Համո Սահյան «Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու»

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…

Է- առձայնույթ

English.

  1. `For me, Geography is ..difficult.. than Maths. Itt difficult for me to remember facts about countries.
    3. History is the easier subject at school.
    4. I feel dreadful! This is the worse day of my life!
    5. I don’t argue with Joe, because he’s bigger than me.
    6. Sally is better than me at Art.
    7. I thing my result will be worse this year than last year.
    8. If you want to be fit, a healty diet and lots of exercise are the more important things.

    Ex. 1 b
    at 3.00 she
    3. At 6.00 she and Sue … Sunday
    4. at 12.30 she and Wendy
    5. at 5.00
    6. At 7.30

Համո Սահյան «Տար ինձ ժամանակ». Ձայնագրություն

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Համո Սահյան «Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ». Ձայնագրություն

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Գործնական քերականություն

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահնջված ձևով:

Այդ նամակը կարդալիս նա գունատվեց:(կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կարդալիս սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց:  (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը:  (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց:  (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանանալուց նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

  1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ ՝ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
    Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
    Գնալիս
    Քո գնալուց հետո հյուրեր եկան:
    Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
    Փրկելիս
    Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
    Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:
    Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
    Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
    Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
    Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
    Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
    Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
    Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
    Հեռանալուց
    Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
    Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:
    Դիտելուց

208.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել,որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտվածմի էակ էր: Ամեն օր նրանդուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադարշարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին:Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում,կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էրգցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Մեր կապիկին մի աֆրիկացուց ձեռք ենք բերեցլ,որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտվածմի էակ է: Ամեն օր նրանդուրս էնք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք են բերում պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին:Այդպես էլ լինում է: Նա շատ շուտ գլխի է ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում էդրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի է բակ մտնում,կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում է խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

Հոդվածոտանիների կարգ

Ներկայացնել հոդվածոտանիների դասը
Հոդվածոտանիներ, կենդանական աշխարհի ամենաբազմազան տիպն է, հայտնի է ավելի քան 1,5 միլիոն տեսակ։ Ապրում են ցամաքում, օդում և ջրում։ Մարմինը երկկողմ համաչափ է, հատվածավորված՝ կազմված է գլխակրծքից և փորից կամ գլխից, կրծքից և փորից։ Ունեն հատվածավորված, շարժուն հոդերով միացած վերջավորություններ, որտեղից և ստացել են իրենց անունը։

Կրծքի հատվածների և ոտքերի թիվը տարբեր է. գետի խեցգետինն ունի 5 զույգ քայլող ոտքեր, խաչասարդերը՝ 4, մայիսյան բզեզը՝ 3 զույգ։ Հոդվածոտանիներից միջատների մեծ մասի մեջքի կողմում՝ կրծքի վրա, տեղավորված են թևերը։ Մարմինը ծածկված է խիտինային ծածկույթով, որը ծառայում է որպես արտաքին կմախք, պաշտպանում է մեխանիկական և քիմիական ազդեցություններից, իսկ ցամաքային ձևերին՝ ջրի ավելորդ կորստից։ Խիտինային ծածկույթն առաձգական չէ,կեդանու հետ միասին չի աճում և մարմնի աճը սահմանափակելու համար պարբերաբար տեղի է ունենում մաշկափոխություն։ 

Ներկայացրեք միջատների արտաքին կառուցվածքը և ներքին օրգանները։
Միջատների հատվածավոր մարմինը կազմված է իրարից որոշակիորեն առանձնացված երեք բաժիններից՝ գլխիցկրծքից և փորիկից: Բոլոր միջատներն ունեն 1 զույգ բեղեր, կրծքի վրա կրում են 3 զույգ ոտքեր, նրանց մեծ մասն ունի նաև թևեր: Բոլոր միջատների շնչառության օրգանները տրախեաներն են:

Ներկայացնել միջատների բազմացումը ՝ թերի և լրիվ կերպարանափոխություն։


Տարբերում են կերպարանափոխության երկու հիմնական ձևեր՝ լրիվ և ոչ լրիվ։ Ոչ լրիվն ուղեկցվում է զարգացման երեք փուլերով , իսկ լրիվը՝ չորս ։ Թերի կերպարանափոխությամբ զարգացող միջատների թրթուրները նման են հասուն ձևերին, տարբերվում են նրանցից մարմնի փոքր չափերով, թևերի բացակայությամբ կամ դրանց ու սեռական օրգանների զարգացման սաղմնային վիճակով։ Լրիվ կերպարաափոխությամբ զարգացող միջատներին բնորոշ են որդանման թրթուրները, և միայն իմագոն է, որն օժտված է կարգին բնորոշ բոլոր առանձնահատկություններով։ Թրթուրային փուլում ընթանում է միջատների աճն ու զարգացումը, իսկ իմագոյի փուլում՝ բազմացումն ու տարածումը։ Միջատների ձևերի բազմազանությունը հանդիսանում է նրանց ամենազարմանահրաշ առանձնահատկությունը։ Կենդանիների այս դասը տեսակների թվով ամենաբազմաքանակն է, լցնում է բոլոր հնարավոր էկոլոգիական խորշերը՝ նիշաները և հանդիպում է ամենուրեք ընդհուպ՝ Անտարկտիդայում։ Ներկայումս նկարագրված է միջատների ավելի քան մեկ միլիոն տեսակ, և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ։ Միջատներն ուսումնասիրող գիտությունը կոչվում է էնտոմոլոգիա։

Զատիկներ

Զատկաբզեզներ կամ զատիկներ, բզեզների կարգի ընտանիք։ Հայաստանում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում։
Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկարությունը՝ 1, 1-16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին՝ մուգ պուտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով)։ Գլուխը փոքր է, բեղիկները՝ կարճ, ունեն եռահոդ գուրզ։ Առաջնամեջքը լայնական է՝ հետևի կլորացած անկյուններով։ Վերնաթևերն ունեն խճողված խիտ կետավորում։ Ոտքերը կարճ են, թաթերը՝ քառահոդ, 2-րդ հոդը մեծ է և երկբլթակ, 3-րդը՝ փոքր և 2-րդի փորոքում թաքնված։
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն , քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Արևմտահայերենից արևելահայերեն

ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝

  • Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
    տանիլ ու կատուին վիզէն կախել…
    Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…։

    Մկների ժողովը
    Մի անգամ մկները ժողով արեցին որոշելու, թե ինչ անեն կատվի հարձակումներից զգուշանալու համար։
    -Եկեք կատվի վզից մի զանգակ կախենք, հենց կատուն երևա ձանգակը ձայն կհանի, մենք էլ կլսենք ու կփախչենք,-ասում է մի մուկ։
    -Ինչ հրաշալի բան որոշեցիք, — ասում են մկները։
    Մի ուրիշ մուկ էլ ասում է, թե՝
    -Հրաշալին հրաշալի է, բայց թող մեջտեղ գա նա, որ կարող է զանգակը տանել ու կատվի վզին կախել։
    Բոլորը իրար են նայում, ու քար լռություն է տիրում․․․։

Ֆիզիկա․ Զատկական նախագիծ

Սովորական հավկիթն իրենից ներկայացնում է Երկրի լավագույն  մոդելը: Շատ բարակ կեղև, ինչպես երկրակեղևը, դեղնուցը միջուկն է, իսկ սպիտակուցը` Երկրի միջնապատյանը»:

1.Նախագիծ՝ «Զատկական ձվի ֆիզիկան»: 

Ծրագրի հեղինակ՝ Նունե ԹԵմուրյան

Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ.

Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձևավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների և ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ և տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաև զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու և համապատասխան ձևով ներկայացնելու հմտություններ:

  1. Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:
    Ձվի թարմությունը կարելի է ստուգել մեկ բաժակ ջրի օգնությամբ Թարմ ձուն (1-9 օր) մնում է բաժակի հատակին 10-21 օրվա ձուն ուղղվում է վերև Հին ձուն հայտնվում է ջրի երեսին։
  2. Ինչպես ստուգել՝  եփած է ձուն թե ոչ:
    Հենց սկսում է ձուն եռալ, ժամ ենք պահում 5-7 րոպե։Ստուգելու համար կարող, ենք ջրից հանել, դնել սեղանին կամ ինչ-որ հարթ տարածության վրա և պտտել։Եթե լավ է պտտվում, ուրեմն ձուն եփված է։
  3. Ինչպես ճիշտ  խաշել ձուն:
    Ձուն դնում ենք ջրի մեջ, դնում կրակին սպոաում մինչ եռա, եռալուց հետո սպասում ենք 7-10րոպե։ Ձուն եփում ենք փոքր կաթսայի մեջ, որպեսզի դրանք հնարավորինս մոտ լինեն միմյանց ու չկարողանան տեղաշարժվել
  4. Որ երևույթն է ընկած ձվի ներկման հիմքում և ինչպես է այն արտահայտվում: Բացատրել:
    ներկած ձվի ներկման հիմքը դա Զատիկն է, ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ, Քրիստոնեական Զատկի ժամանակ այն Սուրբ գերեզմանի խորհրդանիշն է, որտեղից Հիսուսը հարություն առավ: Բացի այդ, մեկ այլ ավանդույթի համաձայն, Զատկի ձվերը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է Հիսուսի խաչելության ժամանակ թափված արյունը։
  5. Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ:
    Հում ձուն պայթում է, երբ այն փորձում ես պատրաստել միկրոալիքային վառարանում: Նույնը կարող է տեղի ունենալ մաքրած ու խաշած ձվի հետ։
  6. Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:
    Ձուն ավելի հեշտ կոտրվվում է լայնացող ծայրից։
  7. Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:
    Հում ձուն դնում ենք աղաջրով լի տարայի մեջ ու ինչքան վերև է բարձրանում ձուն, այնքան շատ է աղաջրի աղի քանակը։

Կատարել փորձեր. 

  1. Ինչպես խաշած ձուն ամբողջությամբ տեղավորել ապակե շշի մեջ: Բացատրել այն և ամփոփել:
    Երբ ջեռուցվում է, օդը ընդլայնվում է: Ապրանքը պարանոցի վրա տեղադրելով, դուք արգելափակում եք թթվածնի հոսքը: Այրման գործընթացը դադարում է, և բաքը սկսում է սառչել: Սառչելիս օդը սեղմվում է, ինչպես որ լինում է, ձգվում է մի առարկա, որը կանխում է թթվածնի ներթափանցումը:
  2. Գունզարդել ձուն և բացատրել տեղի ունեցած  ֆիզիկական երևույթն ու կատարման գործընթացը: Դիֆուզիա:
  3. Ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակը: Բացատրել և կատարել համապատասխան եզրակացություն:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы