Գործնական քերականություն

168.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ (ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում, մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով (լեզու) է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում(գործածվել):  Կոնգոյում հինգ հարյուր լեզու(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ բնակվում է(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

169.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար(հեկտար)անտառ(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար(դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է(ստեղծագործություն) ցուցադրված(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեքհարյու քսաներկու դահրլիճները(դահլիճ) հայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

170.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրել են(ապրիլ) հարյուր տասնինը վայրի ցուլեր (ցուլ ) որոնցից (որ) չորս պահվել են (պահվել) փորձատտեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցլեր(ցուլ) կա՛մ արգելանոցներում են ապրել  (ապրել), կա՛մ ազատ արածել են (արածել)՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ են եղել (եմ):

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածում էին(արածել)ավելի քան հազար հինգ հարյուր ցուլեր (ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձիեր(գետաձի) ավելի քան հարյուր խոտաճարակխոշոր կենդանիներ (կենդանի) են ապրում:

171.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա: Ամեն դասարանում կա քսանհինգ աշակերտ

Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:
Ամեն գյուղում կա երկու դպրոց։

Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:
Յուրաքանչյուր թռչուն չորսական փետուր գցեց

Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն:  Բ. . Ընկերներս ամրոցում մի -մի տուն ունեն:
Ընկերներս ամրոցում մեկական տուն ունեն։

  1. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ — հարյուրական-հարյուր-հարյուր:

Տասական- տասը-տասը
տասներկու-տասներկու- տասներկուական
հազար- հազար- հազարական
քսանհինգական- քսանհինգ- քսանհինգ
վեցական-վեց-վեց

Մաթեմատիկա առանց բանաձևերի․ Խնդիրների քննարկում

11 մետր երկարությամբ բարակ ձողի վերևի մասում գտնվում են որոշ քանակով մրջյուններ։ Բոլոր մրջյունները քայլում են 11մ/վ արագությամբ կա՛մ դեպի աջ, կա՛մ դեպի ձախ։ Երբ 22 մրջյուն հանդիպում են, երկուսն էլ փոխում են իրենց շարժման ուղղությունը, այսինքն սկսում են շարժվել հակառակ ուղղությամբ։ Այլ դեպքում նրանք չեն փոխում իրենց շարժման ուղղությունը։ Երբ մրջյունը հասնում է ձողի եզրին, ընկնում է։ Պարզել, թե առավելագույնը որքա՞ն ժամանակ հետո բոլոր մրջյունները կընկնեն ձողի վրայից։

Հայկն ու Անին խաղում են հետևյալ խաղը․ ա) 22, բ) 33 պարկերից յուրաքանչյուրում կա 2020-ական կոնֆետ։ Ամեն խաղացող իր հերթին որևէ պարկից վերցնում է ինչ-որ քանակությամբ կոնֆետներ։ Հաղթում է նա, ով վերցնում է վերջին կոնֆետը։ Խաղը սկսում է Հայկը։ Պարզել, թե ո՞վ կարող է հաղթել։

ա) Հայկի առաջին քայլից հետո Անին կարող է մյուս պարկից վերցնել այնքան կոնֆեֆետ, որքան Հայկը վերցրել էր իր քայլին։ Արդյունքում Անիի քայլից հետո պարկերում եղած կոնֆետների քանակները հավասար կլինեն, ինչը նշանակում է, որ Հայկի հաջոդ քայլից հետո Անինն կկարողանա գործել նույն մարտավարությամն։ Այսպիսով, Հայկի ցանկացած քայլից հետո Անին կկարողանա քայլ կատարել, ուստի կհաղթի։

բ) Հայկը առաջին քայլին կվերցնի առաջին պարկի բոլոր կոնֆետները, որից հետո կմնան 22 պարկեր 2020-ական կոնֆետներով, և հերթը կլինի Անիինը։ Խնդրի ա) մասի համաձայն այդ դեպքում Անիին Հայկը կկարողանա հաղթել։

Պատասխան՝ ա)Անին, բ) Հայկը



 Հայտնի է, որ 1313%-անոց աղաջրի զանգվածը 2020կգ‐ով ավել է 55%-անոց աղաջրի զանգվածից: Նրանց խառնուրդից առաջանում է 1010%-անոց աղաջուր: Գտնել ստացված լուծույթի զանգվածը:

Ֆիզիկա․ Մթնոլորտային ճնշում

Քննարկվող հարցեր՝

1.Ինչպես կարելի է ապացուցել օդի առկայությունը մեր շրջապատում:
Մեր շրջապատում կան մարմիներ, որոնք ասնտեսանելի են։ Դրանց գոյության մասին դատում ենք՝ ելնելով մեր ամենօրյա փորձից։ Օրինակ՝ եթե արագ սլացող ավտոմեքենայի պատուհանից դուրս հանենք ձեռքը, ապա կզգանք ավտոմեքենայի շարժմանը հակառավ ուղղված ազդեցություն, որը հետ է հրում ձեռքը։ Դա շրջապատի օդի ազդեցությունն է ձեռքի վրա։ Մենք շրջապատված ենք օդով և ապրում ենք՝շնչելով այն։19-րդ դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի մոնօքսիդի, օզոնի, ջրածնի, ամոնիակի և ազոտի այլ միացությունների հետքեր: Մթնոլորտը գազերի մեխանիկական խառնուրդ է, որը հիմնականում բաղկացած է (78%) ազոտից և թթվածնի (21%):

2.Ինչ է մթնոլորտը:
Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ: 

3.Ինչ գազերից է հիմնականում բաղկացած մթնոլորտը: 
Ազոտից, թթվածնից, արգոնից և ածխաթթվական գազից։

4.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն հեռանում Երկրից դեպի տիեզերք:
Որովհետև Երկիրը ձգում է, մթնոլորտի մասնիկները։

5.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն կուտակվում Երկրի մակերևույթին:
Եթե Արեգակը չջերմացներ մթնոլորտը,  ապա վերջինս մասնիկները, Երկրի ձգողության ազդեցությամբ, ի վերջո կհավաքվեին Երկրի մակերևույթին։

6.Ինչու է օդը ճնշում գործադրում մարմինների վրա
Ձգվելով Երկրից՝օդը ճնշում է գործադրում շրջապատի մարմիների վրա։ Մարմիների վրա մթնոլորտի գործադրած ճնշումն անվանում են մթնոլորտային ճնշում։
:

7.Ինչն են անվանում մթնոլորտային ճնշում:
Երկրագնդի մթնոլորտի կողմից նրանում գտնվող մարմինների վրա գործադրվող ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

8.Ինչու է ջուրը խողովակում  բարձրանում  մխոցի հետևից:
Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մխոցի ազատած ծավալը մթնոլորտային ճնշման հետևանքով իսկույն լցվում է ջրով։

9.Բացատրել Տորիչելիի փորձը:
Տորիչելլին մոտ 1 մետր երկարությամբ ապակե խողովակը, որը մի կողմից հալափակված էր, լցրել է սնդիկով և ձեռքով փակել: Այնուհետև այդ խողովակը շրջված ընկղմել է սնդիկով լցված տարայի մեջ և բացել այն: Սնդիկի մի մասը լցվում է տարայի մեջ և ապակե խողովակի վերին մասում առաջանում է անօդ տարածություն կամ, այսպես կոչված, տորիչելյան դատարկություն, ընդ որում, սնդիկի սյան բարձրությունը մնում է հաստատուն՝ մոտ 760 մմ՝ հաշված տարայի սնդիկի մակերեսից:

10. Ինչ կառուցվածք ունի սնդիկային ծանրաչափը:

Без названия

Եթե փորձում օգտագործված սնդիկով լի ապակե խողովակին ամրացնենք ուղղաձիգ սանդղակ, ապա կստանանք մթնոլորտային ճնշումը չափելու պարզագույն սարք։ Կստանանք սնդիկային բարոմետր (հունարեն բարոս՝ ծանրություն բառից) կամ ծանրաչափ։

11. Ինչ կառուցվածք ունի անհեղուկ ծանրաչափը:

Դիտել փորձերը.

https://stopvideo.net/eksperiment-s-vodoi-stakanom-i-svechkoi.video505

Ինչ է մթնոլորտը՝     https://sovorir.am/site/lesson/id/555

Բարեկամները: Ստեփան Զորյան

Պատմվածքը միայնակ ապրող ամուրի Պողոսի մասին է։ Ի տարբերություն շատ ամուրիների՝ Պողոսը համեստ կյանքով է ապրում։ Տանը նրան միակ սպասողը մորից ժառանգություն մնացած վանա կատուն է։ Նրա հետ է կիսում իր վիշտն ու ուրախությունը ինչպես նաև մի կտոր հացը։ Մի օր երբ կատուն տիրոջից թաքուն կերել էր ձկան գլուխը պողոսը շատ է բարկանում և դուրս է անում կատվին։ Սակայն շատ ժամանակ անց ներում է կատվին և ներս թողում։ Չէ՞ որ կատվին կորցնելով նա կկորցներ իր միակ ընկերոջը։

Գրաբարյան առակներ

Վարդան Այգեկցի

Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Բառարան

ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

որդիս — որդիներ

ի ժամ մահուն — մահվան ժամին

կոչեաց — կանչեց

զորդիսն — որդիներին

որդեակք — որդյակներ

պահեալ — պահված

ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին — այգում

զտեղին — տեղը

ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս

որ — ով, ով որ

խորագոյն — ավելի խոր

փորէ — այստեղ` փորի

գտանէ — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

վարէին — վարում էին

իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի — որ, որպեսզի

գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ — տվեց

ելից — լցրեց

զնոսա — նրանց

գանձիւ — գանձով

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

2.Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

ասէ- ասում է
որդիքն- որդիներ
սկսան-սկսեցին
յայգին մեր- մեր այգին
զգանձն- գանձեր
սկսաւ- սկսեց
բազում- բազմազան
պտուղ- պսուց
ետ բազում պտուղ- այդ բազում պտուղները

3.Աշխարահաբար դարձրու առակը:

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
Իմաստասեր, ինչ որ աղքատ ունէր ծույլ որդիներ մահի ժամանակ կանչեց որդիներին և ասաց․

— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Իմ որդիներ, բազում գանձ է պահված մեր այգում, ես տեղը ցույց չեմ տա ձեզ, ով որ աշխատի և ավելի խոր փորի նա կգտնի գանձը։

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
հոր մահվանից հետո, որդիները սկսեցին, ջանք թափել, մեծ աշխատասիրությամբ, մեծ չարչարանքով վարում էին, և գուցե նրանցից մեկը կգտներ գանձը։

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Եվ սկսեց այգին աճել և զորանալ, տվեց շատ պտուղներ, և նրանից շատ գանձ դուրս եկավ։

4.Ինչից է երևում հոր իմաստասեր լինելը:
Հայրը իմաստուն էր նույնիսկ մահվան վերջին վայրկյանին, խելամիտ էր

5.Մեկ նախադասությամբ գրիր՝ ի՞նչ է սովորեցնում առակը։

Ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները

Առաջադրանքներ(դասարանում)

1) Լրացնել բաց թողածը.

ա) ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան դիմացի կողմը կոչվում է ներքնաձիգ

բ) ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը հավասար է 90 աստիճան

գ) ուղղանկյուն եռանկյան մեջ 300-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգ։2

դ) ուղղանկյուն եռանկյան մեծ կողմը դա ներքնաձիգ է:

2) ABC ուղղանկյուն եռանկյան մեջ սուր անկյուններից մեկը հավասար է 600: Փոքր էջի և ներքնաձիգի գումարը հավասար 30սմ: Գտնել փոքր էջն ու ներքնաձիգը:
a-90
c=60
b=30
ac+bc=30
ac, bc-?
x+2x=30
3x=30
bc=2x=20սմ
Պատ․՝ 10սմ,20սմ

3) AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է AF կիսորդը և AH բարձրությունը: Գտեք AHF եռանկյան անկյունները, եթե <B=1120:
<B=1120
AB=BC
a=c=180-122/2=34
af-կիսորդ=fac=bap=170
AFB=170+340=510 (արտաքին անկյուն)
AHF-ից
Haf=900-510=390
Պատ․՝390

Առաջադրանքներ (տանը)

4) ABC և A1B1C1եռանկյունների մեջ A և A1անկյուններն ուղիղ են, իսկ BD-ն և B1D1-ըկիսորդներ են: Ապացուցեք, որ ABC=A1B1C1,եթե <B=<B1 և  BD=B1D1:

5)

6)

7)

Երկկենցաղներ

Երկկենցաղներ, չորքոտանի ողնաշարավոր կենդանիների դաս, որն ներառում է սալամանդրերին, տրիտոններին, գորտերին, դոդոշներին և այլն։

Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ. առաջին ողնաշարավորներն են, որ դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում,գետերի ափերին,ճահիճներում, ստվերոտ և խոնավ անտառներում։

Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում է թոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։

Սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը՝ երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։

Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։ Մաշկային որոշ գեղձեր օժտված են բակտերիասպանիչ հատկությամբ։ Ծառագորտերը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։

Գորտի գլուխը շարժուն ձևով միացած է իրանի հետ, սակայն այդ շարժումները սահմանափակ են, քանի որ պարանոցն արտահայտված չէ, գլխի և իրանի միջև ընդգծված սահման չի նկատվում։ Գլխի վրա՝ վերին մասում, գտնվում են քթանցքերը, դուրս ընկած աչքերը, իսկ յուրաքանչյուր աչքի հետևում՝ գլխի կողքերին՝ թմբկաթաղանթները։ Աչքերն ունեն կոպեր՝ վերին մաշկային և ստորին թաղանթայինԳորտի հետևի վերջույթները երկար են, որի շնորհիվ տեղաշարժվում են ցատկումներով։

Ձկներ

Ձկներ, ջրային կենսակերպ վարող քորդավորներ։ Ապրում են ծովերում, օվկիանոսներում, գետերում և լճերում։ Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։

Շնչում են խռիկներով, զարգացումն ընթանում է ջրում։ Ձկների վերնադասը բաժանված է երկու դասերի՝ կռճիկային և ոսկրային։ Կռճիկային ձկների դասին են պատկանում շնաձկների և կատվաձկների կարգերը, իսկ ոսկրային ձկների դասը բաժանվում են չորս ենթադասերի՝ ճառագայթալողակներ, վրձնալողակներ, կռճիկաոսկրայիններ և երկշունչներ։

Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։

Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։

Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։

Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы