Ֆինանսական կրթություն

1.Մենք բոլորս առնչվում ենք ֆինանսական աշխարհի հետ, ուրեմն լինենք նաև ֆինանսապե՛ս առողջ:
8.Ֆինանսական կրթությունն օգտակար է ոչ միայն սովորողների համար, այլ նաև նրանց ընտանիքների և հենց Ձեզ համար:

9.Ինտեգրում նշանակում է հավասարություն առարկայական և ֆինանսական կրթական նպատակների միջև
9.Ինտեգրում նշանակում է հավասարություն առարկայական և ֆինանսական կրթական նպատակների միջև

Քրիստոնեություն

Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերից Անտիոք քաղաքում:  Քրիստոնեությունը բաժանված է երեք մեծ ճյուղերի՝ կաթոլիկությունուղղափառություն և բողոքականություն, որոնք էլ իրենց հերթին բաժանված են հազարավոր ճյուղավորումների: Այսօր դժվար է բնորոշել քրիստոնեության դավանաբանությունը, քանի որ բազմաթիվ են հավատքի այն դրույթները, որոնք եթե ընդունելի են մեկ կամ մի քանի եկեղեցիների կողմից, ապա ընդունելի չեն մյուսների կողմից:Քրիստոնեական ավանդական ուղղությունները ընդունում են յոթ խորհուրդներ, իսկ բողոքական եկեղեցիների մեծ մասը՝ երկու խորհուրդներ: Քրիստոնեությունը տարածված է Եվրոպայում, Ռուսաստանում, հյուսիսային ու հարավային Ամերիկաներում և այլուր:

 «Երկու խոշոր չարիք» հոդվածը

Կարդա՛ Ղ․Աղայանի «Երկու խոշոր չարիք»հոդվածը, պատրաստվի՛ր բանավոր քննարկման և պատասխանի՛ր հետևյալ հարցերին՝

1․Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսվում հոդվածում։
Մտավոր հոգնածությունը և ներվոտությունը:

2․Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները, կարո՞ղ ես ինքդ էլ որոշ պատճառներ նշել։
Տեխնիկական գիտությունների հսկայական զարգացումը, կյանքի կենցաղավարության արմատական փոփոխությունը, մտքերի շարժումը մեր դարի կեսում, ժամանակակից դպրոցների կրթական վատ համակարգերը և այլն:

3․Իրավիճակից դուրս գալու ի՞նչ լուծումներ է առաջարկում ինքը՝ Աղայանը։
Նա առաջարկում է արմատապես փոխել կրթական հին համակարգերը, ստեղծել նորերը, որոնք հիմնված կլինեն դիտողության և փորձի վրա:

Հնարագետ ջուլհակը

Ղ․ Աղայանի Հնարագետ ջուլհակը ավանդությունն ամբողջությամբ կարդա՛ և հորինի՛ր նոր ավարտ։
Անցան տարիներ ջուլհակը ծեր տարիքում դարձավ մեծ գործարանների տեր, բայց նա այդքան էլ չէր սիրում այդ սարքերը, որոնց շնորհիվ պատրաստվում էին կտավները: Նա գնաց իր տնակը նստեց մի անկյունում և սկսեց առաջվա պես կտավ գործել: Եկավ թագավորը և հարցրեց, թե նա ինչու է գործարանները թողած եկել և այս խրճիթում սկսել գործել: Նա պատասխանեց, որ իր տանը նա ավելի լավ է զգում, թեկուզ մութ, թեկուզ վատ պայմաններում, բայց իր հարազատ անկյունում՝ իր տանը, որտեղ առաջին անգամ սովորել է կտավ գործել:

Պատմությունից առանձնացրու տասական գոյական, ածական, բայ։
Գոյական- աշխարհ, մարդ, քաղաք, հրապարակ, դերվիշ, շրջան, փայտ, թալիսման, գիտնական, ժողովուրդ:
Ածական- ընդարձակ, մեծ, լուռ, մունջ, բարի, չար,  հասարակ,  երկայն, հնարագետ, ինքնաշարժ:
Բայ- գցել, գնալ, հասկանալ, ընկնել, կապել, խղճալ, ուզել, չունենալ, քշել, գործել:

Հնարագետ ջուլհակը

Հնարահետ ջուլհակը պատմվածք

2.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքի այս հատվածը, ի՞նչ սովորեցիր։
Պատմվածքի առաջին հատվածում հեղինակը պատմում էր դերվիշի հագուստով մի մարդու մասին, որը գնաց Սպահան քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ մի փայտով շրջան գծեց և նստեց կողքին: Այդ քաղաքի ժողովուրդը անցնելիս նրան հարցեր էր տալիս, բայց նա չէր պատասխանում նրանց: Այդ քաղաքի թագավորը անընդհատ գիտնականներ էր ուղարկում նրա մոտ, որպեսզի իմանան , թե նրա այդ արարքը ինչ է նշանակում, բայց ոչ մի գիտականի չի հաջողվում դա իմանալ: Հետո պատմվածքի երկրորդ մասում թագավորը հանդիպում է մի հնարագետ ջուլհակի:

3.Առանձնացրո՛ւ պատմության հերոսներին և բնութագրի՛ր։
Թագավոր, գիտնականներ, դերվիշի հագուստով մի մարդ, ժողովուրդ և հնարագետ ջուլհակ

Բնագիտություն Տնային 1

Հարցեր

  1. Ի՞նչ են ծաղիկը, պտուղը, սերմը:
    Ծաղիկը բույսի օրգան է, որը կարճացած և ձևափոխված ընձյուղ է:
    Պտուղը սեռական բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր:
    Սերմերով բույսը տարածվում է բնության մեջ և բազմանում:
  2. Ինչի՞ց են առաջանում պտուղները եւ սերմերը:
    Ծաղկից առաջանում են բույսի պտուղները և սերմերը:
  3. Ի՞նչ դեր ունեն այդ օրգանները բույսի կյանքում:
    Սերմերի միջոցով բազմանում և տարածվում են բույսերը:
  4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ սերմերի ծլման համար:
    Սերմերի ծլման համար կան նպաստավոր պայմաններ` թթվածին, համապատասխան խոնավություն և ջերմություն:
  5. Ինչո՞ւ սերմերը կարող են պահպանվել երկար ժամանակ:
    Սերմերն ունեն պաշպանիչ շերտ որ շնորհիվ էլ կարողանում են պահպանվել երկար ժամանակ:
  6. Ինչպե՞ս են պտուղները եւ սերմերն օգտագործվում մարդու կողմից:
    Օգտագործում են ուտելու և բազմացնելու համար:

7 . Նկարագրե՛ք շրջապատի ծաղիկները, նշե՛ք դրանց առանձնահատկությունները: Փորձե՛ք հասկանալ ծաղկի կառուցվածքը եւ դերը:

Գործնական քերականություն

328. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Երբ «առա՜ջ» հրամանն ենք լսում՝ մենք, առանց վայրկյան անգամ մտածելու, քայլերս ուղղում ենք դեպի այն կողմը, ուր  մեր դեմքն է: Եվ այստեղ զարմանալի  ոչինչ չկա: Սակայն երբ այդ նույն հրամանը մեր հեոավոր նախնիներն էին ստանում, քայլում էին… դեպի աջ, որովհետև «առաջ»՝ առ+ աջ,  ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»:

Այդ ինչպե՞ս պատահեց, որ «աջ»-ը դարձավ «ուղիղ»:

Շատ լեզուներում «աջ» միաժամանակ նշանակում է նաև «ուղիղ», «ճիշտ». Անգամ՝ «ճշմարիտ»: Համեմատեցե´ք ռուսերեն правый-«աջ» և правильный-«ճիշտ»,  право-«իրավունք», правда-«ճշմարտություն»:

«Աջ» բառի այս իմաստի հետ կապված են նաև «աջել»՝ «ճիշտ կողմը շուռ տալ», «գործերը աջ գնալ» արտահայտությունները. աոաջ, առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող բառերը և հենց ինքը «հաջողություն» բաոը:


335. Փոքրիկ պատմություն գրի´ր, որ գրածիցդ հետևյալ հետևությունն արվի.

Մարդիկ ավելի ներողամիտ պիտի   լինեն:

336. Տեքստն ուշադի´ր կարդա, հարցերին պատասխանի´ր և աոաջադրանքը կատարի´ր:

Մարագում մկան բույն կար: Բնում իր երեք ձագի հետ ապրում էր մայր մուկը:

Խոշոր ու փափկամորթ սիամական կատուն հեզիկ-նազիկ եկավ,  կանգնեց մկան բնի առաջ ու անո՜ւշ-անուշ խոսեց.

—      Մուկի՜կ քույրիկ, քաղցրի՜կս, խելո՜քս, համո՜վս, թե էդ ծակից դուրս գաս ու.  ա´յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ:

Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց. «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի  համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ  խարդախություն կա»:

Այդպես երկար ծանրութեթև արեց մուկը և ծակից դուրս չեկավ: Ասաց.

— էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա: Կատվից ո՞վ է լավություն տեսել, որ:

Հարցեր և առաջադրանք.

Այս պատմության մեջ  կարևո՞ր է (այս հարցերի պատաս­խանները տեքստում գտի՛ր, քո պատասխաններն  հիմնավորի՛ր)՝

—      Ո՞րտեղ է մկան բույնը,- Մարագում

—      ի՞նչ մուկ է ապրում բնում,- մայր մուկ

—      ո´ւմ հետ է ապրում մուկը,- իր երեք ձագերի հետ

—      ի՞նչ տեսակի և ինչպիսի՞ն է կատուն,- Խոշոր ու փափկամորթ սիամական կատու

—      ինչպե՞ս եկավ կատուն.- հեզիկ-նազիկ եկավ

—      կատուն որտեղ կանգնեց- մկան բնի առջև

-ինչպե՜ս խոսեց  կատուն.- անուշ- անուշ

-կատուն մկանն ինչպե՜ս դիմեց.- Մուկի՜կ քույրիկ, քաղցրի՜կս, խելո՜քս, համո՜վս

-կատուն ի՞նչ ասաց- թե էդ ծակից դուրս գաս ու.  ա´յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ:

-ինչպե´ս մտածեց մուկը.- «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի  համար էդքան վարձ տալիս:

-ի՞նչ մտածեց մուկը- Էստեղ հաստատ  խարդախություն կա»:

-մուկն ի՞նչ արեց- Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց

-մուկն ի՞նչ ասաց.- «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի  համար էդքան վարձ տալիս:

-դրանից հետո կատուն ի՜նչ արեց:-

Տեքստը համառոտի´ր՝ դուրս հանելով  այն բառերը, բառակապակցությունները, նախադասությունները, որոնք ավելորդ են :

Շարժական և անշարժ տոներ

Տոները ժամանակային առումով բաժանվում են երկու մասի՝ շարժական և անշարժ: Անշարժ տոներն իրենց կայուն օրն ունեն օրացույցում, իսկ շարժական տոները, կախված Զատկի տոնից, տեղափոխվում են ետ ու առաջ: Այսպես՝ տերունի տոներից անշարժ են՝ Ավետումը, Սուրբ Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը և այլն:
Օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը՝ 12-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում, Աստվածածնի վերափոխման տոնն է: Այն միշտ կիրակի ենք տոնում, քանի որ տոնախմբում ենք ոչ թե սուրբ Կույսի ննջման օրը, որը եղավ օգոստոսի 15-ին, այլ՝ վերափոխման, որը կիրակի օրը եղավ:

Масленица

Масленица — восточнославянский традиционный праздник, отмечаемый в течение недели перед Великим постом.

В народном календаре восточных славян праздник маркирует границу зимы и весны.

Дата Масленицы меняется каждый год в зависимости от даты празднования Пасхи. Традиционные атрибуты народного празднования Масленицы — чучело Масленицы, забавы, катание на санях, гулянья; у русских — блины и лепёшки, а у белорусов и украинцев — вареники, сырники и колодка.

Вся неделя делится на два периода: Узкая Масленица и Широкая Масленица. Узкая Масленица — первые три дня: понедельник, вторник и среда, Широкая Масленица — это последние четыре дня: четверг, пятница, суббота и воскресенье. В первые три дня можно было заниматься хозяйственными работами, а с четверга все работы прекращались, и начиналась Широкая Масленица В народе каждый день Масленицы имел своё название.

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы