Բնական ռեսուրս

  1. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:
    Բնական ռեսուրսների օգտագործումն է տնտեսական աճի օգտագործումն է տնտեսական աճի համար՝ երբեմն նաև շրջակա միջավայրի վատ թարմացման հաշվին։
  2. Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:
    Այո հնարավոր է։
  3. Նշե՜ք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:
  4. Նշե՜ք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով:

Դանիել Վարուժան`»Ցորյանի ծովեր»

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Առաջադրանքներ`

1.Վարժ կարդալ սովորի՛ր եւ բացատրի’ր հետևյալ բառերը՝ 
գեղադալար-գեղեցիկ կանաչով պատված, կանաչազարդ
դող-մարմնի սարսուռ
բլուր-գնդաձև կամ կոնաձև բարձունք՝ բարձրություն գետնի երեսին
հուռթի-Արգավանդ, պտղաբեր, բերրի
ալետատա-Ալիքներից տատանվող՝ տարուբերվող
պատմուճան-Զգեստ, վերարկու
փողփողուն-Փողփողացող, ծածանվող
քիստ- Հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ
եղի-նոր հասնող ցորեն
սափոր-կժի նման՝ մետաղյա կամ կավե աման՝ հեղուկների համար
կալ- հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ
աղորին-
մոլեգին-շատ մոլի, կատաղի

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը. հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։

3.Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:

Կրկնողություն

1. Գտնել 18-ի բաժանարարների քանակը։
1,2,3,6,9,18

2. Մեքենան 1 ժամ 40 րոպեում անցավ 144 կմ։ Այդ ընթացքում մեքենան յուրաքանչյուր
վայրկյանում քանի՞ մետր էր անցնում։
14400/6000=24
24մետր

3. Դավիթը աստղանիշերը փոխարինեց թվանշաններով այնպես, որ՝ 𝟖 ∗ 𝟗 < ∗ 𝟏𝟎 < ∗ 𝟎𝟎 ։ Գտնել Դավիթի գրած թվանշաների գումարը:
𝟖 0𝟗 < 8𝟏𝟎 <9 𝟎𝟎 ։

4. Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնց թվանշանների գումարը 3-ի բազմապատիկ է։
30

5. Կատարեք բազմապատկում.

(x+2)*5 = 5x+10
6(3y-4) = 18y-24
(2m+3n)*7 = 14m+21n
c(2a+5b) = 2ca+5cb
-4a(3b-2a) = -12ab+8a2
(-5x+3y)*2x = -10x2+6yx
(3a-4b+5c)*(-2) = -6a+8b-10c
x3(x2+x-2) = x5+x4-2x3
3y2+4y-1)*(-5y6) = -15y8-20y7+5y6
4a3(2a2-5a-3) = 8a5-20a4-12a3

Առաջադրանքներ/տանը

6. M տառի փոխարեն ընտրեք այնպիսի միանդամներ, որ ստացվի ճիշտ հավասարություն.
ա) 2(M-b)=14a-2b
բ) M(2a+3b)=-6a-9b:

7. Գրեք տվյալ բազմանդամի հակադիր բազմանդամը.

-2a+3bc-2a2
+3xy2+5x2-y4
+3x-mn+2y
-3pq-2p2+3q3

8. Մարզում կա 35 գյուղ և 6 քաղաք: Յուրաքանչյուր գյուղ միացված էր քաղաքներից յուրաքանչյուրի հետ մեկ ճանապարհով: Որքան է այդ ճանապարների թիվը:
6*35 = 210
Պատ․՝210

9.  Կատարեք բազմապատկում.

(-4z5+2z2-10z)*2z3 = -8z8+4z5-20z4
(-6x3y2)(4x5-5y4) = -24x8y2+30x3y6
a3(an+2-3an-1) = -2a4n+a3
4x5(3x2n-4-2xn+3) = 12x7n-8x6n-4x5
y3n-1(y2-y6-2n) = y3n-y2+y6+2n

Միանդամի և բազմանդամի արտադրյալը

Տեսական նյութ

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտեք միանդամի և բազմանդամի արտադրյալը.

ա) x(x-y+10)=xx — xy + 10x

բ) (x-y)(-3)=-3x -3y

գ) (a+b-c)a=aa + ab — ac

դ) (a-b+c)2b=22ab — 22b²

2) Գտեք միանդամի և բազմանդամի արտադրյալը.

ա) -2x(x+y)=-2x^2-2xy

բ) (7+3y-xy)(-3xy)=-21xy-9y^2x+3x^2y^2

գ) 3ab(a-2+b)=3a^2b-6ab+3ab^2

դ) (-ab)(ab+ac+bc)=-a^2b^2-a^2bc-ab^2c

3) Գտեք միանդամի և բազմանդամի արտադրյալը.

ա)(x2-xy+y2)(-12x2y3)
բ) 2a2b5(a4-5ab2-3b2):

Առաջադրանքներ (տանը)

4) Ձևափոխեք արտահայտությունը կատարյալ տեսքի բազմանդամի.

ա) 4(x-y)+7(x-y)=4x-4y+7x-7y=11x-11y

բ) 2a-3(b-a)

գ) 2(a-b)-3(a+b)=-a-5b

դ) 2ab(a+2b)-3ab(b-a)=2ab*a+2ab*2b-3ab*b+3ab*a=2a2b+4b2a-3b2a+3a2b=5a2b+b2a

5)Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից.

ա) 3a+ 3b=3(a+b)

բ) 2x-2y=2(x-y)

գ) 5a+10=5(a+2)

դ) 14-7y=7(2-y)

ե) 12x+6y=6(2x+y)

զ) 4-4a=4(1-a)

է) ab-bc=b(a-c)

6) Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից


 ա) a2+ab =a(a+b)              
 բ) b5-b2=b^2(b^3-1)
 գ) x2-x =x(x-1)                      
 դ) x2y2+y4= դ) x2y2+y4=y2(x2+y2)
 ե) 2xy-x3=               
զ) 4a6-2a3b

Լրացուցիչ առաջադարանքներ

7) Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից 

ա) 8abx-6acy-10ak

բ) 63xy-84y2+98ay

գ) 20ax-35bx-40x2:

8) Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից

ա) x3+x2-x
բ) -5x2y2-5xy2
գ) 2a3b-6ab4+4a2b3     
դ) 16x+8x2-4x3+2x4:

Միանդամի և բազմանդամի արտադրյալը

Միանդամը բազմանդամի հետ բազմապատկելիս, պետք է միանդամը հերթականությամբ բազմապատկել բազմանդամի բոլոր անդամներով:

Օրինակ՝

a(2-b+3a)=a2-ab+a3a=2a-ab+3a2

Իսկ հակառակ գործողությունը, երբ բազմանդամը ներկայացվում է միանդամի և մեկ այլ բազմանդամի արտադրյալի տեսքով, կոչվում է ընդհանուր արտադրիչը փակագծերից դուրս բերում:

Օրինակ՝

Տրված բազմանդամը -1-ով բազմապատկելուց ստացված բազմանդամն անվանում են տրված բազմանդամի հակադիր բազմանդամ:

Օրինակ՝ հակադիր բազմանդամներ են՝

Քիմիա․ Ատոմ։ քիմիական տարր։ Պարզ և բարդ նյութեր

Տնային

Սովորել էջ 47-51

1* Ո՞ր նյութերն են կոչվում պարզ եւ որո՞նք՝ բարդ նյութեր:
Պարզ նյութեր
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմից։
Բարդ նյութեր
Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից։

Ստորեւ թվարկված նյութերից առան­ ձին­առանձին գրե՛ք պարզ եւ բարդ նյութերի անուն­ները՝ թթվածին, ջուր, սնդիկ, պղնձի օքսիդ, երկաթ, ջրածին, երկաթի սուլֆիդ, սնդիկի օքսիդ:
Պարզ նյութեր
Թթվածին
սնդիկ
երկաթ
ջրածին

Բարդ նյութեր
Ջուր
Պղնձի օքսիդ
Երկաթի սուլֆիդ
Սնդիկի օքսիդ

2* Ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ թթվա­ծինը, սնդիկը եւ ջրածինը պարզ նյութեր են, իսկ ջուրը եւ սնդիկի օքսիդը՝ բարդ:

3* Ինչո՞վ են տարբերվում ատոմ եւ մոլեկուլ հասկացությունները:
Ատոմը միանում են իրար և կազմում են մոլեկուլ։

4* Հնարավո՞ր է ջրային լուծույթից կերակրի աղն
անջատել զտման եղանակով: Ինչո՞ւ:
Ոչ
Ջրային լուծույթից կերակրի աղը կարելի է անջատել եռման եղանակով։ Ջուրը կգոլորշիանա, իսկ աղը կմնա։

Սովորել .

Գործնական քերականություն


1. Տեքստը համառոտի՛ր՝  տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):
 Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, ունենալով ջուր չօգնեց ընկերոջը։ Աղետյալը  ընկած մնաց:
Եկավ մի քարավան: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան ուշքի եկավ շարունակեց ճամփան:
Գնա՜ց, հասավ ընկերոջը: Լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց։Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ  հասցրեց տուն։
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

2. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի  վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ  ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:

3.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելով հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:

Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրում ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

Բազմանդամների գումարում և հանում

1․ Երկու մարդ թեյ են խմում։ Առաջինը 3 գդալ շաքարավազ է լցրել լիքը բաժակի մեջ, իսկ երկրորդը 2 գդալ՝ 34-ով լի բաժակի մեջ։ Նրանցից որի՞ թեյն է ավելի քաղցր։
3:1 և 2:3/4

1) 5a – (2a + 3b) = 5a-2a-3b=3a-3b
2)7x – (4x – 2y) = 7x – 4x + 2y = 3x – 2y
3) 4y – (y – 3) = 4y – 1y + 3 = 3y – 3
4)9m + (6n – 7m) = 9m + 6n + 7m = 16m + 6n
5)(3a2 – 5a) – (a2 – 4a) = a (2a – 1)
6)5b + (-3b – 2c) + (b + 4c) = 5b -3b – b + 2c – 4c = 1b + 6c
7)(3k – 6n) + (-2k + 6n) = 3k – 6n -2k + 6n = -1k + 12n
8) (4x + 3) + (7 – 2x) = 4x + 3 – 7 – 2x = 6x – 5
Լրացուցիչ առաջադրանքներ

3. Ի՞նչթվանշանէգրվածհետևյալարտահայտությանարժեքիմիավորներիկարգում՝ 347 + 543 + 212 ։
50+93+39

Վարուժան`《Հունձք կը ժողվեմ…》

 Դանիել Վարուժան`《Հունձք կը ժողվեմ…》

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:

Առաջադրանքներ`

1.Համակարգչային որևէ ծրագրով նկարի՛ր բանաստեղծությունը։

2.Վարժ կարդալ սովորի՛ր, դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր։

2. . Դ. Վարուժան՝ 《Հասուն արտ》։

Առաջադրանքներ`

1.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ 

Արտ-մշակելի հող՝ որտեղ ցանում են ընդեղեններ
բոց-այրվող նյութից բարձրացող հրեղեն գոյացություն։
խորխոլել-ճաքճքել, ճեղքվածքներով պատվել
ծղոտ- բույսերի՝ հատկապես հացահատիկային բույսերի ցողունը
քառաշար- Որի վրա չորս շարք հատիկներ կան: Քառաշար հասկ:
հասկ-հացաբույսերի մեծագույն մասի, ինչպես և մի քանի ուրիշ բույսերի ծաղկաբույլը, որի մեջ ծաղիկները դասավորված են ցողունի վերին մասի երկարությամբ
սաթ- Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն (կամ սև) խեժ
բոռ-Վայրի մեղու
պիծակ-Խայթող թաղանթաթևավոր միջատ
քիստ-Հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ
փայլակ-Կայծակի արձակած լույսը
դեղձանիկ-Սերինոսազգիների ընտանիքին պատկանող փոքրիկ երգեցիկ թռչուն
հնձել-Հացաբույսերը մանգաղով՝ գերանդիով՝ հնձիչով ևն քաղել
մանգաղ- Գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը, հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։

3.Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:

4.Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы