Գործնական աշխատանք

1․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժեր, տարրեր, ծովեր, նաև, կույտեր, բերդեր, շենքեր: (միավանկ բառերը ստանում են —եր վերջավորությունը)

Բ. ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ: (բազմավանկ բառերը ստանում են —ներ վերջավորությունը )

Գ. Գառներ, դուռ-դռներ, մատներ, մուկ-մկներ, թոռներ, ձուկ-ձկներ, լեռներ, բեռներ:(Այն բառերը, որոնք գրաբարում ունեցել են —ն վերջավորությունը, գոգնակին կազմում են —ներ վերջավորության միջոցով)

Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր: ( երկրորդ վանկում գաղտնավանկ ը ունեցող բառերի հոգնակին կազմվում է -եր վերջավորությամբ )

Ե. Ծովածոց-ծովածոցեր, սուզանավ-սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագիր-հեռագրեր, լրագիր-լրագրեր ( վերջում միավանկ բաղադրիչ ունեցող բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է -եր վերջավորությամբ )

Զ. Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ ( վերջին վանկում բայական իմաստ արտահայտող բառ ունեցող բազմավանկ գոյականները հոգնակին կազմում են -ներ վերջավորությամբ )
Է. Մարդիկ, կին-կանայք ( հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով )

2․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը:
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր վերածվել են ցամաքի:

3․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով-ստրկամիտ,
լի և առատ-լիառատ,
կյանքի հյութ- կենսահյութ,
ցավից լլկված-ցավալլուկ,
մոլոր մտքով-մտամոլոր,
սուր ընթացող-սրընթաց,
խելքը կորցրած-խելակորույս,
նոր հայտնված-նորահայտ,
մենակ ապրող-մենակյաց,
խիստ բարքով-խստաբարո,
երկար ապրող- երկարակյաց,
նոր եկած-նորեկ,
աչքին հաճելի-ակնահաճո:

4․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ — լեռնագագաթ, սրագագաթ
քաղցրաձայն —բարձրաձայն, ցածրաձայն, մեղմաձայն
վսեմաշուք-վեհաշուք
տիրակալ-բռնակալ, մազակալ
վճռաբեկ-
սառնաղբյուր-ձորաղբյուր, կաթնայբյուր
վարկանիշ-մակնիշ, ցուցանիշ
դալկադեմ-լուսադեմ, կիսադեմ
ցատկահարթակ-դեմահարթակ
հոռետես-լավատես, պայծառատես:

5․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

6․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչեր բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

7․ Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Դեռևս 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:
    Արև, լույս եկավ, Վերջապես արև ծագեց մութ աշխարհում
  2. Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները:
    աշխարհում- ում
     աղջկա-ա
     բանտում- ում
    արևից-ից
    Արեգը-ը
    թևով-ով
     Վիշապը-ը
    Այգին-ն
    ճամփեն-ն
  3. Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղմեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները:
    հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ— մինչ այդ ոչ ոք չէր համարձակվել ոտք դնել այդտեղ:
    մեծ թիքեդ ականջդ կթողամ -Կտոր-կտոր անել, ջարդուփշուր անել այնպես, որ ականջից մեծ կտոր չլինի:
  4. Հատվածը պատմիր աղջկա անունից:
    Ես, սև բանտում փակված զրկված պայծառ արևից, լույսից, լալիս էի, երբ տեսա մի  անահ, սիրուն տղա, որ մոտենում էր բարձր տանը: Ես զգուշացրի նրան, որ շուտով սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի նրան: Տղան պատասխանում է, որ ինքը վախ չունի ոչ մի բանից և սպասում է դևի գալուն: Երբ դևը գալիս է, նա իր թրով խփում է դևի մեջտեղի գլխին, և դևը փչում է իր վերջին շունչը:

English

B. Opposites. Write these sentences. Put one word in each empty place.

  1. Tom was not a short boy. He was a tall boy.
  2. Mr. Howard was not happy when Tom borrowed his clothes: he was angry.
  3. Mr. Howard did not give his clothes to Tom; but Tom borrowed them.
  4. Tom didn’t borrow his father’s oldest clothes. He borrowed his new ones.
  5. Tom did not want his father’s trousers to fall down: he wanted
    them to hang.
    C. Choose the right sentence for each picture. Write it down.
  6. a. Joe is as tall as his father.
    b. Joe is less tall than his father.
    c. Joe is taller than his father.
  7. a. Tom is going upstairs.
    b. Tom is coming upstairs.
    c. Tom is coming downstairs.
  8. a. Tom is wearing a belt.
    b. Tom isn’t wearing a belt.
    c. Tom’s belt has broken.

Դասարանում՝

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածից դո՛ւրս գրիր 7 անձ ցույց տվող գոյական:
     Թագավոր, որդի, տղերք, մարդ, Արեգ, Մեր, ախպեր:
  2. Հատվածից դո՛ւրս գրիր 10 իր ցույց տվող գոյական:
    զարդ, աշխարհ, փուշ, վարդ, այգի, գազան, ձի, ճամփա, գլուխ, նժույգ:

    3.Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դո՛ւրս գրիր այդ հատվածը:
    Գնու՜մ, գնու՜մ, շատ են գնում, թե քիչ, էդ էլ Աստված գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփա բաժանվում են. մեկը` մեծ, մեկը` միջնեկ, մեկն էլ` նեղ: Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ:
  3. Երեք ճամփաներից դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:
    Ես կընտրեի լայն ճանապարհը, որովհետև եթե գնայի և կախարդական աշխարհը այնտեղ չլիներ ես հնարավորություն կունենեյի հետ վերադառնալու:
  4. Օրհնանք, կախարդական, ծերունի բառերից առանձնացրո՛ւ ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր երեք բառ:
    Օրհնանք— անք- զվարճանք, խրախուսանք, գովասանք
    կախարդական— ական- հսկայական, հայրենական, մարզական, հայկական
    ծերունի— ունի-
  5. սպիտակամորուս, ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության:
  6. Հատվածը պատմի՛ր ծերունու անունից:

Տառային արտահայտություններ

Տեսական նյութ

Շատ հարմար է գրառումները սեղմ ներկայացնել հատուկ նշանների միջոցով: Դրա լավագույն օրինակն է թվերի դիրքային գրառումը 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվանշաններով: Հիշենք նաև թվաբանական գործողությունների +, -,, նշանները, համեմատման =, , >, <նշանները և փակագծերը՝ ():

Օրինակ՝ այն պնդումը, որ քառասունյոթ և երեսուներկու թվերի տարբերությունը վեցով բազմապատկելու արդյունքը հավասար է իննսունի, այս նշանների օգտագործումով գրի կառնվի շատ պարզ.

                                          (47-32)*6=90: 

Խնդիրներ ձևակերպելիս թվերի փոխարեն սովորաբար կիրառվում են լատիներեն տառերը՝ a, b, c, d, x և այլն: Տառերի կիրառումը թույլ է տալիս համառոտ և ակնառու ներկայացնել խնդրի բովանդակությունը, ինչպես նաև բանաձևի տեսքով ներկայացնել տարբեր հատկություններ:

Օրինակ՝ եթե a տառով նշանակենք որևէ բնական թիվ, ապա զրոյի հատկությունները կգրվեն այսպես.

1) 0<a

2) a>0

3) a+0=a

4) 0+a=a

5) a0=0

6) 0a=0

7) a-0=a

8) 0:a=0

Գրառումը, որոնք կազմված են թվերից, թվաբանական գործողությունների նշաններից և փակագծերից  կոչվում է  թվային արտահայտություն:

Այնպիսի գրառումը, որում, թվերից, թվաբանական գործողությունների նշաններից և փակագծերից բացի, օգտագործվում են նաև տառեր, կոչվում է տառային արտահայտություն: Օրինակ՝  2a+3, a+b+32, cd-ab գրառումները տառային արտահայտություններ են:

Եթե տառային արտահայտության մեջ տառերի փոխարեն տեղադրենք թվեր, ապա կստանանք թվային արտահայտություն: Այդ թվային արտահայտության արժեքը կլինի տառային արտահայտության՝ տեղադրված թվերին համապատասխանող արժեքը:

Հատուկ ընդգծեք նաև, որ հետագայում մենք որոշ դեպքերում պարզության համար չենք օգտագործի բազմապատկման նշանը՝ օրինակ՝ 3*a*b-ի փոխարեն կգրենք 3ab:

Առաջադրանքներ 

1. Տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք գործողությունների հետևյալ հաջորդականությունը.

ա) a թիվը բազմապատկել 4-ով և արտադրյալին գումարել 6,
a*4+6

բ) y թվից հանել 11 և տարբերությանը գումարել z թիվը,
y-11+z

գ) 10-ը բաժանել a թվին և քանորդին գումարել 15-ի և b թվի արտադրյալը,
10:a+15*b

դ) m թվին գումարել 5 և գումարը բազմապատկել n թվով:
m+5*n

2. Կատարե՛ք հաշվումները, եթե a = 3.

ա) 3 ⋅ a + 386= 3 ⋅ 3+386= 395, 

բ) 27 ։ a + 96 ։ a= 27:3+96:3=35,

գ) (17 – a) ⋅ 3= (17-3)*3=42 ,

 դ) (6 ⋅ a + 3) ⋅ a=(6*3+3)*3= 63: 

3. Գրե՛ք մեկի հատկությունները՝ օգտագործելով տառային նշանակումներ:

4. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.

ա) 3 ⋅ a + 5 ⋅ b= 3 ⋅ 7+5 ⋅ 5= 46

բ) 10 ⋅ (a + b) ։ 3= 10 ⋅ (7+5):3=40

գ) (a – b) ⋅ 4 + a ⋅ b,=(7-5) ⋅ 4+7 ⋅ 5=43

դ) 95 ։ b + 49 ։ a= 95 : 5+49:7=26

ե) (a – 7) ⋅ 8 + (b – 5) ⋅ 4= (7-7) ⋅ 8+ (5-5) ⋅ 4= 0

զ) (a – 7) ⋅ (b – 5)=0

5. a տառն օգտագործելով՝ կազմե՛ք այնպիսի արտահայտություն, որի

արժեքը a = 2 դեպքում հավասար լինի 25‐ի։

Լրացուցիչ առաջադրանքներ

6. Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ և քառանկյուններ։ Նրանք ունեն ընդամենը 26 կողմ։ Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կա գծագրում:

7. Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի քանի միանման կոստյում՝ օգտագործելովընդամենը 100 մ 40 սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։

Մայիսի 10-14

Նախագիծ

Հարցեր եւ առաջադրանքներ

ԴԱՍ ԱՐՏԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

  • 1.Ի՞նչ է արտազատությունը:
  • Խարամներից ազատվելու գործընթացը կոչվում է արտազատություն։
  • 2.Ո՞ր նյութերն են արտազատվում:
  • Ջրի ավելցուկ, ածխաթթու գազ, մեզանյութ և այլն։
  • 3.Ի՞նչ նշանակություն ունի արտազատությունն օրգանիզմում:
  • Արտազատությունն ունի մեծ նշանակություն օրգանիզմի համար, քանի որ այն որգանիզմի ավելորդ նյութերից ազատվելու միջոց է։
  • 4.Ինչո՞վ է տարբերվում արտազատությունը բույսերի եւ կենդանիների մեջ:
  • 5.Ի՞նչ գործառույթ է կատարում երիկամը:
  • 6.Ձեր շրջապատի ո՞ր բույսերի տերեւաթափն է ավելի երկար ընթանում:

Ամփոփիչ հաշվետվություն

Այս տարին միջին դպրոցում անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից: Ավելացան հետևյալ առարկանները՝ պար, պատմություն, տեխնոլոգիա, մաթեմատիկա և երևակայություն : Մեծ հաճույքով մասնակցել եմ պարի պարապմունքներին, սովորել եմ տարբեր ազգային պարեր: Պատմության դասը սիրում եմ, հատկապես շատ եմ սիրում կրոնների հետ կապված դասերը: Մաթեմատիկա և երևակայություն առարկայի միջոցով մենք սովորեցինք ինչպես խնայել գումարը, ինչպես ճիշտ օգտագործել գումարը: Իսկ տեխնոլոգիա դասի ընթացքում առաջին կիսամյակում սովորեցինք առողջագիտություն, իսկ երկրորդ կիսամյակում՝ խեցեգործություն: Առողջագիտություն դասի ընթացքում սովորեցինք ինչպես ճիշտ սնվել, ինչպես ճիշտ լվանալ ատամները և շատ հետաքրքիր թեմաներ, իսկ խեցեգործություն դասի ընթացքում սովորեցի կավից պատրաստել բաժակ, ափսե, կուժ և այլն: Նաև կարողացա աշխատել գանչառով:

Մասնակցել եմ նաև շատ հետաքրքիր և ուսուցողական ճամփորդությունների:

Ճամփորդել եմ Գյումրիով:

Գնացել եմ նաև Արատես:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածից դո՛ւրս գրիր դարձվածքներ։
    Միտք անել- մտածել
    Քամի դառնալ-աննկատելիորեն հեռանալ՝ անհետանալ:
  2. Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:
    Աստված լսեց պառավի անեծքը, քանի որ այգեպանները շատ անարդար վարվեցին խեղճ կնոջ հետ:
  3.  Բառերից կազմի՛ր բարդ բառեր:
    Պտուղ— պտղատու
    այգի— այգեգործ
    աշխարհ— ներաշխարհ
    լույս— լուսամփոփ
    չար— չարալեզու
  4. բառերը դարձրո՛ւ ածանցավոր:
    Արև- արևային
    հող- հողային
    ջուր-ջրային
  5. Հատվածից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գոյականներ։
     ձեռները,  այգեպաններ, գազաններ, թավուտներ, մարդկանց, գիտուններ,  իմաստուններ:

Հազարան հավք

Արան թագավորն ու Անմահական այգին, ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Կատարի՛ր 2-րդ հատվածի տակ գրված 1-ին,2-րդ, 5-րդ եւ 6-րդ առաջադրանքները։

Հարցեր և  առաջադրանքներ

  • 1) Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:
  • սիրտը ուզել- ցանկանալ
  • սիրտը չհովանալ- չհագենալ
  • 2) Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից
  • Սիրտ առնել- համարձակություն ստանալ, ոգևորվել, խանդավառվել
  • Սիրտ տալ- խրախուսել, քաջալերել
  • Սիրտ մաշել- տանջվել, տառապել
  • Սիրտը քար-անգութ, սառնասիրտ
  • Սիրտը քանդվել հուզվել։
  • 5) Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:
  • Անգութ, դաժան մարդիկ էին շատ վատ և անհարգալից վարվեցին աղքատ կնոջ հանդեպ։
  • 6) Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:
  • Խղճահարություն ծեր կնոջ և իր որդու հանդեպ և զայրույթ այգեպանների հանդեպ։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы