Սարդեր

Սարդեր — սարդակերպերի (Arnanei) դասի հոդվածոտանիների կարգ։ Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է։ Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք։ Սարդերն ապրում են ամենուրեք՝ և՛ արևադարձային գոտիներում, և՛ տունդրայում, և՛ շոգ անապատներում ու բարձր լեռներում։ Գիշերային գիշատիչներ են։ Սնվում են հիմնականում միջատներով (նաև վնասատու) և դրանով օգուտ են տալիս մարդուն։ Սարդերը պատկանում են սարդակերպների դասի հոդվածոտանիների կարգին։ Հայտնի է մոտ 27 հազար, Հայաստանում՝ 300–350 տեսակ։ Առավել տարածված են խաչասարդը, տնային, թռչնակեր, արծաթափայլ և այլ սարդեր։

Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի օրգաններ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վերածվել է զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող ոտքեր են։

Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ գորտուկները (1-4 զույգ)։ Սարդերի մարմինը (երկարությունը՝ 0,7–11 սմ) կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Աչքերը (8) տեղադրված են գլխակրծքի առջևի մասում, ոստայնագեղձերի (մոտ 100) թմբիկները՝ փորիկի խոռոչում։ Թմբիկներից յուրաքանչյուրը մի քանի անցք ունի, որոնցից արտազատված հեղուկն օդում պնդանում է ու թելի տեսք ստանում. սարդն այն կարող է օգտագործել տարբեր նպատակներով։ Որոշ տեսակներ իրենց ձվերի համար «բարուրներ»՝ բոժոժներ են հյուսում, իսկ երբ փոքրիկ սարդերը դուրս են գալիս ձվից, սարդոստայնը դառնում է նրանց բույնը։ Երբեմն սարդոստայնաթելը սանդուղքի դեր է կատարում, երբեմն էլ քամին սարդոստայնն ու նրա մեջ եղած սարդի ձագին քշում, տանում է մեկ այլ տեղ (սարդոստայնը դառնում է օդանավ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։

Փափկամարմիններ

Փափկամարմիններփափկամորթերկակղամորթավորներ կամ մոլյուսկներ (լատ.՝ Mollusca), անողնաշարավորների առանձին տիպ։ Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո։ Փափկամարմինների ընդհանուր քանակը տարբեր երկրներում տատանվում է 100 հազարից[1] մինչև 200 հազար[2]ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ։ Ռուսաստանում հանդիպում է մոտ 2900 տեսակ[3]։ Այս տիպը սովորաբար բաժանում են 9 կամ 10 դասի, որոնցից երկուսը ամբողջությամբ վերացել են։ Փափկամարմինները յուրացրել են համարյա բոլոր միջավայրերում գոյատևելու (ծովային և քաղցրահամ ջրեր, հող, ցամաքա-օդային տարածք) ձևերը։ Որոշ փափկամարմիններ դարձել են ժամանակավոր կամ հիմնական մակաբույծներ՝ այլ կենդանիների համար։

Փափկամարմինների ամենափոքր ներկայացուցիչները համարվում են երկփեղկանիները։ Նրանց հասուն ներկայացուցիչները՝ Condylonucula maya ունեն 0,5 մմ երկարություն[4]։ Փափկամարմինների տիպին է պատկանում գլխոտանիների դասը, որի ներկայացուցիչները անողնաշարավորների ամենախոշոր տեսակներն են։ Գլխոտանիներին է պատկանում Mesonychoteuthis-ը (կաղամար), որի քաշը հասնում է 495 կիլոգրամի։

Փափկամարմինները բազմազան են ոչ միայն չափերով, այլ նաև անատոմիական կազմով և պահվածքով։ Գլխոտանի փափկամարմինները, ինչպիսին են կաղամարներըսիպելները և ութոտնուկները, անողնաշարավորների մեջ զբաղեցնում են առաջին տեղերից մեկը՝ նյարդային համակարգի զարգացվածությամբ։ Փափկամարմինների մոտ 80%-ը պատկանում է փորոտանիների դասին, 19%-ը՝ երկփեղկանիների և միայն 1%-ն է ժամանակակից ներկայացուցիչների այլ դասին պատկանում։

Փափկամարմինների մեծամասնությունը կարող են տեղաշարժվել ոտքի միջոցով։ Գլխոտանիների ոտքը ձևափոխվել է շոշափուկի։ Փափկամարմինների բնորոշ առանձնահատկություններից է հանքայնացված խեցին, որի ձևն ու կառուցվածքը փոխվում է դասից դաս։ Գլխոտանիների մեծամասնության մոտ խեցին բացակայում է։ Փափկամարմինների համար բնորոշ գիծ է համարվում բերանային հատուկ ապարատը՝ քերիչը։ Երկփեղկանիների մոտ ինչպես քերիչը, այնպես էլ՝ ամբողջ գլուխը հետ է զարգացել։

Փափկամարմինների առաջացումը կապվում է քեմբրիլի ժամանակաշրջանից։

Փափկամարմինների շատ տեսակներ՝ հիմնականում ցամաքային և ցամաքա-ջրային տեսակները, հայտնվել են անհետացման վտանգի մեջ՝ մարդկանց գործունեության պատճառով, և հիմա գտնվում են հսկողության տակ։

Փափկամարմինները համարվում են մարդկանց համար սննդի աղբյուր, ինչպես նաև նրանց խեցին օգտագործում են որպես շքեղություն, սադափի, մարգարիտի, վիսոնի, պուրպուրի տեսքով։ Այս ամենի հետ մեկտեղ փափկամարմինները համարվում են գյուղանտեսության համար վնասատուներ, իսկ որոշները մարդու համար անմիջական վտանգ են ներկայացնում։

Փափկամարմիններին պատկանող գլխոտանիների դասին ժամանակակից մշակույթում տվել են ծովային հրեշների կարգավիճակ։

Փափկամարմինները բաժանվում են հետևյալ դասերի՝ զրահավորներ կամ խիտոններակոսափորայիններմոնոպլակոֆորներթիոտանիներերկփեղկանիներփորոտանիներգլխոտանիներ և փոսապոչայիններ։

Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս:

Ընտրել որևէ շարք և պարզաբանել
Զգայունությունը,  քաջությունը,  համերաշխությունը,  բարությունը,  հարգանքը,  հանգստությունը,  արժեքները,  ուրախությունը,  հնազանդությունը,  հավատը,  տակտը  երջանկությունը,  վստահությունը,  հույսը,  շնորհակալության  զգացումը,  իմաստությունը,  երազանքները,  զղջումը  և  սերը  հիմքեր  են՝  մարդ    կոչվելու  համար:
Այս հատվածում տրված էր այն հատկանիշները որոնցով օժտված շատ քիչ մարդիկ կան։ Հիմա մարդիկ մտածում են միայն նյութականի մասին մոռանալով մարդկային արժեքների մասին։ Եթե տարիներ առաջ երեխաները երթուղու մեջ իրենց տեղը զիճում էին տարեցներին, հիմա իրենք նստում են իսկ տարեցները ճանր տոպրակներով կանգնում։ Սա իրականում մեծ խնդիր է, որովհետև այս խնդիրը գալիս է նաև ընտանիքներից։ Ցանկանում եմ, որ մարդիկ կարողան տարբերել կարևորը անկարևորից։
Փորձեք շարունակել «Ինձ դուր են գալիս մարդիկ…»  շարքը:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնց հետ շփվելով լցվում եմ դրական լիցքերով։ Բայց ցավոք հիմա քիչ նկան նման մարդիք։ Հատկապես հիմա ստելը և անպատասխանատվությունը դարձել են սովորական երևույթներ։ Ինձ դուրեն գալիս մարդիկ, ովքեր հարգում և հավատարիմ են մնում միմյանց։ Երանի աշխարհից վերանա՝ չարությունը, անպատասխանատվությունը, անհարգալից վերաբերմունը միմյանց հանդեպ, դավաճանությունը և շատ այլ բացասական բաներ։ Եվ բոլորը լինեն համերաշխ։

 Ֆիզիկա․ «Ինչու ծառերը չեն հասնում մինչև երկինք»

Հայտնի է,որ ծառի բարձրությունը կախված է նրա տեսակից,տարիքից, հողի բնությունից, կլիմայական պայմաններից և այլն: Ամենաբարձր ծառերն էկվալիպտներն են, որոնց բարձրությունը հասնում է մինչև 100 մետրի: Բայց դրանից ավելի բարձր ոչ մի ծառ չի աճում: Ճափազանց բարձր ծառը չի դիմանա սեփական ծանրությանը: «Երկինքին»,այլ կերպ ասած՝ ամպերին հասնելու համար ծառը պետք է ունենա մի քանի կիլոմետր բարձրություն: Հետևաբար՝ եթե ծառի բարձրությունը մեծանա,օրինակ, 10 անգամ (դառնա 1 կմ), ապա, նրա գործադրած ճնշումը նույնպես կմեծանա 10 անգամ՝ դառնալով զգալիորեն ավելի մեծ, քան առավելագույն ճնշումն է: Հենց այդ պատճառով է,որ ծառերը չունեն նույնիսկ մի քանի հարյուր մետր բարձրություն:

Ֆիզիկա․ «Ինչպես է մարդը շնչում»

Մարդու կյանքի առաջին և վերջին գործողությունը շնչառությունն է։ Եթե առանց սննդի մարդը կարող է ապրել 2-3 շաբաթ, առանց ջրի՝ 5-7 օր, ապա առանց թթվածնի՝ 3 րոպե։ 

Շնչառություն, արտաքին միջավայրից օդի անցումը թոքեր և հակառակ ուղղությամբ, որի ընթացքում օրգանիզմը ստանում է թթվածին և արտազատում ածխածնի երկօքսիդ։

Բոլոր աերոբ օրգանիզմները օգտագործում են թթվածինը բջջային շնչառության համար, որի ընթացքում նրա միջոցով սննդի բաղադրամասերը ճեղքվում են և առաջանում է էներգիա, իսկ որպես վերջնանյութ՝ ածխածնի երկօքսիդ։ «Արտաքին շնչառության» ժամանակ մթնոլորտային օդը անցնում է թոքեր, որտեղ ալվեոլներում դիֆուզիայի միջոցով կատարվում է գազափոխանակություն։ Արյունատար համակարգի միջոցով այս գազերը տեղափոխվում են բջիջներ, որտեղ տեղի է ունենում «բջջային շնչառությունը» 

Անասնապահություն

Ներկայաղնել անասնապահության զարգացման նախադրյալները։
Անասնապահության զարգացման  նախադրյալներն են՝ հողատարածքը, ֆերմաները, բուսածածք, արոտավայրեր, կլիմա։

Բնութագրել կրոնի դերը անասնապահության մեջ։

Փոքրիկ քայլերի արվեստը

Աստված իմ, խնդրում եմ քեզ, որ աշխարհում բոլորին ապահովես կացարանով և սննդով։ Հիմա այս պատերազմական իրավիճակում շատ մարդիկ մնացել են փողոցներում իրենց երեխաների և մեծահասակների հետ։ Խնդրում եմ, որ խաղաղություն լինի աշխարհում, ամենուրեք լսվի միայն ծիծաղի ձայներ բորորը լինեն ուրախ և երջանիկ։ Մարդիկ ազատվեն չարությունից և լցվեն սիրով, չդավաճանեն միմյանց։ Թող երջանկություն տիրի աշխարհում։

Գործնկան քերականություն

  1. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

Ուղղական- երկինքը(ը), մարդ(ը), ընկեր, սրճարան

Տրական-երկնքի(ն), մարդու(ն), ընկերոջը, սրճարանին

Բացառական-երկնքից, մարդուց, ընկերոջից, սրճարանից

Գործիական-երկնքով, մարդով, ընկերոջով, սրճարանով

Ներգոյական-երկրում, սրճարանում

  1. Ընկեր, սրճարան գոյական հոլովի´ր:

Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

Ուղղական- ի՞նչը

Տրական-ինչի՞ն

Բացառական- ինչի՞ց

Գործիական-ինչո՞վ

Ներգոյական-ինչու՞մ

Անասնապահություն․Աշխարհագրության Անհաստական նախագիծ

Անասնապահություն, գյուղատնտեսության երկու հիմնական ճյուղերից մեկը։ Ընդգրկում է տնային և գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների բուծումը՝ անասնաբուծական մթերքներ՝ սննդամթերք (կաթ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը՝ բանող ուժ (ձի, եզ, ջորի, ուղտ, եղջերու, և այլն), օրգանական պարարտանյութ (գոմաղբ և թռչնաղբ) ստանալու նպատակով։ Անասնապահության առանձին ճյուղերից ստացվում են հորմոնային պատրաստուկներ, տարբեր նյութեր դեղագործության համար (օրինակ՝ թռչնաղբից), իսկ անասնապահական մթերքների վերամշակումից առաջացած մնացուկներից՝ արժեքավոր կերեր (մսալյուր, ոսկրալյուր, զտած կաթ և այլն)։
Ձայնագրություն․ Անասնապահություն

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы