դագանակ- հաստ գավազան, մահակ, կոպալ
չիբուխ-ծխամորճ, ծխափող
կարկատել- մաշված հագուստը՝ ոտնամանը ևն կարկատանով նորոգել
կռնատակ-թևի տակը, անութ
կոտ- փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար։
Առաջադրանքներ
1) Հաշվեք.
ա) 68 · 48 + 68 · 52=6800; զ) 59 · 37 + 59 · 63=5900;
բ) 87 · 29 + 87 · 71=6700; է) 17 · 73 − 63 · 17=170;
գ) 382 · 500 − 400 · 382=8700; ը) 756 · 350 + 756 · 650=756000;
դ) 352 · 18 : 9=704; թ) 748 · 36 : 18=1496;
ե) 126 · 96 : 32=378; ժ) 172 · 256 :128=344
2) Թվային արտահայտությունը ներկայացրեք հնարավորինս մեծ թվով 1-ից տարբեր արտադրիչների արտադրյալի տեսքով.
ա) 40 · 24=960; բ)12 · 25=300;
գ) 164 · 125=20500; դ) 112 · 147=16464:
3) Պարզեք՝ հետևյալ թվերը բաղադրյալ են, թե պարզ.
ա)
89-բաղադրյալ
123-բաղադրյալ
279- բաղադրյան
բ)
335- բաղադրյալ
642-պարզ
601- բաղադրյալ
4) Արտադրյալը գրեք աստիճանի տեսքով.
ա) 2 · 2 · 2 · 2=16 բ) 2 · 2 · 22 · 2=176
գ) 3 · 32 · 3=288 դ) 22 · 23 · 23 · 22=256036
Հովհաննես Թումանյան Սուտասանը
— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։
Գալիս է մի հովիվ։ Ասում է․
— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։
— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։ — Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։
2
Գալիս է մի դերձակ։ Ասում է․
— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։
3
Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ [ 181 ]— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։
— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։
Վիլյամ Ջոնս
Վիլյամ Ջոնս (անգլ.՝ William Jones, 1675[1][2][3][…], Llanfihangel Tre’r Beirdd, Isle of Anglesey, Ուելս, Անգլիայի թագավորություն— հուլիսի 1, 1749], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[, բրիտանացի մաթեմատիկոս, ով առաջինն է պի թիվը ներկայացրել հունական {\displaystyle \pi } տառով։
Փիլիսոփա Վիլյամ Ջոնսի հայրն է։
Վիլյամ Ջոնսը ծնվել է 1675 թվականին, Ջոն Ջորջ Ջոնսի և Էլիզաբեթ Ռոուլանդի ընտանիքում, Անգլիայի Լավինհանգել Տրեր Բեյրդ գյուղում։ Ընտանիքն աղքատ էր, և Վիլյամին ուղարկել էին տեղի Լանվեհելի եկեղեցու բարեգործական դպրոցում սովորելու։ Այնտեղ նրա մաթեմատիկական ունակությունները նկատել էր տեղի հողատերը, որի օգնությամբ Վիլյամն աշխատանքի էր տեղավորվել լոնդոնյան վաճառականի մոտ, որպես հաշվապահ։ Կարիերայում իր հաջողությունների համար Ջոնսը պարտական էր Հյուսիսային Ուելսի պատվավոր Բաքլի ընտանիքին և կոմս Մակլեսֆիլդին։
1695-1702 թվականներին Ջոնսը եղել է ռազմածովային ծառայության մեջ՝ դասավանդելով մաթեմատիկա ռազմանավերի վրա։ Ծովային նավատորմում ծառայությունը հետաքրքրություն առաջացրեց նավագնացության նկատմամբ և 1702 թվականին հրատարակեց «New Compendium of the Whole Art of Navigation» աշխատությունը՝ նվիրելով այն գրող, գիտնական և անգլիկացի քահանա Ջոն Հարիսին[9]։ Այս աշխատանքում Ջոնսը ուսումնասիրել է ծովային դիրքերի հաշվարկման մեթոդները՝ մաթեմատիկան օգտագործելով տեղորոշման ծրագրում[10]։
Ներդրում մաթեմատիկայում[խմբագրել
Ջոնսի ամենամեծ ներդրումը, որպես մաթեմատիկոս, հանդիսանում է այն, որ նա առաջարկել է շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերությունը նշելու համար օգտագործել հունական {\displaystyle \pi } տառը։ Նա առաջինն է, ով օգտագործել է այդպիսի նշումը 1706 թվականին։
Չնայած նրան, որ մաթեմատիկայում որպես գիտաշխատող այնքան էլ հայտնի չէր, Վիլյամ Ջոնսը լավ հայտնի էր մաթեմատիկայի պատմաբաններին, քանի որ նա նամակագրություն էր հաստատել XVII դարի շատ մաթեմատիկոսների, այդ թվում՝ Իսահակ Նյուտոնի հետ։
Օգտվել եմ վիկիպեդիային
Մի մաթեմատիկոսի պատմություն

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6- 8-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Կազմել նյութեր աշխարհի հայտնի մաթեմատիկոսների մասին
Խնդիրները՝
- Զարգացնել ինքնուրույն աշխատելու հմտություններ,
- Զարգացնել ստեղծագորածական մտքի և որոնողական կարողություններ,
- Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
Ընթացքը՝
Սովորողն ընտրում է մաթեմատիկոսի, ում կյանքի և աշխատանքային գորոծունեության վերաբերյալ ցանկանում է տեղեկություններ իմանալ,
Որոշակի աղբյուրներից հավաքում է նյութեր մաթեմատիկոսի մասին, կազմում փաթեթ և հրապարակում բլոգում,
Հաջոևդ փուլում յուրաքանչյուրը պատմում է իր կողմից ընտրված և սիրված
մաթեմատիկոսի մասին և ներկայացնում նրա մաթեմատիկական հայտնագործություններից մեկը։
Իմ կատարած աշխատանքը
https://karinedadoyan.art.blog/2022/02/07/%d5%be%d5%ab%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b4-%d5%bb%d5%b8%d5%b6%d5%bd/
Սովորողի երրորդ ուսումնական շրջանի անհատական պլան
- Դասացուցակի հղումը- դասացուցակ
- Ընտրության ձևը- Խեցեգործություն
- Ֆիզկուլտուրայի ձևը- մարմնամարզություն
- Լրացուցիչ հաճախում դպրոցում -չկա
- Լրացուցիչ հաճախում դպրոցից դուրս — չեմ հաճախում
- Երկարօյաից օգտվում եք-ոչ
- Դպրոցի տրանսպորտ(միակողմանի, երկկողմանի)-միակողմանի
Իսահակ նյուտոն
Իսահակ Նյուտոն անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկը, գույնի տեսությունը, դրել է ժամանակակից ֆիզիկական օպտիկայի հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։
Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606-1642) չի ապրել մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել[18]։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի) և ստացավ Իսահակ (անգլ.՝ Isaac Newton) անունը՝ ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան[19]։ Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։
English homework
believe-հավատալ
himself- ինքը իրեն
to gaze- նայել
sky-երկինք
to by busy- զբաղված լինել
to worry- անհանգստանալ
to hope-հուսալ
to walk-քայլել
the end of the world-աշխարհի վերջ
a ditch-փոս
mud-ցեխ
unable-անկարող
to crawl-սողալ
Ex. 7 b.
1. I wanted yo buy some food, but I didn’t have any money.
2. A. Have we got any homework tonight:
B. Yes, we’ve got some grammar exercises to do.
3. Mario bought some new socks last week, but he didn’t buy any shoes.
4. A. Let’s listen to some music.
B. OK. Did you brig any CDs?
5. I’d like to make some sandwiches. The problem is I’ve got some cheese, but I haven’t got any butter.
ՇԱՂԿԱՊ
Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառեը միավորվում են շաղկապ խոսքի մասի մեջ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝
նախադասություններ։ Բառեր և նախադասություններ իրար շաղկապող բառերը
կոչվում են շաղկապներ։
Շաղկապները բաժանվում են երկու խմբի՝ համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստորադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգադիր։
Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները:
Մութն ընկավ, և բոլորը ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապները:
Նա և՛ սովորում էր, և՛ աշխատում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները:
Եթե թույլ տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։
Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։
Գործնական աշխատանք
1.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։
Համադասական
Բայց
և
սակայն
նաև
Ստորադասական
եթե
թեև
որովհետև
քանզի
Որպեսզի
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
Եթե վաղը ձյուն գա, կգնանք դահուկ քշելու։
Նա կատարեց բոլոր առաջադրանքները, որպեսզի ստանա բարձր գնահատական։
Նա չմասնակցեց մարմնակրթության դասին, որովհետև սպորտային հագուստ չէր բերել։
Նա ապրում էր արտերկրում, սակայն սիրտը հայրենիքում էր։
Քույրը ազգային պարեր է սովորում, իսկ եղբայրը՝ արտասահմանյան։
Նա լուռ լսեց ընկերոջը, և ոչինչ չպատասխանեց։