Քիմիա

Տնային առաջադրանք

Հարցեր

  1. Թվարկե՛ք նյութեր (5-ից ոչ պակաս), որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը, եւ նշե՛ք, թե ինչի համար են նրանք օգտագործվում:
    Մարմիններ— Աթոռ, գնդակ, բաժակ, անձեռոցիկ, բազմոց, պահարան, գիրք։
    Աթոռ- աթոռն օգտագործվում է նստելու և հանգսըանալու համար։
    Գնդակ- գնդակով սովորաբար երեխաները խաղում են։
    Բաժակ- բաժակով մարդիկ խմում են հեղուկ։
    Անձեռոցիկ- անձեռոցիկն օգտագործվում է ձեռքերը կամ երեսը սրբելու համար։
    Բազմոց-սովորաբար բազմոցին մարդիկ հանգստանում են։
    Պահարան- պահարանի մեջ մարդիկ դնում են տարբեր իրեր։
    Գիրք- գիրքը ընթերցում են և ստանում բավարար գիտելիքներ։
    Նյութեր— ապակի, փայտ, պլասմասա, երկաթ, ալյումին։
    Ապակի- ապակուց պատրաստում են բաժակ, ափսե, պատուհան և այլն։
    Փայտ- փայտից պատրաստում են սեղան, աթոռ, պահարան և այլն։
    Պլասմասա- պլասմասաից երեխաների համար պատրաստում են գունավոր և տարատեսակ խաղալիքներ։
    Երկաթ- երկաթից պատրաստում են բահ, մուրճ, կացին, դանակ և այլն։
    Ալյումին- Ալյումինով պատրաստում են՝ սպորտային օղակ, պատուհանի շրջանակ և այլն։

  2. Անվանե՛ք որեւէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
    Բաժակ
    Բաժակը կարելի է պատրաստել կավից, ապակուց։
    Քանոն
    Կարելի է պատրաստել փայտից, ապակուց, պլասմասայից կամ երկաթից։
  3. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:
    Բաժակ պատրաստում են ապակուց։
    Պատուհան պատրաստում են ապակուց։
    Ափսե պատրաստում են ապակուց։
  4. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:
    Ապակուց պատրաստված բաժակը մարմին է։
  5. Հետեւյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
    ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:
    Նյութեր՝ ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին։
    Մարմիններ՝ ջերմաչափ, մատանի, ապարանջան, սեղան, դանակ։
  6. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա)ալյումինե լար բ) երկաթե պատառաքաղ գ)կտորեգնդակ դ)ապակե բաժակ ե)փայտե քանոն զ)փայտե սեղան

Մաթեմատիկան և գիտությունը

Նախագիծ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի 40-րդ նստաշրջանի որոշման համաձայն՝ մարտի 14-ը հռչակվել է Մաթեմատիկայի միջազգային օր։

Նպատակն է ընդգծել մաթեմատիկական գիտությունների կարևոր նշանակությունը համամոլորակային մարտահրավերներին դիմակայելու գործում, ինչպես նաև նպաստել գիտական, արտադրական և բնապահպանական ոլորտների ինտեգրմանը և դրանց համագործակցության արդյունավետության բարձրացմանը։ Նախաձեռնությունը խնդիր ունի մաթեմատիկայի զարգացման պատմության մեջ հետք թողած կանանց վառ օրինակներով խթանելու կանանց և աղջիկների ներգրավվածությունը ինժեներա-մաթեմատիկական (STEM) գիտություններում։

‹‹Մաթեմատիկա›› գիտությունը որքան հին է, նույնքան էլ զարմանահրաշ ու խորախորհուրդ։ Դեռևս մ․թ․ա․ 3000–ական թվականներին բաբելոնացիները և եգիպտացիները առևտրի, հաշվարկների, շինարարության համար օգտագործում էին թվաբանության, հանրահաշվի, երկրաչափության տարրեր։ Թվերն ու թվային համակարգերը նախորդել են գրերին։ Առաջին հայտնի գրավոր թվերը ստեղծվել են եգիպտացիների կողմից, իսկ մ․թ․ա 600 թվականին հին հույները սկսել են մաթեմատիկայի համակարգված ուսումնասիրություններ՝ իրենց իսկ հունական մաթեմատիկայով։ Մինչև վերածննդի դարաշրջանը մաթեմատիկան դանդաղ է զարգացել, իսկ այնուհետ կատարվել են մաթեմատիկական խոշորագույն հայտնագործություններ, որոնք արագացրել են գիտության զարգացումը։

Վիլյամ Սարոյան Նարինջները 

Կարդա’ Վիլյամ Սարոյանի Նարինջները պատմվածքը եւ պատրաստվի’ր քննարկման։

Առաջադրանքներ`

1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը, ի՞նչ սովորեցիր, ո°րն էր հեղինակի ասելիքը։

Պատմվածքը մի որբ տղայի մասին էր, որը ապրում էր իր հորեղբոր և իր կնոջ հետ։ Արդեն նոյեմբեր ամիսն էր, բայց նրանք գումար չունեին տունը տաքացնելու և սնունդ գնելու համար։ Նրանք ունեին ընդամենը մի քանի արկղ նարինջ։ Տղան ստիպված էր երկու նարինջ պահել ափերի մեջ և վաճառել փողոցով անցնող մեքենաներին։ Բայց երբ մոտենում էին հարուստ մեքենաներ, նրանք, տեսնելով տղային ծամածռում էին դեմքերը, անցնում էին առաջ։

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։

Նա պարզապես գուշակեց, որ այդ էր այն ամենը, ինչի համար ծնվել էր ինքը՝ կանգնել անկյունում ու մարդկանց պարզել նարինջները և այտերով գլորվող մեծ֊մեծ արցունքակաթիլներով ժպտալ նրանց մինչև աշխարհի վերջը, և ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնած ժպտում է, մինչև այտերը կցավեն, հետո լալիս է, որովհետև նրանք նույնիսկ չեն ցանկանում պատասխանել իր ժպիտին և, ինչից որ նա վախենում էր՝ ողջ աշխարհը կարող էր պարզապես ընկնել մթության գիրկը ու վախճանվել, և Ջեյքը մեռած կլիներ, ու նրա կինն էլ մեռած կլիներ, և բոլոր փողոցները, տները, մարդիկ, այլևս ոչ մի տեղ ոչ֊ոք չէր լինի, գոնե մի մարդ կամ մի դատարկ փողոց կամ մի մութ պատուհան և կամ փակ դուռ, որովհետև նրանք չէին ուզում նարինջ գնել և չէին ժպտում նրան, և ողջ աշխարհը կարող էր վախճանվել։

1.Բնութագրի’ր պատմվածքի կերպարներին։ Ասա, թե ո’ր կերպարի բացակայության դեպքում պատմվածքն իր իմաստը չէր կորցնի։
Պատմվածքի իմատը չեր փոխի հորեղբոր չծնված երեխան։

2. Ի°նչ ես կարծում, ո°րն էր Ջեյքի եւ Լյուքի տխրության պատճառը։
Իմ կարծիքով կար երկու պատճառ ․ նրանց աղքատ վիճակը և այն, որ մահացել էին Լյուքի հայրը և մայրը։

3. Ի°նչ է քեզ համար մարդկային անտարբերությունը, ինչի° կարող է հանգեցնել այն։ Քո տեսակով ինչպիսի°ն ես դու։ Ինչպե°ս ես արտահայտում դիմացինի նկատմամբ կարեկցանքդ։
Ինձ համար մարկային անտարբերությունը աշխարհի ամենավատ անշնորքություններից մեկն է։

English

  1. A)

Hi my names liz
hello Liz I’m Monica
Nice to meet you. excuse me a moment. Hi, Jack. How are you?
I’m fine, thanks. how about you ?
I’m ok thanks Monica, This is my firiend Jack.
Nice to meet you, Jack
Nice to meet you too, Monica.

2. B)
He me name ‘s Jack and this is Monika. She is from Italy.
Nise to meet you. I is Marek and those those two people is my friend Barbara and Adam. Are you from Rome. Monica?
No I am From Milan. Where are you from?
We are from poland. Adam and I are from Warsaw and Barbara is from Gdansk. Are you on holiday in Cambridge.
No I am not, am a studant at a language school here. Are you all student.
Yes we are. We are at a language school too:

Վիլյամ Սարոյան. <>

Կարդա’ հատվածը եւ կատարի’ր առաջադրանքները։

Վիլյամ Սարոյան. <<Քո կյանքի ժամերը>> (հատված)

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ
ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց
հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ
ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ,
քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե
մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի
ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու
բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր:
Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր
անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց.
հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի
վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:


Առաջադրանքներ

Ա․ Ինչպիսի՞ աշխարհայացք է ներկայացված հատվածում։ Ներկայացրե՛ք ձեր վերաբերմունքն այդպիսի մոտեցմանը։

Բ․Բացատրե՛ք հետևյալ միտքը․,, Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ
չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա,,:
Գ․Շարադրե՛ք Ձեր աշխարհայացքը՝ փորձելով հավատարիմ մնալ ներկայացված
հատվածի ոճին։

Հասարակական աշխարհագրություն

Դասի հղումը

  • Ինչու է առաջացել «Աշխարհագրություն» գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն (յուրաքանչյուր սովորող արտահայտում է իր կարծիքը)

Երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը, աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղ` տնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Աշխարհագրության հիմնական խնդիրը մարդու շրջակա միջավայրի տնտեսության տեղաբաշխման վերլուծությունն ու գնահատումն է: Հասարակական աշխարհագրության գլխավոր խնդիրն է` պատասխանել այն հարցին, թե որքանով է ճիշտ տեղաբաշխված այս կամ այն գործարանը, գյուղատնտեսական մշակաբույսի դաշտը կամ ատոմային էլեկտրակայանը:

  • Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել «Աշխարհագրության» հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշված օրինակները հիմնավորել:
    Հասարակական աշխարհագրությունը սերտորեն կապված է հարակից մի շարք գիտությունների հետ և օգտվում է դրանց դրույթներից ու հետազոտություններից: Դրանցից են օրինակ տնտեսագիտությունը, պատմությունը, սոցիոլոգիան, քաղաքագիտությունը, ժողովրդագրությունը: Բնական գիտություններից՝ կենսաբանության, գյուղատնտեսության և ֆիզիկայի հետ։
  •  Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները:
    • Նշեք կոնկրետ մի քանի օրինակ: 
      Կյանքում մարդը անընդհատ օգտագործում է իր աշխարհագրական գիտելիքները ճամփորդելիս, գյուղատնտեսությամբ զբաղվելիս, անասնապահությանբ զբաղվելիս և այլն։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։ (փոխարեն, փոխանակ)
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական պաշտոնական նոր հանդիպումներ։ (պաշտոնեական, պաշտոնական)
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու դողդոջուն ձեռքերով հանեցի ծրարը։ (դողդոջուն, դողդոջյուն)
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ ավանդություններ են ստեղծվել: (ավանդույթներ, ավանդություններ)
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության զգացում էր մնացել: (զգացում, զգացմունք)
  6. Խոսքը վերաբերում է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին: (Խոսքը վերաբերում, վերաբերվում)
  7. Գեղագիտությունը հասկացություն է տալիս գեղեցիկի մասին: (հասկացություն, հասկացողություն)
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը տեղի տվեց։ (տեղի տվեց, տեղիք տվեց)
  9. Երկուսն էլ ուսում առած առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե լուծվում էր։
  12. Այդ մասին ասվել է բազմիցս:
  13. Ընկերներիդ հանդիպելիս չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս եկավ զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը այլև դասի տեղն էլ չգիտեր։
  16. Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության  համապատասխան տեղերում։
  1. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետանում էին թանձրացող խավարում, ապա առկայծում։ (երևալ, անհետանալ, առկայծել)
  2. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին , իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
  3. Վարպետը վերցրեց հաստոցը, անջատեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  4. Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ողողվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  5. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы