Բարություն

Ստեղծագործական աշխատանք

Կար չկար, մի քաղաք կար։ Այնտեղ բարություն չկար։ Այնտեղի մարդիկ չար և կոպիտ էին։Նրանք ատում էին բարի մարդկանց և կենդանիներին։ Այդ քաղաքում բարի էին միայն կենդանիները, բայց եկավ մի օր, որ մարդիկ սկսեցին իրենց չարության պատճառով վիճել և սպանել միմյանց։ Այդ քաղաքից քիչ հեռու՝ անտառի ծայրում, մի փոքրիկ տնակում ապրում էր մի տղա։ Նա սիրում էր կենդանիներին։ Երբ որսորդները գնում էին անտառ, նա անտառի բոլոր կենդանիներին բերում էր իր տուն։ Մի օր չար մարդիկ իմանում են բարի տղայի մասին և գնում անտառ։ Գնում, գնում, հասնում են տղայի տնակի մոտ։ Նրանք ցանկանում են վնասել տղային, բայց հայտնվում է մեծ արջը, որին տղան փրկել էր որսորդներից, և ուտում չար մարդկանց։Բայց արջի ետևում կանգնած էր ևս մեկ չար մարդ։ Նա կրակում է արջին և սպանում։ Անցնում են տարիներ։ Մի օր տղան կենդանիների հետ ճանապարհ է ընկնում և գնում դեպի չար քաղաք, որտեղ պակասում էին սերն ու բարությունը։ Տղան մտնում է քաղաք, սակայն չի խոսում չար մարդկանց հետ, որպեսզի չբացահայտվի նրա բարությունը։ Նա գնում է քաղաքի միակ դպրոցը, որտեղ երեխաներին սովորեցնում էին փոքր տարիքից արդեն չար լինել և չսիրել միմյանց։ Տղան մտնում է դպրոց, երեխաներին վերցնում է իր հետ և տանում անտառ իր տուն։ Նա երեխաներին բաժանում է կոնֆետներ և բացատրում նրանց, որ չարությունը լավ բան չէ։ Երեխաները հավանում են տղային և խոսք  տալիս, որ էլ երբեք չար չեն լինի։ Տղան երեխաների հետ վերադառնում է դպրոց։ Երեխաները գնում և տղայի մասին պատմում են իրենց ծնողներին։ Որոշ ծնողներ ցանկանում են հանդիպել բարի տղայի հետ և խոստանում են այլևս չար չլինել։ Տղային նշանակում են երկրի ղեկավար։ Քաղաքում  մարդիկ ապրում են երջանիկ և ուրախ, որովհետև վերանում է չարությունը և մարդկանց և կենդանիների հանդեպ։

Քննարկվող հարցեր

  1. Ինչ է ուսումնասիրում քիմիան,քիմիայի ուսումնասիրման ոլորտները
    Քիմիան բնագիտական գիտություն է, որը ուսումնասիրում է, նյութեր և նրանց բանաձևերը։
  2. Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք
    Աշխարհագրություն, քիմիա, բնագիտություն, կենսաբանություն, էկոլոգիա, ֆիզիկա։
  3. Ինչ է նյութը և մարմինը
    Մեզ շրջապատող բոլոր առարկաները համարվում են ֆիզիկական մարմիններ։
    Այն ինչից, որ կազմված են մարմինները կոչվում են նյութեր։
    Մարմիններ՝ աթոռ, սեղան, հեռախոս, ծորակ, համակարգիչ, գրատախտակ, քանոն, բաժակ, ափսե, պատուհան
    Նյութեր՝ սոդա, փայտ, անձրևաջուր
  4. Տնային առաջադրանքներ`Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝քանոնը,արձանը,ամանեղենը,զարդերը                 

Պարզաբանեք քիմիա բառի իմաստը:

նախագիծ

Այս ամառ կարդացել եմ Վիլյամ Սարոյանի <<ՄԱՅՐԻԿ, ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ>> ստեղծագործությունը: Հավանել եմ շա՜տ-շա՜տ, նույնիսկ որոշ հատվածներում հուզվել։

Ստեղծագործությունը մոր և իր աղջկա մասին էր։ Մայրիկը դերասանուհի էր, իսկ աղջիկը ինը տարեկան փոքրիկ աղջիկ էր։

Դեպի Արմաղան լեռ

Մայիսի 28-ին ուղևորվեցինք Գեղարքունիքի մարզ Արմաղան լեռ։ Սկզբում արագ բարձրացանք,

Իսկ հետո կտրուկ բարդաձավ ճանապարհը, բայց գնալուն պես հասանք հրաշք ծաղիկներով լի դաշտի, որտեղ արեցինք հրաշք լուսանկարներ։

Շատ փորձություններ հաղթահարելուց հետո հանդիպեցինք ծաղիկների, որոնք կարծես հեքիաթից լինեին։

Վերջապես հասանք և տեսանք լեռում գտնվող հրաշք լիճը։

Իսկ հետո արդեն վերադառնալիս հավաքեցի դաշտային ծաղիկների մի գեղեցիկ փունջ։

Մեղր

Մարդիկ մեղրն օգտագործել են վաղ անցյալից։ Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել։ Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»։

Հին հույն բժիշկ Հիպոկրատն իր «Վերքերի մասին» աշխատության մեջ ներկայացրած շատ դեղատոմսերում ընդգրկել է նաև մեղրը։

Զանազան նյութերի հետ խառնած մեղրն օգտագործել են նաև միջնադարի հայ բժիշկները՝ տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով։

Արմաղան

ԱրմաղանԱրմաղան լեռ, Աբգելսար, Աբդըլասար, Աբդլասար, Արգուլլանսար, Աբդուլնասար, Աբդուլհիսար, Աղմաղան, Մաղմաղան, հրաբխային լեռնագագաթ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում, Սևանա լճից հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։ Լեռան բարձրությունը 2829 մ է։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Վերին Գետաշեն համայնքի տարածքում, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որն ունի 400 մ տրամագիծ և 50 մ խորություն, որը մասամբ լցված է ջրով։

Գործնական աշխատանք

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անունԳրի՛ր գործածված ածանցները:

Քերել, գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:

  1. Շարքի բոլոր բառերը բացի մեկիցնույն ձևով են կազմվածԳտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային: բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք: դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավորբառեր կազմի՛րդրանք դնելով նոր բառերի սկզբումմեջտեղում և վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ), գետ

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս  պետք է հեռու գնալ կաղնուց: Կանաչով պատելը  փրկում է քաղաքում բնակվողներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտի նյութից  գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները

1.Շարադրի’ր մտքերդ հետեւյալ վերնագրի շուրջ` <<Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները>>։

Այս ուսումնական տարին անցավ շատ հետաքրքիր ու հագեցած: Ձեռք բերեցի նոր ընկերներ: Մասնակցեցի հետաքրքիր և ուսուցողական ճամփորդությունների: Այս տարի միջին դպրոցում ավելացան նոր առարկաներ օրինակ՝ պար, պատմություն մաթեմատիկա և երևակայություն, կավագործություն: Այստեղ դարձա ավելի ինքնուրույն: Ես սիրեցի միջին դպրոցը և իմ ուսուցիչներին:

Այս ուսումնական տարին անցա՞վ շատ հետաքրքիր ու հագեցած: Ձեռք բերեցի շա՜տ ընկերներ: Մասնակցեցի հետաքրքիր և ուսուցողական ճամփորդությունների: Այս տարի միջին դպրոցում ավելացան նոր առարկաներ օրինակ՝ պար, պատմություն մաթեմատիկա և երևակայություն, կավագործություն: Այստեղ դարձա ավելի ինքնուրույն: Ես սիրեցի միջին դպրոցը և իմ ուսուցիչներին:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы