1.Ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը:
Ֆիզիկա բառն նշանակում է բնություն։ Այն առաջացել է հունարեն ֆյուզիս բառից։
2.Որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացահայտելն է։
3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան:
Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։
4.Ինչ է բնությունը:
Մարդն ապրում է բնության մեջ։ Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը, մոլորակները։ Մարդը նույպես բնության մաս է։
5.Ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով:
Բնության երևույթ ասելով հասկանում եմ օրինակ ՝ երբ խոր աշնանը սառցակալում են լճակները, գարնանը հալվում է ձյունը, ամռանն անձրև է գալիս, իսկ ձմռանը ձյուն։ Բնության մեջ կատարվող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։
6.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ:
Ավտոմեքենայի շարժվելը, քարի ընկնելը, ջրի սառչելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը, կայծակը, որոտը ֆիզիկական երևույթների օրինակներ են։
7.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:
8.Ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ:
Մեզ շրջապատող ցանկացած առարկա անվանում են մարմին։ Օրինակ՝ բաժակ, պահարան, գրիչ, սեղան և այլն։
9.Ինչ է նյութը:Բերեք օրինակներ:
Այն ինչից որ բաղկացած են մարմինները, կոչվում է նյութ, օրինակ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն։
10.Ինչ է մատերիան:
Այն ամենն ինչ գոյություն ունի տիեզերքում երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։
11.Ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:
Բնության երևույթների մասին գիտելիքներ ենք ձեռք բերում փորձեր և դիտումներ կատարելով։
12.Ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Փորձով կարելի է մի քանի անգամ ուսունասիրել երևույթը և տարբեր չափումներ կատարել, իսկ դիտումով ոչ
13Ինչ է վարկածը:
Վարկածը ուսումնասիրվող երևույթի մասին արված ենթադրությունն է։
14.Ինչ է օրենքը:
Օրենքները բացահայտում են բնության տարբեր երևույթների միջև կապերը, բացատրում դրանց պատճառները:
15.Ինչ է ֆիզիկական տեսությունը:
Ֆիզիկական տեսությունը ոչ միան բացահայտում է հայտնի երևույթները, այլև կանխատեսում է նոր, դեռևս անհայտ երևույթները եւ դրանց հետեւանքերը:
16.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ:
Յուրաքանչյուր գործ անելիս մենք կատարում ենք չափումներ: և գիտականորեն որեւէ բան հիմնավորելիս չափումները ևս անհրաժեշտ են:
17..Ինչ է նշանակում չափելոորևէ ֆիզիկական մեծություն:
Չափել որևէ ֆիզիկական մեծություն, նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ:
19.Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք:
20.Ինչ չափիչ սարքեր եք ճանաչում: Թվարկեք:
Կշեռք, ջերմաչափ, քանոն, չափագլան, չափերիզ։
21.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում:
Զանգված, ջերմություն, երկարություն, մլ կամ լ։
22.Ինչ է չափիչ սարքի սանդղակ:
Բաժանումների գծերը և որոշ գծերի մոտ գրված թվերը միասին կոչվում են սանդղակ:
23.Որն է չափիչ սարքի չափման սահմանը:
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:
24.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք:
Երկու գծիկների միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:
25.Ինչից է կախված չափման սխալը: