Ֆիզիկա ինքնաստուգում

1․ Մթն․ ճնշում= է 750մմ սնդ․ սյուն։ Որքա՞ն է սնդ․ սյան բարձրությունը Տորիչելի խողովակում?
Պատ․՝ 750մմ։
2. Գրիր ճնշումը սահմանող բանաձևեր։
p=F/S
p= pgh
Ճնշումը բնութագրում է 2 հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին
3․ Գրիր Արքիմեդյան ուժի բանաձևը։
FA=pgV
Այն ուժն է, որը ազդում է մարմինների վրա, այն ժամանակ, երբ դրանք հեղուկ կամ գազի մեջ ենք ընկղմում։

4․ Ո՞ր դեպքում է մարմինն ամբողջությամբ խորասուզվում հեղուկի մեջ։
Մարմինն ամբողջությամբ խորտակվում է հեղուկի մեջ երբ նրա խտությունն ավելի մեծ է հեղուկի խտություն
5․ Որքա՞ն է ջրածնով լցված 20մ3 ծավալով օդապարիկի վերամբարձ ուժը գետնից 10կմ բարձր․ վրա։
Օդի խտությունը=0,414կգ/մ3

 Մարմինների լողալու պայմանները

1.Որ դեպքում է մարմինը՝ ա. խորասուզվում հեղուկում; բ. լողում նրա ներսում, 

գ. լողում նրա մակերևույթին: 
1. Եթե արքիմեդյան ուժը փոքր է ծանրության ուժից (FԱ<Fծ), ապա մարմինը կսկսի իջնել հեղուկով լցված անոթի հատակը, այսինքն՝ կխորասուզվի:
2.  Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մասամբ սուզված վիճակում լողում է հեղուկի մակերևույթին։
3. Եթե մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը , մարմինը լողում է հեղուկի ներսում։

2. Ինչո՞ւ մետաղադրամը խորասուզվում է ջրում, սակայն լողում է սնդիկի մակերևույթին?
Մետաղադրամը խորասուզվում է ջրում և չի խորասուզվու սնդիկում, քանի որ սնդիկի խտությունը ավելի մեծ է:

3.Ի՞նչ տեղի կունենա, եթե 950 կգ/մ3 խտությամբ մարմինը գցենք՝

ա/ կերոսինի մեջ, բ/ ջրի մեջ:

4. Օգտվելով խտության աղյուսակից՝ որոշեք, թե որ մետաղներից պատրաստված հոծ առարկաները կխորասուզվեն սնդիկի մեջ, և որո՞նք կլողան նրա մակերևույթին:

5. Նկարում պատկերված են միևնույն մարմնի դիրքերը՝ երկու տարբեր հեղուկներում: Ո՞ր հեղուկի խտությունն է ավելի մեծ:

6.Ի՞նչ հերթականությամբ կդասավորվեն անոթում իրար չխառնվող երեք հեղուկները՝ ջուրը, կերոսինը սնդիկը: Պատկերեք և բացատրեք այն:

7.Ինչպես է ձուկը կարողանում լողալ տարբեր խորություններում:

8. Ինչու են սատկած ձկները բարձրանում ջրի երես:

9. Ինչու մարդն ավելի հեշտ է լողում ծովի ջրում, քան քաղցրահամ ջրում:

Արքիմեդի օրենքը

1.Ո՞ր ուժն ՝ կոչվում Արքիմեդի ուժ:
Այն ուժն է, որը ազդում է մարմինների վրա, այն ժամանակ, երբ դրանք հեղուկ կամ գազի մեջ ենք ընկղմում։

2.Ինչպե՞ս է ուղղված Արքիմեդյան ուժը:
Արքիմեդյան ուժը ուղղված է վերև, քանի որ հեղուկի մեջ ավելի հեշտ է որևէ մարմին բարձրացնել։

3.Ինչու՞ շունը ջրում հեշտությամբ դուրս է քաշում խեղդվող մարդուն, սակայն հանելով ափ, չի կարողանում մարդուն տեղից շարժել:
Ջրում ավելի հեշտ է որևէ մարմին բարձրացնել, քանի որ մարմնի վրա ազդում է Արքիմեդի ուժը։

4. Ինչպես կարելի է համոզվել, որ հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա հեղուկն ազդում է դուրս մղող ուժով:
Ամենահեշտ ձևը դա ստուգելու համար պետք է ձեռքը ընկղմել ջրի մեջ, և կզգանք, որ եթե ձեռքը թողնենք այն վերև կբարձրանա։

5.Նկարագրեք փորձ, որն ապացուոցում է արքիմեդյան ուժի գոյությունը  գազերում:
Փորձի իմաստը այն էր, որ կշեռքի շծակի մի ծայրից դրեցինք փուչիկ, իսկ մյուսից բեռ, տեղադրեցինք օդահան պոմպի մեջ և օդը հանելուց հետո փուչիկը իջավ ներքև, այսինքն այն ուժը , որը պահում էր փուչիկը։

6.Որն է հեղուկաում արքիմեդյան ուժի աաջացման պատճառը:
Հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը հիդրոստատիկ ճնշման ուժերն են։

7.Ինչ մեծություններից է կախված Արքիմեդյան ուժը:
Բարձրությունից, մարմնի խտությունից, երկրի ձգողության ուժից և մարմնի ծավալից։

8.Ձևակերպել Արքիմեդի օրենքը:
Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղագիծ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է այդ մարմնի դուրս մղած ջրի կշռին։

Ֆիզիկա․ Մթնոլորտային ճնշում

Քննարկվող հարցեր՝

1.Ինչպես կարելի է ապացուցել օդի առկայությունը մեր շրջապատում:
Մեր շրջապատում կան մարմիներ, որոնք ասնտեսանելի են։ Դրանց գոյության մասին դատում ենք՝ ելնելով մեր ամենօրյա փորձից։ Օրինակ՝ եթե արագ սլացող ավտոմեքենայի պատուհանից դուրս հանենք ձեռքը, ապա կզգանք ավտոմեքենայի շարժմանը հակառավ ուղղված ազդեցություն, որը հետ է հրում ձեռքը։ Դա շրջապատի օդի ազդեցությունն է ձեռքի վրա։ Մենք շրջապատված ենք օդով և ապրում ենք՝շնչելով այն։19-րդ դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի մոնօքսիդի, օզոնի, ջրածնի, ամոնիակի և ազոտի այլ միացությունների հետքեր: Մթնոլորտը գազերի մեխանիկական խառնուրդ է, որը հիմնականում բաղկացած է (78%) ազոտից և թթվածնի (21%):

2.Ինչ է մթնոլորտը:
Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ: 

3.Ինչ գազերից է հիմնականում բաղկացած մթնոլորտը: 
Ազոտից, թթվածնից, արգոնից և ածխաթթվական գազից։

4.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն հեռանում Երկրից դեպի տիեզերք:
Որովհետև Երկիրը ձգում է, մթնոլորտի մասնիկները։

5.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն կուտակվում Երկրի մակերևույթին:
Եթե Արեգակը չջերմացներ մթնոլորտը,  ապա վերջինս մասնիկները, Երկրի ձգողության ազդեցությամբ, ի վերջո կհավաքվեին Երկրի մակերևույթին։

6.Ինչու է օդը ճնշում գործադրում մարմինների վրա
Ձգվելով Երկրից՝օդը ճնշում է գործադրում շրջապատի մարմիների վրա։ Մարմիների վրա մթնոլորտի գործադրած ճնշումն անվանում են մթնոլորտային ճնշում։
:

7.Ինչն են անվանում մթնոլորտային ճնշում:
Երկրագնդի մթնոլորտի կողմից նրանում գտնվող մարմինների վրա գործադրվող ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

8.Ինչու է ջուրը խողովակում  բարձրանում  մխոցի հետևից:
Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մխոցի ազատած ծավալը մթնոլորտային ճնշման հետևանքով իսկույն լցվում է ջրով։

9.Բացատրել Տորիչելիի փորձը:
Տորիչելլին մոտ 1 մետր երկարությամբ ապակե խողովակը, որը մի կողմից հալափակված էր, լցրել է սնդիկով և ձեռքով փակել: Այնուհետև այդ խողովակը շրջված ընկղմել է սնդիկով լցված տարայի մեջ և բացել այն: Սնդիկի մի մասը լցվում է տարայի մեջ և ապակե խողովակի վերին մասում առաջանում է անօդ տարածություն կամ, այսպես կոչված, տորիչելյան դատարկություն, ընդ որում, սնդիկի սյան բարձրությունը մնում է հաստատուն՝ մոտ 760 մմ՝ հաշված տարայի սնդիկի մակերեսից:

10. Ինչ կառուցվածք ունի սնդիկային ծանրաչափը:

Без названия

Եթե փորձում օգտագործված սնդիկով լի ապակե խողովակին ամրացնենք ուղղաձիգ սանդղակ, ապա կստանանք մթնոլորտային ճնշումը չափելու պարզագույն սարք։ Կստանանք սնդիկային բարոմետր (հունարեն բարոս՝ ծանրություն բառից) կամ ծանրաչափ։

11. Ինչ կառուցվածք ունի անհեղուկ ծանրաչափը:

Դիտել փորձերը.

https://stopvideo.net/eksperiment-s-vodoi-stakanom-i-svechkoi.video505

Ինչ է մթնոլորտը՝     https://sovorir.am/site/lesson/id/555

Ֆիզիկա․ Զատկական նախագիծ

Սովորական հավկիթն իրենից ներկայացնում է Երկրի լավագույն  մոդելը: Շատ բարակ կեղև, ինչպես երկրակեղևը, դեղնուցը միջուկն է, իսկ սպիտակուցը` Երկրի միջնապատյանը»:

1.Նախագիծ՝ «Զատկական ձվի ֆիզիկան»: 

Ծրագրի հեղինակ՝ Նունե ԹԵմուրյան

Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ.

Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձևավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների և ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ և տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաև զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու և համապատասխան ձևով ներկայացնելու հմտություններ:

  1. Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:
    Ձվի թարմությունը կարելի է ստուգել մեկ բաժակ ջրի օգնությամբ Թարմ ձուն (1-9 օր) մնում է բաժակի հատակին 10-21 օրվա ձուն ուղղվում է վերև Հին ձուն հայտնվում է ջրի երեսին։
  2. Ինչպես ստուգել՝  եփած է ձուն թե ոչ:
    Հենց սկսում է ձուն եռալ, ժամ ենք պահում 5-7 րոպե։Ստուգելու համար կարող, ենք ջրից հանել, դնել սեղանին կամ ինչ-որ հարթ տարածության վրա և պտտել։Եթե լավ է պտտվում, ուրեմն ձուն եփված է։
  3. Ինչպես ճիշտ  խաշել ձուն:
    Ձուն դնում ենք ջրի մեջ, դնում կրակին սպոաում մինչ եռա, եռալուց հետո սպասում ենք 7-10րոպե։ Ձուն եփում ենք փոքր կաթսայի մեջ, որպեսզի դրանք հնարավորինս մոտ լինեն միմյանց ու չկարողանան տեղաշարժվել
  4. Որ երևույթն է ընկած ձվի ներկման հիմքում և ինչպես է այն արտահայտվում: Բացատրել:
    ներկած ձվի ներկման հիմքը դա Զատիկն է, ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ, Քրիստոնեական Զատկի ժամանակ այն Սուրբ գերեզմանի խորհրդանիշն է, որտեղից Հիսուսը հարություն առավ: Բացի այդ, մեկ այլ ավանդույթի համաձայն, Զատկի ձվերը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է Հիսուսի խաչելության ժամանակ թափված արյունը։
  5. Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ:
    Հում ձուն պայթում է, երբ այն փորձում ես պատրաստել միկրոալիքային վառարանում: Նույնը կարող է տեղի ունենալ մաքրած ու խաշած ձվի հետ։
  6. Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:
    Ձուն ավելի հեշտ կոտրվվում է լայնացող ծայրից։
  7. Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:
    Հում ձուն դնում ենք աղաջրով լի տարայի մեջ ու ինչքան վերև է բարձրանում ձուն, այնքան շատ է աղաջրի աղի քանակը։

Կատարել փորձեր. 

  1. Ինչպես խաշած ձուն ամբողջությամբ տեղավորել ապակե շշի մեջ: Բացատրել այն և ամփոփել:
    Երբ ջեռուցվում է, օդը ընդլայնվում է: Ապրանքը պարանոցի վրա տեղադրելով, դուք արգելափակում եք թթվածնի հոսքը: Այրման գործընթացը դադարում է, և բաքը սկսում է սառչել: Սառչելիս օդը սեղմվում է, ինչպես որ լինում է, ձգվում է մի առարկա, որը կանխում է թթվածնի ներթափանցումը:
  2. Գունզարդել ձուն և բացատրել տեղի ունեցած  ֆիզիկական երևույթն ու կատարման գործընթացը: Դիֆուզիա:
  3. Ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակը: Բացատրել և կատարել համապատասխան եզրակացություն:

 Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում: Պասկալի օրենքը:

Քննարկվող հարցեր՝

1.Ինչ նմանություն կա սեղմված հեղուկի (կամ գազի) և սեղմված զսպանակի միջև: 
Նմանութոյւնն այն է, որ երկուսն էլ ճնշում են գործադրում իրենց սեխմող պատերի վրա։

2.Իսկ ինչով են դրանք տարբերվում:  
Հեղուկը հավասարչափ ճնշում է գործադրում իրեն սեղմող բոլոր ուղություններով իսկ զսպանակը ճնշում է գործադրում Իր սեղմման աժու հակառակ ուղղությամբ։                                          

3.Նկարագրել և բացատրել Պասկալի փորձը:
Պասկալի օրենքը կարող են նկարագրել ուրիշ փորձով։ Ջրով շշի մեջ դնում ենք ձու և բարձր բարձրությունից նետում ենք․ Եթե շիշի մեջ կա ջուր, ձուն չի ջարդվի, քանի որ ընկնելու ժամանակ ջուրը բոլոր կողմերից հավասարաչափ ճնշում է գործադրում ձվի վրա և ձուն չի դիպչում շշի պատերին։ Իսկ եթե շիշը առանց ջուր լիներ, նետման ժամանակ ձուն դիպչեր շշի պատերին և կջարդվեր։

4.Ձևակերպել Պասկալի օրենքը:
Հեղուկները ու գազերը իրենց վրա գործադրող ճնշումը միատեսակ են հաղորթում բոլոր ուղղությոններով։

5.Ինչ է հիդրոստատաիկ ճնշումը:
Հանգստի վիճակում գտնվող հեղուկի ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում․

6.Կախված է արդյոք անոթի հատակին հեղուկի ճնշումն անոթի ձևից:
Ոչ

7.Գրեք բաց անոթի հատակին  անշարժ հեղուկի ճնշման բանաձևը:

8.Գրեք հեղուկի ազատ մակերևույթից հ խորությամբ կետում անոթի պատի վրա հիդրոստատիկ ճնշման բանաձևը:
p=ρgh

9.Ծովում ինչ խորությամբ սուզվելիս ճնշումը կլինի 1 ՄՊա:

p=ρgh

ջրի խտությունը= 997 կգ/մ³

g=9.8 ն/կգ

p=1ՄՊա=1000000Պա

1000000Պա=997 կգ/մ³*9.8 ն/կգ*h

1000000=997 *9.8 *x

1000000=9770.6*x

x=1000000:9770.6

x=102.347մ

10.Ինչ է սկաֆանդրը, որքան կարելի է խորասուզվել սկաֆանդրով:
Սկաֆանդրը ջրասուզորդների հատուկ հանդերձանք է։

11.Ինչ է աքվալանգը, բաթիսֆերան, բաթիսկաֆը:

Աքվալանգը ստորջրյա լողալու համար շնչառական սարք է։

Բաթիսֆերան գնդիկաձև ծովային սարք է։

Բատիսկաֆը ինքնավար ստորջրյա տրանսպորտային միջոց է։

 Ֆիզիկա․ «Ինչու ծառերը չեն հասնում մինչև երկինք»

Հայտնի է,որ ծառի բարձրությունը կախված է նրա տեսակից,տարիքից, հողի բնությունից, կլիմայական պայմաններից և այլն: Ամենաբարձր ծառերն էկվալիպտներն են, որոնց բարձրությունը հասնում է մինչև 100 մետրի: Բայց դրանից ավելի բարձր ոչ մի ծառ չի աճում: Ճափազանց բարձր ծառը չի դիմանա սեփական ծանրությանը: «Երկինքին»,այլ կերպ ասած՝ ամպերին հասնելու համար ծառը պետք է ունենա մի քանի կիլոմետր բարձրություն: Հետևաբար՝ եթե ծառի բարձրությունը մեծանա,օրինակ, 10 անգամ (դառնա 1 կմ), ապա, նրա գործադրած ճնշումը նույնպես կմեծանա 10 անգամ՝ դառնալով զգալիորեն ավելի մեծ, քան առավելագույն ճնշումն է: Հենց այդ պատճառով է,որ ծառերը չունեն նույնիսկ մի քանի հարյուր մետր բարձրություն:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы