Ֆիզիկա․ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

 1.  Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:
Օրինակ՝ սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի շարժը, ճոճանակը, թիթեռի թևերի շարժը և այլն։

 2.  Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
Կրկնելիությունը, նաև այն, որ տատանումները շարժումներ են, որոնք կատարվում են  հերթականորեն՝հակադիր ուղղություններով:

 3.  Որ տատանումներն են անվանում պարբերական:
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։

 4.  Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն:

 5.  Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:
Տատանումների պարբերությունը չափվում է ժամանակի միավորներով` վայրկյաններով, րոպեներով և այլն։

 6.  Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:
Տատանումների լայնույթն այն առավելագույն հեռավորությունն է, որի չափով իր հավասարակշռության դիրքից կարողանում է հեռանալ տատանվող մարմինը։Տատանումների լայնույթը չափվում է երկարության միավորներով` մետրով, սանտիմետրով և այլն։

 7.  Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախությունը(ν) մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։ Հաճախությունը արտահայտվում է հերցով (Հց):

 8.  Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:
Եթե տատանումների հաճախկությունը 1 Հց է նշանակում է, որ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է 1 տատանում:

 9.  Քանի  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:
1կՀց=103 Հց
1ՄՀց=106 Հց
1ԳՀց=109Հց

10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Մաթեմատիկական ճոճանակի տատանումներն օդի դիմադրության պատճառով մարող բնույթ են կրում, դրանց լայնույթն աստիճանաբար նվազում է, և, ի վերջո, ճոճանակը կանգ է առնում:

11.Որոնք են տատանումների մարման պատճառները:
Մարմնի վրա ազդող ուժի դադարելը, դրա հակազդող ուժի հայտնվելը։

12. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:
Երբ նրա վրա անընդմեջ ուժ ազդի՝ այսինքն հրվի։

13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:
Քանի որ այդ տատանմանը մասնակցում է նաև Երկրի ձգողության ուժը:

14. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:
Մաթեմատիկական ճոճանակ են կոչում այն ճոճանակը,որի թելը գնդիկի զանգվածից և երկարությունից թեթև է: 

15. Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:
Դա զսպանակ է, որի մի ծայրն ամրեցված է անշարժ, իսկ մյուս ազատ ծայրից կախված է բեռ:

16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:
Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են ազատ տատանումներ: Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների տատանումները կոչվում են ազատ:

17.Որ տատանումներն են կոչվում սեփական:
Սեփական տատանումներ են կոչվում այն տատանումները, որոնց ընթացքում համակարգի վրա այլ ուժ չի ազդում, բացի տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները:

18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:
Հարկադրական են այն շարժումները, որոնց վրա ազդում են այնպիսի ուժեր, որոնք ժամանակից վախված, փոփոխվում են որոշակի պարբերությամբ: Օր.՝ կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը:

Ֆիզիկա․Մեխանիկական էներգիայի փոխակերպումները

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիանների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

2.Ինչպես է փոխվում ազատ անկում կատարող մարմնի՝

   ա. կինետիկ էներգիան;  
աճում է
բ. պոտենցիալ էներգիան; 
նվազում է
գ. լրիվ էներգիան:
պահպանվում է՝ մնում է հաստատուն։

3. Ձևակերպել լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:
Դիմադրության և շփման ուժերի բացակայությմբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն․ պահպանվում է։

4. Ինչ պայմանների դեպքում է պահպանվում մարմնի  լրիվ մեխանիկական էներգիան:
Դիմադրության և շփման ուժերի բացակայության դեպքում։

5. Ինչպես է փոխվում համակարգի  լրիվ մեխանիկական էներգիան, երբ այնտեղ գործում են շփման ուժերը:
Մեխանիկական էներգիան նվազում է, բայց չի կորչում, այն փոխակերպվում է ներքին էներգիայի։

6. Ինչու հնարավոր չէ ստեղծել հավերժական շարժիչ
Որովհետև առանց էներգիայի աղբյուրի հնարավոր չէ ունենալ հավերժական շարժիչ՝ էներգիաի պահպանման օրենքի համաձայն

 Լուծել հետևյալ խնդիրները.

  1. Ինչ արագությամբ պետք է շարժվի 7,2տ զանգվածով մեքենան, որպեսզի նրա կինետիկ էներգիան հավասար լինի 8,1կՋ-ի:
    Eկ=mv2/2
    v=արմատ
  2. Որքան է 50կգ զանգվածով մարմնի կինետիկ էներգիան, եթե նրա իմպուլսը 500կգ մ/վ է:
  3. Որքան է նվազում 10կգ զանգվածով մարմնի պոտենցիալ էներգիան, երբ 100մ բարձրությունից այն իջնում է մինչև 80մ բարձրության:
  4. Առաջին մարմնի բարձրությունը գետնից 5 անգամ մեծ է երկրորդ մարմնի բարձրությունից, իսկ զանգվածը 2 անգամ փոքր: Քանի անգամ է առաջին մարմնի պոտենցիալ էներգիան մեծ երկրորդ մարմնի պոտենցիալ էներգիայից:

 Ֆիզիկա․Էներգիա: Մեխանիկական էներգիա։ Կինետիկ էներգիա Ֆիզիկա։ Պոտենցիալ էներգիա։ Տեսանյութ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ֆիզիկա․  Էներգիա: Մեխանիկական էներգիա․ Կինետիկ էներգիա․ Պոտենցիալ էներգիա

1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա:
Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բոնւթագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

2.Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքի կապը:
Սեղանի վրա դրված է մի մետաղյա գունդ այն ձեռքով հրելիս նա սկսում է շարժվել։ Այսինքն հրելուց մենք կատարում ենք աշխատանք, որի հետևանքով գնդիկը օժտվում է մինետիկ էներգիայով և սկսում է շարժվել։

3.Ի՞նչ միավորով է չափվում էներգիան ՄՀ-ում:
Էներգիայի միվորը մեկ ջոուլ (1Ջ)։

4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:
Առանձնացնում են մեխանիկական էներգիայի երկու տեսակ՝ մարմինների շարժման պայմանավորված էներգիա, որն անվանում են կինետիկ էներգիա և մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիա, որը կոչվում է պոտենցիալ էներգիա։

5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ:
Մարմնի շարժմաբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա։

6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:
Կինետիկ էներգիան առնչվում է մեխանիկական աշխատանքի հետ։

7. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:
Eկ=mv2/2

8. Ե՞րբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:
Այն ժամանակ, երբ մարմինը գտնվում է դադարի վիճակում

9. Ինչպե՞ս է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝

   ա. հավասարաչափ շարժման դեպքում,

   բ.  հավասարաչափ արագացող շարժման դեպքում,

   գ.  հավասարաչափ դանդաղող շարժման դեպքում:

10.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:
Ասում ենք, որ մարմինը օժտված է պոտենցիալ էներգիայով, երբ անշարժ մարմինը ունակ է աշխատանք կատարելու։

11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:
Ձեռքերում բռնած գնդակը հնարավորություն ունի շարժվելու, այսիքն օժտված է պոտենցիալ էներգիայով։

12.Ինչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան:
Eպ=mgh

13.Փոխվում է արդյոք Երկրի մակերևույթին զուգահեռ թռչող մարմնի պոտենցիալ էներգիան:
Ոչ

14.Մարմինն ընկնում է որոշակի բարձրությունից: Ինչպես է փոխվում նրա պոտենցիալ էներգիան անկման ընթացքում:
Մարմնի էներգիան զրոյանում է։

15.Ինչպես կարելի է համոզվել, որ սեղմված զսպանակն օժտված է պոտենցիալ էներգիայով:
Կարելի է համոզվել դրանում, քանի որ սեխմված զսպանակը կարող է շարժվել։

16.Կատարելով անհրաժեշտ չափումներ՝ հաշվեք սեղանին դրված որևէ առարկայի պոտենցիալ էներգիան հատակի նկատմամբ:

Ֆիզիկա․ Ինքնաստուգում

1.Ինչ է ուսումնասիրում դինամիկան:
Դինամիկան դա մեխանիկայի բաժին է, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։ Ցուրաքանչյուր մեխանիկական համակարգի շարժումը բնութագրվում է իներտությամբ և ազդող ուժերով։ 

2.Ինչ է նշանակում դինամիկա բառը:
Դինամիկան հունարենից թարգմանաբար նշանակում է `ուժ

3. Նկարեք թելից կախված գնդիկ և պատկերեք գնդիկի վրա ազդող ուժերը:Ինչպիսին է այդ ուժերի հարաբերակցությունը, եթե գնդիկը դադարի վիճակում է:
Թելից կախված գնդիկի վրա ազդում են գնդիկի ծանրության ուժը և թելի հակազդեցության ուժը:Այդ ուժերը մոդուլներով հավասար են և քանի որ իրար հակառակ են ուղղված ապա դրանց համազորը 0 է:Դա է պատճառը,որ գնդիկը դադարի վիճակում են:

4.Երբ է շարժվող մարմինը փոխում իր արագությունը:
Երբ առաջանում է արագացում:

5. Նյուտոնի առաջին օրենքը:
Մարմինը պահպանում է իր ուղղագիծ հավասարաչափ շարժումը և դադարի վիճակը այն ժամանակ, երբ նրա վրա այլ ուժեր չեն ազդում կամ դրանց ազդեցությունները հավասար են։

6. Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Շարժվում է արդյոք մարմինը, թե դադարի վիճակում է:
Եթե ազդող ուժերը 0 են ապա դադարի վիճակում է մնում։

7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը իր վրա ազդող այլ մարմիններն են կամ ուժերը։

8.Նյուտոնի երկրորդ օրենքը և բանաձևը:
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածից։
a=F/m

9. Ուժի չափման միավորը ՄՀ-ում:
Նյուտոն (Ն)։

10.Նյուտոնի երրորդ օրենքը և բանաձևը:
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
F₁ = -F₂

11.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս 

12.Գրել իմպուլսի բանաձևը:
p=v*m v`արագություն, m զանգված

13. Իմպուլսի պահպանման օրենքը:
Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմնինների փոխազդեծություննից, չի փոխվում:

14.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ շարժում:
Ռեակտիվ կոչվում են այն շարժումէ, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։

15. Կարող է արդյոք ռեակտիվ ինքնաթիռը շարժվել անօդ տարածությունում:
Այո, կարող է։

16.Ինչ մեծություններից է կախված հրթիռի արագությունը:
Արագությունից և զանգվածից։

Լուծել խդիրները՝

ա) Որոշել ավտոբուսի զանգվածը, եթե արգելակելիս 6կՆ շփման ուժի ազդեցությամբ այն շարժվում է 2մ/վ ^2 արագացմամբ:
m=F/a = 6000/2 = 3000

բ) Ինչ ուժով է մարդը գնդակը սեղմում ուղղահայաց պատին, եթե պատի հակազդեցության ուժը 5Ն է:

գ) 0,1 կգ և 0,2 կգ զանգվածներով 2 պլաստիլինե գնդեր շարժվում են իրար ընդառաջ՝ համապատասխանաբար 4 մ/վ և 3 մ/վ արագություններով: Որքան է նրանց համատեղ շարժման արագությունը բախումից հետո:
0,2 x 3 – 0,1 x 4 = 0,2
0,2 : 0,2 = 1

Ֆիզիկա․Մարմնի իմպուլս

Մարմնի իմպուլս:  § 12. Իմպուլսի պահպանման օրենքը:

§13.Ռեակտիվ շարժում: Հրթիռային տեխնիկայի զարգացումը:

Լուծել հետևյալ խնդիրները.

1.Երկու մարմին շարժվում են իրար ընդառաջ: Առաջին մարմնի զանգվածը 2կգ է, իսկ արագությունը՝ 3մ/վ: Երկրորդ մարմնի զանգվածը 4կգ է, իսկ արագությունը՝ 2մ/վ: Որքան է այդ մարմինների համակարգի լրիվ իմպուլսը և ինչպես է այն ուղղված:


Լուծում՝
m1=2 կգ
V1 = 3 մ/վ
m2 = 4 կգ
V2 = 2 մ/վ
P = mv
P1 = 2 կգ x 3 մ/վ = 6 կգ. մ/վ
P2 = 4 կգ x 2 մ/վ = 8 կգ. մ/վ


2. 9գ զանգվածով և 500մ/վ արագությամբ թռչող գնդակը հարվածում է հարթ սեղանին դրված 600 գ զանգվածով չորսուին և խրվում-մնում նրա մեջ: Ինչ արագություն ձեռք կբերի չորսուն: Շփումը սեղանի և չորսուի միջև անտեսել:

Լուծում՝
m=9գ
v0=500մ/վ
M=600գ
v-?
v=mv0/m+M=0,009կգx500մ/վ/0,009կգ+0,6կգ=7,4 մ/վ
Պատ.՝7,4 մ/վ

3. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն  ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է:

Լուծում՝
3,4*900=3060
3060:3,6=850


ՀԱՐՑԵՐ ՝

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս:

2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:
Մարմնի իմպուլսը սովորաբար նշանակում են p տառով՝ P=mv

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:
1 կգ·մ/վ

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:
Իմպուլսը վեկտորական մեծություն է ։

5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:
Մարմինների համակարգի իմպուլս կոչվում է այդ համակարգը կազմող մարմինների իմպուլսների գումարը:

6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանքշարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:

7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:
Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը:

8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:
Փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը մնում է անփոփոխ:

10. Որ շարժումն է կոչվում ռեակտիվ;                              
Ռեակտիվ շարժում  են անվանում այն շարժումը, որի դեպքում մարմնից որոշակի արագությամբ նրա մի մասի անջատման հետևանքով մնացած մասը շարժվում է հակառակ ուղղությամբ:                   

11.Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:
Լճափին կայանած նավակից զբոսաշրջիկը m զանգվածով ուսապարկը հորիզոնական ուղղված u արագությամբ նետում է դեպի ափը` նրան հաղորդելով mu  իմպուլս։

12. Ինչ կառուցվածք ունի հրթիռը:
Ռեակտիվ շարժիչների շնորհիվ հրթիռը կարողանում է դուրս գալ տիեզերական տարածություն, որտեղ ռեակտիվ շարժիչներն առայսօր այլընտրանք չունեն:  Ռեակտիվ շարժումը բնության մեջ և տեխնիկայում. 

raketa.gif

13. Կարող է արդյոք հրթիռն արգելակել  տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպես:

14. Կարող է արդյոք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա կանգնած մարդը տեղիcց շարժվել՝ որևէ ձևով չհրվելով սառույցից:    

Ֆիզիկա․ Մարմնի Իմպուլս․ Խնդիրներ

1. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն  ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է:
3,4*900=3060
3060:3,6=850

Պատասխանեք հետևյալ հարցերին.

1.Բացատրեք, թվարկված դեպքերում մարմնի վրա որ ազդեցություններն են համակշռում?

 
  ա. Սուզանավը գտնվում է ծովի մեջտեղում՝  անշարժ վիճակում:
Այս դեպքում ջրի վրա ազդում են Արքիմեդի ուժը և երկրի ձգողության ուժը և այդ երկու ուժերը մոդուլով իրար հավասար են:

  բ.  Սուզանավը ծովի հատակին անշարժ Է:
Այս դեպքում երկրի ձգողության ուժը ավելի ուժեղ է քան Արքիմեդյան ուժը և սուզանավը հասել է հատակին:

2. Պարաշյուտիստը վայրէջք է կատարում՝ շարժվելով ուղղագիծ հավասարաչափ: Բացատրեք, թե որ ուժերի ազդեցություններն են կոմպենսացվում (համակշռում):
Պարաշյուտիստի վրա ազդում են երկրի ձգողության ուժը և օդի դիմադրությունը:

3. Հնարավոր է արդյոք անջատված շարժիչով ավտոմեքենան մայրուղու հորիզոնական տեղամասով շարժվի հավասարաչափ:
Ոչ, հնարավոր չէ:

4. Նկարում պատկերված է մարմնի արագության՝ ժամանակից կախումն արտահայտող գրաֆիկը: Ո՞ր տեղամասում է մարմնի վրա ազդող ուժրի համազորը զրո:

Ամբողջ ժամանակի ընդհացքում մարմինի ուժերի համազորը հավասար չի եղել զրոյի:

5. Ինչ արագացմամբ է թափ հավաքում 60տ զանգվածով ռեակտիվ ինքնաթիռը, եթե նրա շարժիչի քարշի ուժը 90կՆ է:
Բանաձև՝a=F/m, որտեղ a-ն մարմնի արագացման մոդուլն է, F-ը մարմնի վրա ազդող մոդուլը և m-ը մարմնի զագնվածը=>F=ma

90:60=1,5

Ֆիզիկա․ Մարմնի իմպուլս․ Իմպուլսի պահպանման օրենքը

Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր՝

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս:

2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:
p=mu

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:1
1 կգ·մ/վ

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:
Իմպուլսը վեկտորական մեծություն է ։

5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:
Մարմինների համակարգի իմպուլս կոչվում է այդ համակարգը կազմող մարմինների իմպուլսների գումարը:

6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանք
 շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:

7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:
Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը:

8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:
Փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը մնում է անփոփոխ: 

9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքն հաստատող փորձ:
Իմպուլսի պահպանման օրենք (շարժման քանակի պահպանման օրենք), հիմնական պահպանման օրենքներից մեկը, որի համաձայն փակ մեխանիկական համակարգի մեջ մտնող մասնիկների՝ շարժման քանակների երկրաչափական գումարը հաստատուն մեծություն Է։ Հետևաբար, փակ համակարգի համար (արտաքին ուժերի գումարը հավասար է զրո)

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы