքն էլ կստանա:

4. Ի՞նչ է հատակագիծը:

Հատակագիծ, հատակաձև, կառույցի հորիզոնական կտրվածքի օրտոգոնալ պրոյեկցիայի գրաֆիկական պատկերը որոշակի մաշտաբով։

5.Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը։

Համաշխարհային օվկիանոսջրոլորտի հիմնական մասը:

6.Որո՞նք են կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկանիշները։

Կենդանի օրգանիզմներն ունեն ինքնակրկնապատկվելու և վերարտադրվելու զարմանահրաշ հատկություն, որը կոչվում է բազմացում:

Կենդանի օրգանիզմները և անկենդան նյութը միմյանց նման են բաղադրությամբ, որովհետև կազմված են նույն տարրերից:

Կենդանի օրգանիզմներն անկենդան նյութից տարբերվում են կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների միասնական գոյության դեպքում:

Գործնական աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի  զարդանախշերում արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ,նախշազարդ)

Նրա  գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր,գրամեքենա)

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին սանրեր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդները: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

Առաջին դպրոցները

Դու արդեն ծանոթ ես առաջին դպրոցներին։ Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ նմանություն կամ տարբերություն տեսար քո ներկայիս դպրոցի և առաջին դպրոցների միջև։

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Այստեղ դասերը սկսվում են առավոտյան ժամը 9:20 րոպեին :Մենք, նախքան դասերի սկսվելը, անում ենք ընդանուր պարապունք. երգում ենք և պարում: Մեր դպրոցի դասատուները շատ բարի են և բարեհամբույր: Մեր կրթահամալիրում սովորում են և՜ աղջիկներ, և՜ տղաներ: Իսկ առաջին դպրոցներում սովորում էին միայն տղաներ:

Առողջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում:

Առողջությունը կախված է հետևյալ գործոններից՝

պատասխանատվություն

առողջ սնունդ

հիգենիա

վնասակար սովորություններ

մարզանք

կրթություն

շրջակա միջավայր

աղքատություն

ժառանգական

հոգեվիճակ

ԲԺՇԿՈՂ ՎԱՆՔ ԾԱՂԿԵՎԱՆՔԸ

Արա լեռան սրտում է գտնվում Ծաղկեվանքը: Քարանձավում փորված վանքը ուխտատեղի է: Ուխտավորները գալիս են ոչ միայն հավատքի, այլ նաև բուժիչ ջրի համար: Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց աչքերը։ Ծաղկեվանքի առաստաղից հոսող ջուրը երբեք չի կտրվում։

Վանքի հետ կապված կա երկու լեգենդ: Առաջինը սուրբ Վառվառայի մասին է: Սուրբ Վառվառան իր դաժան հոր ձեռքից է զոհվել քրիստոնեություն ընդունելու համար: Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։

20190622_130445

Եվ երկրորդ լեգենդը կապված է Ծաղիկ կույսի հետ: Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։ Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք:

Մամռոտ վանքի մեջ գտնվող աղբյուրը, ասվում է, թե առողջարար հատկություններ ունի: Գիտնականներն ասում են, որ ջրում ցինկի նշանակալից քանակության մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության ժամանակ։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

WipeOut51_23_2019_125106.551000

Տարիներ առաջ Ծաղկեվանք տանող ճանապարհը բավականին խորդուբորդ էր, այն վերանորոգել է մի կին: Նա տարիներ շարունակ երեխա չէր ունենում և երազ է տեսնում, որտեղ խմում է վանքի ջրից: Արթնանալով այդպես էլ անում է և շուտով մայրանում: Այդ ամենից հետո որոշում է, որ պետք է վերանորոգի քանդված ճանապարհը:

Վանքը մշտապես ունենում է հարյուրավոր ուխտավորներ: Ծաղկեվանքը ունի նաև իր ուխտի օրը` մայիսի 5-ը: Այդ օրը Ծաղկեվանք են գալիս հարյուրավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ տարբեր վայրերից: Մարդիկ նաև երազանք են պահում և որևէ իր թողնում վանքում, հավատալով, որ այն անպայման կիրականանա:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы