102. Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Տղան համարձակ աոաջ եկավ: Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ թռչուններ: Ոստիկանները այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:
103. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:
Հեռվում երևացին նավեր: (ինչե՞ր)
Հեռվում երնացողը նավ էր: (ի՞նչ)
Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)
Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը)
Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ)
Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: ( ի՞նչ աներ) ,
Ձեր տղան էր եկել: (ո՞վ)
Տղաներ եկան, որ օգնեն: ( ովքե՞ր)
Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ) Տղան փետուրներից սարքել էր նետեր: (ինչե՞ր)
Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: ( ի՞նչ աներ)
104. Հարցերին պատասախանի´ր և պատասխաններն այնպես գրի´ր, որ տեքստի ընդարձակ փոխադրություն ստանաս:
Երեք հազար տարեկանում ավտովթարից կործանվեց ձիթապտղի այն ծառը, որի տակ հույն մեծ փիլիսոփա Պլատոնն իր սաների հետ զրույցներ էր անցկացնում:
Հարցեր
Ո՞վ էր Պլատոնր:
Պլատոնը հույն մեծ փիլիսոփա էր:
Նա ի՞նչ սովորություն ուներ (ինչպե՞ս էր ուսուցանում սաներին):
Պլատոնն իր սաների հետ զրույցներ էր անցկացնում:
Որտե՞ղ էր ուսուցանում սաների հետ:
Սաների հետ ուսուցանում էր ձիթապտղի ծառի տակ:
Ինչքա՞ն ապրեց ծառը:
Ծառը ապրեց երեք հազար տարի:
Ծառն ինչի՞ց կործանվեց:
Այն կործանվեց ավտովթարից
Այս պատմությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:
105. Գտի՛ր Ա և Բ շարքի բառերի տարրերությունը : Բ շարքր տրված բայերով շարունակի´ր:
Ա Բ
Կտրել – կտրատել
կտրտել
թռչել – թռչկոտել,
թռվռալ
վազել — վազվզել
ա) Պատռել, նստել, ջարդել, ծակել, ցատկել, ճխլել:
բ) Ծամել, կռռալ, թափել, կապել, թշշալ (սրանցից կազմված բառերն ինչո՞վ տարբերվեցին մյուսներից):
Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) Տղան փետու րներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Ա Բ
Կտրել – կտրատել
կտրտել
թռչել – թռչկոտել,
թռվռալ
վազել — վազվզել

