Վահան Տերյան Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:

Բանաստեղծությունն այն մասին է, թե ինչպես է գարնան գալու պես սիրով լցվում մարդու սիրտը։

2.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Բնության հետ մեկտեղ արթնանում և փթթում է նաև մարդու սիրտն ու հոգին։

3.Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն /կարող է ինել նաև քառատող/  հորինել գարնան մասին:

Թումանյան, «Ձևն ու հոգին»

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին․ իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանամ ու երկար միրուք։ Եվ եթե նա ավետարանը փչացնի— ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանամ։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Իմ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանամ, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ են խաղում.

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

Աղբյուրը՝  Վիքիդարան

Նկարչական ձևավորումը՝  Սոնա Պրոյանի, 9.2 դաս.

Առաջադրանք

1. Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել:

2. Նյութի բովանդակությանը հավատարիմ մնալով՝  համակարգչային նկարչական որևէ ծրագրով փորձիր նկար պատրաստել: Խոստանում եմ՝ առավել հաջողված նկարները տեղադրել իմ բլոգում: Դե, ձեզ տեսնեմ:

Հ. Թումանյան

  • Հովհաննես Թումանյանին նվիրված փիլմ՝
    Մաս առաջին
  • Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում ։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։

Գործնական քերականություն

  1. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Արքայի դեմքը տեսնելու համար էր այդքան ճանապարհ անցել։

Երեխաներն իրենց համար պար էինգալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Մանուկներն  պարում էին, շրջվում ծափահարում միմիանց, հրճվում և աշխարհով

Լուսավորվոմ  է. Ձորի հետևից  դուրս է գալիս արփին։

Մի գարնան երեկո դրսում նստած նստած զրուցում  էինք :

— Թե ցանկանում  եք, որ չմահանամ,- ասում է արքան,- գնացե՛ք ու անմահական ըմպելիքը բերե՛ք, որ ըմպեք ու ոտքի կանգնեմ։

  1. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Խոցված

Ծաղրուծանակից վշըացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հրապուրեցին:

Որոշել էր անպայման նվաճել շայդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցր:

  1. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Հիվանդության պատճառով (շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել։ (պահպանել, պաշտպանել):

Թողեց (թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

Ո՞վ քեզ դրդեց (մղեց, դրդեց) այդ արարքին:

  1. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):

Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

(ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:

Խեցեգործություն

Խեցեգործություն. Իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկը։ Արդեն մեկ տարի կլինի, որ այցելում եմ խեցեգործության։ Կավով պատրաստում եմ զանազան իրեր օրինակ` բաժակ, ափսե, ծաղկաման և այլն։

Ահա իմ աշխատանքներից`

Միաբջիջ օրգանիզմներ

Միաբջիջ օրգանիզմներ, մեկ բջջից բաղկացած բուսական և կենդանական օրգանիզմներ։ Տարբերում են 2 տիպի միաբջիջ օրգանիզմներ պրոկարիոտներ և էուկարիոտնեեր։ Պրոկարիոտները (բակտերիաներկապտականաչ ջրիմուռների մի մասը) չունեն տարբերակված կորիզմեյոզն արտահայտված չէ։ Ժառանգական ինֆորմացիայի ապարատը նուկլեոիդն է։ Էուկարիոտներին (միաբջիջ կանաչ և մի քանի ուրիշ ջրիմուռներնախակենդանիներ) բնորոշ է միտոզով բաժանվող կորիզը։ Ընդհանուր կառուցվածքով և օրգանելների հավաքով նման են բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Որոշ միաբջիջ օրգանիզմներ կարող են գաղութներ առաջացնել։

Վահան Տերյան․ Հրաժեշտ

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Դասարանական․ Քիմիա

H- ջրածին
ոչ մետաղ
գազ

Ջրածինը (Hպարբերական համակարգի առաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածինը միացություններում միավալենտ է։

Ջրածնի ատոմը կազմված Է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։
Ջրածինը հայտնաբերվել է 16-րդ դարի կեսերին Պարացելսի կողմից, որը ստացել է երկաթի վրա ծծմբական թթու ազդելով։ 1766 թվականին Կավենդիշը հաստատել է նրա հատկությունները և ցույց է տվել նրա տարբերությունը մյուս գազերից և անվանել է «այրվող օդ»։ Լավուազիեն 1783 թվականին առաջին անգամ ջրածին ստացավ ջրից և ապացուցեց, որ ջուրը ջրածնի և թթվածնի քիմիական միացությունն է և նրան անվանեց «հիդրոգենիում», որը նշանակում է ջուր ծնող։ Ջրածինը երկրի վրա հանդես է գալիս միացություններում՝ ջրում, նավթում, կենդանի հյուսվածքներում, իսկ ազատ վիճակում՝ շատ չնչին քանակներով մթնոլորտի վերին շերտերում։

Ջրածին անջատվում է նաև հրաբխային ժայթքումների ժամանակ։ Սպեկտրոսկոպի օգնությամբ ջրածին հայտնաբերվել է արեգակի և աստղերի վրա։

Տիեզերքի նյութը ժամանակակից պատկերացումներով կազմված է 30-50%-ի չափով ազատ ջրածնից, որի ատոմը հանդիսանում է տիեզերքի կառուցման հիմնական աղյուսիկը։

Գործնական Քերականություն

40.Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:

Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել:
անփութորեն պատրաստված

Կոպիտ է խոսում ընկերների հետ:
Խիստ

Շատ կոպիտ դեմք ունի:
 Տգեղ, ոչ դուրեկան, ոչ քնքուշ

Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:
Անվանել

Եվ սրան էլ իմաստուն են կոչում:
Համարել

Ի՞նչ ասում էին ,սուս ու փուս կատարում էր:
Որևէ գործ անել

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:
 Սկսածը վերջացնել

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:
ամբողջապես ավարտել, գլուխ բերել

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում,լռում էր:
 Ոչինչ չասել, չխոսել, ձայն չհանել

Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:
Լռություն պահպանել, աղմուկ՝ ժխոր չբարձրացնել

Արձագանքները լռեցին:
Ձայն չարձակել՝ չհանել

Ափսեները դրեց պահարանում:
Դասավորել դարսել

Եկան ու իր օրենքը  դրեց:
Սահմանել, հաստատել

Ձեռքի գիրքը մի կերպ  դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:
Տեղավորել

41.Լեզու բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
Տղան մի քանի լեզվի էր տիրապետում։
Վախից լեզուն կապ էր ընկել։
Լեզուն գտնվում է բերանի խոռոչում։
Լեզուն ծառայում է որպես հաղորդակցման միջոց։
Շատ հետաքրքիր է ժեստերի լեզուն։

42.Օդ  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
Ծուխը պտտվեց օդում և անհետացավ։
Առվոտյան օդը սառն էր։
Օդը Երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է

43.Երես  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
-Ինչու՞ ես այդպես երեսիս նայում։
Սեղանի երեսը սրբեց և ափսեները շարեց։
Ինձ համար ճաշի երեսից կլցնես։

Հոմանիշներ

  1. Ընդգծված բառերիև բառակապակցությումերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր,որ բյուրեղապակե  կոթողի նման ընկնում էր ցած:

Բայց բեդվինները հիացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ  փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:

Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են

խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը:  Բեդվիները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի  տեսնեն, թե խոտն ինչպե՞ս  է աճում:

Բեդվիները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы