ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Առաջադրանքները տեսնելու համար սեխմեք՝ այստեղ

Բարդ են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից։ Կան
նաև մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից կազմված բառեր.
այդպիսի բառերը երբեմն առանձնացվում են և կոչվում բարդածանցավոր։
Բարդ և բարդածանցավոր բառերը՝ բարդությունները, բաժանվում են երկու
խմբի՝ համադրական և հարադրական (վերլուծական)։ Համադրական են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են
միասին, օրինակ՝ շքերթ, դասագիրք և այլն։ Համադրական բարդությունների
բաղադրիչները կարող են կապակցվել և՛ հոդակապով, և՛ առանց հոդակապի։
Դրա հիման վրա էլ առանձնացվում են հոդակապով և անհոդակապ բարդություններ։ Օրինակ՝ այստեղ, այսօր, տանտեր, մայրուղի,
հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ բառերը անհոդակապ են, իսկ գրասեղան,
լուսանկար, զարդանկար, երկաթագործ բառերը հոդակապով են։
Հարադրական (վերլուծական) են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ ձայն տալ, հազար ինը հարյուր, ոչ
ոք, մեծ-մեծ և այլն։ Հարադրական բարդությունները լինում են հարադրավոր և
կրկնավոր։ Հարադրավոր են այն բարդությունները, որոնց բաղադրիչները թեև
գրվում են առանձին, բայց միասնաբար մեկ իմաստ են արտահայտում, օրինակ՝
դուր գալ, հազիվ թե, երկու երրորդ, մի քանի և այլն։ Կրկնավոր են արմատի
կրկնությամբ կազմված բարդությունները, օրինակ՝ փունջ-փունջ, արագ-արագ,
շուտ-շուտ, շերտ-շերտ, երեք-երեք, հե՜յ-հե՜յ։ Կրկնավոր բարդությունների
բաղադրիչներից մեկը կարող է հնչյունափոխված լինել, օրինակ՝ պարապսարապ, աման-չաման, մանր-մունր, ինչպես նաև կաս-կարմիր, լեփ-լեցուն, սեփսև, ճեփ-ճերմակ և այլն։ Կրկնությունը շեշտում, սաստկացնում է իմաստը, հաղորդում բազմակիության գաղափար։ Այդ պատճառով էլ կրկնավոր բարդությունով արտահայտված որոշիչ ունեցող բառերը սովորաբար հոգնակի թվով են
դրվում, ինչպես՝մեծ-մեծ քարեր, սուր-սուր փշեր, տաք-տաք կարկանդակներ,
մանր-մունր բեկորներ և այլն։

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

Կան բառեր, որոնք կազմվում են բառակապակցությամբ արտահայտված
տարբեր տերմինների, անվանումների բաղադրիչների սկզբնատառերով կամ
դրանցից վերցված հատվածներով։ Որոշ դեպքերում էլ բաղադրիչ բառերից մեկը
(սովորաբար վերջինը) կարող է չկրճատվել։ Օրինակ՝ ուսմասվար բառը կազմված է
ուսումնական մասի վարիչ կապակցության բառերի սկզբնամասերից։ Այսպիսի
բառերն ընդունված է կոչել հապավումներ կամ հապավական բարդություններ։
Հապավումներ կազմելու համար կարող են վերցվել կապակցության բառերի տարբեր մասեր, և դրա հիման վրա էլ կատարվում է հապավումների դասակարգումը։
Հապավումները լինում են տառային, բառամասային (կամ վանկային) և խառը։
Տառային են այն հապավումները, որոնք կազմվում են կապակցության բառերի սկզբնատառերով, օրինակ՝ ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ՈՒԳԸ
(ուսանողական գիտական ընկերություն), ԱԺ (Ազգային ժողով) և այլն։ Տառային
հապավումների բոլոր տառերը հիմնականում գրվում են մեծատառերով և
միասին։ Փոքրատառերով են գրվում միայն ինքնուրույն բառերի վերածված մի քանի հապավումներ, օրինակ՝ բուհ (բարձրագույն ուսումնական հաստատություն), հէկ (հիդրոէլեկտրակայան), ջէկ (ջերմաէլեկտրակայան), աէկ (ատոմային
էլեկտրակայան), զագս (ռուսերեն՝ загс — запись актов гражданского состояния),
նէպ (ռուսերեն՝ новая экономическая политика) և այլն։
Բառամասային կամ վանկային են այն հապավումները, որոնք կազմվում են
կապակցության բառերի մասերով, վանկերով, նրանցից վերցված միավանկ
արմատներով, օրինակ՝ ուսմասվար (ուսումնական մասի վարիչ), դասղեկ (դասարանի ղեկավար), ժողտնտխորհ (ժողովրդական տնտեսության խորհուրդ)։
Խառն են այն հապավումները, որոնց կազմում կարող են լինել կապակցության բառերի սկզբնատառեր, վանկեր, ինչպես նաև ամբողջական արմատներ
ու բառեր, օրինակ՝ անտառտնտեսություն (անտառային տնտեսություն), զինբժիշկ
(զինվորական բժիշկ), շինհրապարակ (շինարարական հրապարակ) Քանաքեռհէկ։
Հապավման միջոցով կազմվում են միայն գոյականներ, սակայն դրանցից
կարող են կազմվել նաև այլ խոսքի մասերի պատկանող բառեր, օրինակ՝ բուհ —
բուհական։

Նման անդամներ։ Բազմանդամներ

1. Կատարեք նման անդամների միացում․

1) 5a+2a= 7a
2) 6b-4b=2b
3) 2x+7x-5x=4x
4)3y – y – 4y + 8y = 6y
5) 4a-5b-2a-3b= 2a-8b
6)7x2-6x-5x2+3x=2x2 -3x
7) 6x+5-8y-3+5y-4b+2a+c-5b-6a=2a-2b+4c
8) 5ab-4a+6b+8a-2b+3ab=8ab+4a+4b
9)6a+7b-5c-4b+2a+c-5b-6a+2c=2a-2b-4c
10) 5m-9+3n-7m+4n+4-5n-3m=-5m-5+2n
11) 8-7a-6ab+5b+10a+4ab-4a-11b-3=11a-2ab-6b
12)4x-6y-8+3z-11x-7z+5y-2+16=9x-1y-10-4z
13)3y2-5y-8y2+12y+6y2-7y=y2
Լրացուցիչ առաջադրանքներ

2. Ընտրությունների ժամանակ քաղաքի շրջաններից մեկում 54000 ընտրողներից ընտրական տեղամաս են գնացել 32700-ը, իսկ մյուս շրջանում 65000 ընտրողներից գնացել են 41500-ը։ Այդ շրջաններից որո՞ւմ են ընտրողներն ավելի պար­տաճանաչ եղել։
32700/54000=327/540
42500/65000=425/650
425/650 >327/540

3. Սեղանին դրված է ընկույզով լի հինգ փաթեթ։ Փաթեթներում կա ընդամենը 100 ընկույզ։ Առաջին եւ երկրորդ փաթեթներում կա 52 ընկույզ, երկրորդում եւ երրորդում՝ 43, երրորդում եւ չորրորդում՝ 34, չորրորդում եւ հինգերորդում՝ 30։ Քանի՞ ընկույզ կա փաթեթներից ամեն մեկում։
1)100-52=48ընկույզ (3-րդ+4-րդ+5-րդ)
2)48-34=14ընկույզ (5-րդ)
3)30-14=16ընկույզ (4-րդ)
4)34-16=18ընկույզ (3-րդ)
5)43-18=25ընկույզ (2-րդ)
6)52-25=27ընկույզ (1-ին)

4. Խնձորները չորանալիս կորցնում են իրենց զանգվածի 3/4-ը։ Որ­քա՞ն խնձորաչիր կստացվի 1200 կգ թարմ խնձորից։
1200*3/4=900կգ
1200-900=300կգ
Պատ․՝300կգ

12) Ծառուղու երկու կողմերում տնկեցին 25­ական սոսի, իսկ նրանցից յուրաքանչյուր երկուսի միջև` հասմիկի 2 թուփ: Հասմիկի քանի՞ թուփ տնկեցին:
1)25×2=50 ծառ
2) (25-1)x2=48 ծառ
3)48×2=96 հասմիկի թուփ

ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Տեսական մաս
Առաջադրանքներ

1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:
Արև- արևածաղիկ, արևածագ, արևային, արևաշող, արևմուտք։
Լույս- լուսարձակ, լուսատու, լուսամուտ, լուսերես, լուսադեմ։
Հող- հողագունդ, հողեղեն, հողակտոր, վարելահող, հողաշերտ։
Ջուր- ջրվեժ, ջրավազան, ջրակայուն, աղաջուր, ջրբաժան։
 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։
Հնչյունափոխված
բարակ- մարակ
աման-չաման
պարապ-սարապ
առոք-փառոք
մանր-մունր
փոքր-մոքր
այլուն-փայլուն
մարդ -մուրդ
Տղան չլսեց մայրիկին, բարակ- մարակ գագնվեց և հիվանդացավ։
Երբ մայրիկը աման- չաման էր լվանում, տղան իր համար առոք-փառոք պառկել էր բազմոցին։
Չհնչյունափոխված
Խումբ-խումբ մարդիկ հավաքվել էլ և ցույց էին կազմակերպել։
Երեխան արագ- արագ քայլերով հասավ դպրոց։
Տեղ-տեղ երեխան շփոթվում էր։
5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց- մայրաքաղաքային
նախածանց-արմատ-վերջածանց-անկարոություն, անզորություն, տգիտություն
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց- կազմակերպություն
արմատ-արմատ,
արմատ-վերջածանց-վերջածանց,
նախածանց-հոդակապ-արմատ-վերադաս, նախագիծ
արմատ-հոդակապ-արմատ-տնամերձ
 6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական: 
ՀՀ- Հայաստանի հանրապետություն
ԱԱԾ- ազգային անվտանգության ծառայություն
ԼՂՀ- լեռնային ղարաբաղի հանրապետություն
ԱԱԳ- ազատ առեվտրի գոտի
ԱԱԻ-Առողջապահության ազգային ինստիտուտ
ԱԱԳԽ- Ազգային անվտանգության գերագույն խորհուրդ

Պատմություն․ Առցանց աշխատանքի առաջին փուլ

Առցանց աշխատանքի առաջին փուլ

Ներկայացնել հայոց պետականության կառավարման համակարգի բաղադրիչները: Նշել պաշտոններից մի քանիսը՝ մանրամասնելով դրանք:
Թագավոր, Հազարապետ, Մարդապետ, Սպարապետ, Մեծ դատավոր։

Ի՞նչ է իրենից ներկայացնում ավատատիրությունը: Հնարավորինս հակիրճ ներկայացնել այն:
Միջնադարյան հասարակությունը հայտնի է ավատատիրական անունով։ Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից է ծագել հասարակության <<ավատատիրական>> անվանումը։

Որո՞նք են Քրիստոնեության ուղղությունները: Թվել այն երկրները, համայնքները, որոնք հանդիսանում են Քրիստոնեության առաքելակն ճյուղի հետևորդ:
Առաքելական, կաթողիկ

Առցանց աշխատանքի երկրորդ փուլ

Ինքուրույն աշխատանք. նոր թեմա՝ Եգիպտոս

Տառերի գյուտ. ներկայացնել տառերի ստեղծմաբ ժամանկահատվածը, պատճառները, նպատակները: Նշել այն մարդկանց, գործիչներին ովքեր կապ ունեին տառերի ստեղծման կամ վերստեղծման գործընթացի հետ:

Արդյո՞ք մինչև հայկական այբուբեբնի տարածումը եղել են նախամաշտոցյան գրեր:

Աշխատանքային հղումներ՝

Քրիստոնեության ընդունումը

Մեսրոպ Մաշտոցը և հայերեն տառերի գյուտը

Սահակ Պարթև

Պտերներ


Պտերները ծագել են պալեոզոյան դարաշրջանում, հնագույն բրածո ներկայացուցիչներ հայտնի են դևոնից։ Կարբոնում լայն տարածում են ստանում ծառանման պտերներ, որոնք մյուս խոնավասեր սպորավոր բույսերի հետ միասին առաջացրել են ներկայումս օգտագործվող քարածուխը։
Պտերներ, բարձրակարգ սպորավոր բույսերի բաժին, միջանկյալ ցեղ է գրավում ռինիոֆիտների (լատ.՝ Rhyniophyta) և մերկասերմերի (լատ.՝ Gymnospermae) միջև։

Ռինիոֆիտներից պտերները տարբերվում են գլխավորապես արմատների ու տերևների առկայությամբ, իսկ մերկասերմերից՝ սերմերի բացակայությամբ։ Առաջացել են ռինիոֆիտներից։
Պտերներին, ինչպես նաև մյուս բարձրակարգ բույսերին, բնորոշ է անսեռ (սպորոֆիտ) և սեռական (գամետոֆիտ) սերունդների հաջորդականությունը։ Պտերների սպորոֆիտները խոտաձև կամ ծառանման բույսեր են, աչքի են ընկնում մորֆոլոգիական և էկոլոգիական մեծ բազմազանությամբ։ Տերևները բազմաձև են՝ բազմակի կտրտվածքա-եզրավորներից մինչև ամբողջաեզրավոր, 3-6 սմ և նույնիսկ 30 սմ երկարությամբ։

Ցողունները լինում են ստորգետնյա (կոճղարմատավոր) և վերգետնյա, ուղղաձիգ ու փաթաթվող, պարզ ու ճյուղավոր, մի քանի սմ-ից մինչև 20-25 սմ երկարությամբ։ Պարզունակ պտերներին բնորոշ են համեմատաբար խոշոր, բազմաշերտ պատերով և մեծ քանակությամբ սպորներ արտադրող սպորանգիումները։
Ժամանակակից պտերների մեծ մասի սպորանգիումները մանր են, միաշերտ պատերով և առաջացնում են ոչ մեծ քանակությամբ սպորների մեծ մասը հավասարասպոր են, միայն առանձին կարգաբանական խմբեր ունեն աարասպոր ձևեր։ Հավասարասպոր պտերների գամետոֆիտը սովորաբար նուրբ կանաչ, կարճակյաց, սրտաձև թիթեղիկ է։ Տարասպոր ձևերի միկրոսպորներն առաջացնում են շատ փոքր արական, իսկ մեգասպորները՝ քիչ ավելի մեծ իգական գամետոֆիտներ։

Պտերների վեգետատիվ բազմացումը կատարվում է կոճղարմատներով, ինչպես նաև տերևների վրա առաջացող բողբոջներով։ Ասպլենի ումների ենթաընտանիքի տերևները ունեն.

  • պատի ասպլենիում,
  • մազանման ասպլենիում,
  • հյուսիսային ասպլենիում,
  • դեղատնային ցետերախ,
  • արմատասեր կամ պոսորուս։

Մամուռներ

Ակվարիումային մամուռ

Մամուռների խառնուրդ

Մամուռներ մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր։ Բաժանվում են 3 դասի՝

  • Անթոցերոտայիններ (Anthocerotopsida),
  • Լյարդամամուռներ (Hepaticopsida)
  • Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ (Bryopsida

Հայտնի է մոտ 27000, ՀՀ-ում՝ 430 տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Մոտ 110-120 ընտանիք, կազմում են մոտ 20 000 տեսակ։

Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը (Tortula ruralis), գրիմիա օվալաձևը (Grimmia ovalis), թելամամուռ արծաթափայլը (Bryumargenteum), թելամամուռ ճմաձևը (Bryum caespiticium), հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), մարշանցիա բազմաձևը (Marchantiapolymorpha) և այլն։ Հանդիպում են բոլոր լեռն, գոտիներում և բուս, համակեցություններում։

Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում (մինչև 40 մ խորություններում)։

Կենսաբանական նկարագիր

Խոտանման (բարձրությունը կամ երկարություն՝ 1 մն-ից մինչև 60 սմ), հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց մոտ ասիմիլացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակի առանձնացված են։

Բորբոսասնկեր

Բորբոսասնկեր, պատկանում են սնկերի տարբեր դասերի։ ՀՀ-ում տարածված են գեոտրիխում (Geotrichum), ասպերգիլ (Aspergillus), վրձնասունկ կամ պենիցիլիում (Penicillium), ֆուզարիում (Fusarium), բոտրիտիս (Botrytis), կլադոսպորիում (Cladosporium), մուկոր (Mucor) և այլ ցեղերի բազմաթիվ տեսակներ։

Բնակվում են հիմնականում հողում, քայքայում օրգանական մնացորդները, մասնակցում դրանց հանքայնացմանը։ Առաջացնում են տարբեր գույների և խտության բորբոս, որը կազմված է սպորատվության օրգաններից և թելանման կամ խմորասնկանման սնկամարմնից։ Հիմնականում սապրոտրոֆներ են։ Բարձր ֆերմենտային ակտիվության շնորհիվ զարգանում են տարբեր բնական և արհեստ, հիմնանյութերի վրա։ Հանդիպում են նաև ֆակուլտատիվ մակաբույծներ։ Վնասում են սննդամթերքը, արդյունաբերական հումքը, արտադրանքը, արվեստի գործերը և այլն։ Որոշ տեսակներ թունավոր են. արտադրում են մարդու, կենդանիների, բույսերի համար վնասակար սնկային թույներ։ Օգտագործվում են ֆերմենտներ, օրգանական թթուներ, հակաբիոտիկներ ստանալու համար։

Քիմիա․ Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Սովորել

1.Նշված երեւույթներից որո՞նք են ֆիզիկական, որոնք՝ քիմիական.
ա) երկաթի ժանգոտումը-քիմիական
բ) ջրի սառչումը- ֆիզզիկական
գ) բենզինի այրումը- քիմիական
դ) ալումինի հալումը- քիմիական
Բացատրե՛ք

2.Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում՝
ա) ջերմություն է կլանվում- փայտը այրելիս
բ) ջերմություն է անջատվում-փայտի այրման հետևանքով
գ) լույս է անջատ­ վում- մոմի վառվելիս
դ) հոտ է տարածվում- երբ մթերքը թթվում է։

3.Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արեւի լուսարձակելը, դ) եր­ կաթե ձողի ժանգոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում:

Քիմիա․Կերակրի սոդայի որակական անալիզ

Նախագծի մասնակիցներ` 7 -8

դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝ նոյեմբեր

Նպատակը ՝Կերակրի սոդայի որակական անալիզ

Ընթացքը ՝Սովորողներ տանը մայրիկների օգնությամբ փորձում են որոշել ,խոհանոցում շատ կիրառական կերակրի սոդայի որակը:Փորձում են հասկանալ կերակրի սոդան թարմ է :Պիտանլիության ժամկետ մեջ է ,թ՞ե ոչ:Քանի որ կենցաղում կիրառելիս այն պետք է շատ թարմ լինի:Այդ նպատակով իրականացնեւմ ենք մի քանի պարզագույն փորձեր հասկանալու համար սոդայի որակը:

Փորձ 1.կերակրի սոդային ավելացնել քացախաթթու:Եթե տեղի ունեցավ բուռն ռեակցիա .ապա սոդան թարմ է:(ստացված լուծույթը օգտագործել մետաղական մակերես մաքրելու համար)

Փորձ 2.սոդան լուծել տաք ջրի մեջ. 1:1 հարաբերությամբ լուծույթին ավելացնել քացախաթթու:Պետք է նկատվի փրփրագոյացման ռեացիա:Եթե տեղի ունեցավ փրփրագոյացման ՝ ապա սոդան գտնվում է ակտիվ վիճակում: 
https://youtu.be/AC2bFFoKG2g

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы