Վերլուծիր ընկերոջդ աշխատանքը։ Նախագծային աշխատանք

Ուսումնասիրում եմ ընկերոջս Լանա Գրիգորյանի բլոգը

Լանայի բլոգ մտնելուն պես հայտնվեց շատ գեղեցիկ փոքրիկ թռչուն, բայց ես խորհուրդ կտայի մի փոքր փոքրացնել նկարը: Լանայի բլոգում կատարված էին բոլոր առաջադրանքները, բայց մի փոքր թերի: Նրա բլոգում լրացված էր անուն, ազգանուն, դպրոց, դասարան, բաժինները և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գլխավոր կայքի հղումը: Ես Լանայի բլոգը շատ հավանեցի: Գնահատում եմ 8:

Վերլուծիր ընկերոջդ աշխատանքը։ Նախագծային աշխատանք

Ուսումնասիրում եմ ընկերոջս Մարիանա Գրիգորյանի բլոգը

Բլոգում նշված էին անուն, ազգանուն , դպրոց, դասարան, բաժիններ: Ապրիլ ամսվա մաթեմատիկա առարկայի գրեթե բոլոր առաջադրանքները կատարված էր, լրացուցիչները կատարված չէր: Բլոգի ընդանուր տեսքը շատ գեղեցիկ էր: Խորհուրդ կտաի վարդագույնի մի փոքր բաց երանգ դնել: Գնահատում եմ 9:

Տառային կամ հանրահաշվական արտահայտություն

a+b
a-b
c*d
c:d
x*2+y*3
2*a*b
(a+b)*(a-b)

2. Ինչպե՞ս կփոխվի գումարը, եթե

Կմեծանա 11-ով
կփոքրանա 10-ով
կմեծանա 5-ով
կմեծանա 3-ով
կմեծանա 4 անգամ
կփոքրանա 6 անգամ

8. Ինչպես կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե

կմեծանա 10-ով
կփոքրանա 14-ով
կմեծանա 16-ով
կփոքրանա 11-ով
կփոքրանա 16-ով
կփոքրանա 15-ով
կմեծանա 3-ով
կփոքրանա 13-ով
կմեծանա 8 անգամ
կփոքրանա 10 անգամ:

Պատմություն 10․05․2021-14․05․2021

Նկարագրել Վանի թագավորությունը։
Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում: Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։

Թվել վանի թագավորության ամենահայտնի թագավորներին։
Բանավոր ներկայացնել նրանցից մի քանիսին։

Արքայի անունըԱնվան տարբերակներըՀոր անունըԹագավորության տարիներՄանրամասներ
ԱրամեԱրամ, Արամու, Արամա859-843Վանի թագավորության առաջին հիշատակված արքան
Լուտիպրիմոտ 844-834
Սարդուրի ԱՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիԼուտիպրի արքայի որդին835-825Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։
ԻշպուինիԻշվուին, ԻսպոուինՍարդուրի Ա արքայի որդին825-810Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։
ՄենուաՄինուաԻշպուինի արքայի որդին810  —  786Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։
Արգիշտի ԱԱրգիստՄենուա արքայի որդին786  —  764Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։
Սարդուրի ԲՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիԱրգիշտի Ա արքայի որդին764  —  735Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։
Ռուսա ԱՌուշա, Ուրսա, ՎեդիպրիՍարդուրի Բ արքայի որդին735-710-ական
Արգիշտի ԲԱրգիստՌուսա Ա արքայի որդին710-ական-685
Ռուսա ԲՌուշա, ՈւրսաԱրգիշտի Բ արքայի որդին685-645
Սարդուրի ԳՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիՌուսա Բ արքայի որդինմոտ. 643  
Սարդուրի ԴՍարդուր, Սիդուր, Սեդուրի, ԶարդուրիՍարդուրի Գ արքայի որդինմոտ. 625  —  620
ԷրիմենաԱրամանմոտ. 620  —  605
Ռուսա ԳՌուշա, ՈւրսաԷրիմենա թագուհու որդինմոտ. 605  —  595
Ռուսա ԴՌուշա, ՈւրսաՌուսա Գ արքայի որդինմոտ. 595  —  585


Վանում իշխող արքայատոհմից հետո ովքե՞ր եկան իշխանության։
Վանում իշխող արքայատոհմից հետո եկան Երվանդունիները

Նախագիծ՝ Վերլուծիր ընկերոջդ աշխատանքը

Ուսումնասիրում եմ ընկերոջս Աստղիկ Վարսանյանի բլոգը

Բլոգի նկարը շատ գեղեցիկ էր, բայց քանի որ ծաղիկ էր ծաղկամանի մեջ, կարելի է կանաչ երանգ ավելացնել ներքևի հատվածում:Անուն, Ազգանուն լրացված էր, դպրոց, դասարան լրացված էր, բաժինները նույպես: Ուսումնասիրեցի մաթեմատիկա բաժինը: Բաժնում կատարված էին մաթեմատիկայի ապրիլ ամսվա գրեթե բոլոր առաջադրանքները, լրացուցիչ աշխատանքները կատարված չէին: Ես հավանեցի Աստղիկի բլոգը: Գնահատում եմ 8:

Կարդալ բայը չի սիրում հրամայական

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 
      խոչընդոտ —  առաջընթացը՝ աշխատանքը խանգարող հանգամանք
  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 
    Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
  • Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
  • ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:
  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 
  • Բացատրի՛ր վենագիրը: 

Բնագիտություն

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Ի՞նչ է ընձյուղը:
Ընձյուղը դա ցողունն է իր բողբոջներով:
2. Ի՞նչ տարբերություններ ունեն տերեւները եւ բողբոջներն ընձյուղի վրա:

3. Ի՞նչ է գտնվում ընձյուղի գագաթում:
4. Ի՞նչ նշանակություն ունի ընձյուղը բույսի համար:
Այն ապահովում է բույսի սննդառությունը, աճը, շնչառությունը և զարգացումը:
5. Ի՞նչ է ցողունը: Ինչպիսի՞ ցողուններ գիտեք:

6. Ինչո՞ւմ է ցողունի դերը բույսի կյանքում:
7. Ի՞նչ է տերեւը: Ինչի՞ց է կազմված:
8. Ինչպիսի՞ տերեւներ գիտեք: Ներկայացրե՛ք օրինակներ:
9. Ջրի մեջ դրե՛ք որեւէ բույսի բողբոջներով ընձյուղ, հետեւե՛ք բողբոջների բացվելուն եւ նշե՛ք, թե ընձյուղի վրա ո՞ր բողբոջն է ավելի շուտ բացվում:

Ֆինանսական կրթություն

Կատարել 4-րդ էջի առաջադրանքը

Ուսումնասիրել նյութի աղբյուրն ու ընտրել թեման

ԽՄԲԵՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ»

  • 1.Մենք բոլորս առնչվում ենք ֆինանսական աշխարհի հետ, ուրեմն լինենք նաև ֆինանսապե՛ս առողջ:
  • 2.Փողը նպատակ չէ, պետք չէ փողը ֆետիշացնել: Փողը գործիք է, որի դերը, սակայն, չպետք է թերագնահատել:
  • 3.Ֆինանսական որոշումներում չկան բացարձակ ճշմարտություններ, ամեն ինչ կախված է անձից և իրավիճակից:
  • 4.Ֆինանսական աշխարհն ամեն օր զարգանում է, և կարևոր է շարունակաբար թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին:
  • 5.Դպրոցում ֆինանսական կրթությունը ներառված է 2-րդից 11-րդ դասարաններում: Այդուհանդերձ այն պետք է ունենա շարունակական բնույթ ողջ կյանքի ընթացքում:
  • 6.«Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն». այս առարկաները ֆինանսական կրթության առումով փոխլրացնում են միմյանց և ապահովում գիտելիքի սիներգիկ զարգացում: Այդ պատճառով էական է առարկայական ուսուցիչների համագործակցությունը:
  • 7.Ֆինանսները սիրում են ուսուցման ակտիվ և աշակերտակենտրոն մեթոդներ. խաղեր, խմբային, նախագծային և հետազոտական աշխատանքներ:
  • 8.Ֆինանսական կրթությունն օգտակար է ոչ միայն սովորողների համար, այլ նաև նրանց ընտանիքների և հենց Ձեզ համար:
  • 9.Ինտեգրում նշանակում է հավասարություն առարկայական և ֆինանսական կրթական նպատակների միջև
  • 10.Ֆինանսական գիտելիքը և հմտությունները պետք է փոխանցել կաթիլ-կաթիլ՝ պարզից անցնելով բարդին: Պետք է տրամադրել սովորողի տարիքին համապատասխան տեղեկատվություն:

Խնդիրներ

  1. Երեք գործարարներ ստեղծեցին առևտրային ընկերություն: 1-ինը կատարեց 150 000 դրամ ներդրում, 2-րդը՝ 100 000 դրամ և 3-րդը՝ 125000 դրամ: Առևտուրը կատարելուց հետո նրանք ստացան 105000 դրամ ընդհանուր եկամուտ: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գործարարի բաժին եկամուտը:
  2. Խանութում ապրանքի գինը նախ իջեցրին 10%-ով, իսկ հետո նոր գինը
    բարձրացրին 10%-ով: Արդյունքում թանկացա՞վ, թե՞ էժանացավ ապրանքը:
    Դիտարկեք նաև հակառակ դեպքը, երբ սկզբում գինը բարձրացնում են,
    հետո` իջեցնում: Ստացված արդյունքների հիման վրա եզրակացություններ արեք:
  3. Արթուրն իր խնայած 3 միլիոն դրամը որպես ավանդ մեկ տարի ժամկետով ներդրեց բանկում՝ 14% տոկոսադրույքով: Տարին լրանալուց հետո, որքա՞ն գումար նա կստանա, եթե հայտնի է, որ ավելացված գումարի 10%-ը գանձվում է որպես եկամտահարկ:
  4. Խանութում ապառիկ, առանց կանխավճարի վաճառվում է 279 000
    դրամ արժողությամբ համակարգիչ՝ պայմանով, որ պարտքը պետք է
    փակվի 9 ամսվա ընթացքում: Շուշանը գիտեր, որ խելամիտ կլինի, եթե
    պարտքը չգերազանցի եկամուտի 30%-ը: Հարմա՞ր է նրան գնել այդ
    համակարգիչը, եթե իր եկամուտը ամսական կազմում է 110000դրամ:
  5. Անհատ ձեռներեցին հարկավոր էր մեկ տարով 5 միլիոն դրամ վարկ
    վերցնել: Նա պարզեց, որ «Ա» բանկը կարող է ցանկացած չափի վարկ
    տալ տարեկան 18% տոկոսադրույքով, իսկ «Բ» բանկը վարկ է տալիս՝
    մինչև 2 միլիոն դրամի դեպքում 17%, իսկ 2 միլիոն դրամից ավելիի
    դեպքում 19% տոկոսադրույքով:
    Ինչպիսի՞ ընտրություն կատարի ձեռներեցը, որպեսզի վարկի համար
    վճարելիք ծախսը լինի նվազագույն: Հաշվել այդ ծախսը:
  6. Հիմնարկի հաստիքացուցակն ունի հետևյալ տեսքը՝
    Պաշտոն Աշխատավարձ
    Տնօրեն 400 000 դրամ
    Հաշվապահ 270 000 դրամ
    Բաժնի վարիչ 250 000 դրամ
    Գլխավոր մասնագետ 200 000 դրամ
    Մասնագետ 150 000 դրամ
    Գործավար 100 000 դրամ
    Տնօրենը Ձեզ առաջարկում է նոր հաստիք՝ խորհրդատու, որի աշխատավարձի չափը որոշվում է բոլոր աշխատողների աշխատավարձերի բնութագրիչ ցուցանիշներից մեկով՝ կա՛մ ըստ միջին թվաբանականի, կա՛մ ըստ մոդայի, կա՛մ ըստ միջնաթվի: Դուք ո՞ր ցուցանիշն եք ընտրում բարձր աշխատավարձ ունենալու համար
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы